Կաստել Դել Մոնտեի Ամրոց

Կաստել դել Մոնտեյի ամրոց (իտալ.՝ Castel del Monte-«ամրոց լեռան վրա»), գտնվում է Իտալիայի հարավային մասում Անդրիա քաղաքից 16 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է 13-րդ դարում և տեղակայված է «Terra di Bari» կոչվող տարածքում և համարվում է աշխարհի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկը։

Կաստել Դել Մոնտեի Ամրոց
Կաստել դել Մոնտեի ամրոց
Կաստել Դել Մոնտեի Ամրոց
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում, military museum building?, Իտալիայի ազգային թանգարան, historical park museum? և Q124830411?
Ստեղծումհունվարի 29, 1240
Բարձրություն26 մետր
ԵրկիրԿաստել Դել Մոնտեի Ամրոց Իտալիա
ԲնակավայրԱնդրիա
Հասցեlocalità Castel del Monte - Andria, Strada Statale 170 per Castel del Monte 88, 76123 Andria և Strada Statale 170, 76123 Andria
Շինության ձևամրոց
ՈճԳոթական ճարտարապետություն
Նյութմարմար և կրաքար
Պատկանում էԻտալիայի նախարարների խորհուրդ
Ներկա վիճակկանգուն
կայք
Կաստել Դել Մոնտեի Ամրոց Castel del Monte Վիքիպահեստում
Կաստել Դել Մոնտեի Ամրոց
Կաստել դել Մոնտեյի ամրոց
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Իտալիա Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային Կաստել Դել Մոնտեի Ամրոց ժառանգություն

Պատմություն

Կաստել դել Մոնտեյի ամրոցը կառուցվել է 1240 թ.-ից 1250 թվականների ընթացքում Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն կայսեր կողմից, ով ժառանգել էր այդ տարածքները իր մորից։ Ամրոցի ճարտարապետն առայժմ անհայտ է և հնարավոր է, որ հենց Ֆրիդրիխ II-ն է եղել մտահղացման հեղինակը։ Սկզբնական շրջանում ամրոցն անվանվել է castrum Sancta Maria de Monte` ի պատիվ Մարիա-դել-Մոնտե մենաստանի, որը տեղակայված է եղել հենց նույն վայրում։ 18-րդ դարում ամրոցի ինտերիերն ու կահավորանքը լիովին ձևափոխվել են և ժամանակակից կառույցում չեն պահպանվել մենաստանի սկզբնական ձևն ու պատմական նկարագրությունը։ Ենթադրվում է, որ ամրոցի որոշ աշխատանքներ ավարտին չեն հասցրվել։ Այն այսօր այլևս չունի ոչ խրամ, ոչ էլ բացվող կամուրջ, և ոմանց կարծիքով այն երբեք չի համարվել պաշտպանական ամրոց։ Այնուամենայնիվ հնագիտական աշխատանքները ցույց են տվել, որ այն ի սկզբանե ունեցել է վարագույր պատ։ «Իտալիանա» հանրագիտարանում Կաստել դել Մոնտեյի ամրոցը նկարագրվում է որպես «Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված ամենահրապուրիչ ամրոց», և այն պաշտպանված է որպես Համաշխարհային ժառանգության տարածք։ Ամրոցի պատկերը կարելի է տեսնել նաև մեկ եվրո մետաղադրամի իտալական տարբերակի վրա։

Գտնվելու վայրը

Կաստել դել Մոնտեյի ամրոցը գտնվում է մի փոքրիկ ժայռի վրա Սանտա Մարիա դել Մոնտե մենաստանի մոտ 540 մ բարձրության վրա։ Ամրոցի կառուցումը նշված է միայն մեկ ժամանակակից աղբյուրում, որը 1240 թվականի մի փաստաթուղթ է, ըստ որի Ֆրիդրիխ II կայսրը հրամայել է Կապիտանտայի կառավարչին ավարտել ամրոցի որոշ կիսատ աշխատանքներ։ Ամրոցը ավարտուն տեսքի չի հասցվել և չկա ոչ մի ապացույց, որ Ֆրիդրիխ II կայսրը օգտագործել է այն որպես որսորդական վայր։ Ավելի ուշ ամրոցը դարձել է բանտ, այնուհետև օգտագործվել է որպես ապաստան փախուստի ժամանակ և ի վերջո մնացել է անավարտ։ Ամրոցն ունեցել է մարմարե պատեր և սյուներ, սակայն նրանք ամբողջովին ոչնչացվել են վանդալների կողմից կամ կրկին օգտագործվել են այլ շինություններում։

Կաստել Դել Մոնտեի Ամրոց 
Կաստել դել Մոնտեյի ամրոցը վերևից

Նկարագրություն

Իր համեմատաբար փոքր չափսերի համար մի ժամանակ ամրոցը համարվել է «որսորդական տնակ», սակայն գիտնականների կարծիքով այն ունեցել է վարագույր պատ և ամրոցը ծառայել է որպես միջնաբերդ։ Ֆրիդրիխ II կայսրը պատասխանատու է եղել Ապուլիայում բազմաթիվ ամրոցների կառուցման համար, բայց Կաստել դել Մոնտեյի ամրոցի երկրաչափական դիզայնը եզակի էր։ Ամրոցը ութանկյուն պրիզմա է յուրաքանչյուր անկյունում գտնվող ութանկյուն աշտարակով։ Աշտարակները ի սկզբանե եղել են 5 մ ավելի բարձր քան հիմա և ենթադրվում է, որ ունեցել են երրորդ հարկ։ Այժմ երկու հարկերն ունեն ութ սենյակ, իսկ ամրոցի կենտրոնը զբաղեցնում է ութանկյուն դահլիճը։ Յուրաքանչյուր գլխավոր սենյակ ունի ծածկված առաստաղ, իսկ երեք անկյունային աշտարակներն ունեն աստիճաններ։ Ամրոցն ունի երկու մուտք` զարդարված գլխավոր մուտք և ծառայությունների անցկացման մուտք։ Գլխավոր մուտքը պարունակում է դասական ոճի էլեմենտներ, քանի որ Ֆրիդրիխ II կայսրը հետաքրքրված է եղել հունա հռոմեական ճարտարապետությամբ։

1996 թվականին Կաստել դել Մոնտեյի ամրոցը ընդգրկվել է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որտեղ այն նկարագրվում է որպես միջնադարյան ճարտարապետության եզակի գլուխգործոց։

Պատկերասրահ


Գրականություն

  • Conant, K. J. (1974), Carolingian and Romanesque Architecture 800–1200, Yale University Press, ISBN 0-300-05298-7
  • Götze, Heinz (1998), Castel del Monte: geometric marvel of the Middle Ages, Prestel Publishing, ISBN 978-3-7913-1930-8

Աղբյուրներ

  • Castex, Jean (2008), Architecture of Italy, ABC-CLIO, ISBN 978-0-313-32086-6
  • Haft, Adele J.; White, Robert J. (1999), The Key to "The Name of the Rose", University of Michigan Press, ISBN 0-472-08621-9
  • Tuulse, Armin (2002) [1958], Castles of the Western World, Dover Publications, էջեր 60–61, ISBN 0-486-42332-8

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կաստել Դել Մոնտեի Ամրոց  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 398
ռուս..անգլ..ֆր.
Կաստել Դել Մոնտեի Ամրոց Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստել դել Մոնտեի ամրոց» հոդվածին։

Tags:

Կաստել Դել Մոնտեի Ամրոց ՊատմությունԿաստել Դել Մոնտեի Ամրոց Գտնվելու վայրըԿաստել Դել Մոնտեի Ամրոց ՆկարագրությունԿաստել Դել Մոնտեի Ամրոց ՊատկերասրահԿաստել Դել Մոնտեի Ամրոց ԳրականությունԿաստել Դել Մոնտեի Ամրոց ԱղբյուրներԿաստել Դել Մոնտեի Ամրոց ԾանոթագրություններԿաստել Դել Մոնտեի Ամրոց Արտաքին հղումներԿաստել Դել Մոնտեի ԱմրոցԻտալերենԻտալիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄեքսիկաՀարրի Փոթեր (վիպաշար)ԲառարանԱննետ ՄեսաջեՏագնապային խանգարումԵրկրորդ համաշխարհային պատերազմԱսպիրինԲրյունետ (երգչուհի)ՀիդրոցեֆալիաՊարզ թիվԵրվանդ ՔոչարԿռունկներԱֆրիկաԿիպրոսԿասկադ համալիրՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԼեհաստանԹվաբանական պրոգրեսիաՆեմեսիս գործողությունՍինուսիտՍիրտԱնանուխՀամո ՍահյանՎարդանանք (պատմավեպ)Կանոնավոր եռանկյունԷրեկտիլ դիսֆունկցիաՄիջին ականջի բորբոքումԱրգենտինաԱնգկոր ՎատՎահանագեղձՄելանոմաՄեծ ՀայքԳարեգին ՆժդեհՎինսենթ վան ԳոգՀրաբուխՄիացյալ ԹագավորությունՀիվանդությունՄարդ բանականԳլխավոր էջՈւիլյամ ՇեքսպիրԳինիՇախմատԳոշավանքԳուրգեն ՄելքոնյանՊահպանակՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի բուհերի ցանկՎարդանանց պատերազմԲելգիաՀեշտոցՀայկական ճարտարապետությունԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱյծեղջյուրԽատուտիկՅուԹյուբՍինգապուրԵռանկյան մակերեսԳրիգոր ՆարեկացիԽնկո ԱպերՀարադրությունՀակոբ ՊարոնյանԱուտիզմՍահմանական եղանակԱլբերտ ԱյնշտայնՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄայր Հայաստան հուշահամալիրՄհեր ՄկրտչյանՀայկական մուֆլոնՓարիզՈւղղանկյուն եռանկյունԿարբոնաթթուներՍևրի պայմանագիրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՊատվաստումներՍուրբ Յոթ ՎերքԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԼևոմեկոլ🡆 More