Ալբերտ Մեծ

Ալբերտ Մեծ, իսկական անունը՝ Ալբերտ ֆոն Բոլշտեդտ (գերմ.՝ Albertus Magnus, Albert von Bollstädt, մոտ 1200, Լաուինգեն, Բավարիայի դքսություն - նոյեմբերի 15, 1280, Քյոլն, Պրուսիա), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։

Ալբերտ Մեծ
Ալբերտ Մեծ
լատին․՝ Albertus Magnus
Ալբերտ Մեծ
Ծնվել էմոտ 1200[…] Լաուինգեն, Բավարիայի դքսություն[…]
Մահացել էնոյեմբերի 15, 1280[…] Քյոլն, Պրուսիա
ԳերեզմանSt. Andreas Church
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքիմիկոս, երաժշտագետ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, աստղագուշակ, միջատաբան, աստվածաբան, աշխարհագրագետ, բուսաբան, կաթոլիկ եպիսկոպոս և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Roman Catholic Bishop of Regensburg?, auxiliary bishop?, auxiliary bishop?, auxiliary bishop? և auxiliary bishop?
Ալմա մատերՊադովայի համալսարան և Փարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և գերմաներեն
ՈւսուցիչJordan of Saxony? և Guerric of Saint-Quentin?
ԱշակերտներԹովմա Աքվինացի
Ալբերտ Մեծ Albertus Magnus Վիքիպահեստում

Ծագումով եղել է գերմանական նշանավոր տոհմից։ Սովորել է Պադովայի համալսարանում։ 1223 թ.-ին անդամակցել է Դոմինիկյան միաբանություն։ Շուրջ քսան տարի Ալբերտ Մեծը դասավանդել է Քյոլնի համալսարանում։ Իսկ արդեն 1245 թ.-ից Փարիզում դարձել է աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս։ 1260 թ.-ից հետո նա երկու անգամ վերադարձել է Քյոլնի համալսարան։ Ալբերտ Մեծը իր ընդարձակ գիտելիքների համար կոչվել է «բազմակողմանի դոկտոր»։ Ալբերտ Մեծը լինելով աշխատասեր հասել է մեծ բարձունքների։ Նա ոչ միայն եղել է Դոմինիկայն միաբանության քարոզիչը Գերմանիայում, այդ թվում նաև Ռեգենսբուրգի եպիսկոպոսը։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Նա ուսումանսիրել է Արիստոտելի, Ավիցեննայի, Ալ–Ֆարաբիի, Ավիցեբրոնի (Շլոմո իբն Գաբիրոլ), Երանելու, «Արեոպագիտիկան»։ Սակայն Ալբերտ Մեծի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել Արիստոտելի աշխատությունները։ Դրանց հիման վրա գրել է մի շարք աշխատություններ, դրանց թիվը 1980 թ․–ին հասնում է 38–ի։ Ալբերտ Մեծը արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ Նա Աքվինացու հետ միասին պայքարում էր Իբն Ռուշդի (լատ.` Ավեռոեսի) կողմնակիցների դեմ Փարիզի համալսարանում ` նպաստելով նրանց վտարմանն այնտեղից։ Մեզ հասել են նրա հետևյալ աշխատությունների հայերեն թարգմանությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրատարակված 1715), «Դբախտ հոգւոյ» (հրատարակված 1729), «Ցաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր № 4607), «Ցաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Գևորգյան Աղասի «Փիլիսոփայություն բոլորի համար». - Եր.: Էդիտ Պրինտ հրատ. 2004թ. - 284 էջ. ISBN 99941-36-33-X
  • Соколов В.В. "Средневековая философия։ Учеб․ пособие для филос․ фак․ и отделений ун–тов․" - М.: Высш. школа, 1979г.- 448с., ил.
Ալբերտ Մեծ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148 Ալբերտ Մեծ 

Tags:

12001280d:Q38872d:Q47261d:Q60059ԳերմաներենԼաուինգեն (Դանուբ)Նոյեմբերի 15Քյոլն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսրայելՀայաստանի գետերի ցանկՋոդի ՖոսթերԲնությունԱլեքսանդր ՅանվարյովՀայկական հարցԱսպիրինԿորած մոլորվածը ՀայաստանումՍիերա ԲրավոԲարդ համադասական նախադասությունԿալցիումՀռոմեական կայսրությունԻնքնաթիռՀիդրոցեֆալիաՎանՀայկական ճարտարապետությունՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԼեյկոցիտԳարեգին ՆժդեհԱլերգիաԱղավնիներԵղնջացանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴերբայԼյարդի ցիռոզԲաժանարարների աղյուսակՄուտացիաՔեոփսի բուրգԿիլիկիայի հայկական թագավորությունԱստիգմատիզմԳևորգ Մարզպետունի (վեպ)ՎագինիզմՖրանսիայի քաղաքներԱտոպիկ մաշկաբորբԳեղարդՄարալիկԱրևմտյան ՀայաստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍասունցի ԴավիթՀուդայականությունՈրովայնային ցավՕրգանական միացություններՍոցիալական մեդիա մարքեթինգԽաչքարՄիգրենԱվստրալիայի ճարտարապետությունՈրոշիչՇրի ԼանկաԵրուսաղեմԱնահիտ (հեքիաթ)ՌուսերենԽոյ (կենդանակերպի նշան)ՊրոլակտինԴուբայՀինդուիզմԽորանարդԻմպրեսիոնիզմՕհմի օրենքԱնիԱրյան ճնշումԶատիկը ՀայաստանումՍթրեսՀովհաննես ԱյվազովսկիՕսմանյան կայսրությունՖեյսբուքՈւղիղ խնդիրՓսորիազՇվեդիաԱնթառամՄատյան ողբերգությանՀարավային ԿորեաԼևոն ՇանթՓորլուծությունԵրիկամային անբավարարությունԲրոնխաբորբԱնհանգիստ ոտքերի համախտանիշԿարմրուկ🡆 More