Լիսանդրո Մարտինես: արգենտինացի ֆուտբոլիստ

Լիսանդրո Մարտինես (իսպ.՝ Lisandro Martínez, հունվարի 18, 1998(1998-01-18), Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի չեմպիոն։

Լիսանդրո Մարտինես: Ակումբային կարիերա, Կարիերա հավաքականում, Ձեռքբերումներ
Լիսանդրո Մարտինես
իսպ.՝ Lisandro Martínez
Լիսանդրո Մարտինես: Ակումբային կարիերա, Կարիերա հավաքականում, Ձեռքբերումներ
Քաղաքացիությունը Լիսանդրո Մարտինես: Ակումբային կարիերա, Կարիերա հավաքականում, Ձեռքբերումներ Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18) (26 տարեկան)
Ծննդավայր Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Կարիերայի սկիզբը Արգենտինայում

Մարտինեսը «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի սան է։ 2017 թվականի հունիսի 28-ին «Գոդոյ Կրուսի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում։ Նույն թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Մարտինեսը վարձավճարով տեղափոխվել է «Դեֆենսա և Խուստիսիա»։ Հոկտեմբերի 14-ին «Սան Լորենսոյի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում։ Նոյեմբերի 5-ին «Տեմպերլեյի» դեմ խաղում Լիսանդրոն խփել է իր առաջին գոլը «Դեֆենսա և Խուստիսիայի» կազմում։ 2018 թվականի ամռանը ակումբը 550 հազար եվրոյով գնել է Մարտինեսի տրանսֆերը։

«Այաքս»

2019 թվականի մայիսի 20-ին Մարտինեսը քառամյա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի»հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։ 2019 թվականի օգոստոսի 3-ին«Վիտեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում։

Սեպտեմբերի 28-ին «Գրոնինգենի» դեմ խաղում Լիսանդրոն խփել է իր առաջին գոլը «Այաքսի» կազմում։ Ակումբի կազմում Մարտինեսը երկու անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունում և նվաճել Նիդերլանդների գավաթը։

«Մանչեսթեր Յունայթեդ»

2022 թվականի հուլիսի 17-ին «<Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Մարտինեսի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։ 2022 թվականի հուլիսի 27-ին խաղացողը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 48,3 մլն ֆունտ, սակայն որոշակի պայմանների կատարման դեպքում կարող է հասնել 56,7 մլն ֆունտի։ 2022 թվականի օգոստոսի 7-ին նա նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի ֆուտբոլի առաջնության «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում։ 2023 թվականի հունվարի 22-ին «Արսենալի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նույն տարվա փետրվարի 26-ին նվաճել է իր առաջին գավաթը Անգլիայում՝ հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին » Անգլիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչում։

2023 թվականի ապրիլի 13-ին վնասել է աջ ոտքը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Սևիլյաի» դեմ խաղում։ Հաջորդ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ Մարտինեսը ստացել է աջ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք, որի պատճառով բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը։

Կարիերա հավաքականում

2017 թվականին Մարտինեսը Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Էկվադորի, Ուրուգվայի և երկու անգամ՝ Վենեսուելայի թիմերի դեմ խաղում։

2017 թվականին Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մրցախաղում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2019 թվականի մարտի 22-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մարտինեսը նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում։

2021 թվականին Մարտինեսը նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մրցաշրջանում խաղացել է Բոլիվիայի հավաքականի դեմ հանդիպմանը։

2022 թվականի հունիսի 1-ին հաղթել է Ֆինալիսիմում։

2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակում Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Դեկտեմբերի 18-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում։

Ձեռքբերումներ

Թիմային նվաճումներ

«Այաքս»

«Մանչեսթեր Յունայթեդ»

Արգենտինայի հավաքական

Ելույթների վիճակագրություն

Ակումբային կարիերա

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Միջազգային գավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նյուելս Օլդ Բոյզ 2016/17 1 0 0 0 1 0
Ընդամենը 1 0 0 0 1 0
Դեֆենսա և Խուստիսիա 2017/18 21 1 1 0 2 0 24 1
2018/19 25 2 2 0 7 0 34 2
Ընդամենը 46 3 3 0 9 0 58 3
Այաքս 2019/20 24 2 4 0 12 0 1 0 41 2
2020/21 26 3 5 0 11 0 42 3
2021/22 24 1 4 0 8 0 1 0 37 1
Ընդամենը 74 6 13 0 31 0 2 0 120 6
Մանչեսթեր Յունայթեդ 2022/23 27 1 8 0 10 0 0 0 45 1
Ընդամենը 27 1 8 0 10 0 0 0 45 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 148 10 24 0 50 0 2 0 224 10

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լիսանդրո Մարտինես: Ակումբային կարիերա, Կարիերա հավաքականում, Ձեռքբերումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսանդրո Մարտինես» հոդվածին։

Tags:

Լիսանդրո Մարտինես Ակումբային կարիերաԼիսանդրո Մարտինես Կարիերա հավաքականումԼիսանդրո Մարտինես ՁեռքբերումներԼիսանդրո Մարտինես Ելույթների վիճակագրությունԼիսանդրո Մարտինես ԾանոթագրություններԼիսանդրո Մարտինես Արտաքին հղումներԼիսանդրո Մարտինես1998d:Q52602ԱրգենտինաԱրգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականԷնտրե ՌիոսԻսպաներենՀունվարի 18Մանչեսթեր ՅունայթեդՖուտբոլի աշխարհի առաջնություն 2022

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉեխիաԱրտաշատԱլերգիաԲուրգ (երկրաչափություն)Տավուշի մարզ44-օրյա պատերազմՀայաստանի գետերի ցանկՍերմնահեղուկՎիքիպեդիաՖուտբոլի աշխարհի առաջնությունՈչ վերբալ հաղորդակցությունՄոմիկՀրանտ-Լեոն ՌանոսԱլեքսանդրիայի կամուրջՄարդու իրավունքներՄինաս ԱվետիսյանՄարտի 28Սուրբ շաբաթԱրեգակնային համակարգՀոգեկան հիվանդություններՀամաստեղություններԲաժանարարների աղյուսակՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՈւկրաինաԲառակապակցությունՄայր Հայաստան հուշահամալիրՄայրցամաքՈւղիղ խնդիրԱնկախ պետությունների դրոշներՀրազդան մարզադաշտԲոտուլիզմԲնական թիվԲույսերԱմբողջ թիվՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՇիզոֆրենիաՇառլ ԱզնավուրՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄակբայՀիրիկԴաշտանային ցիկլԵրաժշտական գործիքներԵռանկյունԱրտիստը (Շիրվանզադե)Հայկ նահապետԱֆրիկաՏրանսպորտԱսորեստանՄիքայել ՆալբանդյանԱրտաշես ԱՏուն ջրվեժի վերևումԱլեքսանդր ՇիրվանզադեԱրվեստԿոտորակ (մաթեմատիկա)Դաունի համախտանիշԵռանկյան մակերեսՀրեաներԿարմիր քամիՂազախստանԿիպրոսի դրոշՄիջին ականջի բորբոքումԱվետիք ԻսահակյանՖիդայական շարժումՓոխառությունՀայաստանի տնտեսությունՋավախքՀավասարասրուն սեղանՏիգրան ԱվինյանՀայկական իժԼոգիստիկաՀինդուիզմՍահմանական եղանակՎի (երգիչ)Դավիթ ԲեկՀունգարիաՏաթևի վանքՓայծաղ🡆 More