Անտուան Լորան Լավուազիե (ֆր.՝ Antoine Laurent de Lavoisier, ɑ̃twan lɔʁɑ̃ də lavwazje, օգոստոսի 26, 1743(1743-08-26), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 8, 1794(1794-05-08), Կոնկորդի հրապարակ, Առաջին ֆրանսիական հանրապետություն), ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։
Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։
Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։
Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։
1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։
Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Լորան Լավուազիե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Լորան Լավուազիե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 493)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անտուան Լորան Լավուազիե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.