Եվրագոտի

Եվրագոտի (արտասանություն (օգնություն • ինֆո)), պաշտոնապես կոչվում է եվրոյի տարածք, Եվրոպական միության 28 անդամ երկրներից 20-ի արժութային միություն, որոնք եվրոն (€) ընդունել են որպես ներքին առևտրի արժույթ։ Եվրագոտու դրամավարկային գործառույթը կոչվում է Եվրահամակարգ։ Եվրոպական միության մյուս ինն անդամ երկրները ունեն իրենց ազգային արժույթները, չնայած դրանց մեծ մասը պարտավորվել է հետագայում անցնել եվրոյին։

Եվրագոտի կամ եվրոյի տարածք
Policy ofԿաղապար:Դրոշավորում/Եվրոպական միություն
TypeԱրժութային միություն
ԱրժույթԵվրո
Հիմնադրում1 Հունվարի 1999
Անդամներ
Կառավարում
Քաղաքական վերահսկողությունԵվրախումբ
Եվրախմբի նախագահՄարիո Սենտենո
Թողարկման իրավունքԵվրոպական կենտրոնական բանկ
ԵԿԲ նախագահՄարիո Դրագի
Վիճակագրություն
Տարածք2,753,828 կմ2
Բնակչություն(2017)341,008,867 Եվրագոտի
Խտություն124/կմ2
ՀՆԱ (նոմինալ)(2017)Ընդամենը` €11.2(~US$14.0) տրիլիոն Մեկ շնչին` €32,700(~US$41,000)
տոկոսադրույք0.00%
Արժեզրկում0.2%
Գործազրկություն8.7%
Առևտրային բալանս€0.2 տրիլիոն

Եվրագոտու մեջ ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան։ ԵՄ մյուս անդամ երկրները (բացառությամբ Դանիայի և Միացյալ Թագավորության) պարտավորվել են միանալ գոտուն եթե բավարարեն պահանջներին։ Ոչ մի երկիր նախկինում դուրս չի եկել գոտուց։ Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը ԵՄ հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի եվրոն նրանց պաշտոնական արժույթն է, սակայն իրավունք ունեն թողարկելու սեփական մետաղադրամներ։ Կոսովոն և Չեռնոգորիան ընդունել են եվրոն իրենց նախաձեռնությամբ, սակայն այս երկրները Եվրագոտու պաշտոնական անդամ չեն և չունեն ներկայացուցչություն Եվրոպական Կենտրոնական բանկում (ԵԿԲ) կամ Եվրախմբում։

ԵԿԲ-ն, որը կառավարում նախագահը և ազգային կենտրոնական բանկերի խորհուրդը, հաստատում է գոտու դրամավարկային քաղաքականությունը։ ԵԿԲ հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել գնաճը։ Չնայած չկա ընդհանուր քաղաքականություն արժութային միության կառավարման վերաբերյալ, կառավարման գործառնույթը կատարում է Եվրախումբը, որն ընդունում է Եվրագոտու կամ եվրոյի մասով քաղաքական որոշումներ։ Եվրախումբը կազմված է եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներից, սակայն արտակարգ դեպքերում այն ղեկավարում են երկրների առաջնորդները։

Բնակչություն

Տարի Բնակչություն
2016 340 617 355 մարդ
2017 174 068 365 մարդ


Ծանոթագրություններ

Tags:

En-us-Eurozone.oggԵվրոԵվրոպական միությունՊատկեր:En-us-Eurozone.oggՎիքիպեդիա:Մեդիաֆայլեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹիթեռներՀունական դիցաբանությունՎիլյամ ՍարոյանՀամակարգային կարմիր գայլախտՀայաստանի զինանշանՂազարոս ԱղայանՔաոս (վեպ)ՏիեզերագնացությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀամակարգիչԱրաքսՁվարանի կիստաԱլգորիթմԳենդերային ինքնությունՀայաստանի ամերիկյան համալսարանԴերբայական դարձվածԹատրոնԳրոնինգենի թանգարանԵրիկամՄիքայել ՆալբանդյանԱդոլֆ ԻվոնԻսրայելԱրագածոտնի մարզՏաղավար տոներՀայաստանի ՍահմանադրությունԱրարատԱղանդավորությունՍրտամկանի ինֆարկտՄոլորակՄաշկ (մարդու)Քրիստափոր ԿոլումբոսԱնտառԱլբերտ ԱզարյանՀայկ նահապետՅուԹյուբBBC WorldwideԱստիգմատիզմՍասունցի ԴավիթՎիտամին D-ի անբավարարությունԱրեգակնային համակարգԲարդ համադասական նախադասությունԵրաժշտական գործիքներՎահագնԳոշավանքՄիգրենՄեջքի ցավԽաղԿոտորակ (մաթեմատիկա)Դոնալդ ՖեյսոնՍերժ ՍարգսյանՓայծաղՏուն ջրվեժի վերևումՄետրոնիդազոլՊատմություն Հայոց (Խորենացի)Երկրորդ համաշխարհային պատերազմՀեքիաթՄոտիվացիաԹմրամիջոցՇեղանկյունԱսիաՋոան ՌոուլինգՀամբարձում (տոն)Ավագ շաբաթԱռանց ընտանիքի (վիպակ)Սահմանական եղանակՀայ ֆիդայիներԼուիզա ՆերսիսյանՀայոց պատմությունՇառաչ և ցասումՎագինիզմԵռանկյան մակերեսԿենդանակերպի նշաններԱրյան շրջանառությունՊրոտամին սուլֆատՀոգեբանությունՀայերեն հայհոյախոսությունՉինաստան🡆 More