Առաջարկ

Առաջարկ, ապրանքների ու ծառայությունների քանակություն, որն արտադրողները ցանկանում են և կարող են արտադրել և առաջարկել վաճառքի որոշակի ժամանակահատվածում՝ հնարավոր գներից յուրաքանչյուրի դեպքում։ Առաջարկը պահանջարկի ապահովման անհրաժեշտ պայմանն է, որը գոյություն ունի նյութական բարիքների ու ծառայությունների որոշակի քանակության ձևով։ Այն շուկայում դրսևորվում է իբրև վաճառողի (արտադրողի) կողմից իր ապրանքները շուկայական գներով իրացնելու հնարավորություն և ցանկություն։ Քանակապես առաջարկը կարող է բնութագրվել ապրանքների ու ծառայությունների այն ծավալով, որը վաճառողն ընդունակ է և կարող է ներկայացնել շուկա՝ իր արտադրական կարողություններին համապատասխան և իրացնել դրանք որոշակի գներով։ Առաջարկի ծավալը կախված է գնային և ոչ գնային գործոններից։

Առաջարկի վրա ազդող գործոններ

Առաջարկ 
Առաջարկի կորի օրինակ

Գնային գործոններ

Առաջարկի մեծությունը ոչ միշտ է համընկնում արտադրության ծավալի հետ․ արտադրանքի մի մասը տարբեր պատճառներով կարող է շուկա չհասնել կամ առաջարկի մեծությունը կարող է գերազանցել արտադրության ծավալը ներմուծվող ապրանքների հաշվին։ Առաջարկի ծավալը որոշող հիմնական գործոններից մեկը գինն է։ Ապրանքի գնի և առաջարկի մեծության միջև գործում է ուղիղ համեմատական կախվածություն․ գնի բարձրացման հետ մեծանում է նաև առաջարկը և հակառակը։ Գնի և առաջակի մեծության փոխազդեցությունը կոչվում է առաջարկի օրենք։ Այն արտահայտվում է գրաֆիկորեն, որպես ձախից աջ բարձրացող վերընթաց կոր։

Ոչ գնային գործոններ

Գոյություն ունեն նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․

Ռեսուրսների գներ

Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։

Տեխնոլոգիա

Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։

Հարկեր և դոտացիաներ

Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիդավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։

Այլ ապրանքների գներ

Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։

Ապագա սպասելիքներ

Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։

Վաճառողների թիվ

Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժում դեպի աջ և հակառակը։

Առաջարկի օրենք

Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և առաջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։ Մյուս հավասար պայմանների դեպքում, առաջարկի մեծությունը կամ ծավալը մեծանում է ապրանքի գնի բարձրացմանը զուգընթաց։ Առաջարկի օրենքն իր օբյեկտիվ գործողությամբ խթանում է արտադրողներին՝ ավելացնելու ապրանքների արտադրությունն ու վաճառքը, քանի որ, եթե արտադրության ծախսերը չեն փոխվում, գների բարձրացման հետ միասին մեծանում է շահույթը։ Շուկայական տնտեսության մեջ այդ միտումը կայուն բնույթ ունի։ Այն իրականանում է արտադրողների միջև մրցակցության պայմաններում։ Գնի բարձրացմանը զուգընթաց առաջարկը համապատասխանաբար մեծանում է, բայց, որոշակի բարձր գնից սկսած, առաջարկի աճը նվազում է, որն արտահայտում է տվյալ ապրանքի արտադրությունն ավելացնելու միջոցների սահմանափակությունը։ Այսինքն առաջարկի ծավալը, անկախ գնից, սահմանափակված է ապրանքի այն քանակով, որն իր հնարավորությունների սահմաններում արտադրողը կարող է արտադրել և շուկա հանել։

Անհատական առաջարկ

Արտադրական ֆունկցիան ըստ էության հանդես է գալիս որպես ապրանքի առաջարկի մոդել։ Առաջարկը, որպես տնտեսական հասկացություն անհնար է դիտարկել գնից անկախ, քանի որ առաջարկը ապրանքների այն քանակությունն է, որն արտադրողը պատրաստ է դուրս բերել շուկա՝ տվյալ գնի դեպքում։ Տնտեսագիտության տեսության մեջ առաջարկը ներկայացվում է որպես գնից ուիղի կախվածության ֆունկցիա։ Ընդ որում տնտեսագետների մեծ մասի կարծիքով առաջարկի օրենքը գործում է անշեղորեն։ Այսինքն, բացառված են դեպքերը, երբ ապրանքի գնի բարձրացումը հանգեցնի առաջարկի նվազեցմանը։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան,;«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։

Tags:

Առաջարկ ի վրա ազդող գործոններԱռաջարկ ի օրենքԱռաջարկ Անհատական առաջարկԱռաջարկ ԾանոթագրություններԱռաջարկ ԱղբյուրներԱռաջարկԱպրանքԳինԾավալՇուկաՊահանջարկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀեկտարԶևսՍեռական հերպեսԺենգյալով հացԿտավատՍայաթ-ՆովաԿիլիկիայի հայկական թագավորությունԹթվածինԲյուրականի աստղադիտարանՈւղիղ խնդիրԿանոնավոր եռանկյունԲագրատունիներՀղիություն (մարդ)ՏիեզերքԻնդոնեզիաՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՇառլ ԱզնավուրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿանադաՀայաստանՎահագնՀամո ՍահյանՄարզական կոչումԵրևանի թանգարանների ցանկԱծխածինԱնգլերենԼևոն ՇանթԼյարդի հիվանդություններՊապ թագավորՄարդու առնանդամԹութակներ (ընտանիք)Վիժում (հղիության կրելախախտ)ՖաշիզմԱվստրալիայի ճարտարապետությունԿոնԾաղկազարդՊատմություն Հայոց (Խորենացի)ԷֆթանազիաԽոշոր շահումՀայաստանի տնտեսությունՖոսֆորԵրիկամային անբավարարությունՄիացյալ ԹագավորությունԵգիպտոզավրԿրիշտիանու ՌոնալդուՍատուրն (մոլորակ)ԵրկրաշարժԱղիների բորբոքային հիվանդությունՎանի թագավորությունՍիրիաՍպիտակ ձին (պատմվածք)ՉինաստանՊատվաստումներԱրեգակնային համակարգԱլեքսանդր ԹամանյանԹոքերՀրայր ԴժոխքՌիտա ՀեյուորթԳորտերԴերբայՍպիտակի երկրաշարժԴեքսամետազոնԳյումրիԱռաջավորասիական ընձառյուծԱշոտ ՆավասարդյանԵղվարդԿասկադ համալիրՀայկական լեռնաշխարհՀայաստանի Կարմիր գիրքՉեխիաԿենդանակերպԿաթնասուններՊարկինսոնի հիվանդությունԱլեն ՍիմոնյանՎիտամին DԱշխարհի երկրներն ըստ բնակչության🡆 More