Արեալ

Արեալ (լատին․՝ area՝ տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) էկոլոգիական հատված, տարածք, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)։ Դա այն բնական պայմաններն են, որտեղ տեսակն ապրում է կամ էլ տեսակի պոպուլյացիան շրջապատող ֆիզիկական պայմանները։ Արելը պարտադիր չէ լինի աշխարհագրական տարածք, մակաբույծ կենդանիների համար դա տիրոջ օրգանիզմն է կամ օրգանիզմի որոշակի տեղամասը կամ օրգանիզմի կոնկրետ բջիջը։

Արեալ
Շատ քիչ կենդանիների արեալն է գտնվում Անտարկտիդայում։

Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայրցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են կոսմոպոլիտ։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18 Արեալ 

Tags:

ԲույսԵրկիրԼատիներենԿենդանի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արարատի մարզՔաոս (վեպ)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԼեոնարդո դա ՎինչիՈւղղանկյուն եռանկյունԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԱծանցյալԼյարդի հիվանդություններԵվրասիական տնտեսական միությունԲրուցելոզԱուտիզմԱդրբեջանՁիԶապել ԵսայանՀայաստանի Կարմիր գիրքՏորք ԱնգեղՖուտբոլԾխախոտՀարկԳրիգոր ԼուսավորիչՎերք Հայաստանի (վեպ)Հայաստանի անկախության հռչակագիրՄողեսներՆապոլեոն ԲոնապարտՀամո ՍահյանՀայաստանի գետերի ցանկՈրդանման ելունի բորբոքումԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԲիբլիական (պոեմ)Արմեն Տիգրանյան (երգահան)ՍինդրիկՍևանա լիճԿրեատինինՀեքիաթՊարբերական աղյուսակԱյրվածքՆԱՏՕԱրյան ընդհանուր հետազոտությունՄայրցամաքԶինվորական կոչումներՀաստատուն բաղադրության օրենքՉարլի ՉապլինՄԻԱՎՇառլ ԱզնավուրՖրանսիաՄշակույթՏավուշի մարզԱղասի ԱյվազյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀաղպատի վանական համալիրՎիտամինՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ԻրանԿոտորակ (մաթեմատիկա)ԿիլիկիաԼիբանանՇվեդիաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՊետրոս ԴուրյանԴավիթ ԱնանյանԷկոլոգիաՍերգեյ ՓարաջանովԳլանԵրաժշտությունԽտությունՎահագն ԴավթյանԱյրին (նորավեպ)ԹբիլիսիՌևմատոիդ արթրիտoginhԳորշ արջՈրդան կարմիրԱրհեստական բանականությունՅանդեքս🡆 More