«Ամբողջ ծանրությամբ», «Վատից վատը» (անգլ.՝ Breaking Bad), ամերիկյան հեռուստասերիալ, դրամա՝ ստեղծված և արտադրված Վինս Գիլիգանի կողմից։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «AMC» հեռուստաալիքով՝ 2008 թվականի հունվարի 20-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 29-ը։
Հեռուստասերիալը պատմում է քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթի մասին (Բրայան Քրենսթոն), ով 50 տարին բոլորելուն պես տեղեկանում է, որ տառապում է անվիրահատելի թոքերի քաղցկեղով, և գիտակցելով, որ ապրելու քիչ ժամանակ ունի, որոշում է ընտանիքին իր մահվանից հետո նյութապես ապահովելու համար զբաղվել թմրամիջոցների արտադրությամբ։ Օգտագործելով քիմիայի ոլորտում ունեցած գիտելիքները՝ Ուայթը թիմակցում է նախկին աշակերտ Ջեսսի Փինքմանի (Աարոն Փոլ) հետ և ձեռնամուխ լինում բյուրեղացված մեթամֆետամինի արտադրությանը և վաճառքին։ Ուայթի՝ անօրինական աշխարհ մուտք գործելու որոշումը պայմանավորված էր ընտանիքի ֆինանսական ու կենցաղային խնդիրներով, որդու հաշմանդամությամբ և կնոջ՝ չպլանավորված հղիությամբ։
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն հեռուստասերիալներից մեկը և ստացել է կուլտային ֆիլմի որակավորում։ Վերջին էպիզոդի հեռարձակման ժամանակ հեռուստասերիալը տեղ է գտել ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված կաբելային հեռուստաշոուների շարքում։
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ 16 Պրայմթայմ Էմմի մրցանակի, 8 Սեթլայթ մրցանակի, 2 Ոսկե գլոբուսի և այլն։
2013 թվականին հեռուստասերիալը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենաբարձր գնահատականի արժանացած շոու։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ ծանրությամբ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ամբողջ ծանրությամբ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.