Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարբերվում է կոմպլեմենտարիզմով։ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները ինչպես Իրանի, այնպես էլ Արևմուտքի երկրների և ԱՄՆ-ի հետ։ Սակայն Հայաստանի դիրքորոշումը Արցախի հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ դարձավ լարված հարաբերությունների առաջացման պատճառ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև
Պետություններ, որտեղ Հայաստանը դեսպանություններ ունի      Հայաստան     Դեսպանություն

Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ, ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։

Միջազգային գործունեություն

Հայոց ցեղասպանության ճանաչում

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965 թվականից, երբ Ուրուգվայը առաջինը ճանաչեց այն։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև 
Այն պետությունների քարտեզը, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Բաց կանաչ գույնով նշված են այն պետությունները, որոնց շրջանների միայն մի մասն է ճանաչել ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ շրջանները և նահանգները՝

Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը բռնազավթել է իր տարածքի 14 %-ը (Արցախի Հանրապետության տարածքը)։ Վերջիններիս միջև գնում են բանակցություններ Արցախի կարգավիճակի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բաքվում հաճախ են կրկնում, որ եթե բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը պատրաստ է իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները վերադարձնել ռազմական ճանապարհով։ Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին խոսում են նաև խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։

2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Երեք երկրների նախագահները համաձայնվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է մեկուսացնելու Հայաստանը տարածաշրջանային նախագծերից։ 2006 թվականին արաբալեզու Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վարում է Հայաստանը էներգետիկ և տրանսպորտային փակուղու մեջ մտցնելու քաղաքականություն։

Ադրբեջանը հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ունեն հայկական ծագում։

Եվրոպա

Երկիր Պաշտոնապես հարաբերությունները սկսել են նշումներ
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Ալբանիա 1993-02-18 Տես Հայաստան-Ալբանիա հարաբերություններ
  • Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը գտնվում է Աթենքում։
  • Հայաստանում Ալբանիայի Հանրապետության դեսպանատունը գտնվում է Աթենքում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Անդորրա 2003-11-18 Տես Հայաստան-Անդորրա հարաբերություններ
  • Անդորրայում Հայաստանի դեսպանատունը գտնվում է Փարիզում։
  • Հայաստանում Անդորրայի դեսպանատունը գտնվում է Փարիզում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Ավստրիա 1992-02-19 Տես Հայ-ավստրիական հարաբերություններ
  • Ավստրայում Հայաստանի դեսպանատունը գտնվում է Վիեննայում։
  • Հայաստանում Ավստրիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում ունի հյուպատոսություն Երևանում։
  • Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ.
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Բելգիա 1992-03-10 Տես Հայաստան-Բելգիա հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Բրյուսելյում։
  • Հայաստանում Բելգիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում ունի հյուպատոսություն Երևանում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Բելառուս 1992-06-12 Տես Հայաստան-Բելառուս հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Մինսկում։
  • Բելառուսը դեսպանատուն ունի Երևանում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Բոսնիա և Հերցեգովինա 1997-07-29 Տես Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հարաբերություններ
  • Բոսնիայում Հայաստանը դեսպան չի նշանակել։
  • Հայաստանում Բոսնիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Բուլղարիա 1992-01-18 Տես Հայաստան-Բուլղարիա հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Սոֆիայում և 2 հյուպատոսություն Վառնայում և Պլովդիվում։
  • Բուլղարիան դեսպանատուն ունի Երևանում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Գերմանիա 1992-01 Տես Հայ-գերմանական հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Բեռլինում և հյուպատոսություն Կառլսրուեում։
  • Գերմանիան դեսպանատուն ունի Երևանում։
  • Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Դանիա 1992-01-14 Տես Հայաստան-Դանիա հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Կոպենհագենում։
  • Հայաստանում Դանիայի դեսպանատունը գտնվում է Կիևում ունի հյուպատոսություն Երևանում։
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Ֆրանսիա 1992-02-24 Տես Հայ-ֆրանսիական հարաբերություններ
  • Հայաստանն ունի դեսպանություն Փարիզում և հյուպատոսություններ Լիոնում և Մարսելում։
  • Ֆրանսիա դեսպանատուն ունի Երևանում։
  • Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998թ.
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Նիդերլանդներ 1992-01-30 Տես Հայ-նիդերլանդական հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Հաագա։
  • Նիդերլանդներ դեսպանատուն ունի Երևանում։
  • Նիդեռլանդները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004թ.
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Լեհաստան 1992-02-26 Տես Հայ-լեհական հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Վարշավա։
  • Լեհաստան դեսպանատուն ունի Երևանում։
  • Լեհաստան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2005թ.
Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Շվեդիա 1992-07-10 Տես Հայ-Շվեդիա հարաբերություններ
  • Հայաստանը դեսպանատուն ունի Ստոկհոլմ։
  • Շվեդիա դեսպանատուն ունի Երևանում։
  • Շվեդիա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2010թ.

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Հունգարիա

2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերեությունները խզվեցին։ Խզման պատճառը ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Վերջինս Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես Իլհամ Ալիևի հրամանագրով Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և պարգևատրվել մի շարք մրցանակներով։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Հունաստան

Հունաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, ինչպես նաև մեկն է այն պետություններից, որոնք պետականորեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունիսին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը այցելեց Հայաստան։ Նրա խոսքերով.

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Հայ-հունական հարաբերությունները դրականապես զարգանում են պաշտպանության, կրթության, ինչպես նաև մի շարք ոլորտներում Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև 

Հունաստանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերներն է և ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ում։ Ամեն տարի մի քանի հայ սպաներ վերապատրաստություն են անցնում Հունաստանում, Հայաստանն էլ ռազմական և բժշկական աջակցություն է ցուցաբերում։

2003 թվականին երկու պետությունները ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության համաձայնագիր, որի համաձայն նախատեսվում է ավելացնել Աթենքի ռազմական և ռազմաբժշկական ակադեմիաներում սովորող և վերապատրաստում անցնող զինվորների սպաների թիվը։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Վրաստան

Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև դեպի ծովը ելք չունենալու պատճառով, Վրաստանը Հայաստանի համար բավականին մեծ դեր է խաղում ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթուղի, որով էլ արտահանվում է հայկական ապրանքների մեծ մասը։ 2009 թվականին Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը չորրորդ տեղում էր (Վրաստանի արտահանած ապրանքների 7,9%-ը)։ Հայաստանը Վրաստան է արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Եվրամիություն

Հայաստանը հայտարարել է իր մտադրությունները կապված եվրոպական ինտեգրման, ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցության հետ։ Հայաստանը 2004 թվականից մասնակցում է «Եվրոպական Հարևանության Քաղաքականություն» և 2009 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրերին։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Իսրայել

Հայաստանը և Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն միմյանց մոտ չունեն դեսպանատներ։ Փոխարենը, Իսրայելի դեսպանը Հայաստանում գտնվում է Թբիլիսի (Վրաստան), և Երևան է գալիս երկու ամիսը մեկ, իսկ Հայաստանի դեսպանը Իսրայելում գտնվում է Ֆրանսիայում։ Հայաստանը ունի հյուպատոսություն Իսրայելում։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Նույն օրը ստորագրվեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը։ 1992 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  ԼՂՀ

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Պակիստան

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Ռուսաստան

Հայաստանի վերջին ամենանշանավոր արտաքին քաղաքականության հաջողությունը եղել է օգոստոսի 29-ին, երբ Ռուսաստանի հետ ստորագրեցին բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, որով Մոսկվան պարտավորվում է պաշտպանել Հայաստանին, երրորդ կողմի հարձակման դեպքում։Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության պաշտպանության խաղացողներից մեկը, և այն Հայաստանի պատմական դաշնակիցն է։ Այս պայմանագիրը թեպետ հանդես է գալիս որպես պատասխան Ալիեևի ԱՄՆ մեկնելուն, այնուամենայնիվ պայմանագիրը հավանաբար վաղուց էր զարգացել։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում Երևանը թեև ողջունում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքը, բայց Հայաստանը չի ցանկանում ապավինել միայն Մոսկվային, ոչ էլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆԱնդրկովկասյան հարցերի առճակատման մասը։

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  ԱՄՆ

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն: Միջազգային գործունեություն, Երկկողմ հարաբերություններ, Տես նաև  Թուրքիա

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի՝ Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում աջակցության պատճառով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հայաստանի Արտաքին Քաղաքականություն Միջազգային գործունեությունՀայաստանի Արտաքին Քաղաքականություն Երկկողմ հարաբերություններՀայաստանի Արտաքին Քաղաքականություն Տես նաևՀայաստանի Արտաքին Քաղաքականություն ԾանոթագրություններՀայաստանի Արտաքին ՔաղաքականությունԱՄՆԱդրբեջանԱրևմտյան աշխարհԹուրքիաԻրանՀայոց Ցեղասպանություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անկախ Պետությունների ՀամագործակցությունՑրված սկլերոզՎայոց ձորի մարզՀայկ և ԲելՍերգեյ ՓարաջանովՕլիմպիական խաղերՋրհեղեղՄինչամուսնական սեքսՕվկիանիաՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Սեռական հարաբերությունՌուդոլֆ Էրիխ ՌասպեՎազգեն Ա ԲուխարեստցիԸնտանիքԽրիմյան ՀայրիկՍտրեպտոկոկային ֆարինգիտՍևրի պայմանագիրԹութքՀուլիոս ԿեսարՔրոմոսոմԱրյունահոսությունԱրագածԵրեքնուկՊրիզմաԼիմֆոմաԱֆղանստանԱլպիական մանուշակ (պատմվածք)ՎիքիպեդիաՎիտամին D-ի անբավարարությունԿապ (խոսքի մաս)ԱստղԱրցախյան ազատամարտԵս և նաԴատաԼեքսՄանուշակԿարեն ԴեմիրճյանԻսլամԼեհաստանԵրակների վարիկոզ լայնացումՍևանի իշխանԾաղկեվանք (Արա լեռ)ԵգիպտոսԷթիլ սպիրտԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՓիղԱմբողջ թիվՆոյյան տապանՀայերենՇաղկապենաբորբՄոնա ԼիզաՎիտամին B12 անբավարարությունԳագիկ ԱԱղտոտումՆորավանքՀամբարձում (տոն)Արմավիրի մարզԶինվորական կոչումներՄիապետությունԾխախոտԾիրանՀեպատիտ CԿրծքագեղձի քաղցկեղՀայկական մշակույթՀայկական գորգՈւրբաթագիրքՈւսուցման մեթոդներԵրվանդունիների թագավորությունԿարսԴավիթ ԱնանյանԿրծքավանդակի ցավՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄոնթե ՄելքոնյանԱրմեն Տիգրանյան (երգահան)ԴվինՍերմնահեղուկԵվրոպայի դրոշներ🡆 More