Գաբոն

Գաբոն (ֆր.՝ Gabon ), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեային (350 կմ), իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է։

Գաբոն
République gabonaise
Գաբոնի դրոշ Զինանշան
Գաբոն
Գաբոն
Գաբոն
Կարգավիճակերկիր և ինքնիշխան պետություն
Ներառում էԼիման Նահանգ, Վերին Օգոուե նահանգ, Միջին-Օգուե Նահանգ, Նգունիե Նահանգ, Նյանգայի Նահանգ, Օգուե Իվինդո Նահանգ, Օգուվե-Լոլո, Օգուե-Ծովափնյա Նահանգ և Վոլեու-Նթեմի Նահանգ
Պետական լեզուֆրանսերեն
ՄայրաքաղաքԼիբրևիլ
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳաբոնի խորհրդարան
Երկրի ղեկավարԱլի Բոնգո Օնդիմբա
Կառավարության ղեկավարRaymond Ndong Sima?
Մակերես267.668 կմ²
Ազգաբնակչություն2 300 000 մարդ (2023)
Խտություն6,1 մարդ/կմ²
ՀիմնLa Concorde
ԿարգախոսUnion, Travail, Justice, Union, Work, Justice, Единство, труд и справедливост, Undeb, Gwaith, Cyfiawnder և Enotnost, delo, pravica
Հիմնադրված է1960 թ.
ԱրժույթԿենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ
Կենտրոնական բանկԿենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկ
Ժամային գոտիUTC+1, Արևմտյան Աֆրիկայի ժամանակ և Աֆրիկա/Լիբրևիլ
Հեռախոսային կոդ+241
Ինտերնետ-դոմեն.ga
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,706
gouvernement.ga

Բնական պայմաններ

Գաբոնը գտնվում է հասարակածային գոտում։ Պայմանավորված է տաք և խոնավ կլիմայով, մոտ 80 %-ը տարածքում օկուպացված է խիտ մշտադալար անտառներով։ Ռելիեֆը բարձրանում է դեպի արևմուտք, որտեղ ճահճային ափամերձ դաշտավայրերի լայնությունը 30-200 կմ է և դեպի արևելք, որտեղ սարահարթերը և լեռնաշղթաները ավելանում են։

Ռելիեֆ, երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ

Գաբոնի տարածքը բաժանված է չորս ֆիզիկաշխարհագրական տարածաշրջանի։ Գաբոնի ներքին մասը զբաղեցնում են անտառները և Հարավգվինեական բարձրավանդակը։ Մեծագույն բարձունքները հասնում են Շայու լեռան մոտ 1580 մետր բարձրության վրա։ Այստեղ առկան են մանգանի և ոսկու հանքավայրերը։

Կլիմա

Կլիման տաք և խոնավ է, ինչպես նաև անցումային։ Ամսական միջին ջերմաստիճանը 22 °C-ից 24 °C- ի է հասնում, հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանը հասնում է 25 °C-ից մինչև 27 °C-ի, իսկ հարավ-արևելքում ապրիլ ամիսին եղանակը գերազանցում է 32 °C-ը։ Միջինում տեղուների քանակը հասնում է 1500-2000 միլիմետր, իսկ մեկ տարվա ընթացքում ջրափնյա գծի տեղումների քանակը հասնում է մինչև 2500-4000 միլիմետրի։

Ներքին ջրեր

Գաբոնի գետային ցանցը շատ խիտ է և հարուստ։ Գլխավոր գետը Օգովն է։ Նրա ավազանին պատկանում է երկրի տարածքի զգալի մասը։ Առավել խոշոր վտակներից է Իվիդնոն և Նգունիեն։ Ափամերձ գետերից են Նյանգան և Կոմոն։ Գետերը ջրով լի են ամբողջ տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում հիդրոԷներգետիկայի ներուժը հասնում է 48 միլիարդ կիլոմետր ժամի։

Հող և բուսականություն

Գաբոնի մոտ 80 %-ը ծածկված է խիտ խոնավ մշտադալար և անցողիկ մշտադալար արևադարձային անտառներով, իսկ անտառները ծածկված են կարմիր-դեղին հողով։ Անտառում կա բազմաթիվ ծառեր, կարմիր և դեղին փայտ, սև սանդալ, որոնք ունեն արժեքավոր նշանակություն։ Ի տարբերություն մյուս մասի՝ հարավում և հարավարևելյան մասում անտառների մեծ մասը կրճատվել է և փոխարինվել խոտի բարձր սավանաններով։ Ափին աճում է նաև մագլենի անտառները։

Կենդանական աշխարհ

Ըստ իրենց տեսակային կազմի՝ բնորոշ է Արևմտյան Աֆրիկայի ենթաշրջանի Եթովպիայի տարածաշրջանին։ Խոշոր կենդանիներից հայտնաբերվել են փղեր, տարբեր տեսակի այծքաղներ, գիշատիչ ընձառյուծներ, բորենիներ։ Տարածված են կապիկները այդ թվում ՝ գորիլաները և շիմպազեները։ Գետերում բնակվում են նաև գետաձիեր և կոկորդիլոսներ։ Կան շատ թռչուններ, ինչպես նաև թունավոր օձեր։ Տարածված են շատ միջատներ, որոնցից ամենավտանգավորը ցեցե ճանճն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գաբոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632 Գաբոն 

Tags:

Գաբոն Բնական պայմաններԳաբոն ԾանոթագրություններԳաբոն Արտաքին հղումներԳաբոնԱտլանտիկ ՕվկիանոսԿամերունԿենտրոնական ԱֆրիկաԿոնգոյի ՀանրապետությունՀասարակածային ԳվինեաՄիջազգային հնչյունական այբուբենՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի դրոշՀայաստանի ազգային հերոսՄիջին ականջի բորբոքումՋերմաստիճանԲազմացումԿենդանիների հատկանիշների ցանկՎերաբերական (խոսքի մաս)ՊետությունԱլցհայմերի հիվանդությունՎազգեն ՍարգսյանՌոմանոս ՄելիքյանԱլան Ալեքսանդր ՄիլնԱռաջին համաշխարհային պատերազմԵրվանդունիների թագավորությունՀայկական ատոմային էլեկտրակայանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳնարբուկՄշո ճառընտիրԴելֆիններԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԲառակապակցությունԱնահիտ ՊարսամյանՆիկոլ ՓաշինյանՓոքրիկ իշխանըԱրա Գեղեցիկ և ՇամիրամԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրյան շրջանառությունԼիոնել ՄեսսիՎաղարշապատԵրկաթԴրաստամատ ԿանայանՄագնեզիումՀովհաննավանքՁյունԴեռահասի հոգեբանությունԳարեգին ՆժդեհՀայկական մանրանկարչությունՍառը պատերազմՀինդուիզմԱլբերտո ՄորավիաՀաղթանակի օրՀայրենիք (հասկացություն)Համամոլորակային հիմնախնդիրներՆոյյան տապանՀյուսիսային ԱմերիկաԿիպրոսՎազգեն Ա ԲուխարեստցիԱՄՆ-ի նախագահների ցանկՎայոց ձորի մարզԱկրոստիքոսԴարձվածքՀայկական առածներ և ասացվածքներՍևրի պայմանագիրԱրարատի մարզՇաղկապենաբորբՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԲացատրական բառարանՀաստ աղիքների բորբոքումԵղջերուՀրանտ ՄաթևոսյանԵղիշե ՉարենցԱզատի ջրամբարԹթվածինԽաչատուր ԱբովյանԴերանունՀայկ նահապետՊղինձՆախադասության գլխավոր անդամներՀայ գրերի գյուտՄիրհավ (պատմվածք)Արաբական Միացյալ ԷմիրություններՎարդավառՄհեր ՄկրտչյանՍտրեպտոկոկային ֆարինգիտ🡆 More