Աղավնազգիներ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Աղավնազգիներ
Աղավնազգիներ
Phaps elegans
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնազգիներ
Լատիներեն անվանում
Columbidae
Արեալ
պատկեր
Տարածվածությունը

Աղավնազգիներ
Պատկերներ
Վիքիպահեստում




Աղավնազգիներ (լատին․՝ Columbidae), աղավնանմանների կարգի՝ ներկայումս գոյություն ունեցող միակ ընտանիքը։ Ընդգրկում է 41 ցեղի մեջ ներառված մոտ 300 տեսակ։ Տարածված են գրեթե ամենուրեք։ Աղավնազգիների տեսակային ամենամեծ բազմազանությունը նկատվում է Հարավային, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում։ Մեծ մասամբ բնակվում են խոնավ մերձարևադարձային անտառներում, սակայն որոշ տեսակներ հարմարվել են նաև քաղաքային կյանքին։

Էվոլյուցիա

Ընտանիքն իրենից ներկայացնում է բավականին նմանատիպ խումբ, որի բոլոր անդամները ունեն ընդհանուր ձևաբանական հատկանիշներ և չեն ցուցաբերում բացահայտ ազգակցական կապեր այլ թռչնաընտանիքների հետ։ Այլ կերպ ասած, բոլոր աղավնիները չափազանց նման են միմյանց։ Միակ թռչունները, որոնք ունեն մոտ ազգակցական կապեր աղավնիների հետ, դրոնտներն են. վերջինիս ներկայացուցիչները ոչնչացել են (մարդու մեղքով) 17-18-րդ դարերում։

Թռչունների մնացորդների գտածոներից, աղավնիներին նմանություն ունեցողներ հայտնաբերվել են քիչ, սակայն նրանք բոլորն ակնհայտ կապ ունեին տվյալ թռչնաընտանիքին և չունեն ընդհանուր հատկանիշներ այլ թռչունների ընտանիքների հետ։ Եղել են ենթադրություններ աղավնիների կապի մասին րյաբկաների և թութակների հետ, սակայն առաջին դեպքում նրանց արտաքին նմանություններ հետ կապում է կոնվերգենցիոն էվոլյուցիայի հետ, իսկ երկրորդում՝ թութակի հետ նմանությունը կապված է սուրատամ աղավնու հետ (լատին․՝ Didunculus strigirostris)։ Այնուամենայնիվ, այդ նմանությունն առաջացել է ավելի շատ սննդի բնույթի համընկնման պատճառով, քան ընդհանուր էվոլյուցիայի։

Ընդհանուր բնութագիր

Նկարագրություն

Թռչունների երկարությունը 15-ից մինչև 75 սմ է, քաշը՝ 30 գ-ից 3 կգ։ Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչն է վենետիկյան աղավնին (Goura victoria)` Պապուա-Նոր Գվինեայից, նրա քաշը 1,7-3 կգ է։ Ամենափոքր տեսակը ադամանդյա գծավոր տատրակն է (Geopelia cuneata) Ավստրալիայից, որի քաշը կազմում է ընդամենը 30 գ։

Մարմինը ամրակազմ է՝ կարճ պարանոցով և փոքր գլխով։ Թևերը լայն են, երկար, սովորաբար ծայրերում կլորացված, ունեն 11 առաջնային և 10-15 երկրորդային փետուրներ։ Պոչը երկար է, վերջում կարող է լինել լայն, կլորավուն, սովորաբար ունի 12-14 փետուրներ (մինչև 18՝ պսակակիր և փասիանային աղավնիների մոտ)։ Կտուցը սովորաբար կարճ է (հազվադեպ միջին երկարության), ուղիղ, բարակ, և հիմքում զգալի երկարացված։ Վերնակտուցի տակ ունեն փափուկ մերկ մաշկի հատված՝ մոմամաշկ։ Մերկ մաշկի այսպիսի հատվածներ կան նաև աչքերի շուրջը։

Շատ տեսակների սեռական դիմորֆիզմը (արական և իգական առանձնյակների միջև առկա տեսանելի տարբերությունները) փետրածածկում արտահայտված չէ, չնայած որ արուները չափերով ավելի մեծ են։ Միակ բացառությունը արևադարձային տեսակներն են, որոնց արուների փետրածածկն վառ գունավորված է։ Փետրածածկը հաստ, խիտ, շատ հաճախ մոխրագույն, շագանակագույն կամ սերուցքագույն է, թեև արևադարձային գոտում հանդիպում են ավելի վառ գունավորված (օրինակ՝ երփներանգ աղավնի) տեսակներ։

Ոտքերը սովորաբար կարճ են, չորսմատյա (երեք մատներ առջևում, մեկը՝ հետևում), լավ հարմարեցված են գետնի վրա տեղափոխելու համար։ Աղավնազգիների ընտանիքին պատկանելը բավականին հեշտությամբ որոշվում է ըստ սահմանված ձևաբանական հատկանիշների. չնայած դրան որոշ թռչուններ նման են այլ ընտանիքների տեսակներին՝ փասիաններին, կաքավներին, թութակներին կամ հնդկահավերին։ Օրինակ՝ փասիանային աղավնին (Otidiphaps nobilis) արտաքին տեսքով նման է փասիանին և շատ մարդիկ չգիտեն, որ այն իրականում աղավնի է։

Մի շարք այլ թռչունների նման, աղավնիները չունեն լեղապարկ։ Այս փաստից ելնելով՝ որոշ միջնադարյան բնագետներ սխալ եզրակացություն են արել, մտածելով, թե աղավնիները չունեն նաև լեղի։ Այս եզրակացությունը կատարելապես համապատասխանում էր մարմնի չորս հեղուկների տեսությանը, «դառը» լեղու բացակայությամբ էր պայմանավորված աղավնիների «քաղցր» վարքը։ Իրականում աղավնազգիները ունեն լեղի (այս մասին գրել է դեռևս Արիստոտելը), որը անմիջապես արտազատվում է մարսողական ուղի։

Տարածում

Աղավնազգիները տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդա մայրցամաքից։ Ապրում են հիմնականում ցամաքային միջավայրում՝ խիտ անտառներից մինչև անապատներ, ծովի մակարդակից 5000 մ բարձրության վրա, ինչպես նաև քաղաքային տարածքներում։ Ամենաշատ կենսաբազմազանության տեսակները գտնվում են Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում, որտեղ նրանք ապրում են արևադարձային անտառներում։ Տեսակների 60%-ից ավելին ապրում են կղզիներում, այլ ոչ թե մայրցամաքներում։ Որոշ տեսակներ, ինչպիսին է թխակապույտ աղավնին, շատ երկրների քաղաքների սովորական բնակիչներ են։ Հայաստանում տարածված է 6 տեսակ՝ թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, սովորական տատրակ, օղակավոր տատրակ, փոքր տատրակ, հոբալ։

Ծանոթագրություններ

Tags:

Աղավնազգիներ ԷվոլյուցիաԱղավնազգիներ Ընդհանուր բնութագիրԱղավնազգիներ ԾանոթագրություններԱղավնազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀամացանցԽորան (մանրանկարչություն)ԿատարՈսկե բանալին կամ Բուրատինոյի արկածներըՎասպուրականի թագավորությունԵվրոպաՏորք ԱնգեղՀամանուններԲագրատունիներԱծանցՍինգապուրՀայերենի այբուբենԸնտրություններՕլիմպոսի աստվածներՏիգրան ՄեծՎարդավառՎահան ՏերյանՁեռնաշարժությունՊարբերական աղյուսակՀրաշապատում հեքիաթԱրտակ ԲուդաղյանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԶատկաբզեզներԽոնարհումՊելեՎանԽոսքի մասերՎահանագեղձՆոր ԿտակարանՀարսնացու հյուսիսիցԿաղամբԳառնու հեթանոսական տաճարՍումգայիթՄիհրԵրվանդ ՊետրոսյանԾովԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԶատիկՍողոմոն ԻմաստունԿունիլինգուսՕրալ սեքսԳլխուղեղի ուռուցքՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՊղինձԲասկետբոլԱկանջավոր բուՈւղիղ խնդիրԱդրբեջանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԴաշտանՄեծ պասԽոր ՎիրապՓիղՄհեր ՄկրտչյանԱրյան ճնշումՍառը պատերազմԱշխարհագրական մեծ հայտնագործություններԹոքի քաղցկեղԵրազահանԾիրանենիՇաքարՀայաստանի դրոշՍտորոգյալԵրևանՍպիտակի երկրաշարժՈւղտերԱլեքսանդր ՄակեդոնացիՍեղան (երկրաչափություն)Թվական անունՄխիթար ԳոշՎիտամին D-ի անբավարարությունՀայրենական մեծ պատերազմՎահանանց պատերազմ🡆 More