Ուսուցիչ, (որոշ կոնտեքստներում նաև՝ դաստիարակ), անձ, որի օգնությամբ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ, ունակություններ և առաքինություն։ Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ուսուցիչն ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատողն է։
Մասնագիտություն | |
---|---|
մասնագիտություն | |
Գործունեության ոլորտ | դասավանդում և կրթություն |
Ոչ ֆորմալ ուսուցչի դերը կարող է ստանձնել ցանկացած մարդ (օրինակ՝ աշխատակցին ներկայացնելով որևէ առաջադրանքի կատարման եղանակը)։ Որոշ երկրներում դպրոցական տարիքի պատանիների կրթումը դպրոցների կամ քոլեջների փոխարեն կարող է իրականացվել ոչ ֆորմալ պայմաններում, օրինակ՝ տանը։ Շատ երկրներում ֆորմալ կրթությունն իրականացվում է մասնագիտացված ուսուցիչների կողմից, որոնք վճարվում են կատարած աշխատանքի դիմաց։
Տարբեր մշակույթներում ուսուցչի դերը տարբեր է։ Ուսուցիչը կարող է դասավանդել գրագիտություն, արհեստ, կրոն, հասարակագիտություն, կյանքի հմտություններ և այլն։ Ֆորմալ կրթության մեջ ուսուցչի դերը մտնում է դասերի պատրաստումը՝ համաձայն ուսումնական պլանի, դասավանդում և աշակերտների առաջադիմության գնահատում։ Ֆորմալ կրթության սահմաններից դուրս ուսուցչի դերը կարող է ընդլայնվել։ Դասապրոցեսից դուրս նրանք աշակերտների հետ այցելում են կրթական համալիրներ, էքսկուրսիաներ, աշակերտները օգնում են կազմակերպչական տարբեր հարցերում։ Որոշ կրթական ծրագրերում ուսուցիչները պատասխանատու են նաև կարգապահության համար։
Դասավանդումը շատ բարդ գործընթաց է։ Պատճառն այն է, որ դասավանդումը հասարակական գործունեություն է, որն իրականանում է հատուկ կոնտեքստում (ժամանակ, վայր, մշակույթ ր այլն) և, հետևաբար, ձևավորվում է այդ հատուկ համատեքստի արժեքների համաձայն։ Գործոնները, որոնք ազդում են ուսուցչից սպասելիքների (կամ պարտականությունների) վրա, ներառում են պատմությունն ու ավանդույթը, կրթության նպատակի հանդեպ նրանց սոցիալական տեսակետները, ուսման վերաբերյալ ընդունված տեսությունները և այլն։
Ուսուցչի կողմից պահանջվող կոմպետենցիաների վրա ազդում են աշխարհում ուսուցչի դերը հասկանալու տարբեր եղանակները։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի չորս մոդել.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը պնդում է, որ անհրաժեշտ է մշակել ուսուցիչների կողմից պահանջվող հմտությունների և գիտելիքների ընդհանուր սահմանում` ուսուցիչներին կրթությանն ու մասնագիտական զարգացմանն ուղղորդելու համար։ Որոշ ապացույցների վրա հիմնված միջազգային քննարկումները փորձել են հասնել նման ընդհանուր փոխըմբռնման։ Օրինակ՝ Եվրամիությունը սահմանել է ուսուցիչների պահանջած կոմպետենցիաների երեք ոլորտ.
Գիտական համաձայնություն է ստեղծվում, որ այն, ինչ պահանջվում է ուսուցիչներից, կարող է խմբավորվել երեք վերնագրերի ներքո.
Պարզվել է, որ դասընթացների նյութերի նկատմամբ ոգևորություն ցուցաբերած ուսուցիչները և ուսանողները կարող են ուսման և կրթելու գործում դրական առաջադիմություն ցուցաբերել։ Այս ուսուցիչները փորձում են ամեն օր աշխուժացնել դասընթացների նյութերի ուսուցումը։ Միևնույն ուսումնական ծրագիրը բազմիցս կրկնող ուսուցիչները դժվարանալ պահպանել իրենց խանդավառությունը։ Ոգևորված ուսուցիչներն իրենց ուսանողների կողմից գնահատվում են ավելի բարձր, քան այն ուսուցիչները, ովքեր մեծ խանդավառություն չեն ցուցաբերել դասընթացի նյութերի նկատմամբ։
Ոգևորություն ցուցաբերող ուսուցիչներն, ամենայն հավանականությամբ, ներգրավված, հետաքրքրված և եռանդուն ուսանողներ ունեն, ովքեր հետաքրքրված են ուսումնասիրել առարկան։ Վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ ուսուցիչների խանդավառությունը և աշակերտների դասարանում սովորելու ներքին դրդապատճառը և կենսունակությունը փոխկապակցվածություն են։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուսուցիչ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.