Ժոզեֆ Լուի Լագրանժ (ֆր.՝ Joseph Louis Lagrange, հունվարի 25, 1736(1736-01-25), Թուրին, Kingdom of Sardinia - ապրիլի 10, 1813(1813-04-10), Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ, մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները։
Նա մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրնիի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր։
1759 թվականին ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766 - 1787 թվականներին եղել է այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրեն։ 1787 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1795 թվականին դարձել է նորմալ դպրոցի, իսկ 1797 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրեն։
Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ։ Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ։ «Անալիտիկ մեխանիկա» (1788 թվական) դասական աշխատությունում նա ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՛Ալամբերի սկզբունքների հետ՝ կառուցել է նաև դինամիկան. (Դ՛Ալամբերի - Լագրանժի սկզբունք)։
Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Լուի Լագրանժ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 467)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ժոզեֆ Լուի Լագրանժ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.