Մանգոստան: բույսերի տեսակ

Մանգոստան կամ մանգուստին, (լատ.Garcínia mangostána), ինչպես նաև մանգոստին, գարցինիա, մանգկուտ, ծառ, Կլուսիանական ընտանիքի Գարցինիա տեսակի ծառ։

Բուսաբանական նկարագրությունը

Մանգոստանը մշտադալար ծառ է մինչև 25 մ երկարությամբ բրգանման պսակով և սև շականակագույն կեղևով։

Տերևները օվալաձև և երկարավուն են, մուգ կանաչ վերևում և դեղնականաչ ներքևում, 9-25 սմ երկարությամբ և 4,5-10 սմ լայնությամբ։ Երիտասարդ տերևները վարդագույն են։

Մանգոստան: Բուսաբանական նկարագրությունը, Տարածումը, Տնտեսական արժեքը և կիրառումը 
Բերտա Հոոլայի բուսաբանական լուսանկարը Fleurs, Fruits et Feuillages Choisis de l'Ile de գրքից, Ճավա, 1863-1864

Ծաղիկները մսոտ կանաչով և կարմիր պուտերով թերթիկներ ունեն։

Պտուղը կլոր է, ունի 3,4—7,5 սմ տրամագիծ, վերևում ծածկված է հաստ (մինչև 1 սմ) մանուշակագույն ոչ ուտելի, լատեքս պարունակող ներկերի կպչուն կեղևով, որի տակ գտնվում են չորսից ութ հատվածներով սպիտակ ուտելի միջուկներ, որոնք սերտորեն կցված ոն սերմերով։ Բույսը ուշ է պտուղ տալիս, ծառերի վրա առաջին պտուղները հայտնվում են 9-20-րդ կյանքի տարում։

Տարածումը

Մանգոստանի բնօրրանըՀարավարևելյան Ասիան է։ Լայնորեն մշակվում է Թաիլանդում, Մյանիմայում, Վիետնամում, Կամբոջայում, Մալայզիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Անթալյան կղզիներում, Կենտրոնական Ամերիկայում, Կոլումբիայում, արևադարձային Աֆրիկայում (Զանզիբար, Լիբերիա, Գանա և Գաբոն

Տնտեսական արժեքը և կիրառումը

Մանգոստանի միջուկի սպիտակ հատվածները ուտելի են թարմ վիճակում, երբեմն նրանք պահածոյացվում են։ Հայտնի է նաև մանգոստանի թարմ քամված հյութը։

Տերևների և կեղևի եփումը օգտագործվում է դիզենտերիայի դեպքում, փորլուծության և ջերմությունը իջեցնելու համար։ Սակայն չկան ոչ մի գիտական տվյալներ՝ հօգուտ մանգոստանի ցանկացած բուժիչ հատկությունների։

Քսանթոնների առատ լինելու շնորհիվ օգտագործվում է Կոսմետիկայի արտադրության մեջ։

Մանգոստան: Բուսաբանական նկարագրությունը, Տարածումը, Տնտեսական արժեքը և կիրառումը 
Խակ պտուղ

Մանգոստանը հայտնի է եղել ռուսական դասական ստեղծագործության մեջ։ Ն․ Վ․ Գոգոլի ստեղծագործությունից հատված․ «Եվ օդում ծխի ամպեր են կախված, Մանգուստանի ոսկեգույն պտուղներն այրվում են, կանդակարյան մարգագետինների վրա փայլում է ծաղիկների գորգը, Եվ փառավոր կերպով գցված է երկնային վրանը»։

«Վաղ առավոտյան իմ խցիկի դուռը թակում է Ի․Ի․Բուտակովը և ինչ-որ մուգ կարմիր մրգի հետ ձեռքն անցկացնում է կիսաբաց դռան միջով, որը տեսքով և մեծությամբ նման է փոքր խնձորի։ «Փորձեք»,- ասում է։ Ես կտրատեցի պտուղը․ կարմիր հյութի տակ թաքնված էր սպիտակ, քաղցրաթթու միջուկը, որը բաղկացած էր մի քանի բաժիններից՝ յուրաքանչյուրի մեջ պարունակելով խոշոր կորիզներ։ Սառեցնող, թարմ, նրբահամ և քաղցր, թեթև թթվայնություն ունեցող միրգ է։ Դա Մանգոստանն է։»

Իվան Գոնչարով։ «Ֆրեգատ Պալլադա» (1858)

Ծանոթագրություններ

Գրականություն

Tags:

Մանգոստան Բուսաբանական նկարագրությունըՄանգոստան ՏարածումըՄանգոստան Տնտեսական արժեքը և կիրառումըՄանգոստան ԾանոթագրություններՄանգոստան ԳրականությունՄանգոստանԼատիներենԾառ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զինվորական կոչումներՍասնա ծռերում գործող անձանց անուններՎազգեն Ա ԲուխարեստցիԲառակապակցությունՄեր թաղը (պատմվածաշար)Սպիտակավոր վանքՀամախառն ներքին արդյունքՄթնոլորտի աղտոտումՍրտային անբավարարությունԵրևանի թանգարանների ցանկՎիտամին CՀայաստանի կենտրոնական բանկԽոստումը (ֆիլմ, 2016)Քիմիական ռեակցիաներԱլերգիաԲարդ նախադասությունԱվշային հանգույցԵվրոպական միությունԹալեաթ ՄեհմեդԲուլինգԿալցիումՔարտեզԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՄարքեթինգՍյունիքի մարզՕվկիանիաՍիֆիլիսՈւղիղ խնդիրՀնդկաստանի մշակույթՄիքայել ՆալբանդյանԵրաժշտական գործիքներՀայոց ցեղասպանությունՄողեսներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայկական ճարտարապետությունՄոլորակԱրշիլ ԳորկիԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԵրիկամՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱծանցյալԴերբայական դարձվածԳագիկ ԲԱրևածաղիկԼիբանանԱլեքսանդրապոլի պայմանագիրՆևրոզներԼուսինԱրյունՍպիրտԳլանԱբովյան (քաղաք)Հայաստանի տնտեսությունՍառը պատերազմՀանգԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրյան ճնշումՀայաստանի թռչունների ցանկՆեմեսիս գործողությունՇուշիի ազատագրումԽաղաղ օվկիանոսԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Թութակներ (ընտանիք)Հայաստանի Հանրապետության նախագահՊետությունԿտավատՄեր հայրենիքԿապանԳայլերԺենգյալով հացԲրոնխիալ ասթմաՅանդեքսԱլեքսանդր ՄակեդոնացիՓիլիսոփայությունՀայերեն🡆 More