Գվինեա-Բիսաու

Գվինեա-Բիսաու (պորտ.՝ República da Guiné-Bissau), երկիր Արևմտյան Աֆրիկայում։ Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի)։ Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ։Տարացքը կազմում է 36հզ.125կմ աշխարհում 134-րդը:Բնակչությունը 1 մլն.

515հզ մարդ աշխարհում 149-րդը։

Գվինեա-Բիսաու
Republica da Guiné-Bissau
Գվինեա Բիսաուի դրոշ Զինանշան
Գվինեա-Բիսաու
Գվինեա-Բիսաու
Գվինեա-Բիսաու
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էBafatá?, Biombo Region?, Բիսաու, Bolama region?, Cacheu Region?, Gabú Region?, Oio Region?, Quinara Region? և Tombali Region?
Պետական լեզուպորտուգալերեն
ՄայրաքաղաքԲիսաու
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational People's Assembly?
Երկրի ղեկավարՈւմարու Սիսոկու Էմբալո
Կառավարության ղեկավարNuno Nabiam?
Մակերես36.125 կմ²
Ազգաբնակչություն1 861 283 մարդ (2017)
Խտություն46 մարդ/կմ²
ՀիմնԷստա է նոսա պատրիա բեմ ամադա
ԿարգախոսUnidade, Luta, Progresso, Unity, Fight, Progress և Единство, борба, прогрес
Հիմնադրված է1974 թ.
ԱրժույթԱրևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ
Կենտրոնական բանկCentral Bank of West African States?
Ժամային գոտիUTC+0 և Africa/Bissau?
Հեռախոսային կոդ+245
Ինտերնետ-դոմեն.gw
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,483
gov.gw(պորտ.)

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրք

Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սենեգալի (338 կմ), հարավում և արևելքում՝ Գվինեայի (386 կմ) հետ։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Կազմված են մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիշագոշ կղզիախմբից (մոտ 60 կղզիներ)։ Տարածքը 36,125 կմ² է։ Սահմանի երկարությունը 724 կմ։

Բնական պայմաններ

Երկրի մակերևույթը առավելապես հարթավայրային (ամենաբարձր կետը՝ 300մ) է։ Գետերը՝ Կորուբալ, Ժեբա, Կաշելու կարճ են, բայց ջրառատ, տեղ–տեղ նավարկելի։ Կլիման հասարակածային մուսսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 26 °C է։ Տարեկան տեղումները՝ Ատլանտյան օվկիանոսի ափին 1500 մմ–ից (հյուսիսում) 3000 մմ (հարավում), ներքին շրջաններում՝ 1400 մմ։ Անձրևային սեզոնը ձգվում է մայիսից հոկտեմբեր։ Կան նավթի չհետախուզված հանքավայրեր։

Բնությունը

Բուսածածկույթը անցումային է․ սավանաներից՝ հասարակածային մշտադալար անտառների։ Կան կապիկներ, վարազներ, գոմեշներ, հովազներ։ Շատ են թռչուններն ու օձերը։

Բնակչություն

Բնակչության թիվը 1 647 հազ․ մարդ (2013 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 41,6 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 46,4 տարի։ Ազգային կազմը՝ բալանտե (27%), ֆուլբե (23%), մանջակ (14%)։ Ուրբանիզացման մակարդակը 24%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն, այլ լեզուներ՝ տեղական լեզուներ։

Պետական կառուցվածք

Գվինեա Բիսաուն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է ինը օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Բիսաու (274 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Մանսոա, Սան–Դոմինգո, Բոլամա, Կատիո։ Խոշոր նավահանգիստներն են՝ Բիսաու, Բոլամա, Կաշեու։ Քաղաքական կուսակցոըթյուններն են՝ Սոցալիական վերածնման կուսակցություն, Հանրապետական կուսակցություն և այլն։

Պատմություն

XV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թվականին։ Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել։

Տնտեսություն

Գյուղատնտեսական երկիր է (աշխարհի 10 ամենաաղքատ երկրներից է)։ Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ։ Կան փայտամշակման, օճառի ձեռնարկություններ։ Կատարում են փայտամթերում։ Արտահանում է ձուկ, ծովախեցգետին։ Ներմուծում է արդյունաբերական սարքավորումներ, մեքենաներ, շինանյութ, սննդամթերք։

Ծանոթագրություններ

Գվինեա-Բիսաու Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեա-Բիսաու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 187 Գվինեա-Բիսաու 

Tags:

Գվինեա-Բիսաու ԱշխարհագրությունԳվինեա-Բիսաու ԲնակչությունԳվինեա-Բիսաու Պետական կառուցվածքԳվինեա-Բիսաու ՊատմությունԳվինեա-Բիսաու ՏնտեսությունԳվինեա-Բիսաու ԾանոթագրություններԳվինեա-ԲիսաուԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱրևմտյան ԱֆրիկաԿղզիՃահիճՊորտուգալերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակ ձին (պատմվածք)Սասնա ծռերում գործող անձանց անուններՄխիթար ՍպարապետԵրազահանՏուբերկուլոզՍպիրտԾիածանԹռչնագիրՄիապետությունՍեռական բազմացումՖեռնան ՄագելանԱռնո ԲաբաջանյանԳյումրիԱլբերտ ԱզարյանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրեխայի իրավունքներՄիացյալ ԹագավորությունԱմբողջ թիվԳրիգոր ԶոհրապԱննա ՀակոբյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՏեսակարար ջերմունակությունՀայաստանի թռչունների ցանկoginhՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրջերԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՍառը պատերազմԶանգվածի պահպանման օրենքԼյարդՓայծաղԲառարանՎիտամին B12 անբավարարությունՄարդու ատամՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎանա լիճԱմբերդ (ամրոց)Լևոն ԱրոնյանՍումգայիթի ջարդերԿրիաներԱշխարհի մայրաքաղաքների ցանկԶինվորական կոչումներՎահանագեղձՍմբատաբերդԲարդ ստորադասական նախադասությունՖաշիզմԱռողջ ապրելակերպՀայերեն հայհոյախոսությունԵրվանդ ՔոչարԱլեն ՍիմոնյանՀայկական ատոմային էլեկտրակայանԱֆրիկաԴանիել ՎարուժանԳևորգ ՉաուշՍասունՀաստատուն բաղադրության օրենքԴավիթ ԲեկԴերանունՓիլիսոփայությունԿոտայքի մարզՍևանա լիճՀատակումԱնմոռուկ (խորհրդանիշ)Հրանտ ՄաթևոսյանԲուլինգՏաթևի վանքԳառնու հեթանոսական տաճարՍիֆիլիսԳայլերԽատուտիկ սովորականԿաթնասուններԱնտարկտիդաՎանՊրիզմաՍրտամկանի ինֆարկտԱտոպիկ մաշկաբորբ🡆 More