Իտալացի Աղջկա Երգը

«Իտալացի աղջկա երգը», հայազգի անվանի գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, որը գրվել է 1859 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։

Իտալացի աղջկա երգը
Ժանրքնարապատմողական
ՀեղինակՄիքայել Նալբանդյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1859
Հրատարակվել է19-րդ դար
ՎիքիդարանԻտալացի աղջկա երգը

Ստեղծագործությունը երկխոսության միջոցով ներկայացնում է ավստրիական կործանարար լծից ազատվելու ուղղությամբ Ջուզեպպե Գարիբալդիի մղած ազգային-ազատագրական պատերազմը։ Բանաստեղծությունը Իտալիայի օրինակով վեր է հանում հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ հորդորելով միահամուռ ուժերով ընդդիմանալ գերությանն ու պայքարել հանուն ազատության և անկախության։

1991 թվականին ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախանալուց հետո «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության հիման վրա գրվել է Հայաստանի անկախ Հանրապետության օրհներգը՝ վերանվանվելով «Մեր հայրենիք»։

Վերլուծություն

Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։

«Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։

Ծանոթագրություններ

Իտալացի Աղջկա Երգը 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

Tags:

1859 թվականԲանաստեղծԲանաստեղծությունՀայերՀայերենՄայնի ՖրանկֆուրտՄիքայել Նալբանդյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գլխուղեղի ուռուցքԳյումրիԾաղկազարդԱնթառամԴանիել ՎարուժանՐաֆֆիԱսկարիդոզԱճի հորմոնԱմերիկաՊարույր ՀայրիկյանԲարդ ստորադասական նախադասությունՀայաստանի ՍահմանադրությունՀաղպատի վանական համալիրՊարզ թիվԵվրոպական միությունԽաչատուր ԱբովյանՀակաբիոտիկներԱմբողջ թիվValve CorporationՄարդու աչքՀամանուններԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԾաղիկԱրմավիրԹուրքիաՄիքայել ՆալբանդյանՇաղկապենաբորբՊապ թեստՍակավարյունությունՊատմություն Հայոց (Խորենացի)Ավշային համակարգԵրիկամային անբավարարությունԱրամ ԱսատրյանՀարցական նշանՄիջատներԱրյունահոսությունՎագինիզմԱռանց ընտանիքի (վիպակ)Որոնողական ռոբոտԱռաքյալներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՏրդատ ԱՄհեր ՄկրտչյանՎահանագեղձԲնությունԱծանցՕսմանյան կայսրությունՓողԽոյ (կենդանակերպի նշան)Ռոբերտ ՔոչարյանԵրիկամի քրոնիկ հիվանդությունԶատիկը ՀայաստանումԱրցախի ՀանրապետությունԻրավունքԶատկի ավանդույթներՏաղավար տոներՓայծաղՍրտի ռիթմի խանգարումներՀրայր ԴժոխքՏիեզերագնացությունԲջիջՄաշկ (մարդու)Կորպորատիվ ֆինանսներԱշխարհի մայրաքաղաքների ցանկԴանիաԿոտայքի մարզՍինուսիտՀորոսկոպԲանակում (հեռուստասերիալ)Նիկոլ ՓաշինյանՓիղԴեղաբույսերԽաղՑորեն🡆 More