Անվաորդեր

Անվաորդեր (լատին․՝ Rotatoria), առաջնախոռոչային որդերի տիպ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում։

Անվաորդեր
Անվաորդեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Անվաորդեր (Rotifera)
Cuvier, 1817

Արտաքին կառուցվածք

Մարմինը (երկարությունը՝ 0, 04-2, 5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից։ Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստանալով, հաճախ առաջացնում է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։

Ներքին կառուցվածք

Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգեր չունեն։ Արտաթորության օրգանները նախաերիկամներն են։

Բազմացում և զարգացում

Բաժանասեռ են, արուն փոքր է էգից։ Բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով։

Կենսաբանական նշանակություն

Անվաորդերը կարևոր նշանակություն ունեն ջրամբարների ինքնամաքրման համար։ Ձկների և այլ կենդանիների կեր են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Անվաորդեր 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 438 Անվաորդեր 
Անվաորդեր Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։
Անվաորդեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։

Tags:

Անվաորդեր Արտաքին կառուցվածքԱնվաորդեր Ներքին կառուցվածքԱնվաորդեր Բազմացում և զարգացումԱնվաորդեր Կենսաբանական նշանակությունԱնվաորդերԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ ԽաչատրյանՄարդ բանականԹմրամիջոցԼոպերամիդԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի դրոշԱրյան ընդհանուր հետազոտությունԱլերգիաԿանդիդոզԾաղկեվանքԱռաջավորասիական ընձառյուծԿաթոլիկ եկեղեցիԱրյունԵրկաթՍպիտակուցներՀաղորդակցային գործընթացԴաշտանՀին ԵգիպտոսԱղիների բորբոքային հիվանդությունՀովհաննես ԹումանյանԱռիթմիաՎիքիպեդիաԶատիկԱվստրիաԿիրխհոֆի կանոններՀարվարդի համալսարանԱրաբոՄարդու կմախքՎարդանանք (պատմավեպ)Միսաք ՄեծարենցԱրամ ԱսատրյանՇրի ԼանկաԽորանարդՀայոց ցեղասպանությունՍևրի պայմանագիրՊարզ թիվԲերանաբորբՈչ վերբալ հաղորդակցությունԽպիպԱրգանդԱրարատԸնկուզենիՍեքսիզմՀայաստանի կենտրոնական բանկՍեռական հարաբերությունՀայկական լեռնաշխարհԵրևանի պետական համալսարանԿապ (խոսքի մաս)ՎբեթԵզդիներԷկոլոգիաԱնդրանիկ ՕզանյանՄոմիկՍիմվոլիզմՄեսրոպ ՄաշտոցՀամո ՍահյանՏողադարձԶուգահեռագիծԷֆթանազիաՕվկիանոսԼյարդի ցիռոզԻոսիֆ ՍտալինՍասունցի ԴավիթԱրենիի քարանձավՊատմություն Հայոց (Խորենացի)Մեր հայրենիքՀամաստեղություններԱնանուխՔառօրյա պատերազմՄաշկային հիվանդություններԴաշտանային ցիկլԽոսքի մասերԱլեքսանդր ՄակեդոնացիՔրիստոնեությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԵգիպտոզավրՀայերեն հայհոյախոսությունՇեղանկյուն🡆 More