Նահանգ Պարանա: Բրազիլիայի նահանգ

Պարանա (պորտ.՝ Paraná), նահանգ Բրազիլիայի հարավում։ Հյուսիսում սահմանակից է Մատու Գրոսու դու Սուլ և Սան Պաուլու նահանգներին, հարավում՝ Սանտա Կատարինա նահանգին և Արգենտինային, արևմուտքում՝ Պարագվային, նահանգի արևելյան ափը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Վարչական կենտրոնը Կուրիտիբա քաղաքն է։

Բնակավայր
Պարանա
Դրոշ Զինանշան
Նահանգ Պարանա: Աշխարհագրություն, Պատմություն, Ժողովրդագրություն Նահանգ Պարանա: Աշխարհագրություն, Պատմություն, Ժողովրդագրություն

Նահանգ Պարանա: Աշխարհագրություն, Պատմություն, Ժողովրդագրություն
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ներքին բաժանումՎարչական կառուցվածք
Հիմնադրված է1889 թ.
Մակերես199 314,9 կմ²
ԲԾՄ672 մետր
Բնակչություն11 320 892 մարդ (2017)
Ժամային գոտիUTC−3 և America/Sao_Paulo?
Պաշտոնական կայքpr.gov.br
Պարանա (նահանգ) (Բրազիլիա)##
Պարանա (նահանգ) (Բրազիլիա)
Նահանգ Պարանա: Աշխարհագրություն, Պատմություն, Ժողովրդագրություն

Պարանան Բրազիլիայի 3 նահանգներից մեկն է, որոնց տարածքը Հարավային տրոպիկից ներքև է տեղակայված։

Աշխարհագրություն

Նահանգի տարածքն իրենից ներկայացնում է լեռնային սարավանդ, որի բարձրությունը 200-1000 մետր է, ոռոգումն իրականացվում է Պարանա գետի և իր վտակների ջրերով։ Ափամերձ շրջանում սարավանդն աստիճանաբար իջնում է, այս շրջանում սարավանդը գրեթե մաբողջությամբ ծածկված է կամպոսներով, պտղատու մարգագետիններով, որտեղ գերակշռում են շքածառերը։

Նահանգի գետերը՝ Պարանան, Իգուասուն, Պարանապանեման, օժտված են հզոր հիդրոէներգետիկ հնարավորություններով։

Պարանայի մայրաքաղաքը՝ Կուրիտիբա քաղաքը, գլխավոր ճարտարապետական նախագծման շնորհիվ ժամանակակից տեսք ունի, չնայած ունի նաև ավանգարդիզմի տարրեր։

Պատմություն

Նահանգ Պարանա: Աշխարհագրություն, Պատմություն, Ժողովրդագրություն 
Լեհ ներգաղթյալի տունը Կուրիտիբայում

Իր հիմնումից ի վեր՝ Պարանա նահանգը հայտնի է հայտնի է բնակչության էթնիկ բազմազանությամբ, ինչի շնորհիվ ստացել է «Բոլոր ժողովուրդների հող» անվանումը։ Պարանայի տարածքում ապրում է ավելի քան 30 ժողովուրդ։ Նահանգի կառավարությունը երկար ժամանակ նպատակադրված խթանում էր միգրացիոն ալիքը. նահանգ՝ մշտական բնակության հրավիրվեցին գերմանացիները, իտալացիները, հոլանդացիները, լիբանանցիները, հրեաները, ճապոնացիները, ուկրաինացիները և լեհերը։

Առաջին լեհ ներգաղթյալները Պարանա ժամանեցին 1869 թվականին՝ խմբերով։ 1890 թվականից սկսվեց լեհերի մեծ հոսքը։ 1930-ական թվականներին նահանգում արդեն բնակություն էր հաստատել 150 000 լեհ, ինչն այդ ժամանակ կազմում էր բնակչության 18 %-ը։

Լեհաստանի շրջանների ներգաղթյալներն ավելի հաճախ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, ապրում էին լեհական համյանքներում՝ պահպանելով իրենց ազգային ավանդույթները։ 1934 թվականին լեհական «Ծովային և գաղութային լիգա» կազմակերպությունը Պարանայում հող գնեց և լեհ ներգաղթյալների համար այնտեղ ավան հիմնեց՝ անավնելով Ծովային իշխանություն։

Ժողովրդագրություն

2010 թվականին Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ նահանգի բնակչությունը կազմում է.

Ամբողջ բնակչությունը
10 444 526
այդ թվում՝:
Քաղաքաբնակներ
8 912 692
Քաղաքաաբնակների տոկոս, %
85,33
Գյուղաբնակներ
1 531 834
Գյուղական բնակչության տոկոս, %
14,67
Տղամարդիկ
5 130 994
Տղամարդկանց տոկոս, %
49,13
Կանայք
5 313 532
Կանանց տոկոս, %
50,87
Բնակչության խտություն, մարդ/կմ²
52,40
Նահանգի բնակչության
 % -ը պետության բնակչության նկատմամբ
5,48

Վարչական կառուցվածք

Վարչական առումով նահանգը բաժանված է 10 փոքր շրջանների և 39 մեծ շրջանների։ Նահանգում կա 399 մունիցիպալիտետ։

Տնտեսություն

Բարենպաստ կլիմայական պայմանների և պտղատու հողերի շնորհիվ տնտսության զարգացման առաջին օղակը անասնաբուծությունն է։ 19-րդ դարի 2-րդ կեսին Պարանայում սկսեց զարգանալ հողագործությունը՝ սկզբում թեյի մշակմամբ, իսկ հետո նաև՝ սուրճի լայնածավալ պլանտացիաներ հիմնելով։

Այսօր Պարանան մտնում է Բրազիլիայի 5 ամենահարուստ նահանգների կազմի մեջ։ Նահանգում ծաղկում են ապրում անասնաբուծությունը, մասնավորապես՝ ոչխարաբուծությունը, ինչպես նաև՝ էկոտուրիզմը։ 2001 թվականից նահանգի արդյունաբերական արտադրության մեջ տարեցտարի նկատվում են աճող ցուցանիշներ։ Տնտեսական աճի հիմնական բաղդրիչը ավտոտրանսպորտի արտադրությունն է։ Տնտեսության աճին նպաստող կարևորագույն ոլորտներ են նաև գրատպությունը և մամուլը, հաստոցաշինությունը և բնափայտի մշակումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Նահանգ Պարանա ԱշխարհագրությունՆահանգ Պարանա ՊատմությունՆահանգ Պարանա ԺողովրդագրությունՆահանգ Պարանա Վարչական կառուցվածքՆահանգ Պարանա ՏնտեսությունՆահանգ Պարանա Տես նաևՆահանգ Պարանա ԾանոթագրություններՆահանգ Պարանա Արտաքին հղումներՆահանգ ՊարանաԱտլանտյան օվկիանոսԱրգենտինաԲրազիլիաԿուրիտիբաՄատու Գրոսու դու ՍուլՊորտուգալերենՍան Պաուլու (նահանգ)Սանտա Կատարինա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին աշխարհի յոթ հրաշալիքներՀարավային ԱմերիկաԱլբերտ ԱյնշտայնՄիջատներՔրիստափոր ԿոլումբոսԱմերիկաԹթուներԱնահիտ ՊարսամյանԱպրիլի 26Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍառը պատերազմՏեղի պարագաՍտեփան Զորյան (գրող)ՀնդկաստանԱրտույտների ագարակըԴերանունԵրկրորդ համաշխարհային պատերազմԹրաֆիքինգԱրամ ԽաչատրյանԱղմուկ ականջներումԲանաստեղծությունԱնանիա ՇիրակացիՏերունական աղոթքՄուտացիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԺամՂըզըլհաջըլիԾաղկեվանք (Արա լեռ)Երևանի պետական համալսարանԳաստրիտԶինվորական կոչումներԱյրին (նորավեպ)ՁեռնաշարժությունՀայաստանի առաջին հանրապետությունՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՄարգինալացումՀովազներՀայկական պարԵզդիներԳուսան ԱշոտՄեծ Հայքի նահանգների ցանկՔութեշՉակերտներՐաֆֆիԳորշ արջԱրման ԾառուկյանԱռնո ԲաբաջանյանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱշտարակ (քաղաք)Անալ սեքսՄշակույթՍողուններՍիրտՀավերժության հայկական նշանՄիսաք ՄեծարենցՈւիլյամ ՇեքսպիրՄայրցամաքՄաշկաբորբԿիպրոսԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՆոյՀայոց պատմությունՀայերենի կետադրությունԽոսքի մասերԵրկաթԱպրիլի 25Ցրված սկլերոզՌուբեն ՍևակՍատուրն (մոլորակ)Գոյական անունԷկզեմաՍերգեյ ՓարաջանովԿոռուպցիաՄայիսյան հերոսամարտերՎայոց ձորի մարզՀայոց լեզվի պատմությունԱվստրալիաԵվրասիա🡆 More