Հելսինգբորգ

Հելսինգբորգ (նաև՝ Հելսինբորգ կամ Գելսինգբորգ, շվեդ.՝ Helsingborg, ), քաղաք Շվեդիայի հարավում՝ Սկոնե գավառում, համանուն կոմունայի կենտրոնը։ 2017 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 108334 մարդ։

Բնակավայր
Հելսինգբորգ
շվեդ.՝ Helsingborg
Հելսինգբորգ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված է1085 թ.
Մակերես4095±0,5 հեկտար
Բնակչություն113 816 մարդ (դեկտեմբերի 31, 2020)
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ042
Փոստային դասիչ25X XX
Պաշտոնական կայքhelsingborg.se(շվեդ.)
Հելսինգբորգ (Շվեդիա)##
Հելսինգբորգ (Շվեդիա)
Հելսինգբորգ

Աշխարհագրություն

Հելսինգբորգը նավահանգիստ է Էրեսուն նեղուցի ամենանեղ կետի (մոտ 5 կմ) արևելյան ափին, Դանիայի Հելսինգյոր քաղաքի դիմաց։ Քաղաքը տեսանելի է Դանիայի ափերից։ Այն կապված է Հելսինգյորի հետ ավտոմոբիլային լաստանավով, որը ուղերթեր է կատարում ամեն 20 րոպեն մեկ։ Քաղաքում ավարտվում են E04 և E55 եվրոպական ավտոմոբիլային երթուղիները (որոնք չեն միավորվում միայն նշանների փոխարինման բարձր արժեքի պատճառով)։

Կլիման

Հելսինգբորգի կլիման բարեխառն է, տարեկան միջին տեղումները կազմում են 500-600 մմ, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 0,1 °C, հուլիսինը՝ 16.8 °C:

Արդյունաբերություն

Հելսինգբորգում զարգացած են նավաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռետինա-քիմիական, տեքստիլ, կերամիկական, սննդի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան (պղնձաձուլություն)։ Հելսինգբորգը համարվում է տրանսպորտային, առևտրային և բիզնեսի կարևորագույն կենտրոն։

Բնակչություն

Թվաքանակ

Մինչև 19-րդ դարի կեսերը Հելսինգբորգը փոքր քաղաք էր, որի բնակչությունը կազմում էր շուրջ 1000 մարդ։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, մասամբ արդյունաբերության զարգացման շնորհիվ, քաղաքի բնակչությունը սկսեց արագ աճել և մինչև 1900 թվականը այստեղ ապրում էր շուրջ 25 հազար մարդ։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում բնակչության աճը կտրուկ անկում է ապրել։ 2010 թվականին 97 հազար մարդ ունեցող Հելսինգբորգը բնակչության թվով Շվեդիայի ութերորդ քաղաքն էր։

Ազգային կազմ

Բնակչության մեծ մասը շվեդներ են։ Օտարերկրացիները (այսինքն՝ նրանք, ովքեր կա՛մ ծնվել են Շվեդիայի սահմաններց դուրս, կա՛մ նրանց ծնողները երկուսն էլ ծնվել են Շվեդիայի սահմաններից դուրս) կազմում են քաղաքի բնակչության 23,2%-ը։ Օտարերկրացիների թվում կան հատկապես դանիացիներ, սերբեր, արաբներ (հիմնականում Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից) և բոսնիացիներ։ Քաղաքում ապրում են նաև լեհեր, իրանցիներ, վիետնամցիներ և այլն։ Ընդհանրապես, Հելսինգբորգում ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ։

Տեսարժան վայրեր

Հելսինգբորգի պատմական մասը բաղկացած է նեղուցի ափին գտնվող բազմաթիվ հին տներից։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքապետարանի շենքը, Չերնանի աշտարակը (շվեդ.՝ Kärnan), աղյուսով գոթական ճարտարապետության ոճով աղյուսից պատրաստված Սուրբ Մարիայի տաճարը, Ֆրեդրիկսդալ բացօթյա թանգարանը և Հենրի Դունկեր մշակութային կենտրոնը։

ԵՆթաշրջաններ

Հելսինգբորգ քաղաքը բաժանված է 31 շրջանների՝

Հելսինգբորգի շրջանները (2006 թվականի հունվարի 9-ի դասակարգում և մարդահամար)
1 Նորր (3600) 12 Ցենտրում (3347) 22 Նորլունդա (1125) Հելսինգբորգ 
2 Մարիաստադեն (2302) 13 Էնեբորգ (3816) 23 Էսկիլսմին (1835)
3 Ռինգստորպ (2802) 14 Ուիլսոն պարկ (1988) 24 Գուստավսլունդ (2772)
4 Բերգա (1720) 15 Ռոզենգարդեն (4388) 25 Պլանտերինգեն (2663)
5 Դրոտտնինգհյոգ (2708) 16 Հուսենսյո(1564) 26 Էլինեբերգ (2115)
6 Դալհեմ (4530) 17 Սոֆիեբերգ (1606) 27 Ռամլյոսա (4593)
7* Տոգաբորգ (7113) 18 Ադոլֆսբերգ (4319) 28 Միատորպ (2406)
8 Ստատտենա (2549) 19 Սյոդեր] (3665) 29 Հյոգաստեն (1034)
9 Ֆրեդրիկսդալ (4202) 20 Հյոգաբորգ (4017) 30 Էտենկուլլա (3274)
10 Սլոտսհյդեն (3621) 21 Ֆոլտաբակեն (930) 31 Ռոո (3021)
11 Օլիմպիա (1843)

Ժամանակագրություն

  • 1085 – քաղաքի մասին առաջին հիշատակումը (21 մայիսի)
  • 1300 - կառուցվել է Չեռնանի աշտարակը
  • 1400-ական թվականներին կառուցվել է Սուրբ Մարիայի տաճարը
  • 1641 - կառուցվել է Յակոբ Հանսենի տունը, որը ներկայումս ամենահին բնակելի շենքն է
  • 1707 - հայտնաբերել են Ռամլեսի հանքային ջրի աղբյուրները
  • 1710 - Հելսինգբորգի ճակատամարտում շվեդները հաղթեցին դանիացիներին
  • 1810 - Ժան-Բապտիստ Բեռնադոտտը իջևանեց քաղաքում՝ Շվեդիայի ապագա թագավոր Կարլ XIV
  • 1891 - Հենրի Դյունկերը հիմնում է ռետինե իրերի արտադրության գործարան
  • 1892 - Հելսինգբորգի և Հելսինգորի միջև սկսում է գործել առաջին լաստանավը
  • 1897 - բացվեց քաղաքապետարանը
  • 1903 - քաղաքում բացվեց տրամվայի ծառայությունը (մինչև 1967 թվական)
  • 1921 թվականը բացվեց երկրում առաջին Հելսինգբորգի քաղաքային թատրոնը
  • 2002 - բացվեց Հենրի Դյունկեր մշակութային կենտրոնը

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հելսինգբորգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինգբորգ» հոդվածին։

Tags:

Հելսինգբորգ ԱշխարհագրությունՀելսինգբորգ ԱրդյունաբերությունՀելսինգբորգ ԲնակչությունՀելսինգբորգ Տեսարժան վայրերՀելսինգբորգ ԵՆթաշրջաններՀելսինգբորգ ԺամանակագրությունՀելսինգբորգ ՊատկերասրահՀելսինգբորգ ԾանոթագրություններՀելսինգբորգ Արտաքին հղումներՀելսինգբորգՄիջազգային հնչյունական այբուբենՇվեդերենՇվեդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեշտոցի սնկային վարակՎինսենթ վան ԳոգՓոքր ՄհերԵրկկենցաղներԱրքիմեդի օրենքՎազգեն Ա ԲուխարեստցիԱրյունահոսությունԱծխաջուրԱկրոստիքոսԵրիկամաքարային հիվանդությունՀայերեն հայհոյախոսությունԳլխուղեղի ուռուցքԱլեքսանդր ԹամանյանՈւրբաթագիրքՄիզուղիների ինֆեկցիաներՍևանի իշխանՏերունական աղոթքՀայկական ատոմային էլեկտրակայանԾիրանՀայաստանի առաջին բաժանումԱվարայրի ճակատամարտԴատաԼեքսԱրցախյան շարժումՍահմանական եղանակՇնչառությունԵրևանի պետական համալսարանՀայկ նահապետՕվկիանոսԱրաքսՀայաստանի լեռներՄարդու իրավունքներԳարեգին ԲՄոլորակՄետաղՀարավային ԿորեաԾիրանի փողըԿրիաներԵվրոպաԱստղՀեշտոցային արտադրությունՇվեդիաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրձակԲրոնխիալ ասթմաՕսմանյան կայսրությունԿրծքագեղձի քաղցկեղԷնվեր փաշաՏիգրան ՄեծՍիֆիլիսԵս և նաԹթուներՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀայաստանի կենտրոնական բանկՍասունՀայրենական մեծ պատերազմՀովհաննես ՇիրազՎահանաձև գեղձի քաղցկեղԿույր աղիքԱշտարակ (քաղաք)Ռուդոլֆ Էրիխ ՌասպեԹմրամիջոցՎիքիպահեստՀաստատուն բաղադրության օրենքՁգողականությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄԻԱՎՎանԾիծեռնակներԾաղիկՀանգՄայիսի 1 (տոն)ԱրտաշատՀայաստանի Հանրապետության նախագահԽրիմյան ՀայրիկՀայկական գորգԴաունի համախտանիշ🡆 More