Ալբերտ Շարուրյան: հայ գրականագետ

Ալբերտ Սրապիոնի Շարուրյան (Շարուրեան) (մարտի 10, 1931(1931-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 22, 2007(2007-01-22), Երևան, Հայաստան), գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ալբերտ Շարուրյան
Ծնվել էմարտի 10, 1931(1931-03-10)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 22, 2007(2007-01-22) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունԱլբերտ Շարուրյան: Կենսագրություն, Գիտական աշխատությունների ցանկ, Ծանոթագրություններ ԽՍՀՄ և Ալբերտ Շարուրյան: Կենսագրություն, Գիտական աշխատությունների ցանկ, Ծանոթագրություններ Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Սովետական Հայաստան
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը ծնվել է 1931 թ. մարտի 10-ին Երևանում։ Ծնողները եղել են 1915 թվականի որբեր՝ գաղթած Վանի շրջանի Նարեկ և Փայխներ հարևան գյուղերից։

Մայրաքաղաքի 26 Կոմիսարների անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (1949) ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին։ Բարձրագույն կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես լրագրող նախ՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում, ապա՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի մամուլի բաժնում։

1959-1962 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ։ 1962 թվականից մինչև 2007 թվականը դասավանդել է նույն համալսարանի հայ գրականության ամբիոնում նախ՝ որպես դասախոս, ապա՝ դոցենտ (1967), իսկ 1976 թվականի փետրվարից զբաղեցնում էր պրոֆեսորի պաշտոն։

1962 թվականին պաշտպանել է թեկնածուական («Սրբուհի Տյուսաբ. կյանքը և գործը»), իսկ 1973 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Պետրոս Դուրյան. կյանքը և գործը»)։

Դասավանդման համարյա կեսդարյա ընթացքում առավելապես բանասիրական ֆակուլտետում վարել է ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ դասընթացներ։

Մանկավարժական աշխատանքներին զուգահեռ կատարել է գիտահետազոտական աշխատանքներ։ Մասնավորաբար Ալբերտ Շարուրյանն է պատրաստել Պետրոս Դուրյանի (երկու հատորով), Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի երկերի քննական հրատարակությունները, ինչպես նաև խմբագրել ու գործուն մասնակցություն է բերել Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակությունը։

Շարուրյանը հեղինակն է նաև Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի մասին մենագրությունների։ 1994 թվականին նրա «Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից» մենագրությունն արժանացել է Համազգայինի մրցանակին։ Նա Ռ. Դալլաքյանի ու Պ. Խաչատրյանի հետ կազմել է հայկական միջնակարգ դպրոցների վեցերորդ դասարանի հայ գրականության դասագիրք, որը շրջանառության մեջ է եղել ավելի քան տասը տարի։ Հանրապետության գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։

Ալ. Շարուրյանը ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտոնական ընդդիմախոս։

Ալբերտ Շարուրյանն իր մահկանացուն կնքել է 2007 թ. հունվարի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում։

Ալբերտ Շարուրյանն այժմ ունի երեք երեխա, ութ թոռ և երեք ծոռ։

Գիտական աշխատությունների ցանկ

Գրքեր

  1. Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը (թեկնածուական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1963, 252 էջ
  2. Պետրոս Դուրյան. կյանքը և գործը (դոկտորական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1972, 361 էջ
  3. Սկյուտարի սոխակը (Պետրոս Դուրյան), «Սովետական գրող» հրատ., 1977, 138 էջ
  4. Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն, ՀՀ ԳԱ հրատ., 1984, 284 էջ
  5. Միսաք Մեծարենց, «Սովետական գրող» հրատ., 1983, 221 էջ
  6. Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն, Ս. Էջմիածին, 1996, 546 էջ
  7. Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից (արժանացել է Համազգայինի մրցանակին), Բեյրութ, 2000, 243 էջ։

Բնագրագիտական աշխատանքներ

  1. Արշակ Չոպանյան, Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը (վերջաբան, ծանոթագրություններ, բնագրերի խմբագրում), Երևանի պետական համալսարանի հրատ., 1967
  2. Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու երկու հատորով (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., հ. 1, 1971, հ. 2, 1972
  3. Պետրոս Դուրյան, Երկեր («Հայ դասականների գրադարան» մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), «Սովետական գրող» հրատ., 1981
  4. Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1981
  5. Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հիշողություններում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1982
  6. Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), «Սովետական գրող» հրատ., 1986
  7. Միսաք Մեծարենց, Երկեր («Հայ դասականների գրադարան» մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), “Սովետական գրող” հրատ., 1986
  8. “Армянские поэты нового времени” («Բանաստեղծի գրադարան» մեծ մատենաշար, բնագրերի պատրաստում, կենսագրական տեղեկություններ, Մ. Ջանփոլադյանի աշխատակցությամբ), Ленинград, издательство <Советский Писатель>”, 1983.
  9. Դանիել Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով (բոլոր բնագրերի խմբագրություն, երրորդ հատորի նյութերի մեծ մասի բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1986-1987
  10. Գրիգոր Զոհրապ, Էջեր ուղևորի մը օրագրեն (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Ս. Էջմիածին, 1997
  11. Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու վեց հատորով (բնագրերի պատրաստում, առաջաբաններ և ծանոթագրություններ), ՀՀ գրականության և արվեստի թանգարանի հրատ., հ. Ա, 2001, հ. Բ, 2001, հ. Գ, 2002, հ. Դ, 2003, հ. Ե, 2004, հ. Զ, 2004
  12. Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, ԵՊՀ-ի հրատ., 2006, 534 էջ։

Դասագրքեր

  • Գրականություն. դասագիրք հայկական դպրոցների 6-րդ դասարանների համար (Ռ. Դալլաքյանի և Պ. Խաչատրյանի աշխատակցությամբ), առաջին հրատարակությունը՝ 1972, վերջինը՝ 1982։

Հոդվածներ և հրապարակումներ

Հանրապետության գիտական և գրական պարբերականներում տպագրվել է ավելի քան 200 հոդված։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալբերտ Շարուրյան: Կենսագրություն, Գիտական աշխատությունների ցանկ, Ծանոթագրություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շարուրյան» հոդվածին։

Tags:

Ալբերտ Շարուրյան ԿենսագրությունԱլբերտ Շարուրյան Գիտական աշխատությունների ցանկԱլբերտ Շարուրյան ԾանոթագրություններԱլբերտ Շարուրյան Արտաքին հղումներԱլբերտ Շարուրյան19312007Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունվարի 22Մարտի 10

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևանի իշխանԶվարթնոցի տաճարԿոչականԱյրին (նորավեպ)Սան Ստեֆանոյի պայմանագիրԱռաջին համաշխարհային պատերազմՀայկական դիցաբանությունԲյուզանդական կայսրությունԺենգյալով հացԱմբոխները խելագարվածԿիլիկիաՀավասարասրուն սեղանՌուսաստանԼոռու մարզԹաջ ՄահալԷլեկտրական հոսանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍիֆիլիսԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի առաջին բաժանումԳորշ արջՍինդրիկՇուշիի ազատագրումԻմպրեսիոնիզմՍպիտակավոր վանքԳեղարքունիքի մարզՀունաստանՃապոնիաՔաոս (վեպ)Հայաստանի Ազգային ժողովԱղիների բորբոքային հիվանդությունՍառը պատերազմԱնմոռուկ (խորհրդանիշ)Վանա լիճՄաշկի սնկային հիվանդություններՀայկական գամփռՊարզ նախադասությունԶինվորական կոչումներԱվստրալիաԴավիթ ԲեկՍասնա ծռերՄուսա լեռան քառասուն օրըՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀատակումԷլեկտրոլիզԾիրանԱմոքսիցիլինՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԱմերիկայի հայտնագործումՖաշիզմՏոլմաԳուրգեն ՄահարիԹվաբանական պրոգրեսիաԱրեգակՕձունի տաճարՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀաղպատի վանական համալիրՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայկական լեռնաշխարհԱրտույտների ագարակըՄուտացիաՕդԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Նոյյան տապանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱբովյան (քաղաք)Հայոց ցեղասպանությունՏորք ԱնգեղՕվկիանոսՄաշկային հիվանդություններՆախադասությունԱլյումինԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՈւրբաթագիրքԱծխաջուրՀայկական մշակույթԿարմիր կիրակիԶանգվածի պահպանման օրենք🡆 More