Կարկուտ

Կարկուտ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին (Հայաստանում՝ մարտ-հոկտեմբերին)՝ կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ։ Կարկուտի երակն ունենում է 200 մ-ից մինչև 2 կմ լայնություն և երբեմն՝ մինչև 100 կմ երկարություն։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ։

Կարկուտ
կարկտահատիկ
Կարկուտ
Կարկուտ
Կարկուտ
Կարկտահարված հողակտորներ Տաշիրի վարչատարածքում

Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ, երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։ Կարկուտը դիտվում է օրվա երկրորդ կեսին (14:00-19:00-ին)։

Տարվա ընթացքում կարկուտով օրերի միջին թիվը Արարատյան դաշտում 4-8 է, նախալեռնային գոտում՝ 8-12, լեռնային գոտում՝ 12-16: Կարկուտը մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը։ Կարկտի դեմ պայքարի առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով։


Կարկուտ Ընթերցե՛ք «կարկուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 328 Կարկուտ
ԿարկուտՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարկուտ» հոդվածին։

Tags:

200ԱմպԱմպրոպԱնձրևԵղանակՀայաստանՀոկտեմբերՄարտՄթնոլորտՍառույցՓոթորիկՕդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲջիջԱնձի խանգարումՏողադարձԱլպիական մանուշակ (պատմվածք)Իրավական նորմՀայաստանի բուսական աշխարհԳորտերՀին ԿտակարանՄետրոնիդազոլԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՑրված սկլերոզՋրծաղիկՊետությունԱրամ ԱսատրյանԼիմֆոմաՋուրԳարունՀամակարգային կարմիր գայլախտՎիտամին DԱշոտ ՆավասարդյանՐաֆֆիՀայաստանի գետերի ցանկՄիզոպրոստոլՂազախստանՀայաստանի Հանրապետության բնակչությունՌումինիաԱրյան շրջանառությունՄեր հայրենիքԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ՓոխպատվաստագիտությունՂազարոս ԱղայանԴերանունՍիլվա ԿապուտիկյանՄիջուկային զենքԱրյան ճնշումՈւղղանկյուն եռանկյունՎրաստանԷկոլոգիաԱնգլերենԳիզայի բուրգերՎիտամինԴոնալդ ՖեյսոնԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայերեն ՎիքիպեդիաԱրտաշեսյաններԳլխուղեղի ուռուցքՎարդանանց պատերազմՍոսիԵրիկամային անբավարարությունԱզատի ջրամբարԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱմոթույքԷլեկտրական հոսանքԵրկաթԽենթըՍրտամկանի ինֆարկտԱղիների բորբոքային հիվանդությունԱվագ շաբաթՓոքրիկ իշխանըՀովհաննավանքՀայկական ազգային հագուստ (տարազ)Նատրիումի քլորիդԱճի հորմոնՀոգեբանությունՄարդու առնանդամի չափսՔաղաքագիտությունՎբեթՔառօրյա պատերազմԱվստրալիաՀղիություն (մարդ)Սասունցի ԴավիթԵրևանի պատմությունՄիացյալ ԹագավորությունԱբորտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԿոնվենցիաՍինուսիտ🡆 More