Միկրոէկոնոմիկան կամ միկրոտնտեսագիտություն (հին հունարեն՝ μικρός - «փոքր», οἶκος - «տուն», νόμος - «օրենք»), գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների գործունեությունը իրենց արտադրական, բաշխիչ, սպառողական և փոխանակման գործունեության ընթացքում։ Միկրոէկոնոմիկան զբաղվում է հետևյալ հիմնական ուղղությունների ուսումնասիրությամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միկրոտնտեսագիտությունը տնտեսական երևույթները դիտարկում է երկու հիմնական մոտեցմամբ՝
0. Դասական քաղաքական տնտեսություն։ Քաղաքական տնտեսության դասականների Ադամ Սմիթի, Դավիթ Ռիկարդոյի, Ժան Բատիստ Սեյի, Թովմաս Մալթուսի ուսումնասիրությունների շրջանակներում ժողովրդական տնտեսության գործունեության միկրոտնտեսական տեսակետների դիտարկումը կազմում էր հարստության ձևավորման պատճառների մասին ընդհանուր տնտեսական դատողությունների անբաժան մասը։
I. Մինչև 1871 Ի հայտ չի եկել ոչ մի գիտական աշխատանք, որտեղ առաջարկված կլիներ նոր տնտեսական մտածողության դասականի փոխարեն։ Սակայն եղան որոշ մոտեցումներ առաջարկող աշխատանքներ, որոնք հետագայում ընդգրկվեցին տնտեսական տեսության գործիքավորման մեջ։ Այսպես, 1826 թ գերմանացի Յոհան Ֆոն Թյունեն առաջինը օգտագործեց դիֆերենցիալ հաշվարկումը տնտեսագիտության մեջ և առաջարկեց տարածքային տնտեսության մեջ դիֆերենցիալ ռենտայի սեփական տարբերակը։ Ֆրանսիացի Օգյուստ Կուռնոն 1838 թ. առաջարկեց շուկայում ֆիրմաների վարքագծի վերլուծման տարբերակը («Կուռնոյի մոդել»)։ 1854 թ. Հերման Հուսենը հետազոտեց սուբյեկտների տնտեսական վարքագծի հոգեբանական գործոնը և ծևակերպեց մարդու կարիքների հագեցման օրենքները։
II. 1871-1880 թթ.. «Մարժինալիստական հեղափոխությունը» 1871-1874 թթ ( վերլուծության մեջ սահմանային մեծությունների օգտագործումը և հրաժարումը աշխատանքային արժեքի տեսությունից ավստրիացի Կառլ Մենգերի, անգլիացի Ուիլյամ Սթենլի Ջեվոնսի և շվեյցարացի Լեոն Վալրասի կողմից) հանգեցրեց գիտության նոր դիսցիպլինի ձևավորմանը, որը անգլերեն կոչվեց «economics» (տնտեսագիտության տեսության)։
Ավստրիական դպրոց – Կառլ Մենգերը, Էհյեն Ֆոն Բյոմ- Բավերկը, Ֆրիդրիխ Ֆոն Վիզերը հայտնաբերեցին սահմանային օգտակարության սկզբունքները և առաջարկեցին նրա սահմանման հաջորդական ( օրդինալիստական) մոտեցումը։ Ամերիկացի Ջոն Բեյթս Կլարկը կատարելագործելով սահմանային օգտակարության տեսությունը ստեղծեց արտադրության գործոնների սահմանային արտադրողականության տեսությունը։ Ուիլյամ Սթենլի Ջևոնսի մաթեմատիկական դպրոցը և Լեոն Վալրասի Լոզզանի դպրոցը օգտագործեցին դիֆերենցիալ հաշվարկման ապարատը բացարձակ մրցակցության պայմաններում ինչպես արտադրողի, այնպես էլ սպառողի վարքագծի վերլուծման համար։ Միաժամանակ Լեոն Վալրասը առաջին անգամ Ֆրանսուա Կեննեի « Տնտեսական աղյուսակից» հետո, առաջարկեց տնտեսության մեջ ընդհանուր տնտեսական հավասարակշռության մաթեմատիկական մոդելը։
III. 1890-1920 թթ. 1890 թ. անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալը հրատարակում է իր մենագրությունը, որը դարձավ XX-րդ դ. առաջին կեսի միկրոէկոնոմիկայի հիմնական դասագիրքը։ Նա առաջարկեց արտադրական ծախսերի և սահմանային օգտակարության հիմունքներով շուկայական արժեքի որոշման փոխզիջումային տարբերակը՝ և ձևակերպեց պահանջարկի և առաջարկի օրենքը։ Արթուր Սեսիլ Պիգուն շարունակեց Մարշալի հետազոտությունները, վերլուծելով մոնոպոլիստական շուկանների իրավիճակն ու շուկայական անկատարելիության պետական կարգավորումը հարկերի միջոցով։ Մաթեմատիկական դպրոցի ներկայացուցիչները (Վիլֆրեդո Պարետո, ֆրենսիս Էջվորտ) օգտագործելով մաթեմատիկան, որպես տնտեսական հետազոտությունների գործիք առաջարկեցին սահմանային օգտակարության սահմանման քանակական(Կարդինալիստական) մոտեցումը, և հիմնավորեցին ընդհանուր տնտեսական հավասարակշռության տեսությունը։
IV. 1930−1960-թթ. միկրոէկոնոմիկան համալրվում է նոր հայտնություններով։ 1930-ական թվականների հրատարակություններում սկսվեց օլիգոպոլիայի և մոնոպոլիստական մրցակցության իրավիճակների ակտիվ հետազոտություն (Ջոան Ռոբինսոն (1933), Էդվարդ Չեմբերլին (1933), Հենրիխ Ֆոն Շտակելբերգ (1934)). 1930−40-ական թվականներին կատարվում է տարբեր միկրոտնտեսական մոդելների ակտիվ ուսումնասիրություն։ Սպառողի վարքագծի վրա գների ազդեցության ուսումնասիրման շրջանակներում Ջոն Հիքսը առանձնացնում է եկամուտների և փոխարինման էֆեկտները (Եվգենի Սլացկու աշխատանքը անտեսված էր անգլիալեզու հեղինակների կողմից) ։ 1936 թ. Ջ. Մ. Քեյնսի «Զբաղվածության, տոկոս և դրամի ընդհանուր տեսություն» աշխատության հրատարակման հետ կապված տնտեսական տեսությունը բաժանվեց 2 խոշոր մասի –միկրոտնտեսություն և մակրոտնտեսության (հետագայում առանձնացվեց նաև միջազգային տնտեսագիտությունը)։ Միաժամանակ1930-ական թվականների սկզբից սկսվեց էկոնոմետրիտայի զարգացումը։
1944 թ. Լույս տեսավ Ջոն Ֆոն Նեյմանի և Օսկար Մորգենշտեյնի «Խաղերի տեսություն և տնտեսական վարքագիծ» աշխատությունը, որը նշանավորեց նոր տեսական մոտեցման սկիզբը միկրոէկոնոմիկայի սահմաններում տնտեսական վարքագծի վերլուծման համար՝ խաղերի տեսութուն։ Սակայն միայն 1950-ական թվականի սկզբում Ջոն Նէշի աշխատություններից հետո նոր գործիքակազմը սկսեց պրակտիկորեն գործածվել տնտեսագետ- տեսաբանների կողմից։
Տնտեսական պահանջմունքներ տնտեսական գործունեությանը մղող նեքին շարժառիթներ։ Առաջնայինները – բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ);Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդայինները - բոլոր մնացած պահանջներն են(ժամանց և այլն); Տնտեսական բարիքները-տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներ (իրեր, ծառայություններ)։ Տնտեսական բարիքների մեջ անհրաժեշտ է առանձնացնել փոխադարձաբար փոխարինվողները-սուբստիտուտներ (թեյ-սուրճ, գնացք կամ ինքնաթիռ), փոխադարձաբար լրացնողները- կոմպլեմենտար ապրանքներ (թուղթ-գրիչ, ավտո- բենզին)։ Տնտեսական բարիքները բաժանում են ներկա և ապագա , ուղղակի (սպառողական) և անուղղակի (արտադրական)։
Երկարաժամկետայինները - բազմանգամային
Ոչ երկարաժամկետայինները անհետանում են միանգամյա օգտագործումից հետո։
Պահանջարկի գործառույթ - դա գործառույթ է, որը որոշում է պահանջարկը`կախված նրա վրա ազդող գործոններից։
Պահանջարկի օրենք է կոչվում գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։
Պահանջարկի կորը ցույց է տալիս, թե գնորդները տվյալ պահին տարբեր գներով ինչ քանակի տնտեսական բարիքներ են պատրաստ գնելու։ Եթե ազդում է գնային գործոնը, ապա փոփոխվում է պահանջարկի մեծությունը։ (շարժում և ներքև վերև D կորի երկայնքով). QD=f(P)
Պահանջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
Ոչ գնային գործոնների ազդեցության պատճառով տեղի է ունենում պահանջարկի փոփոխություն։ Պահանջարկի ավելացման դեպքում D կորը տեղափոխվում է D1 դիրքը, իսկ պակասեցման դեպքում- D2:
Առաջարկի ֆունկցիան որոշում է առաջարկը` կախված նրա վրա ազդող գործոններից։
Առաջարկի կանոն է կոչվում առաջարկվող բարիքի քանակի ավելացումը՝գնի աճման դեպքում։
Առաջարկի կորը ցույց է տալիս, թե տվյալ պահին տարբեր գներով տնտեսական բարիքի ինչ քանակ են պատրաստ վաճառելու արտադրողները։ Եթե ազդում է գնային գործոնը, փոփոխված է առաջարկի մեծությունը (շարժում վերև-ներքև կորով)։
Առաջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
Ոչ գնային գործոնների ազդեցությունից փոփոխվում է առաջարկը (-> S1 առաջարկի աճի ավելացման դեպքում, -> S2 առաջարկի նվազեցման դեպքում)։
հավասարակշռված գինը - դա այն գինն է, որը հավասարակշռում է պահանջարկն ու առաջարկը մրցակցային ուժերի գործողության արդյունքում։
PE=PD=PS, QE=QD=QS
Քանի որ հավասարակշռված գինը սովորաբար ցածր է սպառողների առաջարկված առավելագույն գնից, ավելցուկի չափը գրաֆիկորեն կարելի է պատկերել PEPmaxE. ձևով։ Իր հերթին հավասարակշռված գինը սովորաբար բարձր է այն նվազագույն գնից, որ պատրաստ են առաջարկել արտադրողները։ (PminEPE) Ընդհանուր դրամամուտքը - TR = PE x QEընդհանուր դրամամուտքի և արտադրողի ծախսերի (oPminEQE) տարբերությունը կազմում է արտադրողի( ավելցուկի եկամուտը)։
Սարդոստայնաձև մոդելը այն պարզագույն մոդելն է, որը ցույց է տալիս մարողտատանումները, որոնց արդյունքում ձևավորվում է հավասարակշռությունը։
Այն արտացոլում է ֆիքսված ցիկլով արտադրության ճյուղի հավասարակշռության ձևավորումը, երբ արտադրողները նախորդ տարիների գների հիման վրա որոշում ընդունելով՝ արդեն չեն կարող փոխել արտադրության ծավալը, օրինակ, գյուղատնտեսության մեջ, երբ կողմնորոշվում են նկատի ունենալով անցյալ տարվա բերքը, բայց հաշվի չեն առնում տարերային աղետները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոէկոնոմիկա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միկրոէկոնոմիկա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.