Վինս Գիլիգան

Վինս Գիլիգան (փետրվարի 10, 1967(1967-02-10), Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։ Նա առավել հայտնի է իր աշխատանքով հեռուստատեսության մեջ․ Գիլիգանը «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի հեղինակն է։ Նույնպես նա աշխատել է «Գաղտնի նյութեր» սերիալում որպես սցենարիստ և պրոդյուսեր։

Վինս Գիլիգան
Վինս Գիլիգան
անգլ.՝ Vince Gilligan
Վինս Գիլիգան
Ծնվել էփետրվարի 10, 1967(1967-02-10) (57 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, L. C. Bird High School? և Interlochen արվեստի կենտրոն
ՔաղաքացիությունՎինս Գիլիգան ԱՄՆ
Մասնագիտացումհեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հեռուստառեժիսոր, showrunner, գործադիր պրոդյուսեր, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0319213

Վաղ տարիներ

Գիլիգանը ծնվել է ԱՄՆՎիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում։

Նրա ծնողները բաժանվել են 1974 թվականին, և Վինսը կրտսեր եղբոր՝ Պատրիկի հետ մեծացել է Ֆարմվիլում։ Իր երիտասարդության տարիներին Գիլիգանը ընկերացել է Անգուս Ուոլի հետ։ Նրա հետաքրքրությունը կինոյի հանդեպ սկսվել է, երբ Ուոլի մայրը՝ Ջեքին, ով նույնպես դասավանդում էր նույն դպրոցում, որտեղ և Գիլիգանի մայրը, նրան տեսախցիկ է տվել։ Այդ տեսախցիկի օգնությամբ Գիլիգանը Պատրիկի հետ միասին նկարահանել է գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Տասներկու տարեկանում Վինսն ավարտել է իր առաջին «Տիեզերական կործանումը» ֆիլմը։ Մեկ տարի անց Վիրջինիայի համալսարանի կինեմատոգրաֆիական մրցույթում, իր տարիքային խմբում, նա առաջին տեղն Է զբաղեցրել։

Գիլիգանը հիշում է Ջեքի Ուոլին, որպես իր կյանքի առավել ոգեշնչող մարդկանցից մեկը և ասում է, որ չէր լինի այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, եթե չլիներ Ջեքին։ Ջեքին իր որդուն և Վինսին տարել է կինոթատրոն, և դա դարձել է այն պատճառներից մեկը, թե ինչու նրանք երկուսն էլ սկսել են կինեմատոգրաֆի կարիերան։ Գիլիգանի հետաքրքրությունը կինոյի հանդեպ աջակցում էր նաև նրա հայրը։ Նա Վինսին ցուցադրում էր նուարի և վեստերն ժանրի դասական ֆիլմեր՝ Ջոն Ուեյնի և Քլինթ Իսթվուդի հետ։

Գիլիգանը իրավունք է ստացել սովորելու Միչիգան նահանգի Ինթերլոշեն քաղաքումб հեղինակավոր Center for the Arts համալսարանում։ Սկզբում նա վստահ չէր, որ պետք է թողնի ընտանիքը և ամբողջությամբ փոխի իր շրջապատը, բայց մայրը համոզել է նրան։ Center for the Arts-ում սովորելուց հետո Վինսը վերադարձել է Չեսթերֆիլդ, որպեսզի հաճախի բարձրագույն դպրոց։ 1985 թվականին Գիլիգանը ընդունվել Է Նյու Յորքի համալսարան։ Կրթության ժամանակ նա գրել է «Ահա այսպիսի կարկանդակներ» ֆիլմի սցենարը (1998 թվականին Ֆիլմը նկարահանվել է Դրյու Բերիմորի հետ գլխավոր դերում)։ Այդ սցենարի համար 1998 թվականին Գիլիգանը ստացել է Virginia Governor՛s Screenwriting Award մրցանակը։ Այս մրցույթի ժյուրիի անդամներից մեկը եղել է կինոպրոդյուսեր Մարկ Ջոնսոնը, որը շատ տպավորված էր Գիլիգանի ստեղծագործությամբ և նրան անվանել է «ամենահնարամիտ հեղինակ, ում ես երբևէ կարդացել եմ»։ Հենց Ջոնսոնն է հետագայում Գիլիգանին ծանոթացրել «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի հեղինակ Քրիս Քարթերի հետ։

Կարիերա

Գաղտնի նյութեր

Գիլիգանի առաջին իրական ճեղքումը հեռուստաինդուստրիայում տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դարձել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի նկարահանող խմբի մի մաս։ Վինսն այդ սերիալի մեծ երկրպագուն էր և անձամբ հանդիպել է նրա հեղինակ Քրիս Քարթերի հետ։ Ավելի ուշ գրել է սցենար, որը դարձել է երկրորդ եթերաշրջանի «Ցրված լույս» դրվագը։ Դրանից հետո Քարթերը Գիլիգանին հրավիրել է սցենարիստների հիմնական թիմ։ Գիլիգանի աշխատանքը «Գաղտնի նյութերում» տևել է յոթ տարի, որի ընթացքում նա հանդես է եկել որպես քսանմեկ դրվագների սցենարի հեղինակ, քառասունչորս դրվագների գործադիր պրոդյուսեր և քսան դրվագների պրոդյուսեր։ Դրանից հետո Վինսն աշխատել է նաև «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի սփին-օֆֆ՝ «Միայնակ սլաքներ» սերիալի վրա։

Ամբողջ ծանրությամբ

Վինս Գիլիգանն առավել հայտնի է որպես AMC ալիքի «Ամբողջ ծանրությամբ» դրամատիկական սերիալի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Այդ սերիալի վրա աշխատանքի համար, Գիլիգանը վեց անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 2008-2012 թվականներին։ Սերիալն ինքն առաջադրվել է այս մրցանակին չորս անգամ և հաղթել է 2013 թվականին։ Որպես պրոդյուսեր՝ մրցանակի է արժանացել նաև Գիլիգանը։ Նույն թվականին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի համաձայն՝ «Ամբողջ ծանրությամբ» սերիալը զբաղեցրել է 13-րդ հորիզոնական՝ բոլոր ժամանակների լավագույն սերիալների ցանկում։ Բացի այդ, Գիլիգանը երկու անգամ արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ սցենարի վրա աշխատելու համար։ 2013 թվականին սերիալը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալ։ Սերիալի եզրափակիչը լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 29-ին և էկրանների մոտ հավաքել է 10,3 միլիոն հանդիսատես։

Վերջին աշխատանքներ

2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Sony Pictures Television-ը և AMC-ն պայմանագիր են կնքել, որի համաձայն Sony Pictures-ը հանդես կգա որպես «Ամբողջ ծանրությամբ» սերիալի սփին-օֆֆ՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի պրոդյուսեր։ Սերիալի սյուժեն կկենտրոնանա Սոլ Գուդմանի կերպարի և նրա կյանքի վրա մինչև «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իրադարձությունները։ Գիլիգանը կվերահսկի նախագիծը, իսկ Բոբ Օդենքըրքը կվերադառնա Գուդմանի դերում։

Ավելի ուշ, այդ նույն ամսին հայտարարվել էր «Բաթլ ճիչ» սերիալը, որը ենթադրաբար պատրաստվում էր 2014 թվականին թողարկվել CBS հեռուստաալիքով։ Սերիալի սցենարը գրել է Գիլիգանը տասը տարի առաջ։ Այն պատմում է երկու ոստիկանների մասին, որոնք մրցում են ՀԴԲ-ի գործակալի հետ։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

Թիվ Անվանում Դեր
1993 Նապալմից մաքուր սցենարի հեղինակ
1998 Ահա այսպիսի կարկանդակներ սցենարի հեղինակ
2007 A.M.P.E.D. գործադիր պրոդյուսեր
2008 Հենկոկ սցենարի հեղինակ
2019 Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ) ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր

Հեռուստատեսություն

Թիվ Անվանում Դեր
1995—2002 Գաղտնի նյութեր սցենարի հեղինակ, համապրոդյուսեր, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր
1999—2000 Դաժան Թագավորություն խորհրդատվական պրոդյուսեր
2001 Միայնակ հրաձիգներ սցենարի հեղինակ, գործադիր պրոդյուսեր
2002 Սպանդի բաժին սցենարի հեղինակ
2008—2013 Ամբողջ ծանրությամբ սցենարի հեղինակ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
2015-այժմ Ավելի լավ է զանգեք Սոլին սցենարի հեղինակ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վինս Գիլիգան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինս Գիլիգան» հոդվածին։

Tags:

Վինս Գիլիգան Վաղ տարիներՎինս Գիլիգան ԿարիերաՎինս Գիլիգան ՖիլմագրությունՎինս Գիլիգան ԾանոթագրություններՎինս Գիլիգան Արտաքին հղումներՎինս Գիլիգան1967Ամբողջ ծանրությամբԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿինոռեժիսորՊրոդյուսերՊրոդյուսեր (հեռուստասերիալ)Ռիչմոնդ (Վիրջինիա)ՍցենարիստՓետրվարի 10

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿենսոլորտԻսլամԱծական անունՌուբեն ՄաթևոսյանԷնդոմետրիոզԱնտառՏեղեկատվական տեխնոլոգիաներԿանանց միջազգային օրԽորեն ԱբրահամյանԵվրոպական միությունԿասկադ համալիրԲասկետբոլՀարադրությունԲանկՀայկական դիցաբանությունՔաոս (վեպ)ԻսրայելԵվրոպաՄարդու ատամԳնաճԱբիսինյան կատուԳրիգոր ԶոհրապՀամանուններՄիջատներՀովհաննավանքԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի առաջին հանրապետությունԱնգլերենի այբուբենԳորշ գայլՊատմություն Հայոց (Խորենացի)Արտարգանդային հղիությունԲրազիլիաԱնթառամԱՄՆ-ի նախագահների ցանկԽաղողՀունգարիաՄոսկվաԿուսությունՏուբերկուլոզԹիթեռներՀայերՎայոց ձորի մարզՎարդանանք (պատմավեպ)Երեք հրացանակիրներՖրանսիաՎինսենթ վան ԳոգՇագանակագեղձի բարորակ գերաճԿարեն ԴեմիրճյանԱսիաԱրվեստԵրիկամի քրոնիկ հիվանդությունԳլխուղեղի բորբոքումԼյարդի ցիռոզԴժոխք (Աստվածային կատակերգություն)Օպերացիոն համակարգՍոսիՍեպսիսՀայաստանի ազգային հերոսՀայաստանի թռչունների ցանկԱվշային հանգույցների բորբոքումԻջևանՏասնաբանյաԵզդիներՎազգեն ՍարգսյանՄոլորակԹատրոնի համաշխարհային օրՀայաստանի զինանշանԴերենիկ ԴեմիրճյանԱռնանդամի գլխիկՆապաստակներԱնդրանիկ ՕզանյանՀովհաննես ՇիրազԱռաջին համաշխարհային պատերազմՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սևրի պայմանագիր🡆 More