Աստղ Ալդեբարան: Ցուլ համաստեղության ամենապայծառ աստղը

Ալդեբարան, α-Ցուլ ( լատին․՝ Alpha Tauri, Alpha Tau), աստղ, կարմիր հսկա, որը գտնվում է Ցուլ համաստեղությունում և Արեգակից գտնվում է 65 լուսատարի հեռավորության վրա։ Ալդեբարանը Ցուլ համաստեղության ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի 14-րդ ամենապայծառ աստղը։ Նրա պայծառությունը փոփոխվում է 0, 75-ից մինչև 0, 95 մագնիտուդի միջակայքում։ Այժմ Պիոներ-10 միջմոլորակային հետազոտական զոնդը շարժվում է Ալդեբարանի ուղղությամբ և ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում նրա մոտակայքում կհայտնվի մոտ 2 միլիոն տարի անց։

Ալդեբարան
Աստղ Ալդեբարան: Անվանում, Հայտնագործման պատմություն, Ֆիզիկական բնութագրեր
Հետազոտման տվյալներ
ՏեսակԿարմիր հսկա
Կազմված էAlpha Tauri B? և Ալդեբարան
Հեռավորություն65,1 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն (V)
ՀամաստեղությունՑուլ
Աստղաչափություն
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումK5+ III
Գույնի ցուցանիշJ
Գույնի ցուցանիշ B-V+1.44
Ֆիզիկական տվյալներ
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
WDS J04359+1631AB և CCDM J04359+1631AB

Անվանում

α-Ցուլ անվանումը ստացել է Բայերի անվանակարգման համաձայն, իսկ Ալդեբարան անվանումը ունի արաբական ծագում, որը նշանակում է հետևորդ`(արաբ․՝ الدبران‎‎). անվանումը ստացել է Բազմունքին հետևելու համար։

Անվանում այլ լեզուներով

Հնդկական աստղագիտության մեջ հայտնի էր որպես Ռոհինի (Կարմիր), որը Դաքշայի 27 դուստրերից մեկն էր և Չանդրայի (Լուսնի) կինը։ Հին Հունաստանում կոչվում էր Λαμπαδίας՝ Լամպադիաս, որը նշանակում է Ջահակիր։

Հայտնագործման պատմություն

Աստղ Ալդեբարան: Անվանում, Հայտնագործման պատմություն, Ֆիզիկական բնութագրեր 
Լուսնի անցումը Ալդեբարանի վրայով

Մ.թ.ա. 509 թվականի մարտի 11-ին Աթենքում դիտարկվել է Ալդեբարանի անցումը Լուսնի սկավառակի վրայով։ Անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը ուսումնասիրելով այս երևույթի ժամանակագրությունը, 1718 թվականին եզրակացրեց, որ Ալդեբարանը երկնակամարում փոխել է իր շարժման հետագիծը՝ մի քանի րոպե տեղափոխվելով դեպի հյուսիս։ Ալդեբարանի, ինչպես նաև Սիրիուսի և Արկտուրի դիրքի փոփոխությունը երկնակամարում բերեցին աստղերի սեփական շարժման հայտնագործմանը։ Ժամանակակից հետազոտությունների համաձայն, վերջին 2000 տարվա ընթացքում Ալդեբարանը տեղաշարժվել է 7՛-ով, որը գրեթե հավասար է Լուսնի տրամագծին։ 5000 տարի առաջ Ալդեբարանը շատ մոտ է եղել երկնային հասարակածին։

1782 թվականին անգլիացի աստղագետ Վիլիամ Հերշելը հայտնագործեց Ալդեբարանի ավելի փոքր հարևանին, որը 11 աստղային մեծություն ունի և գտնվում է նրանից 117՛՛ անկյունային հեռավորության վրա։

1864 թվականին Վիլիամ Հագգինսը իր սեփական աստղադիտարանով հետազոտությունների ժամանակ ուսումնասիրեց Ալդեբարանի լույսի սպեկտրը, որտեղ նկատեց 9 քիմիական տարրի կլանման գծեր, օրինակ՝ նատրիումի, երկաթի, կալիումի և մագնեզիումի։ 1887 թվականին լուսանկարչական տեխնիկայի զարգացման և Դոպլերի էֆեկտի հայտանգործման շնորհիվ հնարավոր դարձավ հաշվել Ալդեբարանի շառավղային արագությունը։

Ֆիզիկական բնութագրեր

Աստղ Ալդեբարան: Անվանում, Հայտնագործման պատմություն, Ֆիզիկական բնութագրեր 
Ալդեբարանի և Արեգակի իրական չափերի համեմատություն

Ըստ սպեկտրալ դասակարգման Ալդեբարանը համարվում է K5+ III դասի աստղ. կարմիր հսկա, որն առաջացել է նախկին աստղի ջրածնի պաշարների նվազման հետևանքով, որն էլ պատճառ է դարձել ջերմաստիճանի նվազմանը և աստղի ընդարձակմանը։ Ալդեբարանի լուսոլորտի ջերմաստիճանը ունի 3910 Կ միջինացված արժեք։ Նրա մակերևույթին ծանրության ուժը 25 անգամ ավելի թույլ է, քան Երկրի մակերևույթին, և մոտ 700 անգամ ավելի թույլ, քան Արեգակի մակերևույթին։ Նրա մետաղայնությունը Արեգակի համեմատ ցածր է 30%-ով։ Հիպարքոս արբանյակի չափումները և այլ միջոցների կիրառման արդյունքում պարզվել է, որ Ալդեբարանի հեռավորությունը կազմում է 65, 3 լուսատարի (20 պարսեկ)։ Ալդեբարանի զանգվածը Արեգակի զանգվածից ավել է 16%-ով, մակերևույթի ավելի մեծ լինելու պատճառով ճառագայթման ընդհանուր քանակը Արեգակից ավել է 518 անգամ։ Նրա տրամագիծը Արեգակի տրամագծից ավել է 44 անգամ և կազմում է մոտ 61 մլն կմ։

Աստղային համակարգ

Ալդեբարանի մոտակայքում հայտնաբերվել են 5 աստղեր, որոնք մտնում են կրկնակի աստղային համակարգերի մեջ։ Նրանք ստացել են լատիներեն այբուբենի մեծատառերը՝ ըստ հայտնաբերման տարիների հերթականության, բացառությամբ A տառի.այն շնորհվել է գլխավոր աստղին։ Այս համակարգի աստղերի որոշ բնութագրեր ներկայացված են ստորև բերված աղյուսակում, ներառյալ Ալդեբարանի նկատմամբ կազմած անկյունը։

α Ցուլ Աստղային

մեծություն

Անկյունային մեծություն(″) Կազմած

անկյունը (°)

Հայտն.

տարին

Պարալլաքս
B 13.60 31.60 113 2007 47.3417±0.1055
C 11.30 129.50 32 2011 19.1267±0.4274
D 13.70
E 12.00 36.10 323 2000
F 13.60 255.70 121 2000 0.1626±0.0369

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 150 Աստղ Ալդեբարան: Անվանում, Հայտնագործման պատմություն, Ֆիզիկական բնութագրեր 

Tags:

Աստղ Ալդեբարան ԱնվանումԱստղ Ալդեբարան Հայտնագործման պատմությունԱստղ Ալդեբարան Ֆիզիկական բնութագրերԱստղ Ալդեբարան Աստղային համակարգԱստղ Ալդեբարան ԾանոթագրություններԱստղ ԱլդեբարանԱրեգակԼատիներենՑուլ (համաստեղություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԿոտայքի մարզՎանի թագավորությունՄուրացանՍիամանթոԳերմանիաԿիլիկիայի հայկական թագավորությունԼիբանանՀին ՀունաստանՏասնաբանյաՀայրենական մեծ պատերազմԿանոնավոր եռանկյունՎահե ՇահվերդյանԱրաբոՋոդի ՖոսթերՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱնտարկտիդաԲյուրականի աստղադիտարանՍիերա ԲրավոԲնությունՀապավումՀամանուններԽմելու ջուրԸնձառյուծԿույր աղիքՀեպատիտ CՏեստոստերոնՄովսես ԽորենացիՈրդան կարմիրՊապ թեստՀեկտարՑրված սկլերոզԱլերգիաԷդուարդ ՍպերցյանՀարավային ԿորեաԵղիշե ՉարենցՀրաբուխԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԳորշ արջԹբիլիսիՎերաբերական (խոսքի մաս)Սարդարապատի հերոսամարտԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՕլիմպիական խաղերԿարմիր քամիԹթվածինԽորանարդԱրյան ճնշումՓիլիսոփայությունԱլեքսանդր ՄակեդոնացիԼիոնել ՄեսսիԲառակապակցությունԷրեկտիլ դիսֆունկցիաԱծխածինՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԹվաբանական պրոգրեսիաՄարտի 28Պյութագորասի թեորեմՎահագնԿատարՇաքարային դիաբետՄոնա ԼիզաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՊապ թագավորԼյարդի ցիռոզՄիջին ականջի բորբոքումՀայոց ցեղասպանությունՖաշիզմՀինդուիզմՀասարակ հերպեսԱրցախյան ազատամարտԹվական անունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՎերածնունդՎայոց ձորի մարզ🡆 More