Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ

Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում, տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում։ Տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին (01:17 UTC)։ Էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի հարավում՝ Այնթապ (Գազիանթեփ) քաղաքից արևմուտք՝ 7,8 մագնիտուդով։ Թուրքիայում և Սիրիայում տեղի են ունեցել համատարած ավերածություններ։ Նախնական անընդհատ թարմացվող տվյալներով առնվազն ▲50 132 մարդ (փետրվարի 25, 2023) է զոհվել՝ Թուրքիայում՝ 44.374, Սիրիայում՝ մոտավորապես 5,800, ևս 120 000-ը վիրավորվել է։

Երկրաշարժ
Երկրաշարժ (Թուրքիա-Սիրիա, 2023) (Թուրքիա)##
Երկրաշարժ (Թուրքիա-Սիրիա, 2023) (Թուրքիա)
Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ
Տեսակերկրաշարժերի շարք
ԵրկիրԹուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ Թուրքիա և Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ Սիրիա
ՏեղանքԳազիանթեփի մարզ և Քահրամանմարաշի մարզ
Տարեթիվփետրվարի 6, 2023
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,8
Կրկնական ցնցումներ
2109
Զոհվածներ50 132 մարդ (փետրվարի 25, 2023)
Վիրավորներ120 000
Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ 2023 Gaziantep-Kahramanmaraş earthquakes Վիքիպահեստում

Դա 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից ի վեր նույն ուժգնությամբ ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։ Նաև Լևանտում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մեկն ու ամենամահաբեր երկրաշարժն է եղել Սիրիայում 1822 թվականի Հալեպի երկրաշարժից հետո, և 2010 թվականի Հայիթիի երկրաշարժից հետո աշխարհում ամենամահաբեր երկրաշարժը։ Այն զգացվել և վնասներ է հասցրել մինչև Իսրայել, Լիբանան, Կիպրոս, Թուրքիայի Սև ծովի ափերը։

Երկրաշարժն ունեցել է ավելի քան 1000 հետցնցում, ներառյալ անսովոր հզոր՝ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում հիմնական ցնցումից ինը ժամ անց։ Ձմեռային փոթորիկը՝ ձյունով ծածկելով ավերակները և ջերմաստիճանի կտրուկ անկումով, խոչընդոտել է փրկարարական աշխատանքները։ Տարածքում բացասական եղանակի պատճառով ողջ մնացածները, հատկապես փլատակների տակ մնացածները, հիպոթերմային մեծ վտանգի են ենթարկվել։

Տեկտոնական տեղակայում

Աշխարհագրություն

Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ 
Արևելյան Անատոլիայի բեկվածքի քարտեզ

Երկրաշարժի վայրը չորս հիմնական բեկվածքների՝ Մեռյալ ծովի բեկվածքի, Արևելյան Անատոլիայի բեկվածքի, Արաբական վահանի և Կիպրոսի աղեղի միացման հանգույցում է։ Երկրաշարժի մեխանիզմը և գտնվելու վայրը ցույց են տալիս, որ այն գտնվել է Արևելյան Անատոլիայի բեկվածքի կամ Մեռյալ ծովի բեկվածքի գոտում։ Արևելյան Անատոլիայի բեկվածքը հրում է Թուրքիան դեպի դեպի արևմուտք դեպի Եգեյան ծով, մինչդեռ Մեռյալ ծովի փոխակերպումը Արաբիայի թերակղզին շարժում է դեպի հյուսիս Աֆրիկայի և Եվրասիայի սալերի համեմատ։

Արևելյան Անատոլիական բեկվածքը 700 կիլոմետր երկարությամբ սինստրալ փոխակերպման բեկվածք է, որը կազմում է Անատոլիայի և Արաբական սալերի միջև սահմանը։ բեկվածքում սալերի սահելու արագությունը նվազում է արևելքից տարեկան 10 մմ դեպի արևմուտք, որտեղ այն տարեկան 1–4 մմ է։ բեկվածքը մեծ երկրաշարժեր է առաջացրել 1789 թվականին (Mw 7.2), 1795 թվականին (Mw 7.0), 1872 թվականին (Mw 7.2), 1874 թվականին (Mw 7.1), 1875 թվականին (Mw 6.7), 1893 թվականին (Mw 7.1) և 2020 թվականին (Mw 6.8)։ Այս երկրաշարժերը պատռել են բեկվածքի առանձին հատվածներ։ Սեյսմիկ ակտիվ Բալուի և Պյուտուրգեի հատվածներն արևելքում ցուցադրում են 6.8–7.0 մագնիտուդով երկրաշարժերի կրկնության ինտերվալ մոտ 150 տարի։ Պազարջիք և Ամանոս հատվածները արևմուտքում ունեն 237–772 տարի և 414–917 տարի կրկնվող միջակայքեր, համապատասխանաբար 7,0–7,4 մագնիտուդով երկրաշարժերի դեպքում։

Մեռյալ ծովի փոխակերպումը տարածվում է հյուսիս-հարավ Կարմիր ծովից մինչև Մարաշի եռակի հանգույց, որտեղ այն հանդիպում է Արևելյան Անատոլիայի բեկվածքին։ Թուրքիայի հարավում գտնվող ձախակողմյան հարվածային բեկվածքի հյուսիսային հատվածը եղել է առնվազն 14 խոշոր պատմական երկրաշարժերի աղբյուր։ Վերջին անգամ այն առաջացրել է երկու մեծ ուժգնությամբ երկրաշարժ՝ 1822 և 1872 թվականներին։ 1872 թվականի երկրաշարժը խլել է առնվազն 1800 մարդու կյանք։ 115, 526, 587, 1170 և 1822 թվականների երկրաշարժերը հանգեցրել են մի քանի տասնյակ հազարից մինչև մի քանի հարյուր հազար զոհերի։

Տարածքի սեյսմիկություն

Տարածաշրջանը, որտեղ տեղի են ունեցել փետրվարի 6-ի երկրաշարժերը, սեյսմոլոգիական առումով համեմատաբար հանգիստ է։ 1905 թվականից սկսած փետրվարի 6-ի երկրաշարժերից 250 կմ հեռավորությամբ 6.0 մագնիտուդով և ավելի ուժգնությամբ ընդամենը հինգ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 1905, 1945, 1986, 1998 թվականներին։ Դրանցից ամենամեծը՝ 6,7 մագնիտուդով, տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 24-ին փետրվարի 6-ի առաջին երկրաշարժի վայրի հյուսիս-արևելքում։ Այս բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Արևելյան Անատոլիայի բեկվածքի երկայնքով կամ շրջակայքում։ Չնայած փետրվարի 6-ի երկրաշարժի էպիկենտրոնային գոտու հարաբերական սեյսմիկ անդորրին, Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում նախկինում զգալի և ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Հալեպը՝ Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, պատմականորեն մի քանի անգամ ավերվել է մեծ երկրաշարժերի հետևանքով, թեև այդ երկրաշարժերի ճշգրիտ տեղանքն ու ուժգնությունը հնարավոր է միայն գնահատել։ Հալեպում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ 1138 թվականին և 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ 1822 թվականին, որի ժամանակ 20000-60000 մարդ է զոհվել։ 1114 թվականին Մարաշ քաղաքը տուժել է երկրաշարժ, որից զոհվել են քաղաքի բոլոր 40000 բնակիչները։ 856, 1033 և 1754 թվականներին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերը հանգեցրել են համապատասխանաբար 200,000, 70,000 և 40,000 զոհերի։

Երկրաշարժեր

Հիմնական ցնցում

Հիմնական և 4,0 մագնիտուդից ավելի հետցնցումների քարրտեզ
ամսաթիվ Ժամ (UTC) M MMI խորություն հղում
փետրվարի 6 01:17 7.8 IX 17.9 կմ

Երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին ժամը 01:17-ին (UTC) : Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS) երկրաշարժը գնահատել է 7,8 մագնիտուդ (Mw): GEOSCOPE-ը հայտնել է 8,0 մագնիտուդի մասին Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիրիային հետ սահմանակից Գազիանթեփ նահանգի արևմտյան հատվածում՝ 37°9′57,6″ հյուսիսային և 37°1′55,2″ արևելյան կոորդինատներով։ Ցնցումը օջախային է եղել, ոչ մեծ՝ 17,9 կմ խորության վրա։ Երկրաշարժն ունեցել է 6,7 մգ ուժգնությամբ հետցնցում։ USGS-ը գնահատել է խզման չափը ~190 կմ երկարություն և ~25 կմ լայնություն։

Երկրաշարժը Թուրքիայում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է, որը հավասար է 1939 թվականի Երզնկայի երկրաշարժին։ Հնարավոր է, գերազանցել է միայն 1668 թվականի Հյուսիսային Անատոլիայի երկրաշարժը և աշխարհում ամենահզորն է, որ գրանցվել է 2021 թվականի օգոստոսից ի վեր։

Նախացնցում և հետցնցումներ

Փետրվարի 3-ին Օսմանիյե նահանգի Բահչե քաղաքից 5 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով նախացնցում։

6.7 մագնիտուդով հետցնցում է տեղի ունեցավ հիմնական ցնցումից մոտ 11 րոպե անց։ Ըստ USGS-ի՝ հիմնական ցնցումից վեց ժամվա ընթացքում գրանցվել է 25 հետցնցում 4.0 կամ ավելի մագնիտուդով։ Ավելի քան 12 ժամ անց USGS-ն հաղորդել էր 4,3 և ավելի մագնիտուդով առնվազն 54 հետցնցումների մասին, մինչդեռ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD) գրանցել էր առնվազն 120 ընդհանուր հետցնցումներ։

7.5 կամ 7․7 մագնիտուդով (ըստ GEOSCOPE-ի և GCMT-ի.) երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 10:24 UTC-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգի Էկինոզյու քաղաքից 4 կմ հարավ-հարավ-արևելք։ ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը (անգլ.՝ USGS) հայտնել է,երկրաշարժը կարող էր առաջացնելլ առանձին բեկվածք՝ 120 կմ երկարությամբ և 18 կմ լայնությամբ։ Շատ զեկույցներ այն նկարագրել են որպես առանձին երկրաշարժ, այլ ոչ թե հետցնցում։ Դրան հաջորդել է 6,0 մագնիտուդով հետցնցում։

Հիմնական ցնցում
7.8 մագնիտուդ երկրաշարժի քարտեզը
7.8 մագնիտուդ երկրաշարժի սեյսմոգրաֆիա
7,5 մագնիտուդով հետցնցում
7.5 մագնիտուդ երկրաշարժի սեյսմոգրաֆիա
7.5 մագնիտուդ երկրաշարժի սեյսմոգրաֆիա

Առաջին երկրաշարժն ունեցել է 6.7 մգ ուժգնությամբ հետցնցում, որը տեղի է ունեցել հիմնական ցնցումից մոտ 11 րոպե անց։ Ըստ USGS-ի՝ հիմնական ցնցումից վեց ժամվա ընթացքում գրանցվել է 25 հետցնցում Mw 4.0 կամ ավելի ուժգնությամբ։ Ավելի քան 12 ժամ անց USGS-ն հաղորդել էր 4,3 և ավելի մագնիտուդով առնվազն 54 հետցնցումների մասին, մինչդեռ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD) գրանցել է առնվազն 120 հետցնցում։ Երկու հիմնական ցնցումների ալիքները տարածվել են մինչև Գրենլանդիա։ Ավստրալիայի սեյսմոլոգիայի հետազոտական կենտրոնի գիտնականն ասում է, որ փոքր մագնիտուդով հետցնցումները կարող են շարունակվել մեկ տարի։ Այնուամենայնիվ, հետցնցումները, որոնք կարող են ուժեղ ցնցումներ առաջացնել, կարող են շարունակվել հիմնական ցնցումից հետո օրերից մինչև շաբաթներ։

Փետրվարի 20-ի դրությամբ գրանցվել է ավելի քան 6000 հետցնցում։ Փետրվարի 20-ին Հաթայ նահանգի Ուզունբաղ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով հետցնցում, երկրաշարժն եղել է թեք-սովորական խզվածքի հետևանք։

Երկրաշարժի հետցնցումների աղյուսակ (Mw  5.0 կամ ավելի)

ամսաթիվ Ժամ (UTC) M MMI խորություն հղում
փետրվարի 6 01:26 5.6 VII 17.0 կմ
փետրվարի 6 01:28 6.7 VIII 14.5 կմ
փետրվարի 6 01:36 5.6 VII 10.0 կմ
փետրվարի 6 01:58 5.1 10.0 կմ
փետրվարի 6 02:03 5.5 VII 10.0 կմ
փետրվարի 6 02:23 5.2 IV 11.4 կմ
փետրվարի 6 04:18 5.0 VI 14.5 կմ
փետրվարի 6 10:24 7.5 IX 10.0 կմ
փետրվարի 6 10:26 6.0 VII 20.1 կմ
փետրվարի 6 10:35 5.8 VII 10.0 կմ
փետրվարի 6 10:51 5.7 VII 10.0 կմ
փետրվարի 6 11:01 5.0 VI 10.0 կմ
փետրվարի 6 11:05 5.2 IV 10.0 կմ
փետրվարի 6 12:02 6.0 VII 10.0 կմ
փետրվարի 6 13:07 5.0 VII 17.1 կմ
փետրվարի 6 13:39 5.1 VII 10.0 կմ
փետրվարի 6 13:44 5.0 VI 10.0 կմ
փետրվարի 6 15:14 5.3 V 10.0 կմ
փետրվարի 6 15:33 5.2 8.8 կմ
փետրվարի 6 16:43 5.0 VI 10.0 կմ
փետրվարի 6 18:04 5.3 VI 10.0 կմ
փետրվարի 6 20:38 5.3 III 10.0 կմ
փետրվարի 6 20:44 5.0 10.0 կմ
փետրվարի 6 21:58 5.1 II 10.0 կմ
փետրվարի 7 03:13 5.5 VII 10.0 կմ
փետրվարի 7 07:11 5.4 VII 10.0 կմ
փետրվարի 7 10:18 5.4 VII 10.0 կմ
փետրվարի 7 15:48 5.0 VII 8.3 կմ
փետրվարի 7 18:10 5.3 IV 18.1 կմ
փետրվարի 8 11:11 5.4 VI 7.5 կմ
փետրվարի 8 14:20 5.1 5․9կմ
փետրվարի 16 19:47 5.2 V 10կմ
փետրվարի 18 22:31 5.0 III 10․1կմ
փետրվարի 20 17:04 6.3 VIII 16կմ
փետրվարի 25 10:27 5.3 VII 17կմ
փետրվարի 27 02:51 5.0 10կմ
փետրվարի 27 09:04 5.2 VI 10կմ
Նշումներ

     7.0 կամ ավելի      6.0–6.9 մագնիտուդ      5.4–5.9 մագնիտուդ

Վնասներ

Թուրքիա

Զոհեր ըստ Թուրքիայի նահանգների
Նահանգ Մահեր Վիրավորներ
Ադանա 454 7,450
Ադիյաման 3,105 11,778
Բաթման 0 20
Դիարբեքիր 414 902
Էլազըղ 5 379
Գազիանթեփ 3,273 11,325
Հաթայ 21,000 24,000
Մարաշ 5,323 9,243
Քիլիսի 22 518
Մալաթիա 1,386 7,300
Մարդին 1 0
Օսմանիե 878 2,224
Շանլըուրֆա 304 4,663

Փետրվարի 22-ի տվյալներով, Թուրքիայի 10 նահանգներում մահացել է առնվազն 42,310 մարդ, առնվազն 80,278 մարդ վիրավորվել է և տուժել է առնվազն 13,5 միլիոն մարդ։ Տուժել է 4 միլիոն և փլուզվել է շուրջ 12,141 շենք։ Հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ, երբ շենքերը փլուզվել են։ Թակարդի մեջ հայտնվածներից ոմանք ուղիղ հեռարձակել են իրենց օգնության խնդրանքները սոցիալական ցանցերում։ Երկրաշարժը ճանապարհներին լայն ճեղքեր է առաջացրել։ Երկրաշարժի հետևանքով հրդեհներ են բռնկվել ամբողջ տարածաշրջանում։

Ադըյամանում և Դիարբեքիրում ավերվել են բազմաթիվ շենքեր։ Դիարբեքիրում առևտրի կենտրոն է փլուզվել։ Օսմանիեի նահանգապետը հայտնել է, որ նահանգում փլուզվել է 34 շենք։ Դիարբեքիր ամրոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, նույնպես մասամբ ավերվել է, վնասներ են գրանցվել նաև հարակից Համաշխարհային ժառանգության օբյեկտի՝ Հևսելի այգիների կառույցներում։ Դիարբեքիր նահանգում ընդհանուր առմամբ զոհվել է 255, վիրավորվել՝ 901 մարդ։

Ադանայի նահանգում գրանցվել է 408 զոհ և 7450 վիրավոր։ Ադանայի Շաքիրփաշայի օդանավակայանը փակվել է թռիչքուղու վնասվելու պատճառով։ Մալաթիայի նահանգում գրանցվել է առնվազն 289 զոհ և 7300 վիրավոր։ Մալաթիայում առնվազն 300 շենք է քանդվել. Մալաթիայի Էրհաչ օդանավակայանի առաստաղը մասնակի փլուզվել է, ինչպես նաև մասամբ փլուզվել է գավառում 13-րդ դարի հայտնի մզկիթը։

Գազիանթեփ նահանգում զոհվել է առնվազն 2141 մարդ, ևս 11563 մարդ վիրավորվել է։ Էապես վնասվել են շատ պատմական վայրեր, ինչպիսիք են Այնթապի ամրոցը, Շիրվանի մզկիթը և Ազատագրման մզկիթը, նախկինում Սուրբ Մարիամի տաճարը։ Գազիանթեփի Օղուզելիի օդանավակայանը ստիպված սահմանափակել իր ծառայությունը փրկարարական թռիչքների համար։ Այնպիսի քաղաքներում, ինչպիսին Նուրդաղըն է, եղբայրական գերեզմաններ են ստեղծվել՝ թաղելու մեծ թվով մահացածներին։ Մի իմամ ասել է, որ քաղաքի բնակչության մինչև 40 տոկոսը կամ մոտ 16,300 բնակիչ է մահացել։

Հաթայ նահանգում անհայտ թվով մարդիկ արգելափակվել են փլուզված շենքերի փլատակների տակ։ Գավառի առնվազն 9224 շենք մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է։ Անթաքիայում ավերվել է առնվազն 2749 շենք]։ Քըրըխանի և Իսքենդերունի շատ շրջաններ ավերվել են։ Հաթայի օդանավակայանի թռիչքուղին քանդվել է, ինչը հանգեցրել է թռիչքների չեղարկման։ Անկարա մետրոպոլիտենի քաղաքապետարանը սկսել է վնասված օդանավակայանի վերանորոգումը, որն ավարտվել է փետրվարի 12-ին՝ թույլ տալով օդանավակայանին վերսկսել աշխատանքը։ Ավերվել են երկու մարզային հիվանդանոցներ և ոստիկանական բաժանմունք, պայթել է գազատարը։ Ավերվել է Հաթայ նահանգի համագումարների շենքը։ Գյուզելբուրչ թաղամասում մի քանի տասնյակ շենքեր և կենտրոնական և Ջեբրայիլ թաղամասերի գրեթե բոլոր տները փլուզվել են։ Տեղական «Հաթայսպոր» ֆուտբոլային ակումբի աշխատակազմը և մարզչական խումբըը սկզբում հայտնվել է Անթաքիայում գտնվող իրենց շտաբի փլատակների մեջ, նախքան փրկվելը, սակայն մարզական տնօրեն Թաներ Սավուտը դեռևս փլատակների տակ է։

Սիրիա

Փետրվարի 22-ի տվյալներով Սիրիայում 5,914 մարդ է մահացել, 10,657-ը վիրավորվել։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը երկրի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծված իրավիճակը «աղետալի» է անվանել։ Շատ շենքեր փլուզվել են, մարդիկ մնացել են փլատակներում։ Փլուզումներ են տեղի ունեցել Հալեպ և Համա քաղաքներում. Դամասկոսում շատ մարդիկ իրենց տներից փախել են փողոցներ։ Սիրիայում շատ շենքեր արդեն վնասվել էին գրեթե 12 տարի տևած քաղաքացիական պատերազմի պատճառով։

Երկրաշարժի հետևանքով Հալեպում նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը։

Այլ երկրներ

Լիբանանում ցնցումները տևել են մինչև 40 վայրկյան. Բեյրութում բնակիչները լքել են իրենց տները և մնացել փողոցներում կամ իրենց մեքենաներում շենքերում չմնալու համար։ Երկրաշարժը զգացվել է նաև Կիպրոսում։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ ցնցումները զգացվել են Հունաստանում, Հորդանանում, Իրաքում, Ռումինիայում, Վրաստանում և Եգիպտոսում Իրաքում շատ բնակիչներ մնացել են դրսում՝ սպասելով իրենց տներ վերադառնալու մասին հայտարարությանը։

Կորուստների գնահատում

Ըստ Քանդիլլիի աստղադիտարանի երկրաֆիզիկայի պրոֆեսորի, զոհերի թիվը կարող է նման լինել 1999 թվականի Իզմիթի երկրաշարժին, որի ժամանակ զոհվել է 18373 մարդ։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության PAGER ծառայությունը գնահատել է 100-ից 1000 մահերի 45 տոկոս հավանականություն, իսկ 1000-ից 10000 մահերի 32 տոկոս հավանականություն։ Ծառայությունը գնահատել է 35 տոկոս տնտեսական կորուստների հավանականությունը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից մինչև 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

Tags:

Թուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ Տեկտոնական տեղակայումԹուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ ԵրկրաշարժերԹուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ ՎնասներԹուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ ԾանոթագրություններԹուրքիա-Սիրիա, 2023 Երկրաշարժ2023ԱյնթապԹուրքիաՍիրիաՓետրվարի 25

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕվկիանոսՄովսես ԳորգիսյանՌոբոտՅոհան ԳուտենբերգՄոնա ԼիզաՁայնավորներԱպրիլի 26SourՈւկրաինաՀայկական պարՍրտային անբավարարությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Դանիել ՎարուժանՀավերժության հայկական նշանԿռունկներԹթուներՊյոտր ՉայկովսկիՊարույր ՍևակՎարդգես ՍուրենյանցԴրաստամատ ԿանայանՀամո ԲեկնազարյանՆատրիումի քլորիդԱլգորիթմՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼյուդվիգ վան ԲեթհովենԱրամ ԱՖեռնան ՄագելանԴվինՌոբերտ ԱբաջյանԲնությունՄեր թաղը (պատմվածաշար)Հեշտոցային արտադրությունՍահմանական եղանակՎիտամինՀատկացուցիչՖուտբոլԲրուցելոզԱշոտ Գ ՈղորմածՕրենսդիր իշխանությունԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀայկական մշակույթՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄարդու աչքՄարքեթինգԲագրատունիներԱնասնապահությունԿոռուպցիաԱյրին (նորավեպ)Վիտամին B12 անբավարարությունՌոբերտ ՔոչարյանԱմերիկաԱլեքսանդր ԹամանյանԱկսել ԲակունցՋուրՍրտամկանի ինֆարկտԲառակապակցությունԱվշային հանգույցՀայաստանի տնտեսությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԼյարդԱնմոռուկԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԱրտաշեսյանների թագավորությունoginhԻոսիֆ ՍտալինՀին աստվածներ (դրամա)ՈսկեպարԱրյունՄիսաք ՄեծարենցԵրեխայի իրավունքներԼյարդի հիվանդություններՀայաստանի ձկների ցանկՄուսա լեռան քառասուն օրըԵվրոպայի դրոշներՀայրենական մեծ պատերազմՀարադրությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)🡆 More