Թոմաս Բերնհարդ: ավստրիական արձակագիր, դրամատուրգ

Թոմաս Բերնհարդ (գերմ.՝ Thomas Bernhard, փետրվարի 9, 1931(1931-02-09), Հեյրլեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ - փետրվարի 12, 1989(1989-02-12), Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա), ճանաչված ավստրիական արձակագիր և դրամատուրգ։

Թոմաս Բերնհարդ
գերմ.՝ Thomas Bernhard
Թոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք
Ծննդյան անունգերմ.՝ Nicolaas Thomas Bernhard
Ծնվել էփետրվարի 9, 1931(1931-02-09)[…]
ԾննդավայրՀեյրլեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Վախճանվել էփետրվարի 12, 1989(1989-02-12)[…] (58 տարեկան)
Վախճանի վայրԳմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
Գրական անունThomas Fabian
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և լեզվաբան
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԹոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք Ավստրիա
ԿրթությունՄոցարտեում
Ժանրերպիես և արձակ
Ուշագրավ աշխատանքներCorrection?, Extinction?, The Loser?, Woodcutters? և Heldenplatz?
ԿուսակցությունԱվստրիայի ժողովրդական կուսակցություն և Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
Համատեղ ապրողMarianne Hoppe?
Изображение автографа
Կայքthomasbernhard.at
Թոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք Thomas Bernhard Վիքիպահեստում
Թոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք
Բերնհարդ Թոմասի գերեզմանի հուշաքարը

Կենսագրություն

Թոմաս Բերնհարդը, լինելով արտաամուսնական զավակ, հասակ է առել և դաստիարակվել մոր ծնողների կողմից Ավստրիայում։ Մորական կողմի պապը գրող էր։ Թոմասը սովորել է կաթոլիկ դպրոցում, սակայն 1947 թվականին թողել է ուսումը և սկսել է աշխատել փոքրիկ կրպակում որպես վաճառող։ 1949-ից 1951 թվականներին բուժում է ստացել առողջարանում. թոքերի հիվանդությամբ տառապել է ողջ կյանքում։ 1955-ից 1957 թվականներին Զալցբուրգի երաժշտական և դրամատիկական արվեստի «Մոցարտիում» համալսարանում դերասանական արվեստ է ուսանել։ Հետագայում իրեն ամբողջովին նվիրվել է գրականությանը։ 1965 թվականին տեղափոխվել է իր սեփական տուն՝ Ավստրիայում առողջարանային և մշակաբույսերի աճեցման կենտրոն համարվող Գմունդեն քաղաք, որտեղ էլ մահկանացուն է կնքել 1989 թվականին։

Ստեղծագործական գործունեություն

Թոմաս Բերնհարդը, ի դեմս Կլաուս Փայմանի, գտել է իր ռեժիսորին, ով Գերմանիայի Բոխում քաղաքում և վիեննական Բուրգ թատրոնում և Գերմանիայի Բոխում քաղաքի թատրոնում։ Հենց նրան էլ Բերնհարդը նվիրում է իր վերջին պիեսը՝«Կլաուս Փայմանը գնում է իր համար անդրավարտիք…» (գերմ.՝ Claus Peymann kauft sich eine Hose und geht mit mir essen), այն մինչ օրս բեմ է բարձրանում «Բեռլին անսամբլ» թատրոնում։ Բերնհարդի ստեղծագործությունների թվում կան նաև հատուկ անվանի դերասանների համար գրված պիեսներ՝ Իլզ Ռիթթերի, Քրիսթիան Դենեի և Գերտա Ֆոսսի համար գրված «Ռիթթեր, Դենե, Ֆոսս» (1984 թվական), Բերնհարդ Մինեթթիի համար գրված «Մինեթթի» պիեսը (1977 թվական) և այլն։

Անձնական կյանք

Բերնհարդը մեկուսանալ սիրող էր, անձնական և հանրային կապերում չէր հանդուրժում կեղծիքը։ Բերնհարդը նաև ավստրիական հանրության բոլոր ինստիտուտներում իր խստագույն քննադատությունների շնորհիվ «սևացնողի» և «հասարակական սկանդալիստի» համբավ էր վաստակել։ Թոմաս Բերնհարդի միակ ուսուցիչն ու դաստիարակը, ում նա համարում էր իր հոգևոր հայրն ու իր գրականության աշխարհայացքը ձևավորողը, հարազատ պապն էր, որ նույնպես գրող էր և մեկն էր այն բացառիկներից, ով լիովին նվիրված էր թոռանը և ոգևորում էր նրա յուրաքանչյուր որոշում։

Ավստրիան ու «սիրելի» ավստրիացիները Թոմաս Բերնհարդի հետ կյանքի օրոք էլ չգիտեին ինչպես վարվել. հպարտանա՞լ տաղանդավոր արձակագրի գործերով, թե՞ ողջ ուժով ատել եսասեր ու անտանելի գրողին, ով իր բառարանի ամենավատ բառերն օգտագործում էր՝ ամեն հարմար առիթով ու հնարավորության դեպքում վիրավորելով ու ստորացնելով պետությունը, ղեկավարներին, արվեստի ներկայացուցիչներին, ինքն իրեն, ավստրիացի ժողովրդին։ Բերնհարդի մահը շարունակեց բուռն քննարկումների ու վիճաբանությունների տարափը, որովհետև նրան հաջողվեց իր թաղումը բոլորից գաղտնի պահել, իսկ կտակով ապացուցեց իր պինդ անհանդուրժողականությունը։ Իր կտակում նա արգելեց իր բոլոր ստեղծագործությունների վերահրատարակումը և բեմականացումը հայրենի Ավստրիայում։ Արգելքը հանվել է ոչ շատ վաղ անցյալում

Ճանաչում

Բրեմեն քաղաքի մրցանակի դափնեկիր (1965 թվական), Ավստրիական պետական մրցանակի դափնեկիր (1968 թվական), Անտոն Վիլդհանսի մրցանակի դափնեկիր (1968 թվական), Գեորգ Բյուխների մրցանակ (1970 թվական), Ֆրանց Գրիլպարցերի և Ֆրանց-Թեոդոր Չոկորի մրցանակներ (երկուսն էլ 1972 թվական), Միջազգային Մոնդելո գրական մրցանակի դափնեկիր (1983 թվական), Ֆիլտրինելլի մրցանակ (1987 թվական), ֆրանսիական Մեդիչի մրցանակի դափնեկիր (1988 թվական) և այլն։

Ստեղծագործություններ

Թոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք 
Frost/ Սառնամանիք գրքի դիմերեսը
  • Frost/ Սառնամանիք (1963 թվական)
  • Verstörung/ խելագարություն (1967 թվական)
  • Das Kalkwerk / Լեռնահանքային քարհանք (1970 թվական)
  • Korrektur /Կորեկտուր (1975 թվական)
  • Ja/ Այո (1978 թվական)
  • Die Billigesser/ Էժան ճաշելու սիրահարները (1980 թվական)
  • Beton/ Բետոն (1982 թվական)
  • Wittgensteins Neffe/ Վիտգենշտեինի զարմիկը (1982 թվական)
  • Der Untergeher / Կորածը (1983 թվական)
  • Holzfällen: Eine Erregung/ Անտառահատում (1984 թվական)
  • Alte Meister/ Հին վարպետներ (1985 թվական)
  • Auslöschung/ Ոչնչացում (1986 թվական)

Պիեսներ

  • Ein Fest für Boris/ Երեկույթ Բորիսի համար (1968 թվական)
  • Der Präsident/ Նախագահը (1975 թվական)
  • Minetti/ Մինեթթի (1977 թվական, դերասան Բերնհարդ Մինեթթիի համար)
  • Vor dem Ruhestand/ Պաշտոնաթողությունից առաջ (1979 թվական)
  • Über allen Gipfeln ist Ruh/ Լեռան բարձունքին (1981 թվական)
  • Ritter, Dene, Voss / Ռիթթեր, Դենե, Ֆոսս (1984 թվական)
  • Der Theatermacher/ Դերասանը (1984 թվական)
  • Elisabeth II/ Էլիզաբեթ II (1987 թվական)
  • Heldenplatz / Հերոսների հրապարակ (1988 թվական)
  • Այլ ստեղծագործություններ
  • In hora mortis/ Մահվան ժամին (1958 թվական, բանաստեղծություն)
  • Ereignisse/ Պատահարներ (1991 թվական, պատմվածքներ)

Ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ

Թոմաս Բերնհարդի ստեղծագործություններից հայերեն թարգմանել է գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը։ Ֆերեշեթյանը թարգմանությունները կատարել է ռուսերենից։

Թոմաս Բերնհարդ «Ձայներ նմանակողը» (մանրապատումների գրքից, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյան)
Բարեգթության դրսևորումներ

Մեզ դրկից ապրող տարեց մի կին իր բարեգթության մեջ շատ հեռու էր գնացել։ Նա իր մոտ պատսպարել էր, ինչպես իրեն էր թվում, խեղճ մի թուրքի, և սկզբում այս թուրքը երախտապարտ էր նրան, չէ՞ որ իրադարձությունների նոր շրջադարձը, որ հարուցվել էր տարեց տիկնոջ բարեգթությամբ, նրան թույլ տվեց ապրել կնոջ քաղաքային տանը, որը տեղակայված էր մեծ այգու մեջ, այլ ոչ թե մի կերպ քարշ գալ քանդվելու ենթակա շինարարների համար նախատեսված բարաքում։ Տարեց տիկնոջ մոտ նա պարտիզպան էր և նրա շնորհիվ քիչ-քիչ նոր հագուկապ ձեռք բերեց, և բացի այդ` նաև տեղը տեղին երես առավ։ Մի անգամ թուրքն այս եկավ ոստիկանատուն և խոստովանեց, որ սպանել է տիկնոջը, ով բարեգթությունից նրան իր տուն էր բերել։ Խեղդել է, ինչպես հաստատեց դատաքննչական փորձաքննությունը ոճրի կատարման վայրի մեկեն ձեռնարկած հետաքննության ժամանակ։ Երբ դատարանում թուրքին հարցրին, թե ինչու նա սպանեց, իսկ ավելի ճիշտ` խեղդեց տարեց տիկնոջը, նա պատասխանեց` բարեգթությունից։

Հիանալի տեսարան

Գրոսգլոկներ բազմաժամ վերելքից հետո երկու ընկերությամբ կապված Գեթինգենի համալսարանի պրոֆեսորներ, որ գիշերելու համար կանգնել էին Հայլիանբլոտ վայրում, հասան վերնամասի հարթատեղում տեղադրված հեռադիտակին։ Եվ թեպետ երկուսն էլ կասկածամիտ էին, նրանք, ինչը որ բնական է, չկարողացան, տեղ հասնելով, ուր դրված էր հեռադիտակը, չհիանալ լեռնաշխարհի գեղեցկությամբ և սկսեցին իրար զիջել հեռադիտակի մոտ լինելու տեղը, որպեսզի հետո խուսափեն այն կշտամբանքներից, թե իբր իրենցից մեկը լկտիորեն առաջինն է գրավել այդ տեղը։ Վերջապես այս երկուսը համաձայնության եկան, և ավագը, ավելի կրթվածը և, ինչը բնական է, ավելի հարգալիցը, առաջինը նայեց հեռադիտակով, և տեսածից ցնցվել էր։ Իսկ երբ հեռադիտակին մոտեցավ նրա գործընկերը, ապա, հազիվ հեռադիտակով նայեց, ականջ ծակող ճիչ արձակեց ու մահացու վիրավորված վայր ընկավ։ Այդքան տարօրինակ կերպով մահացած պրոֆեսորի ողջ մնացած ընկերը, բնականաբար, մինչև այժմ փորձում է հասկանալ, թե ինչ է իրականում այդ օրը տեսել իր գործընկերը, չէ՞ որ նույն բանը նա հաստատ չէր կարող տեսնել։

Գիտական հայտնագործությունների մասին

Հանկարծակի խելքը թռցրած վարսավիրը, ով իր լոնդոնյան սալոնում վտանգավոր ածելիով կտրել էր ինչ-որ հերցոգի գլուխը, իբր թե արքայական ընտանիքի անդամի, և հիմա գտնվում է Ռեդինգի գժանոցում` նախկինում դա փառաբանված Ռեդինգի բանտն էր, ըստ լուրերի, վերջերս հայտարարել էր, որ իր գլուխը կտրամադրի հենց գիտական հայտնագործությունների համար, որոնք, ըստ իր կարծիքի, Ստոքհոլմյան ակադեմիան կարժանացնի Նոբելյան մրցանակի, ընդ որում, մի ութ, ամենաշատը` տասը տարուց։

Հաջող համերգ

Այսպես կոչված, Կամերային երաժշտության ընկերությունը, որ հայտնի էր այն բանով, որ լոկ հինավուրց երաժշտություն էր կատարում օրիգինալ հնամենի գործիքներով և իր ծրագրի մեջ էր մտցնում միայն Ռոսսինի, Ֆրեսկոբալդի, Վիվալդի և Պերգոլեզի, համերգ էր տալիս հին դղյակում` Ատերզեեում մինչ այդ չտեսնված հաջողությամբ։ Ծափերը դադարեցին լոկ այն պահին, երբ արդեն նվագախումբը բան չուներ նվագելու։ Եվ միայն հաջորդ առավոտյան պարզվեց այն հանգամանքը, որ նրանք նվագել են խուլուհամրերի համար։

Կատակը մի կողմ

Կատակերգակ դերասանը, ում ելույթների ժամանակ դահլիճներում սովորաբար ոչ մի ազատ տեղ չէր մնում, տասնամյակներ շարունակ իր հացը վաստակում էր այն բանով, որ ծիծաղեցնում էր մարդկանց։ Նա Բավարիայից եկած տուրիստների ուրախությունն էր, ովքեր նրան գտան Զալցբուրգի կենտրոնում, ձիերի, այսպես կոչված, ջուր խմելու համար նախատեսված վայրի կողքի ժայռի կատարին։ Կատակերգու դերասանն ավանական կաշվե անդրավարտիք հագած, գլխին` տիրոլյան գլխարկ, տուրիստների խմբին հայտարարեց, որ մտադիր է հենց հիմա վայր նետվել, ինչը որ տեղնուտեղը, ինչպես և հարկ էր սպասել, հռհռոցի ալիք առաջացրեց։ Դերասանը դրան ի պատասխան` կարծես թե ասաց` «կատակը մի կողմ», և իսկապես տեղնուտեղը ժայռից իրեն վար նետեց։

Օգտագործված գրականություն

  • Dowden S.D. Understanding Thomas Bernhard. Columbia: University of South Carolina Press, 1991.(անգլ.)
  • Höller H. Thomas Bernhard. Reinbek bei Hamburg: Rohwolt, 1993(գերմ.)
  • Thomas Bernhard: Ein Lesebuch/ Hrsg. v. Raimund Fellinger. Frankfurt/Main: Suhrkamp, 1993.(գերմ.)
  • Pfabigan A. Thomas Bernhard. Ein österreichisches Weltexperiment. Wien: Zsolnay, 1999
  • Link K. Die Welt als Theater : Künstlichkeit und Künstlertum bei Thomas Bernhard. Stuttgart: Verlag Hans-Dieter Heinz, 2000.
  • Honegger G. Thomas Bernhard: The Making of an Austrian. New Haven: Yale UP, 2001.(անգլ.)
  • Long J. J. The Novels of Thomas Bernhard: Form and Its Function. Rochester: Camden House, 2001.(անգլ.)
  • Maier A. Die Verführung. Thomas Bernhards Prosa. Göttingen: Wallstein, 2004.(գերմ.)
  • Grabher M. Der Protagonist im Erzählwerk Thomas Bernhards. Hamburg: Kovac, 2004.(գերմ.)
  • Süselbeck J. Das Gelächter der Atheisten. Zeitkritik bei Arno Schmidt und Thomas Bernhard. Frankfurt/Main; Basel: Stroemfeld Verlag, 2006.(գերմ.)
  • Thomas C. Thomas Bernhard, le briseur de silence: Essai. Paris: Seuil, 2006.(ֆր.)
  • Reitani L. Thomas Bernhard e la musica. Roma: Carocci, 2006.(իտալ.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թոմաս Բերնհարդ: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բերնհարդ» հոդվածին։

Tags:

Թոմաս Բերնհարդ ԿենսագրությունԹոմաս Բերնհարդ Ստեղծագործական գործունեությունԹոմաս Բերնհարդ Անձնական կյանքԹոմաս Բերնհարդ ՃանաչումԹոմաս Բերնհարդ ՍտեղծագործություններԹոմաս Բերնհարդ Ստեղծագործությունների հայերեն թարգմանություններԹոմաս Բերնհարդ Օգտագործված գրականությունԹոմաս Բերնհարդ ԾանոթագրություններԹոմաս Բերնհարդ Արտաքին հղումներԹոմաս Բերնհարդ19311989d:Q44336ԱվստրիաԳերմաներենԳմունդենԼիմբուրխ (Նիդերլանդներ)ՀեյրլենՆիդերլանդներՎերին ԱվստրիաՓետրվարի 12Փետրվարի 9

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աճի հորմոնՇեշտԳրոնինգենի թանգարանՀռոմեական կայսրությունԱխթալայի վանքԱնուղղակի խնդիրԻրավունքԹորոս ՌոսլինԳեղարքունիքի մարզՄարիամ ԱստվածածինԱվշային հանգույցների բորբոքումԱրեգակնային համակարգԼիոնել ՄեսսիՁիԲրազիլիաԱծական անունԱգաթա ՔրիստիԽալազիոնԱվարայրի ճակատամարտՏուբերկուլոզՀյուսիսային ԱմերիկաՀույզերՏիեզերագնացությունԵրկիրԲույսերԵրաժշտությունՀայաստանի ձկների ցանկԵվրոպայի դրոշներԱրյան ընդհանուր հետազոտությունՎահանագեղձՄեծ ՀայքՄեղուներՈղնաշարՊյութագորասի թեորեմԱնգլերենԱրյունԳրիգոր ԶոհրապՀամո ՍահյանԱլկաններԱմբողջ թիվՄովսես ԽորենացիՇառլ ԱզնավուրՕգյուստ ՇառլուաԿաթոլիկ եկեղեցիԱկնեՀոմոցիստեինԴոն Կիխոտ (վեպ)Հայաստանի բուհերի ցանկՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԷկզեմաՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հայերեն հայհոյախոսություն8 նոր ժամադրություններՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԿոմս Մոնտե-ՔրիստոԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԵրկրորդ համաշխարհային պատերազմՏնտեսական աճԵրուսաղեմԼիտրԱնթառամՁնծաղիկՄիացյալ ԹագավորությունԱշոտ Բ ԵրկաթՎահե ՇահվերդյանՀին աստվածներ (դրամա)Ներգործական սեռԱլգորիթմՏրդատ ԳԱտամհատիկՏերունական աղոթքՊորտուգալիաՄոտիվացիաՕստեոարթրոզՖեյսբուքԱղիների բորբոքային հիվանդությունԱզոտ🡆 More