Մանգակա

Մանգակա (ճապ.՝ 漫画家, ), ճապոնական բառ, որը նշանակում է մարդ, ով նկարում է կոմիքսներ։ Ճապոնիայից դուրս այս բառը սովորաբար օգտագործվում է «մանգայի նկարիչ» իմաստով։ Շատ հաճախ մանգական նաև սցենարի հեղինակն է, սակայն բավականին հաճախ սցենարիստը առանձին մարդ է լինում, որը կոչվում է «գենսակուշա» (ճապ.՝ 原作者): Մանգական ինքնուրույն մշակում է կերպարների դիզայնը (հազվադեպ բացառություններով), և հաճախ մոտավորապես նախանշում է ապագա ստեղծագործության սյուժեն (նույնիսկ եթե սցենարի հեղինակը ինքը չէ)։ 2006 թվականի տվյալներով Ճապոնիայում մանգայի շուրջ աշխատել է մոտ 3000 պրոֆեսիոնալ մասնագետ։

Մանգակա
CLAMP-ը Anime Expo 2006 փառատոնի ժամանակ: Ձախից աջ` Սացուկի Իգարասի, Նանասէ Օկավա, Ցուբակի Նէկոի, Մոկոնա

Անմիջականորեն մանգայի վրա աշխատելիս մանգական որոշում է էջի շրջանակների քանակը և գտնվելու վայրը, գծագրում է շրջակա միջավայրի հիմնական ուրվագծերը ու կարևոր մանրամասները, մինչդեռ նրա օգնականներից մեկը կամ մի քանիսը կատարում են կոպիտ աշխատանք, ինչպիսիք են թանաքով ուրվագծերով, սքրինշոթերի կիրառում, ֆոների նկարազարդում, նշանակալի կադրեր և այլն։ Այսպիսի թիմային աշխատանք է ստեղծվել նաև Օսամու Տեձուկայի կողմից։

Մանգակայի աշխատանքային ռեժիմը չափազանց խիտ է, ամեն շաբաթ նա պարտավոր է մանգան հրապարակող ամսագրին հանձնել իր ստեղծագործություններից (20-30 էջ)։ Օրինակ` Բլիչի հեղինակ Տայտո Կուբոն ասել է` «Եթե ես ուզում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել որոշակի դեպքի վրա, որը ես կարևոր եմ համարում, ես այդ հնարավորությունը չունեմ` ժամանակի պակասի պատճառով»։ Մանգական իր ամբողջ ժամանակի մեծ մասը տրամադրում է մանգայի վրա աշխատելուն։ Մանգակա Դայսուկե Մորիյաման, ներկա գտնվելով Anime Boston 2005 փառատոնին, այն հարցին, թե ինչ նախասիրություններ ունի, պատասխանել է, որ սիրում է զբոսնել և դա իր հիմնական զբաղմունքն է` մանգանների վրա աշխատելուց բացի։ Մանգայի որոշ նկարիչներ միաժամանակ նկարում են երկու մանգա, որոնք սովորաբար հրապարակվում են շաբաթական, իսկ մյուսը` ամսական ամսագրում։

Մանգայի որոշ նկարիչներ միավորվում են ստուդիաներում (օրինակ՝ CLAMP ստուդիայում)։

Ստուգաբանություն

Մանգակա բառը կազմված է մանգայի հիերոգլիֆներից (ճապ.՝ 漫画) և հարգալից -ka (ճապ.՝ ) վերջածանցից, որը բառացիորեն նշանակում է «տուն» և օգտագործվում է որևէբոլորտի մասնագետի համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Хелен Маккарти. 500 Manga Heroes and Villains. — Barron's Educational Series, 2006. — 352 с. — ISBN 978-0764132018
  • Борис Иванов Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2002. — 336 с. — ISBN 5-901631-01-3

Tags:

ԿոմիքսՃապոներենՄանգա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀրաբուխԵրիկամաքարային հիվանդությունՄուսա լեռան հերոսամարտՀովհաննես ԱդամյանԽոր ՎիրապՄեղրՀայոց պատմությունԹորոս ՌոսլինԴավիթ ԲեկՀոլոքոստՀաղորդակցային գործընթացԻբուպրոֆենՏեղերի վանքԺողովրդավարությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԵրկկենցաղներՄիզուղիների ինֆեկցիաներՄեղրատու մեղուԲարդ համադասական նախադասությունԶոլի Ադոկ44-օրյա պատերազմՔարերի սիմֆոնիաԽորանարդՎանի թագավորության արքաների ցանկԱրցախի պատմությունԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԲուդդայականությունՄայիսյան հերոսամարտերՍև բերդԲյուրականի աստղադիտարանՈւկրաինաՎարդՀամո ՍահյանԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Ամբողջ թիվՀայրենիք (հասկացություն)ԿարսԳնարբուկԿենդանիների հատկանիշների ցանկԱնլռելի զանգակատունԳուլիվերի ճանապարհորդություններըԲուրգ (երկրաչափություն)ՆախադասությունՏիգրան ՄանսուրյանՀարավային ԿորեաՌոբերտ ԱբաջյանԱծականի համեմատության աստիճաններՎեներա (մոլորակ)Սասունցի ԴավիթՄայրիկ (ֆիլմ)Հայաստանի գետերի ցանկԳլխուղեղի ուռուցքՇաղկապՀերհերի ձորԴաշտանՕլիմպիական խաղերՏերունական աղոթքՔիմիական տարրերի ցանկՊյութագորասի թեորեմՔաղցկեղԹուրքիաԱլպիական մանուշակ (պատմվածք)Վիտամին D-ի անբավարարությունՔրիստիան ԲեյլՄիություն և առաջադիմությունՄշակույթՀայերեն հայհոյախոսությունԱլան Ալեքսանդր ՄիլնԱռաքյալներԵս և նաՄիրհավ (պատմվածք)Վիլսոնյան ՀայաստանՆապաստակներՋեմալ փաշաԵգիպտոսՄեքսիկաՎիրուսներՍևանավանքՀայաստանի խորհրդանիշներ🡆 More