Լիտվա: երկիր Հյուսիսային Եվրոպայում

Լիտվա (լիտ.՝ Lietuva), պաշտոնապես Լիտվայի Հանրապետություն (Lietuvos Respublika), երկիր Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին։ Մայրաքաղաքն է Վիլնյուսը։ Ներկայիս նախագահն է Գիտանաս Նաուսեդան, որը հաջորդել է Վալդաս Ադամկուսին (2004-2009)։ Երկիրն ունի 3 միլիոն բնակիչ։ Սահմանակից է Լատվիային, Բելառուսին, Ռուսաստանին և Լեհաստանին։ Տարածքը կազմում է 65,2 հազար կմ²։ Մակերևույթը մեծ մասամբ դաշտավայրային է։ Հարավ-արևելքում Օշմյանիի բարձրավայրի արևմտյան մասն է (բարձրությունը մինչև 292 մ, Յուոզապինե լեռը՝ Լիտվայի ամենաբարձր կետը)։

Լիտվա
Լիտվայի դրոշ Զինանշան
Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն
Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն
Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն
Կարգավիճակինքնիշխան պետություն, ունիտար պետություն, Բալթիկ ծովին սահմանակից երկիր, երկիր և OECD country?
Ներառում էAlytus County?, Kaunas County?, Կլայպեդի գավառ, Marijampolė County?, Պանավեժի կոմսություն, Šiauliai County?, Տաուրագեսի կոմսություն, Telšiai County?, Ուտենայի գավառ և Վիլնյուսի կոմսություն
Պետական լեզուլիտվերեն
ՄայրաքաղաքՎիլնյուս
Պետական կարգՄիատարր խորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինSeimas?
Երկրի ղեկավարԳիտանաս Նաուսեդա
Կառավարության ղեկավարԻնգրիդա Շիմոնիտե
Ջրային %1.35% ջրային
Ազգաբնակչություն2 921 920
Խտություն45 մարդ/կմ²
ԿրոնՔրիստոնեություն
ՀիմնԼիտվայի օրհներգ
ԿարգախոսVienybė težydi
Հիմնադրված էմարտի 11, 1990 թ.
Արժույթեվրո (€)
Կենտրոնական բանկBank of Lithuania?
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ+370
Ինտերնետ-դոմեն.lt
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,875
lietuva.lt(լիտվ.) և lietuva.lt/en/(անգլ.)

Անվանում

Անվանումը ստացել է լիտվան ժողովրդի անունից (լիտվերեն երկիրը կոչվում է Լետուվա, ժողովուրդը՝ լետուվայ)։ Լիտվան և լիտվանները գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են 1009 թվականին։ Ոմանք գտնում են, որ ցեղանվան հիմքում ընկած է Նեման գետի հին անվանումը՝ Լեյտա կամ Լիետա, որոնց հիմքում տեսնում են լիտվերեն Lytus «հոսել» բառը։

Բնական պաշարներ

Լիտվան հարուստ է տորֆով, կրաքարով, դոլոմիտով, կավճով, տարբեր կավերով։

Աշխարհրագրություն

Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ խոշոր գլաքարեր, կլորացած ժայռաբեկորներ, ծովային քարակարկառներ։ Գրեթե 100 կմ ձգվում է գեղեցիկ ծովափը՝ իր սպիտակին տվող մանրավազ լողափերով ու ավազաթմբերով։ Ցամաքի նեղ շերտը՝ Կուրշի ցամաքալեզվակը, որը նույնանուն ծոցը բաժանում է Բալթիկ ծովից, բնության մի եզակի անկյուն է։ Լիտվայի ամենամեծ գետը Նյամունասն (Նեման) է, որը թափվում է Բալթիկ ծովը։ Լիտվան գտնվում է այդ գետի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա. այն բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի։ Ծովի մոտիկությունը, արևմուտքից փչող տաք քամիները մեղմում են ձմռան սառնամանիքները։ Ամառն այստեղ հաճախ թխպոտ ու անձրևային է։

Կենդանիներ

Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են։ Այստեղ կան եղջերու, որմզդեղն, այծյամ, աղվես, ճագար, վարազ, գայլ, լուսան, կզաքիս, սկյուռ և այլն։ Հարևան Բելովեժյան թավուտից այստեղ է թափանցել նաև վայրի ցուլը։ Անտառները լի են զանազան թռչուններով։ Գետերում ու լճերում կան տարբեր ձկնատեսակներ՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ, ապրում է նաև կուղբ, որն ունի թանկարժեք մորթի։

Իշխանության կազմավորում

13-րդ դարի 1-ին կեսին կազմավորվել է ավատատիրական Լիտվական իշխանությունը, որն իր գոյության սկզբից պայքարի մեջ է մտել գերմանական ասպետական օրդենների հետ, որոնք ձգտում էին նվաճել մերձբալթյան հողերը։ Հաղթելով այդ օրդեններին՝ Լիտվական իշխանությունը մեծ վերելք ապրեց, բայց արդեն 1569 թվականին այն միավորվեց Լեհաստանի հետ՝ կազմելով Ռեչ Պոսպոլիտա միացյալ պետությունը։ Ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջին, այդ պետական միավորման քայքայումից հետո Լիտվայի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության մեջ։

Պատերազմ

Լիտվական նոր պետականության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 1918 թվականի փետրվարին, օգտվելով ռուս-գերմանական հակամարտությունից, Լիտվան մի կարճ ժամանակ իրեն անկախ հռչակեց, սակայն արդեն 1940 թվականի հուլիսին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում կրկին կորցրեց պետական անկախությունը՝ դառնալով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետույանների Միություն միութենական հանրապետություններից մեկը։ Իր նոր պետականությունը Լիտվան ձեռք բերեց արդեն մեր օրերում՝ 1990 թվականի փետրվարի 24-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով դուրս գալով փլուզվող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետույանների Միություն միութենական հանրապետության կազմից։

Բնակչություն

Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներն են։ Այստեղ ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելառուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին։ Մետաղաձուլության բացակայության պատճառով և աշխատուժի բարձր որակավորման շնորհիվ այստեղ զարգացել են արդյունաբերության ոչ մետաղատար, այլ աշխատատար և գիտատար ճյուղերը, օրինակ՝ էլեկտրոնային, էլեկտրա և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, հաշվողական տեխնիկայի արտադրությունը, սարքա և հաստոցաշինությունը։ Արդյունաբերության ավանդական ճյուղերից է փայտամշակումը. արտադրում են կահույք, ստվարաթուղթ, թուղթ և այլն։ Զարգացած են նաև նավաշինությունն ու քիմիական արդյունաբերությունը, արտադրվում են գործվածքներ, հագուստ, կոշիկ։

Գյուղատնտեսություն

Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է, մշակում են գարի, ցորեն, շաքարի ճակնդեղ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր։ Բայց հիմնականը անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում։ Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը։ Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը։ Նրա ձկնորսանավերը Կլայպեդա նավահանգստից դուրս են գալիս Բալթիկ ծով ու Ատլանտյան օվկիանոսի շատ շրջաններ։ Նեմանի ամենամեծ վտակի՝ Նյարիսի ափին փռված է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը։ Վիլնյուսից 100 կիլոմետր արևմուտք, որտեղ Նյարիսը թափվում է Նեման գետը, գտնվում է Լիտվայի նախկին մայրաքաղաքը՝ Կաունասը, որի հին թաղամասերը հիշեցնում են միջնադարյան թանգարան։

Հանգստավայրեր

Կլայպեդան հանրապետության ծովային դարպասն է։ Այստեղ է գտնվում «Բալթիա» խոշորագույն նավաշինական գործարանը։ Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով։ Պալանգա ծովափնյա քաղաքում, մանրավազ լողափերին, ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ։ Լայնորեն հայտնի է նաև Դրուսկինինկայ առողջարանային քաղաքը, որտեղ հիվանդներին բուժում են ցեխաբուժությամբ, հանքային ջրերով ու ասեղնատերև անտառների կազդուրիչ օդով։ Լիտվայում հատկապես շատ են սիրում խմբերգային երգեցողությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելում ազգագրական անսամբլները։ Մայրաքաղաք Վիլնյուսում 5 տարին մեկ անցկացվող երգի ավանդական փառատոներին, որոնք սկիզբ են առել 1924 թվականից, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Հայերը Լիտվայում

Միջնադար

Դեռևս միջնադարում, թուրք-սելջուկների կողմից Անիի բռնազավթումից հետո, բազմաթիվ գաղթական հայեր են այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ պետության մեջ։ Հիշատակություն կա, որ գերմանական ասպետների դեմ 1410 թվականի Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաև հայկական ջոկատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված մարտերին։ Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու գործում մեծ է հատկապես հայ զորավար, ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի դերը։

Մշակույթ

Հայ-լիտվական մշակութային կապերը նույնպես երկարամյա պատմություն ունեն։ Դրանք սկիզբ են առել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ ու ակնարկներ։ Այնուհետև այդ կապերը սերտացան հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գրողների և արվեստագետների փոխայցելություններով, նրանց ստեղծագործությունների թարգմանություններով ու գրական-գեղարվեստական համատեղ հանդեսներով։ Լիտվերեն լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Նար-Դոսի, Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից։

Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ՝ հիմնականում Վիլնյուսում և Կաունասում։ 1988 թվականին գրանցվել է «Գարուն» հայ մշակութային միությունը, 1992 թվականին ստեղծվել է Լիտվա-հայկական ընկերությունը։ Հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Վիլնյուսում, Կաունասում, Վիսագինասում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվա» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 628 Լիտվա: Անվանում, Բնական պաշարներ, Աշխարհրագրություն 

Tags:

Լիտվա ԱնվանումԼիտվա Բնական պաշարներԼիտվա ԱշխարհրագրությունԼիտվա ԿենդանիներԼիտվա Իշխանության կազմավորումԼիտվա ԲնակչությունԼիտվա ԳյուղատնտեսությունԼիտվա ՀանգստավայրերԼիտվա Հայերը յումԼիտվա ՄշակույթԼիտվա ԾանոթագրություններԼիտվա Արտաքին հղումներԼիտվաԲալթիկ ծովԲելառուսիաԳիտանաս ՆաուսեդաԼատվիաԼեհաստանԼիտվերենՀյուսիսային ԵվրոպաՄետրՌուսաստանՎիլնյուս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդր ՍպենդիարյանԷվոլյուցիաԵրիկամային անբավարարությունԽաչակրաց արշավանքներՆեպտունԾաղիկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱզգերի լիգաՕլիմպիական խաղերԿրիաներ1915Ավշային հանգույցՀեմոգլոբինԱնսեռ բազմացումՎարդավառԱլբերտ ԱզարյանՓիլիսոփայությունՋաննի ՌոդարիԱնտարկտիդաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿարմիր քամիՍասունՄուսա լեռան քառասուն օրըԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲողոքի ցույցեր Տավուշում (2024)ԿոստանդնուպոլիսԱնրի ՎեռնոյՕրալ սեքսԱնմոռուկ (խորհրդանիշ)ԿրոնՍայաթ-ՆովաՊյութագորասՄովսես ԽորենացիԴերբայական դարձվածՀրաչյա ԱճառյանԶվարթնոցի տաճարՄիացյալ ԹագավորությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԼադանիվաՀայոց ցեղասպանության հուշարձանների ցանկԱրևելյան ՀայաստանԳրիգոր ԼուսավորիչՀայկական մանրանկարչությունԲաղանիս ԱյրումԱրյուն կղանքումՄեջքի ցավԲնությունՅուԹյուբՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաշկաբորբԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՑեղակրոնությունՊարույր ՍևակՄԱՄՈՒԼ․ամՀինգերորդ շարասյունՄակարիոս IIIԵրաժշտական գործիքներԱլգորիթմԺողովրդավարությունՆախադաշտանային համախտանիշՎերաբերական (խոսքի մաս)Համո ՍահյանՀեշտոցի սնկային վարակԷպիլեպսիաԱռաջին համաշխարհային պատերազմՓսորիազՄայրցամաքԵվրասիաԱմերիկաԳարեգին Ա ՔեսաբցիԱշխարհի բնակչությունՎարդենիսՀայաստանԵրակների վարիկոզ լայնացումՀամաստեղություններՄայրիկ (ֆիլմ)Բաժանարարների աղյուսակ🡆 More