Ուդայպուր

Ուդայպուր, քաղաք Հնդկաստանի Ռաջաստան նահանգում՝ համանուն շրջանի կենտրոն։ Նախկին Ռաջպուտյան իշխանության կազմում Մևարի թագավորության պատմական մայրաքաղաքն է, որը հայտնի է VIII դարից ի վեր։ Նախկինում Մևարի պատմական մայրաքաղաքը Չիտորգարխն էր։ Տեղական կառավարիչը համարվում էր Ռաջպուտի բոլոր իշխանների ավագը։ Երբ Աքբարի ղեկավարությամբ մոնղոլական զորքերը ավերեցին Չիտորգարխը, ռաջան ընտրեց բարձրադիր վայր և 1570 թվականին սկսեց նոր ամրացված նստավայրի կառուցումը։

Բնակավայր
Ուդայպուր
անգլ.՝ Udaipur
Ուդայպուր
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան
Մակերես37 կմ²
ԲԾՄ600±1 մետր
Բնակչություն451 100 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0294
Փոստային դասիչ313001
Ավտոմոբիլային կոդRJ-27
Պաշտոնական կայքudaipurmc.org(անգլ.)
Ուդայպուր (Աշխարհ)##
Ուդայպուր (Աշխարհ)
Ուդայպուր

Ուդայպուրը ներկայումս մրցում է Ջայպուրի և Ջոթպուրի հետ, Արևմտյան Հնդկաստանի հիմնական զբոսաշրջային գլխավոր կենտրոն համարվելու համար։ Քաղաքը լիքն է լճերի ափերին տեղակայված գեղատեսիլ պալատներով, որոնցով Ուդայպուրը վաղուց էր հայտնի։

Ուդայպուրի ամենահայտնի հուշարձաններից են ռաջաների պալատի համալիրը (XVI-XVIII դարեր), Սպիտակ մարմարով կառուցված լճային պալատը և Ջագ Մանդիր պալատը, որտեղ Շահ Ջահանը թաքնվել է իր հոր՝ Ջահանգիրի բարկությունից։

Կլիմա

Ուդայպուր քաղաքն ունի տաք և չափավոր ցամաքային կլիմա։ Լինելով Ռաջաստանի անապատային տարածքներում՝ Ուդայպուրի կլիման և եղանակը սովորաբար տաք են։ Ամառային սեզոնը տևում է մարտի կեսերից մինչև հունիս և ջերմաստիճանը բարձրանում է 23 °C (73 °F) մինչև 44 °C (111 °F): Մուսոնային անձրևները սկսվում են հուլիս ամսին, որոնք ուղեկցվում են ամպրոպներով։ Իր կանաչ տարածքներով և լճերով քաղաքը երկրի տեսարժան վայրերից մեկն է։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մարտ ամիսը։ Խոնավությունը, որը գերակշռում է մուսոնների ժամանակ, ձմռան գալուն պես նվազում է։ Քաղաքում նկատվում են հաճելի արևոտ օրեր և հաճելի զով գիշերներ՝ ջերմաստիճանը տատանվում է 5 °C-ից (41 °F)-30 °C (86 °F) միջև։

Ուդայպուրի մուսոնային ձմեռային եղանակն առավել գրավիչ ժամանակաշրջանն է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն այցելում են սեպտեմբերի կեսից մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ։ Նույնիսկ հունվարին՝ ամենացուրտ ամսին, օրերը պայծառ են, արևոտ և տաք, առավելագույն ջերմաստիճանը՝ շուրջ 28.3 °C (82.9 °F):

Ուդայպուր  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուդայպուր
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 24,3 27,0 32,6 37,3 39,7 37,3 32,0 30,2 32,3 33,4 29,4 25,5 31,7
միջին ջերմաստիճանը (°C) 24,2 26,9 32,8 37,4 39,8 37,3 33,9 30,3 32,6 33,3 29,3 25,5 31,8
միջին նվազագույնը (°C) 7,0 9,3 14,6 20,2 25,0 26,1 24,5 23,2 21,4 16,9 11,8 7,8 17,3
տեղումների քանակը (մմ) 3,5 2,0 1,2 6,6 18,2 92,7 188,8 205,1 96,2 19,1 17,2 3,6 654,3
Աղբյուր՝ [1]

Մշակութային արտացոլում

Ուդայպուր 
տեսարան Ուդայպուրից՝ Ջագ Մանդիր կղզուց:

Տեսարժան վայրեր

Նկար Տեսարժան վայր Ժամանակաշրջան Նկարագրություն
Ուդայպուր  Քաղաքային պալատ, Ուդայպուր 1559 Պիչոլա լճի արևելյան ափին կանգնած տարբեր ժամանակներում կառուցված պալատների հսկայական շարք։ Նրա հիմնական մուտքը եռանկյուն դարպասով է անցնում՝ Տրիպոլիա, որը կառուցվել է 1725 թվականին։ Այս դարպասից բացվում են մի շարք բակեր, կտուրներ, միջանցքներ և պարտեզներ։ Պալատում այժմ տեղակայված է թանգարան, թագավորական դարաշրջանից բազմաթիվ հնաոճ իրեր, նկարներ, կահույք և այլ պարագաներ։
Ուդայպուր  Լճային պալատ 1743–1746 Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա գտնվող լճային պալատը ծառայել է որպես թագավորական ամառային պալատ։ Այն կառուցվել է սպիտակ մարմարից։ Պալատը այժմ շքեղ հինգ աստղանի հյուրանոց է, որը պատկանում է «Taj Hotels Resorts and Palaces» ընկերությանը։
Ուդայպուր  Ջագ Մանդիր 1551–1652 Ջագ Մանդիրը պալատ է, որը կառուցված է Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա։ Նաև հայտնի է որպես «Լճային պարտեզների պալատ», այն կառուցվել է Մևարի թագավորության երեք մահարանաների կողմից։ Շինարարությունը սկսվել է 1551 թվականին և ավարտվել մինչև 1652 թվականը։ Թագավորական ընտանիքը պալատը օգտագործել է որպես ամառային հանգստավայր և հաճույքների պալատ։

Ուդայպուր 

Կեսարայաջի տաճար 9-րդ դար

Տաճարը նվիրված է լորդ Ռիշաբին։ Տաճարի հիսուներկու գագաթները երևում են մեծ հեռավորությունից։ Տաճարի գլխավոր կուռքը Տիրթանկարան Ռիշաբհան է, որը փորագրված է սև քարի վրա լոտոսի դիրքով, մոտ 3,5 ոտնաչափ (1,1 մ բարձրությամբ)։

Ուդայպուր  Ջագդիշի տաճար 1651 Ջագդիշի տաճարը Ուդայպուրի կենտրոնում գտնվող հինդուական մեծ տաճար է, որը կառուցվել է Մահարանի Ջագատ Սինխ I-ի կողմից։ Տաճարը քաղաքի զբոսաշրջային վայրերից մեկն է։
Ուդայպուր  Ֆատեհ Սագար լիճ 1678 Արհեստական լիճ է, որը գտնվում է Ուդայպուրի հյուսիսարևմուտքում։ Ի սկզբանե լիճը կառուցվել է Մահարանա Ջայ Սինխի կողմից, այնուհետև վերակառուցվել է Մահարանա Ֆատեհ Սինխի կողմից։ Այնտեղ է գտնվում նաև 2017 թվականին բացված «Արևի տակ» անունով ակվարիումը։

Ծանոթագրություններ

Tags:

Ուդայպուր ԿլիմաՈւդայպուր Մշակութային արտացոլումՈւդայպուր Տեսարժան վայրերՈւդայպուր ԾանոթագրություններՈւդայպուրԱքբար ՄեծՀնդկաստանՄայրաքաղաքՄոնղոլներՆահանգՌաջաՌաջաստանՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲելգիաՈրդանման ելունի բորբոքումՀորոսկոպՔարահունջՎիլյամ ՍարոյանՀենրիխ ՄխիթարյանԿունիլինգուսԼևոն ՇանթԿառլես ՊուչդեմոնԻրանՀայկական դրամԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԳեղամ ՍարյանԹաիլանդԳլաուկոմաՍյունիքի մարզԳերմանիաՎատիկանԵռանկյան բարձրությունԵրվանդ ԱզատյանԵրիկամի քրոնիկ հիվանդությունՄայր Հայաստան հուշահամալիրԷպիլեպսիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրգանդի վզիկի քաղցկեղԱմերիկայի Միացյալ ՆահանգներԴուայթ ԷյզենհաուերԱծանցյալԳայլերՈրոշիչԱպրոքսիմացիաԿաթվածԵրաժշտական գործիքներԱմբողջ թիվԻրավագիտությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍաուդյան ԱրաբիաԽաղՔառակուսի մետրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԹթվածինՊետրոս ԴուրյանՖարինգիտՀայ ֆիդայիներՀնդկաստանԼևոմեկոլԱսկարիդոզՍրտի բնածին արատներՌումինիաՀովհաննես ԹումանյանԳարունՀայաստանի կուսակցությունների ցանկՆոր ԿտակարանԳրիգոր ՆարեկացիԵգիպտոսԿիլիան ՄբապպեՎրաստանԲուդդայականությունՄիքելանջելոՏիգրան ՊետրոսյանՄոմիկԷկզեմաԵրաժշտությունՀայկյան տոմարԲելլեԴանիաԵղանակի քերականական կարգՍարդարապատի հերոսամարտՄեսրոպ ՄաշտոցԲայԹատրոնի համաշխարհային օրԵրկաթ պակասորդային սակավարյունությունՓողԳարեգին Նժդեհ🡆 More