Անդրե Սիլվա: պորտուգալացի ֆուտբոլիստ

Անդրե Միգել Վալենտե դե Սիլվա (պորտ.՝ André Miguel Valente da Silva, նոյեմբերի 6, 1995(1995-11-06), Գոնդոմար), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իտալական «Միլան»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Անդրե Սիլվա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն
Անդրե Սիլվա
պորտ.՝ André Miguel Valente da Silva
Անդրե Սիլվա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրե Միգել Վալենտե դե Սիլվա
Քաղաքացիությունը Անդրե Սիլվա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1995(1995-11-06) (28 տարեկան)
Ծննդավայր Գոնդոմար
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 9
Պատանեկան կարիերա
2011-2014 Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-ներկա Պորտուգալիա Պորտու B 84 (24)
2015-2017 Պորտուգալիա Պորտու 41 (17)
2017- Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 6, 2016

Ակումբային կարիերա

Անդրե Սիլվան «Պորտու» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 12-ին՝ «Բեյրա Մար» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։

Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ «Մարիտիմա»- դեմ խաղում։

Պորտուգալական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2016 թվականի օգոստոսի 17-ին՝ «Ռոմայի» դեմ խաղում։

2017թ. իտալական Միլանը հայտարարել է Անդրե Սիլվային ձեռք բերելու մասին, որի համար Պորտուին վճարել են 38 մլն + 2 մլն եվրո բոնուսներ։

Միջազգային կարիերա

Անդրե Սիլվա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն 
Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում

2014 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Սիլվան դարձավ Հունգարիայում  կայածած 19 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Իսրայելի, Հունաստանի, Ավստրիայի, Սերբիայի և Գերմանմերի դեմ խաղերին։ Իսրայելի դեմ տնային հանդիպման ժամանակ, Անդրե Սիլվանն ձևակերպել է «պոկեր»

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Սիլվան մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Կատարի, Սենեգալի, Նոր Զելանդիայի, Կոլումբիայի և Բրազիլիայի երիտասարդական հավաքականների դմե խաղերին։ Սենեգալցիների, Կատարի և Կոլումբիացիների դեմ խաղում, Անդրեը 4 գոլ է խփել։

Սեպտեմբերի 1-ին Ջիբրալթարի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Սիլվան կատարեց իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում, երկրորդ կեսին փոխարինելով Էդերի։ Հոկտեմբերի 7-ին Անդորրայի ազգային հավաքականի դեմ 2018 թվականի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Երեք օր անց, Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում, Անդրեն ձևակերպել է «հետ-թրիկ»։

2017 թվականին Սիլվան մեկնել է մասնակցելու Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ռուսաստանի, Նոր Զելանդիայի, Չիլիի և երկու անգամ Մեքսիկայի ազգային հավաքականների դեմ խաղերին։ Նոր Զելանադիայի դեմ հանդիպման ժամանակ Անդրեն գոլ է խփել։

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Պորտու B 2013-14 21 3 21 3
2014-15 34 7 34 7
2015-16 29 14 29 14
Արդյունք 84 24 0 0 0 0 0 0 0 0 84 24
Պորտու 2015-16 9 1 2 2 3 0 0 0 0 0 14 3
2016-17 3 2 0 0 0 0 2 1 0 0 5 3
Արդյունք 12 3 2 2 3 0 2 1 0 0 19 6
Կարիերայի արդյունք 96 27 2 2 3 0 2 1 0 0 103 30

Ձեռքբերումներ

  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2014

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անդրե Սիլվա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Սիլվա» հոդվածին։

Tags:

Անդրե Սիլվա Ակումբային կարիերաԱնդրե Սիլվա Միջազգային կարիերաԱնդրե Սիլվա ՎիճակագրությունԱնդրե Սիլվա ՁեռքբերումներԱնդրե Սիլվա ԾանոթագրություններԱնդրե Սիլվա Արտաքին հղումներԱնդրե Սիլվա1995Գոնդոմար (Պորտուգալիա)Հարձակվող (ֆուտբոլ)Միլան (ֆուտբոլային ակումբ)Նոյեմբերի 6ՊորտուգալերենՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնիդ ԱզգալդյանԿուսաթաղանթՔաղցկեղԿիստաԷկոլոգիաԳլխավոր էջԳևորգ Մարզպետունի (վեպ)ԲառարանՍտրեպտոկոկային ֆարինգիտՄիջատներՈրոշիչԾաղկած փշալարերԿունիլինգուսԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Արտիստը (Շիրվանզադե)ՀեկտարՄակդիրՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սրտամկանի ինֆարկտՀարկՑորենՍմբատաբերդԱղասի ԱյվազյանՀեպատիտ CԾիածանԴրաստամատ ԿանայանՄեջքի ցավԴավիթ ՄուրադյանՄայրցամաքՄիլանՀայկական ատոմային էլեկտրակայանԱրգանդի միոմաԿենսաբանական դասակարգումԿարտոֆիլՎանի թագավորության արքաների ցանկԱծական անունՎիտամին AՄարս (մոլորակ)Վահանաձև գեղձի քաղցկեղԻրավունքԵրիցուկՈւկրաինաԿիլիկիայի հայկական թագավորությունԲնությունՄարտիրոս ՍարյանՀայկական մշակույթՀնդկաստանի մշակույթՀայկական դրամՕվկիանիաՀայկական գամփռԺառանգական հիվանդություններ44-օրյա պատերազմԱզոտՀայաստանի բուհերի ցանկՎիլհելմ ՍտեյնիցԵրաժշտական գործիքներՄատենադարանԱմերիկաԱռնո ԲաբաջանյանՔանդակագործությունԴերենիկ ԴեմիրճյանՌուսական կայսրությունԱյրին (նորավեպ)ՆախադասությունՄթնշաղի անուրջներՎազգեն Ա ԲուխարեստցիԽտությունԱրևմտյան ՀայաստանՄարգինալացումՆեմեսիս գործողությունԲույսերՍեղան (երկրաչափություն)🡆 More