Կանզաս

Կանզաս (անգլերեն՝ Kansas), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Տարածքը՝ 213,1 հազար կմ²։ Վարչական կենտրոնը՝ Տոպիկա։ Կոչվել է Կանզաս գետի անունով։ Ամենամեծ քաղաքը Ուիչիտոն է։ Կանզաս նահանգը առաջատարն է հացահատկի մշակման ծավալներով։ Նահանգի ծաղիկը արևածաղիկն է, նահանգի ծառը բարդին է։ Հնդկացիների լեզվով, որոնք բնակեցված են եղել այդտեղ Կանզաս անվանումը նշանակում է «Հարավային քամու մարդկանց բնակավայր»։ Նահանգը, որի մեծ մասը զբաղեցնում են տափաստանները, հյուսիսից սահմանակից է Նեբրասկային, արևելքից՝ Միսսուրի գետին, Օկլահոմա և Կոլորադոյին սահմանակից է հարավ-արևմուտքից։ Նահանգի ամենամեծ գետերն են Միսսուրին և Արկանզասը, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ գետ Միսսիսիպիի ջրային ավազանին։

Կանզաս
Կանզաս
Կանզաս
Kansas
flag of Kansas?


Կանզաս


Կանզաս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնHome on the Range?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՏոպիկա
Ամենաբարձր կետMount Sunflower?
ԲԾՄ600 մետր
Օրենսդրական մարմինKansas Legislature?
Դատական մարմինKansas Supreme Court?
Միության մուտքհունվարի 29, 1861 (34-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
2 937 880 մարդ (ապրիլի 1, 2020) (33 տեղ)
Տարածք213 100 կմ²  (15 տեղ)
Կանզաս
Հիմնադրված էհունվարի 29, 1861 թ.
Սահմանակցում էՕկլահոմա, Կոլորադո, Նեբրասկա և Միսսուրի
Ժամային գոտիCDT?, UTC-6 և Ամերիկա/Չիկագո
ՀապավումKS, Kans. և Kan.
ISO 3166-2 կոդUS-KS
Անվանված էԿանզաս գետ
ՄականունThe Sunflower State
Միության մուտքհունվարի 29, 1861 (34-րդ)
kansas.gov(անգլ.)

Աշխարհագրություն և կլիմա

Հարավից Կանզասը սահմանակից է Միսսուրիին, արևմուտքում Կոլորադոյին, Հյուսիսից Նեբրասկա նահանգին, հարավից Օկլահոմա նահանգին։ Տարածք կազմում է 213,096 քառակուսի կիլոմետր։ Կանզասի կլիման մայրցամաքային է, ձմռանը սառը (երբեմն ցուրտ), իսկ ամռանը՝ շոգ։ Նահանգի արևելյան մասում հաճախ տեղի են ունենում եղանակի և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ։ Տարածքը պաշտպանված չէ Կանադայից ներխուժող սառը օդային հոսանքներից, և Մեքսիկական ծոցից եկող տաք օդային հոսանքներից։ Օդային զանգվածների բախման հետևանքով ձևավորվում են մթնոլորտային ճակատներ , որից էլ առաջանում է տոռնադոն։ Տարեկան միջին ջերմաստրճանը հասնում է +13 °C-ի։Առավելագույն ջերմաստիճանը եղել է +49 °C , որը գրանցվել է 1936 թվականի հուլիսի 24-ին Ալթոն (Alton) կոչվող վայրում։ Նվազագույն ջերմաստիճանը եղել է -40 °C, որը գրանցվել է 1905 թվականի փետրվարի 13-ին Լիբանան (Lebanon) բնակավայրում։ Հունվարի ամսվա միջին ջերմաստիճանը լինում է -2...-4 °C (օրական միջին առավելագույն ջերմաստիճանը +2 ... + 6 °C է, գիշերը նվազագույն ջերմաստիճանը -6 °C ..- 9 °C): Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է +26 .. + 27 °C (օրական առավելագույնը ջերմաստրճանը կազմում է +32 .. + 34 °C, գիշերը առնվազն՝ +19 .. + 21 °C): Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1000 մմ է, որը նվազում է հարավ-արևելքում կազմելով 400 մմ (Ուիչիտո քաղաքում տարեկան տեղումների քանակը կազմում է 772 մմ)։ Որոշ երաշտային տարիներին տարեկան տեղումների հիմնական մասը լինում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Դոջ-Սիթին (Dodge City) համարվում է Միացյալ Նահանգների ամենաքամոտ բնակավայրը։ Քամու միջին արագությունը մեկ ժամում 14 մղոն արաջություն է կազմում (6.4 մ / վ)։

Ժողովուրդ

Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամար բյուրոյի 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կանզասի բնակչությունը կազմել է 2,871,238 մարդ։ Բնական աճը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմել է 0,64 %։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների նահանգի ռասայական կազմը հետևյալն է սպիտակամորթներ (91,91%), աֆրոամերիկացիներ (6.41%), բնիկ ամերիկացիներ (1.78%), ասիացիներ (2,1%), հավայացիներ և օվկիանիացիներ (0 ,12%)։ Սպիտակամորթ բնակիչները հիմնականում ունեն` գերմանական (33.75%), իռլանդական (14.4%), անգլիական (14.1%), ֆրանսիական (4,4%), շոտլանդական (4.2%), հոլանդական (2.5% ) և շվեդական (2.4%) ծագում։

Ըստ 2004 թվականի տվյալների մոտ 149 800 մարդ (Կանզասի բնակչության 5.5% -ը) ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս։

Բնակչության դինամիկա

  • 1950: 1 905 299 հզ.
  • 1960: 2 178 611 հզ.
  • 1970: 2 246 578 հզ.
  • 1980: 2 363 679 հզ.
  • 1990: 2 477 574 հզ.
  • 2000: 2 688 418 հզ.
  • 2010: 2 853 116 հզ.
  • 2014: 2 904 000 հզ.

Տնտեսություն

Կանզաս 
Կանզաս 

ՀՆԱ-ն (մեկ շնչի հաշվով) կազմել է 35,013 դոլար (2008 թ.): Արդյունաբերության մեջ մտնում է` ավիացոն ոլորտը (ինքնաթիռ), ճարտարագիտությունը (տրանսպորտային սարքավորումներ), նավթի և բնական գազի արդյունահանումը, սննդի (մսի փաթեթավորում, ալյուր) արտադրությունը, լեռնահանքերի վերամշակումը, հրատարակչությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության ոլորտից զարգացած են անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր), մշակաբույսերը (ցորեն, եգիպտացորեն, վարսակ, բամբակ), միսը և կաթնամթերքը։ Ծառայությունների ոլորտներն են` զբոսաշրջությունը, ֆինանսները և առևտուրը։

Սպորտ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կանզաս 

Կանզաս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանզաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 237 Կանզաս 

Tags:

Կանզաս Աշխարհագրություն և կլիմաԿանզաս ԺողովուրդԿանզաս ՍպորտԿանզաս ՊատկերասրահԿանզաս ԾանոթագրություններԿանզաս Արտաքին հղումներԿանզասԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼսելԿանզաս գետԿոլորադոՀյուսիսային ԱմերիկաՄիսսիսիպիՄիսսուրիՊատկեր:En-us-Kansas.oggՏոպիկաՕկլահոմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏոլմաԱյրին (նորավեպ)Հայոց պատմությունՎեներա (մոլորակ)ՀեկտարՎլադիմիր ԼենինՏերունական աղոթքՎերք Հայաստանի (վեպ)Ամբողջ թիվՈրոշիչՀայաստանի թռչունների ցանկՄթնշաղի անուրջներՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴանիել ՎարուժանԿենսաբանական դասակարգումՑեղին սիրտը (ժողովածու)ԵրկաթԲնական թիվԾիածանԶանգվածի պահպանման օրենքԱվստրալիաԴաունի համախտանիշԱնանիա ՇիրակացիՆիկոլ ՓաշինյանՅուպիտեր (մոլորակ)Գառնու հեթանոսական տաճարԱրմավիրԻսրայելԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԱպրիլի 25ԹթվածինՌափայել ՊատկանյանԱմառԸնտանիքԷկոլոգիական գործոններՏուբերկուլոզԱռյուծՇաղկապԳետային խեցգետիններԿրիաներՍահմանական եղանակԿենդանիների հատկանիշների ցանկԴավիթ ՄուրադյանՍպիտակի երկրաշարժՊարբերական աղյուսակՖաշիզմՎիկտոր ՀամբարձումյանԿենդանակերպի նշաններԵրվանդ ՔոչարԳուսան ԱշոտՀուլիոս ԿեսարՇուշիի ազատագրումԲանակում (հեռուստասերիալ)Մեջքի ցավԵզդիներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱնգլերենԿրիպտոարժույթՀամացանցՀունաստանՄարքեթինգԱլեքսանդր ՇիրվանզադեՎիրուսներԱրագածԼեոնիդ ԱզգալդյանԲացականչական նշանԺողովրդավարությունԱլգորիթմԻսլամԼյարդի հիվանդություններՄանուշակԾծմբական թթուԾիրանի փողըՄիզուղիների ինֆեկցիաներՎերաբերական (խոսքի մաս)Արշակունիներ🡆 More