Կռատուկ: բույսերի տեսակ

Կռատուկ, Կռոթո, կոծոծ, ըրոհոնդ (լատին․՝ Arctium láppa), բարդածաղկավորների ընտանիքի, կռատուկ ցեղի խոշոր տերևներով երկամյա կամ բազմամյա խոտաբույս։

Կռատուկ
Կռատուկ
Կռատուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Կոթուկ, Կռատուկ (Arctium)
Տեսակ Կռատուկ (A. lappa)
Միջազգային անվանում
Arctium lappa

Կենսաբանական նկարագիր

Կռատուկ: Կենսաբանական նկարագիր, Կռատուկը Հայաստանում, Տարածում 
Բուսաբանական նկարազարդումը
Մարտին Ցիլենշկի
Naše škodljive rastline գիքի, 1892

Ցողունը կանգուն է, ակոսավոր, ճյուղավորվող, բարձրությունը՝ 60 սմ - 2(3) մ): Տերևները խոշոր են, հերթադիր, զոգավոր-ատամնաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման։ Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, երկրորդում՝ ծաղիկները։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղներով հավաքված ընդհանուր ծաղկաբույլում։ Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին։

Կռատուկը Հայաստանում

Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 6-8-ը աճում էին նաև ԽՍՀՄ-ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն՝ դաշտերում։

Հայաստանում տարածված է 4 տեսակ՝

  • Կռատուկ մեծ (A. lappa),
  • Կռատուկ թաղիքավոր (A. tomentosum),
  • Կռատուկ Պալադինի կամ անդրկովկասյան (A. palladinii)
  • Կռատուկ փոքր (A. minus

Տարածում

Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզում և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, պարապուրդներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, աղբոտ և այլ վայրերում։

Նշանակություն և կիրառում

Դեղաբույս է, պարունակում է ինուլին, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկային հիվանդությունների ժամանակ։ Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի եՆ։ Մեղրատու է։

Բուժիչ նշանակություն

Արմատները հավաքում են ամառվա վերջին և աշնան սկզբին։ Խորհուրդ չի տրվում լվանալ արմատները որպեսզի պահպանվեն դրանց բուժիչ հատկությունները։ Չորացնելուց առաջ արմատները խոզանակով մաքրում են, երկարությամբ կտրում և ապա դնում չորացման։ Գերադասելի է չորացնել ջեռոցում։

Բույսն օգտագործում են թոքերի պալարախտի, շաքարախտի, ստամոքսի խոցի, գաստրիտ , լեղային և միզային քարերի, տենդի, թութքի, քրոնիկ փորկապության, ռախիտի, գեղձախտ պզուկների, էկզեմայիի, չիբանների, քոսի, խոցերի, չարորակ գոյացությունների դեմ և մազերի ամրացման համար։ Բացի այդ, օգտագործում են սնդիկով թունավորման և թունավոր կենդանիների խայթոցի ժամանակ։

Կռատուկի հյութը արդյունավետ է կերակրափողի, արգանդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ։

Այտուցների ժամանակ կռատուկի սերմերը և թարմ բույսն ամբողջությամբ օգտագործում են որպես միզամուղ միջոց։ Այլ բույսերի հետ նշանակվում է արյան զեղումների, սիֆիլիսի բուժման, միջատների և թունավոր օձերի խայթոցների ժամանակ։

Օգտակար է նաև կռատուկի յուղը։ Այն ստանում են կռատուկի արմատների հետ նշի կամ ձիթապտղի յուղի համադրումով։ Օգտագործում են մազաթափության դեպքում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Лекарственные растения луга. — М.: Изобразительное искусство, 1993. — С. 34—35.
  • Губанов И. А. и др. 1266. Arctium lappa L. — Лопух большой, или Репей // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 330. — ISBN 5-87317-163-7.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666 Կռատուկ: Կենսաբանական նկարագիր, Կռատուկը Հայաստանում, Տարածում 
Կռատուկ: Կենսաբանական նկարագիր, Կռատուկը Հայաստանում, Տարածում Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռատուկ» հոդվածին։
Կռատուկ: Կենսաբանական նկարագիր, Կռատուկը Հայաստանում, Տարածում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռատուկ» հոդվածին։

Tags:

Կռատուկ Կենսաբանական նկարագիրԿռատուկ ը ՀայաստանումԿռատուկ ՏարածումԿռատուկ Նշանակություն և կիրառումԿռատուկ Բուժիչ նշանակությունԿռատուկ ԾանոթագրություններԿռատուկ ԳրականությունԿռատուկ Արտաքին հղումներԿռատուկԲարդածաղկավորներԼատիներենԽոտաբույսեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹատրոնԲնությունԱնդրանիկ ՕզանյանԱստվածՄարդու կմախքՍինգապուրԲրոնխիալ ասթմաՄարտի 28ՎահագնԱբեղախոտՆԱՏՕԱրամ ԽաչատրյանԱրտաշես ԱԻսրայելՖիմոզԱրտավազդ Ա ՄամիկոնյանՀնդեվրոպական լեզուներՓարվանա (բալլադ)Ավարայրի ճակատամարտՍրտի կծկումների հաճախականությունՉակերտներԴոնալդ ՖեյսոնԵփրատԲասկետբոլԿրոնԷլեկտրական հոսանքՑրված սկլերոզԿրիշտիանու ՌոնալդուԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հովհաննես ԱյվազովսկիՄիջատներԱմերիկաԿարճատեսությունԲանկԵրաժշտական գործիքներՍոսիԱստիգմատիզմԱրարատԱրևածաղիկՔառակուսի մետրԹմրամիջոցՀոլանդերեն ՎիքիպեդիաՏավուշի մարզԴանիել ՎարուժանՆերգործական սեռՊարզ թիվՁեռնաշարժությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱՄՆ-ի նախագահների ցանկԿարեն ԴեմիրճյանԿրծքավանդակի ցավԾաղկազարդՀեշտոցային արտադրությունՂազախստանՄարմնի զանգվածի ինդեքսՄոնթե ՄելքոնյանՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՀայաստանի ամերիկյան համալսարանԳեղամ ՍարյանՊահքԻմ սիրելի տիրակալԳևորգ Մարզպետունի (վեպ)Թերենս ՋեյԱրտավազդ ԲԲացահայտիչՆավթԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱլեքսանդր ԹամանյանՄարդու աչքՋրծաղիկՀռոմԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայաստանի բուսական աշխարհԳուրգեն ՄահարիԲելառուսՍյունիքի մարզԻբուպրոֆենԼիբանան🡆 More