Բուրունդի - փոքրատարածք հանրապետություն կենտրոնական Աֆրիկայում։ Այն ունի ընդհանուր սահմաններ Ռուանդայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Թանզանիայի հետ։ Տարածքի մեծ մասը բլրապատ սարահարթ է, որի արևմուտքում ձգվում է 2000–2600 մ բարձրությամբ լեռնաշղթա։
Բուրունդի Հանրապետություն Republika y'u Burundi République du Burundi | ||||
---|---|---|---|---|
| ||||
Նշանաբան՝ "Ubumwe, Ibikorwa, Iterambere" (Kirundi) "Unité, Travail, Progrès" (French) "Unity, Work, Progress" 1 | ||||
Ազգային օրհներգ՝ Burundi bwacu | ||||
| ||||
Մայրաքաղաք | Գիտեգա | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | Կիրունդի, Ֆրանսերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Pierre Nkurunziza | ||
Անկախություն | Բելգիայից | |||
- | Ամսաթիվ | Հուլիսի 1 1962 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 27.830 կմ² (145րդ) | ||
- | Ջրային (%) | 7.8% | ||
Բնակչություն | ||||
- | 2005 նախահաշիվը | 7.548.000 (94րդ) | ||
- | 1978 մարդահամարը | 3.589.434 | ||
- | Խտություն | 271 /կմ² (43րդ) 533.8 /մղոն² | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2003 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4.517 միլիարդ² (142րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $739 (163րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $799 միլիոն (162nd) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $90 (182րդ) | ||
ՄՆԶԻ (2004) | 0.384 (ցածր) (169րդ) | |||
Արժույթ | Բուրունդի ֆրանկ (FBu) (BIF) | |||
Ժամային գոտի | CAT (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | չունի (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .bi | |||
Հեռախոսային կոդ | +257 |
Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Ռուվուվուն, Ականյարուն, Մալագարասին։
Բուրունդիի բնիկները պիգմեյներն են։ Ավելի ուշ հաստատվել են բանտու ժողովուրդները։ Երկիրը դարեր շարունակ եղել է բնիկ ժողովուրդների ընդհարումների թատերաբեմ։ Այդ արյունահեղությունները հուտու և տուտսի էթնիկ խմբերի միջև վերսկսվել են 1990-ական թվականներին։
Ներկայումս բնակչության հիմնական մասը կազմում է բարունդի ժողովուրդը (հուտու՝ 85%, տուտսի՝ 14%), կան նաև բատվա պիգմեյներ, սուախիլներ, հնդիկներ և այլք։
Բուրունդին տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Գլխավոր մշակաբույսը սուրճն է (արաբիկա տեսակը)։ Մշակում են նաև բամբակենի, թեյ, եգիպտացորեն, սորգո, յոդատու արմավենի, գետնանուշ, ծխախոտ և այլն։ Զարգացած է արդյունաբերության վերամշակող (գլխավորապես գյուղատնտեսական հումքի) ճյուղը։ Տանգանիկա լճում զբաղվում են ձկնորսությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրունդի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 628)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բուրունդի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.