Էլեն Սիքսու: ֆրանսիացի փիլիսոփա և գրող

Էլեն Սիքսու (ֆր.՝ Hélène Cixous /sɪkˈsuː/, ֆրանսերեն: , հունիսի 5, 1937(1937-06-05), Օրան, Ալժիր), պրոֆեսոր, ֆրանսիացի ֆեմինիստ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա, գրաքննադատ և հռետոր։ Հայտնի է իր «Մեդուսայի ծիծաղը» հոդվածով, որը հաստատել է նրան որպես պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի վաղ մտածողներից մեկը։ Հիմնադրել է ֆեմինիստական ուսումնասիրությունների առաջին կենտրոնը եվրոպական մի համալսարանում՝ Փարիզի համալսարանի Վինչենի համալսարանական կենտրոնում (մերօրյա Համալսարան Փարիզ VIII)։

Էլեն Սիքսու
ֆր.՝ Hélène Cixous
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1937(1937-06-05)[…] (86 տարեկան)
ԾննդավայրՕրան, Ալժիր
ՔաղաքացիությունԷլեն Սիքսու: Կյանք և գործունեություն, Ազդեցություն Սիքսուի գործերի վրա, Խոշոր աշխատանքներ Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն և գերմաներեն
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ (1968)
Ազդվել էԶիգմունդ Ֆրոյդ, Ժակ Լական և Ժակ Դերիդա
ԵրկերQ51483246?
Մասնագիտությունբանաստեղծուհի, ակնարկագիր, դրամատուրգ, անգլերենի գիտակ, կանանց իրավունքների պաշտպան, գրող, լեզվի փիլիսիփա, գրական քննադատ, համալսարանի դասախոս և փիլիսոփա
ԱշխատավայրԿոռնելի համալսարան, Եվրոպական բարձրագույն դպրոց և Փարիզ 8 համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Էլեն Սիքսու: Կյանք և գործունեություն, Ազդեցություն Սիքսուի գործերի վրա, Խոշոր աշխատանքներ Hélène Cixous Վիքիպահեստում

Պատվավոր կոչումներ է ստացել Քինգստոնի Քուինս և Կանադայի Ալբերտայի համալսարաններից, Իռլանդիայի Դուբլինի համալսարանական քոլեջից, Միացյալ Թագավորության Յորքի համալսարանից ու Լոնդոնի համալսարանական քոլեջից, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանից, Հյուսիս-արևմտյան համալսարանից ու Մեդիսոնի Վիսկոնսինյան համալսարանից։ 2008 թվականից մինչև 2014 թվականի հունիսը նշանակվել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր։

Կյանք և գործունեություն

Անձնական կյանք

Սիքսուն ծնվել է ֆրանսիական Ալժիրի Օրան քաղաքում հրեա ծնողների ընտանիքում։ Հայրը՝ Ժորժես Սիքսուն, բժիշկ էր, որը դիսերտացիա է գրել տուբերկուլյոզի մասին և մահացել է դրանից 1948 թվականին։ Մայրը՝ Եվա Սիքսուն, ամուսնու մահից հետո դարձել է մանկաբարձուհի «մինչև վերջին ֆրանսիացի բժիշկների և մանկաբարձների հետ իր վտարումը 1971 թվականին»։ Եղբայրը՝ «բժշկական ուսանող և Ալժիրի անկախության կողմնակից» Պիեռը, 1961 թվականին մահվան է դատապարտվել Գաղտնի զինված կազմակերպության կողմից և քրոջը միացել Բորդոյում։ 1962 թվականին Ալժիրի անկախանալուց հետո մայրն ու եղբայրը վերադարձել են այնտեղ, որտեղ նրանց ձերբակալել են, իսկ Էլենը «նրանց ազատ է արձակել Ալժիրի առառջին նախագահ Ահմեդ Բեն Բելլայի փաստաբանի օգնությամբ»։

1955 թվականին Էլենն ամուսնացել է Գայ Բերգերի հետ և նրանից ունեցել երեք երեխա՝ Էնն-Էմանուելան (ծնված 1958 թվականին), Ստեֆանը (1960–1961) և Պիեռ-Ֆրանսուան (ծնված 1961 թվականին)։ Ամուսնալուծվել են 1964 թվականին։

Ակադեմիական կարիերա

1959 թվականին կոչում է ստացել անգլերենից, իսկ 1968 թվականին արժանացել դոկտորի կոչման։ Այդ ժամանակ նրա հիմնական ուշադրության կենտրոնում անգլիական գրականությունն էր ու Ջեյմս Ջոյսի աշխատանքները։ 1962 թվականին դարձել է Բորդոյի համալսարանի ասիստենտ, 1965 - 1967 թվականներին Սորբոնում աշխատել որպես ասիստենտ, իսկ 1967 թվականին նշանակվել Փարիզի Նանտեր համալսարանի դասախոս։

1968 թվականի ֆրանսիացի ուսանողների ցույցերից հետո Սիքսուն մեղադրվել է Փարիզի VIII համալսարանը հիմնադրելու մեջ, որն «ստեղծվել էր ծառայելու որպես այլընտրանք ֆրանսիական ավանդական ակադեմիական միջավայրին»։ 1974 թվականին հիմնադրել է համալսարանի կանանց ուսումնասիրությունների կենտրոնը՝ առաջինը Եվրոպայում։ Փարիզի VIII համալսարանի և Շվեյցարիայի Սաաս-Ֆիի Եվրոպական ավարտական դպրոցի պրոֆեսոր է։

Հրատարակումներ

1968 թվականին Սիքսուն հրատարակել է L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (Ջեյմս Ջոյսի աքսորը կամ Տեղահանման արվեստը) վերնագրով դոկտորական ատենախոսությունն, իսկ հաջորդ տարի հրատարակել իր առաջին կիսաինքնակենսագրական վեպը՝ Dedans (Inside), որն արժանացել է Մեդիչիի մրցանակի։

Լայնորեն հրատարակվել է․ նրա հրատարակություններն ընդգրկում են բանաստեղծությունների քսան երեք հատոր, էսսեների վեց գիրք, հինգ պիես և բազմաթիվ ազդեցիկ հոդվածներ։ Ժակ Դերիդայի հետ հրատարակել է Voiles (Veils) գիրքը, այնուհետև վերջինիս մասին գրել Portrait de Jacques Derrida en jeune saint juif (Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint) վերնագրով գիրքը։ Բացի այդ, մենագրություններ է գրել բրազիլիացի գրող Կլարիսի Լիսպեկտորի, Մորիս Բլանշոյի, Ֆրանց Կաֆկայի, Հայնրիխ ֆոն Քլայսթի, Միշել դը Մոնտենի, Ինգեբորգ Բախմանի, Թոմաս Բերնհարդի և ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի աշխատանքների վերաբերյալ։ Հեղինակել է նաև նկարիչների մասին էսսեներ, որոնց թվում էին՝ Շիմոն Հանտային, Պիեռ Ալեշինսկին ու Ադել Աբդեսեմեդը, որին երկու գիրք է նվիրել։

Լյուսի Իրիգարեյի և Յուլյա Քրիստևայի հետ Սիքսուն համարվում է պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի տեսության հիմնադիրներից մեկը։ 1970-ական թվականներին սկսել է գրել սեռականության և լեզվի միջև կապի մասին։ Այլ պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի տեսաբանների պես Սիքսուն ևս կարծում է, որ մեր սեռականությունն ուղղակիորեն կապված է հասարակության մեջ հաղորդակցվելու ձևի հետ։ 1975 թվականին հրատարակել է իր ամենաազդեցիկ հոդվածը՝ «Մեդուզայի ծիծաղը», որը 1976 թվականին թարգմանվել է անգերերն։ Հրատարակել է ավելի քան 70 աշխատություն, որոնցից գեղարվեստական, դրամատիկական գրվածքները և պոեզիան անգլերեն թարգմանություն չունեն։

Ֆրանսիայի ազգային գրադարան

2000 թվականին Ֆրանսիայի ազգային գրադարանում Էլեն Սիքսուի անվան հավաքածու է ստեղծվել, երբ վերջինս գրադարանին է նվիրաբերել իր մինչ այդ պահն ունեցած ձեռագրերի ամբողջությունը։ Հավաքածուն ցուցադրվել է 2001 թվականին։

2003 թվականին գրադարանում Սիքսուի ստեղծագործություններին նվիրված համաժողով է անցկացվել, որի զեկուցողների թվում էին՝ Միրեյ Կալե-Գրուբերը, Մարի Օդիլ Ժերմենը, Ժակ Դերիդան, Էնի Լեկլերկը, Արիանե Մնուչկին, Ժինետ Միխոն և Սիքսուն ինքը։

Կինոնկար

Օլիվիե Մորելի 118 րոպե տևողությամբ Ever, Rêve, Hélène Cixous կինոնկարը Էլեն Սիքսուի մասին է (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրությաուն, 2018)

Ազդեցություն Սիքսուի գործերի վրա

Սիքսուի գրվածքների վրա ամենաակնառու ազդեցություններից են ունեցել Ժակ Դերիդան, Զիգմունդ Ֆրոյդը, Ժակ Լաքանը և Արթյուր Ռեմբոն։

Զիգմունդ Ֆրոյդ

Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը հաստատել է նախնական տեսություններ, որոնք հիմք են դարձել զարգացման հոգեբանության մեջ Սիքսուսի որոշ փաստարկների համար։ Ֆրոյդի վերլուծությունը գենդերային դերերի և սեռական ինքնության վերաբերյալ, որն Էդիպի բարդույթի միջոցով առանձին ուղիներ էր նախատեսում տղաների և աղջիկների համար, տեսություն էր, որի հանդեպ Սիքսուն հատկապես քննադատաբար էր տրամադրված[փա՞ստ]։

Ժակ Դերիդա

Ժամանակակիցներ, ցմահ ընկերներ, մտավորականներ Ժակ Դերիդան ու Սիքսուն երկուսն էլ հասակ են առել որպես ֆրանսիացի հրեաներ Ալժիրում։ Կաթոլիկությամբ թաքցված հուդայականությունը ինքնության անորոշության մի օրինակ է, որն ազդել է այն մտածողի վրա, որին Սիքսուն «հրեական սուրբ» է անվանել։ Նրա Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint գիրքն առնչվում է այս հարցին։

Սիքսուն և Լյուսի Իրիգարեյը, համադրելով Դերիդայի խոսքակենտրոն գաղափարը և Լաքանի ցանկության խորհրդանիշը, ստեղծել են «Ֆալլոգոցենտրիզմ» տերմինը, որը կենտրոնանում է Դերիդայի խոսքի սոցիալական կառուցվածքի և երկակի հակադրության վրա։

Դերիդան Սիքսուի մասին ասել է․ «Էլենի տեքստերը թարգմանվում են ամբողջ աշխարհում, բայց դրանք մնում են անթարգմանելի։ Մենք երկու ֆրանսիացի գրողներ ենք, որոնք մշակում են տարօրինակ հարաբերություններ կամ ֆրանսերեն լեզվի հետ տարօրինակորեն ծանոթ հարաբերություններ - անմիջապես ավելի թարգմանված և ավելի անթարգմանելի, քան շատ այլ ֆրանսիացի հեղինակներ։ Մենք ֆրանսերենում ավելի շատ արմատներ ունենք, քան նրանք, ովքեր այս մշակույթում և այս երկրում նախնիներ ունեն»։

Խոշոր աշխատանքներ

Մեդուզայի ծիծաղը (1975)

1975 թվականին ֆրանսերենով գրված «Մեդուզայի ծիծաղը» Սիքսուսի քննադատական ֆեմինիստական էսսեն վերանայումից հետո անգլերեն է թարգմանվել 1976 թվականին Պոլա Քոհենի և Քեյթ Քոհենի կողմից։ Այն ազդեցիկ է դարձել Սիքսուի բնորոշմամբ écriture féminine գրելաոճով՝ կանանց համար և կանանց կողմից գրելու տարբերակիչ ձևով։

Գրականության ցանկ

Անգլերեն հրատարակումներ

Գրքերի ընտրանի

Պիեսներ

  • "The Conquest of the School at Madhubai," trans. Carpenter, Deborah. 1986.
  • "The Name of Oedipus," trans. Christiane Makward & Miller, Judith. In: Out of Bounds: Women's Theatre in French. Ann Arbor: University of Michigan Press. 1992.
  • "The Terrible but Unfinished Story of Norodom Sihanouk, King of Cambodia," trans. Juliet Flower MacCannell, Judith Pike, and Lollie Groth. University of Nebraska Press, 1994.

Ֆրանսերեն հրատարակումներ

Քննադատոություն

  • L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (Ջեյմս Ջոյսի աքսորը կամ Տեղահանման արվեստը), 1969 (1985).
  • Prénoms du personne. Seuil. 1974.
  • Un K. incompréhensible: Pierre Goldman. Christian Bourgois. 1974.
  • La jeune née. U.G.E. Collection 10/18. 1974.
  • La venue à l'écriture. U.G.E. Collection 10/18. 1977.
  • Entre l'écriture. Des femmes. 1986.
  • L'heure de Clarice Lispector, précédé de Vivre l'Orange. Des femmes. 1989.
  • Hélène Cixous, Photos de Racines. Des femmes. 1994.
  • Portrait de Jacques Derrida en jeune saint juif [Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint]. Paris: Galilée. 2001. ISBN 978-2-718-60556-2.

Գրքեր

Թատրոն

  • La Pupulle, Cahiers Renaud-Barrault, Gallimard, 1971.
  • Portrait de Dora, Des femmes, 1976.
  • Le Nom d'Oedipe. Chant du corps interdit, Des femmes, 1978.
  • La Prise de l'école de Madhubaï, Avant-scène du Théâtre, 1984.
  • L'Histoire terrible mais inachevée de Norodom Sihanouk, roi du Cambodge, Théâtre du Soleil, 1985.
  • Théâtre, Des femmes, 1986.
  • L'Indiade, ou l'Inde de leurs rêves, Théâtre du Soleil, 1987.
  • On ne part pas, on ne revient pas, Des femmes, 1991.
  • Les Euménides d'Eschyle (traduction), Théâtre du Soleil, 1992.
  • L'Histoire (qu'on ne connaîtra jamais), Des femmes, 1994.
  • "Voile Noire Voile Blanche / Black Sail White Sail", bilingual, trad. Catherine A.F. MacGillivray, New Literary History 25, 2 (Spring), Minnesota University Press, 1994.
  • La Ville parjure ou le Réveil des Érinyes, Théâtre du Soleil, 1994.
  • Jokasta, libretto to the opera of Ruth Schönthal, 1997.
  • Tambours sur la digue, Théâtre du Soleil, 1999.
  • Rouen, la Trentième Nuit de Mai '31, Galilée, 2001.
  • Le Dernier Caravansérail, Théâtre du Soleil, 2003.
  • Les Naufragés du Fol Espoir, Théâtre du Soleil, 2010.

Էսսեների ընտրանի

  • L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (դոկտորական դիսերտացիա), Grasset, 1969.
  • Prénoms de personne, Le Seuil, 1974.
  • The Exile of James Joyce or the Art of Replacement (թարգմանիչ՝ Սելլի Պուրսել, L'exil de James Joyce ou l'Art du remplacement). New York: David Lewis, 1980.
  • Un K. Incompréhensible : Pierre Goldman, Christian Bourgois, 1975.
  • La Jeune Née, with Catherine Clément, 10/18, 1975.
  • La Venue à l'écriture, with Madeleine Gagnon and Annie Leclerc, 10/18, 1977.
  • Entre l'écriture, Des femmes, 1986.
  • L'Heure de Clarice Lispector, Des femmes, 1989.
  • Photos de racines, with Mireille Calle-Gruber, Des femmes, 1994.
  • Lettre à Zohra Drif, 1998
  • Portrait de Jacques Derrida en Jeune Saint Juif, Galilée, 2001.
  • Rencontre terrestre, with Frédéric-Yves Jeannet, Galilée, 2005.
  • Le Tablier de Simon Hantaï, 2005.
  • Insister. À Jacques Derrida, Galilée, 2006.
  • Le Voisin de zéro : Sam Beckett, Galilée, 2007
  • Défions l'augure (Համլետից «մենք հերքում ենք օգոստոսին» մեջբերման հիման վրա), Galilée, 2018

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցանություն

  • Blyth, Ian; Sellars, Susan (2004). Hélène Cixous : live theory. New York London: Continuum. ISBN 9780826466808.
  • Conley, Verena Andermatt (1984). Hélène Cixous: writing the feminine. Lincoln: University of Nebraska Press. ISBN 9780803214248.
  • Dawson, Mark; Hanrahan, Mairéad; Prenowitz, Eric (2013 թ․ հուլիս). «Cixous, Derrida, Psychoanalysis». Paragraph. 36 (2): 155–160. doi:10.3366/para.2013.0085.
  • Garnier, Marie-Dominique; Masó, Joana (2010). Cixous sous X: d'un coup le nom. Saint-Denis: Presses universitaires de Vincennes. ISBN 9782842922405.
  • Ives, Kelly (1996). Cixous, Irigaray, Kristeva: the Jouissance of French feminism. Kidderminster: Crescent Moon. ISBN 9781871846881.
  • Penrod, Lynn (1996). Hélène Cixous. New York: Twayne Publishers. ISBN 9780805782844.
  • Puri, Tara (2013). «Cixous and the play of language». In Dillet, Benoît; Mackenzie, Iain M.; Porter, Robert (eds.). The Edinburgh companion to poststructuralism. Edinburgh: Edinburgh University Press. էջեր 270–290. ISBN 9780748653713.
  • Williams, Linda R.; Wilcox, Helen; McWatters, Keith; Ann, Thompson (1990). The body and the text: Hélène Cixous: reading and teaching. New York: St. Martin's Press. ISBN 9780312057695.
  • Wortmann, Simon (2012). The concept of ecriture feminine in Helene Cixous's "The laugh of the Medusa. Munich: GRIN Verlag GmbH. ISBN 9783656409229.

Արտաքին հղումներ

Էլեն Սիքսու: Կյանք և գործունեություն, Ազդեցություն Սիքսուի գործերի վրա, Խոշոր աշխատանքներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Սիքսու» հոդվածին։

Tags:

Էլեն Սիքսու Կյանք և գործունեությունԷլեն Սիքսու Ազդեցություն Սիքսուի գործերի վրաԷլեն Սիքսու Խոշոր աշխատանքներԷլեն Սիքսու Գրականության ցանկԷլեն Սիքսու ԾանոթագրություններԷլեն Սիքսու Հետագա ընթերցանությունԷլեն Սիքսու Արտաքին հղումներԷլեն Սիքսու1937d:Q234964ԱլժիրԳրաքննադատությունՀունիսի 5ՀռետորությունՊոստստրուկտուրալիզմՓարիզի համալսարանՕգնություն:IPA for EnglishՕրանՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՁվարանի կիստաԱղասի ԱյվազյանՀարրի Փոթեր (վիպաշար)Նաիրի ԶարյանՋրծաղիկԱտոմՀռոմի թագավորության պատմությունՖինանսական իրավունքՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹաջ ՄահալԱնդրանիկ ՕզանյանԱսկարիդոզՍողուններԱրեգակնային համակարգԱրյունԱզատի ջրամբարԱլեքսանդր ՄակեդոնացիԵղնջացանԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀայաստանի զինանշանԵրիկամի քրոնիկ հիվանդությունԳինիԱրմավիրԳերբնական արձակագրությունԹբիլիսիՆեյմարԿիպրոս (կղզի)ՕվկիանոսԲաժանարարների աղյուսակՍեռական հերպեսՓորլուծությունՎիքիպահեստԱստվածային կատակերգությունՉեխիաՀայերենի կետադրությունՄաշկի սնկային հիվանդություններՄիացյալ ԹագավորությունՍպիտակի երկրաշարժԱնուշեհ ԱնսարիՀայաստանի Ազգային ժողովԳրիգոր ԶոհրապԲարորակ ուռուցքներՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԹոքաբորբԿոմիտասՀատկացուցիչ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԽաչակրաց արշավանքներԴաշտանադադարՇագանակագեղձՊարզ թիվՄեքսիկաՎերածնունդԶատկի ավանդույթներԹութքԻտալիաԱննետ ՄեսաջեՀայկ նահապետԲագրատունիների թագավորությունՄիջուկային զենքԳուրգեն ՄահարիՆշիկաբորբՎագրՏնտեսական աճԲույսերԹաիլանդԿորած մոլորվածը ՀայաստանումՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԲարդ նախադասությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄեքքաԵղիշե ՉարենցՎիտամին DԱտոպիկ մաշկաբորբՓայծաղ🡆 More