Խատուտիկ Աղավնի

Խատուտիկ աղավնի(լատին․՝ Columba guinea), աֆրիկյան աղավնիների տեսակին պատկանող թռչուն։ Որպես դեկորատիվ թռչուն խատուտիկ աղավնին բուծվել է Մեծ Բրիտանիայում 1885 թվականին։

Խատուտիկ աղավնի
Խատուտիկ աղավնի
Խատուտիկ աղավնի
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Columbiformes
Ընտանիք Աղավնազգիներ (Columbidae)
Ցեղ Աղավնիներ (Columba)
Տեսակ Խատուտիկ աղավնի (C. guinea)
Միջազգային անվանում
Columba guinea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խատուտիկ Աղավնի
Քիչ մտահոգող տեսակ

Բնութագիր

Խատուտիկ աղավնին մոտ 41 սմ երկարություն ունի, փետուրը հիմնականում մոխրագույն է։ Մարմնի քաշը` 250-ից 350 գ։

Խատուտիկ աղավնին ունի կարմիր-շագանակագույն գույնի փետուրներ՝ եռանկյունաձև սպիտակ բծերով։ Պարանոցի վրա կա կարմիր-շագանակագույն փետուրների լայն օղակ՝ մոխրագույն գագաթներով և կանաչավուն փայլով։ Պոչի փետուրները, ինչպես նաև կրծքավանդակը և փորը մոխրագույն են։ Կտուցը սև է, գրեթե սպիտակ մոմով։ Ծիածանաթաղանթները դեղին են, արտաքին օղակը՝ նարնջագույնից մինչև կարմիր։ Աչքերի շուրջ մաշկը անփետուր և կարմիր է։

Տարածվածություն

Խատուտիկ աղավնին ապրում է Աֆրիկայի անտառներում և սավաննաներում։ Արեալը տարածվում է Սենեգալից մինչև Սոմալի, իսկ այնուհետև հարավից մինչև Արևելաֆրիկյան Ռիֆթի հովիտ։ Հարավային Աֆրիկայի տարածքներից հիմնականում բնակվում է Զիմբաբվեում, Բոտսվանայում, Նամիբիայում և Հարավային Աֆրիկայում։

Սնուցում

Խատուտիկ աղավնին սնվում է բույսերի սերմերով, ինչպես նաև հացահատիկով և գետնանուշով։ Սնուցումը տեղի է ունենում հիմնականում գետնին, սակայն թռչունը պտուղները կտցահարում է նաև ծառից։ Եթովպիայի լեռներում թռչունները ազգակից են Եթովպական աղավնիներին։

Բուծում

Բուծման ժամանակահատվածը տևում է մոտ 15 օր։ Էգը երկու ձու է դնում բնում, որը գտնվում է ժայռերի ծերպերում, ծառերի վրա կամ տների պատերին։ Ձագերը մնում են բնի մեջ 20-ից 23 օր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • David Gibbs, Eustace Barnes und John Cox: Pigeons and Doves – A Guide to the Pigeons and Doves of the World. Pica Press, Sussex 2001, ISBN 90-74345-26-3
  • Alois Münst und Josef Wolters: Tauben – Die Arten der Wildtauben, 2. erweiterte und überarbeitete Auflage, Verlag Karin Wolters, Bottrop 1999, ISBN 3-9801504-9-6
  • Gerhard Rösler: Die Wildtauben der Erde – Freileben, Haltung und Zucht, Verlag M. & H. Schaper, Alfeld-Hannover 1996, ISBN 3-7944-0184-0
  • David Burnie (Hrsg): Vögel, München 2008, Dorling Kindersley, ISBN 978-3-8310-1272-5
Խատուտիկ Աղավնի Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։
Խատուտիկ Աղավնի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։

Tags:

Խատուտիկ Աղավնի ԲնութագիրԽատուտիկ Աղավնի ՏարածվածությունԽատուտիկ Աղավնի ՍնուցումԽատուտիկ Աղավնի ԲուծումԽատուտիկ Աղավնի ՊատկերասրահԽատուտիկ Աղավնի ԾանոթագրություններԽատուտիկ Աղավնի ԳրականությունԽատուտիկ Աղավնի1885ԼատիներենՄիացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաթնասուններԱլկալիական մետաղներԱլեքսանդրապոլի պայմանագիրԲնական թիվՍերմԾիծեռնակներՎերածնունդԱրտաշատՋրծաղիկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱնգլերենՀամախառն ներքին արդյունքՈւսուցման մեթոդներՎիլյամ ՍարոյանԻսահակ ՆյուտոնՍեռական բազմացումՄեր հայրենիքԿալցիումԳենետիկ հիվանդություններՇաղկապԱբովյան (քաղաք)Ժառանգական հիվանդություններՎիտամին AՎարդանանք (պատմավեպ)ԲնությունՊեպոՔաղցկեղՇիկացման լամպՆեմեսիս գործողությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱսիաԳևորգ ՉաուշՏիգրան ՄանսուրյանՏեղերի վանքՏեղի պարագաԽրիմյան ՀայրիկՄիջին ականջի բորբոքումՁիՎահագն ԴավթյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրարատՀայաստանի անկախության հռչակագիրՄյունխհաուզենի համախտանիշԱննա ՀակոբյանՎիտամին DՀավերժության հայկական նշանԽաչատուր ԱբովյանՄարսողական համակարգՏերունական աղոթքՀրանտ ՄաթևոսյանՀայկական դրամՊետությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՍիֆիլիսՊարագաներՔրիստափոր ԿոլումբոսՍամվել (վեպ)Գուլիվերի ճանապարհորդություններըԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՀնդկաստանի մշակույթԳրիգոր ԼուսավորիչԱռյուծՍտեփան Զորյան (գրող)ԳնարբուկԱֆրիկաԵրկաթՓոշոտումՀոմանիշՄարդու աչքՌոբոտՏիգրան ՄեծԱծանցյալԱվշային հանգույցՀարկԱրշակ ԲԲանաստեղծություն🡆 More