Այծքաղներ

Այծքաղներ
Այծքաղներ
Ձախից աջ. 1. Tetracerus quadricornis 2. Connochaetes gnou 3. Tragelaphus spekei 4. Antilocapra americana 5. Kobus ellipsiprymnus 6. Hippotragus niger 7. Ադդակս 8.Tragelaphus strepsiceros 9. Բուշբոկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Dorcas

Այծքաղներ
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Այծքաղներ
Պատկերներ
Վիքիպահեստում

Այծքաղներ, սնամեջ եղջերավորների ընտանիքի որոճող, երկկճղակավոր կաթնասուն կենդանիներ են։

Տեսակներ

Փոքր այծքաղները, որոնց անվանում են վիթեր, շատ բարեկազմ են, ունեն բարակ ոտքեր, նրբագեղ վիզ և շատ թեթևաքայլ են։ Տարածված են հիմնականում Աֆրիկայում, ավելի քիչ՝ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ապրում են անապատներում, անտառային և ալպյան գոտիներում, տափաստաններում։

Արտաքին նկարագիր

Անդրկովկասում վիթերից հայտնի է ջեյրանը։ Նրա մարմնի երկարությունը 95-115 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 33 կգ։ Արուներն ունեն սև, քնարաձև, մինչև 40 սմ երկարությամբ օղակաձև հաստացումներով եղջյուրներ (էգերը չունեն)։ Վազում են մինչև 60 կմ/ժ արագությամբ։ Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի)։ Ապրիլ-մայիսին էգն ունենում է 1-2 ձագ։ Կյանքի տևողությունը 6-7 տարի է։

Սայգա այծքաղը վիթից շատ տարբեր է. ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ քթով, սուր հոտառություն, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր։ Սակայն սայգան կարող է 1 ժամում տափաստանով կտրել-անցնել ավելի քան 70 կմ տարածություն։ Ապրում է Մոնղոլիայի, Արևմտյան Չինաստանի, Ղազախստանի և ստորին Վոլգայի տափաստաններում ու կիսաանապատներում։

Տարածում

Քարայծյամը տարածված է Եվրոպայի լեռներում և Կովկասում։ Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով։ Գնու այծքաղը ապրում է Աֆրիկայում։ Նրա մարմինն ու պոչը նման են ձիու մարմնին ու պոչին, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը՝ ցուլի սմբակներին ու գլխին։ Նա շատ արագավազ է՝ չնայած ծանրաշարժ է թվում։

Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ՝ կուդուի՝ գալարուն, սև այծքաղի՝ թրանման, օրիքսի ուղիղ ու երկար եղջյուրները։ Այծքաղներն ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը, մորթին և եղջյուրները։ Այդ պատճառով էլ այծքաղների շատ տեսակներ որսի

Առարկա են դառնում, որը հանգեցրել է նրանց գլխաքանակի կտրուկ նվազման։ Ներկայումս այդ կենդանիները պահպանության տակ են վերցված։ Այծքաղների մի շարք տեսակներ պահպանվում են հիմնականում արգելոցներում։ ՀՀ-ում հանդիպող ջեյրանը նույնպես պահվում է արգելոցներում։

Այծքաղները շատ տարբեր են լինում. ամենախոշորները կովի մեծության աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են։

Աղբյուր

  • Հոդվածի սկզբնական տարբերակը վերցված է Դպրոցական Մեծ հանրագիտարանի [1] հոդվածից

Արտաքին հղումներ

  • «Антилопы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Сайт об антилопах Արխիվացված 2020-01-19 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 345 Այծքաղներ 
Այծքաղներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծքաղներ» հոդվածին։

Tags:

Այծքաղներ ՏեսակներԱյծքաղներ Արտաքին նկարագիրԱյծքաղներ ՏարածումԱյծքաղներ ԱղբյուրԱյծքաղներ Արտաքին հղումներԱյծքաղներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳաստրիտԱրտիստը (Շիրվանզադե)Արայի (լեռ)Ցրված սկլերոզԶվարթնոց միջազգային օդանավակայանՋավախքՎերք Հայաստանի (վեպ)Վահանաձև գեղձի քաղցկեղԱրաբական Միացյալ ԷմիրություններԵրկկենցաղներԱրշակունիներԽաչքարԱդենոմիոզՀեպատիտԼիոնել ՄեսսիԱրա ԳեղեցիկԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄաշկային հիվանդություններՆորավանքՅուպիտեր (մոլորակ)Սամվել (վեպ)ՍասունՃապոնիաՀայաստանի Կարմիր գիրքՄեծ ՀայքԵրիկամային անբավարարությունԱրմեն Տիգրանյան (երգահան)ՀոգեբանությունԱրյան խումբԻսլամՇիրակի մարզԱռաջին համաշխարհային պատերազմԿարմրուկԴանիել ՎարուժանԱվետիք ԻսահակյանԹաթուլ ԿրպեյանՖուտբոլԴիվերսիֆիկացիաՎերածնունդԲրոնխիալ ասթմաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿառավարում (տնտեսագիտություն)ԼեղիԳևորգ Մարզպետունի (վեպ)ՎբեթԵրվանդունիների թագավորությունՀայաստանի պետական սահմանԱղավնիներՍևանավանքԱլբերտ ԱյնշտայնԲույսերԱշխարհի մայրաքաղաքների ցանկԴիմադրություն (էլեկտրական)Ղազախի շրջանԱրման ԾառուկյանԲաքուՄակարավանքԼևոն ԱրոնյանԼեղային քարՀապավումԼիլիթ ՀովհաննիսյանՍողոմոն ԹեհլիրյանՕյկոֆոբիաՍերժ ՍարգսյանԵրևանի վարչական բաժանումՍտորոգյալՈսկիՕվկիանոսՄիզուղիների ինֆեկցիաներԱլպիական մանուշակ (պատմվածք)Մարդ բանականԲուլղարիաԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Արամ ԱսատրյանԳեղարքունիքի մարզՄերկուրի (մոլորակ)ԿիլիկիաԴերանուն🡆 More