Եվրոպական Վիճակագրական Վարչություն

Եվրոպական Վիճակագրական Վարչություն (Եվրոստատ), Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինություն, որը գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասում։ Նրա հիմնական պարտականություններն են Եվրոպական Միության (ԵՄ) ինստիտուտներին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը և Եվրոմիության անդամ և անդամակցման թեկնածու երկրներում, ինչպես նաև ԵՏՀ անդամ երկրներում վիճակագրական մեթոդների ներդաշնակեցմանը նպաստելը։ Տարբեր երկրներում գործող և Եվրոստատի հետ համագործակցող կազմակերպությունները ամփոփված են Եվրոպական Վիճակագրական Վարչության հայեցակարգի շրջանակներում։

Եվրոպական Վիճակագրական Վարչություն
European Statistical Office
Изображение логотипа
Եվրոպական Վիճակագրական Վարչություն
ՏեսակDirectorate-General?, վիճակագրական ծառայություն և կազմակերպություն
ԵրկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
ՀապավումԵՎՎ
Ստեղծման թվական1953
Վերադաս մարմինԵվրոպական հանձնաժողով
ՇտաբակայանԼյուքսեմբուրգ
Կայքec.europa.eu/eurostat

Կազմակերպություն

Եվրոստատը գործում է ԵՄ No 223/2009 կանոնակարգի համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերին Լեյենի հանձնաժողովի երդումից ի վեր Եվրոստատը տրամադրվում է տնտեսության հարցերով Եվրոպական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի պորտֆելին։

Եվրոստատի գլխավոր տնօրենը Եվրոստատի նախկին տնօրենի տեղակալ և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտի նախագահ Մարիա Կոցևան է։

Պատմություն

  • 1953 Ստեղծվել է Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի վիճակագրական բաժինը։
  • 1958 Հիմնադրվել է Եվրոպական համայնքը և ստեղծվել Եվրոստատի նախկին տարբերակը։
  • 1959 Ընդունվել է Եվրոստատի ներկայիս անունը՝ «Եվրոպական Համայնքների Վիճակագրական Վարչություն»։ Կատարվել է առաջին հրապարակումը գյուղատնտեսական վիճակագրության վերաբերյալ։
  • 1960 Կատարվել է համայնքների աշխատուժի վերաբերյալ առաջին հետազոտությունը։
  • 1970 Հրապարակվել է Ինտեգրացված Տնտեսական Հաշիվների Եվրոպական Համակարգը (Հաշիվների Եվրոպական Համակարգ, ՀԵՎՀ), և հաստատվել Եվրոպական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգումը։
  • 1974 «Cronos» վիճակագրական տվյալների շտեմարանում տեղադրվել է առաջին տիրույթը։
  • 1988 Եվրոպական հանձնաժողովը ընդունել է վիճակագրական տեղեկատվության ոլորտում առաջին քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը։
  • 1989 Ստեղծվել է վիճակագրական ծրագրի կոմիտեն և Խորհրդի կողմից ընդունվել է առաջին ծրագիրրը (1989–1992), որպես վիճակագրական տեղեկատվության քաղաքականություն իրականացնող գործիք։
  • 1990 Խորհուրդը ընդունել է հրահանգ ՝ Եվրոստատին գաղտնի տվյալների փոխանցման մասին, ինչը նախկինում խոչընդոտում էր համայնքային վիճակագրական աշխատանքին։
  • 1991 Եվրոստատի դերը մեծացավ Եվրոպական Տնտեսական Շրջանի ստեղծման համաձայնագրի և Մաաստրիխտի պայմանագրի արդյունքում։
  • 1993 Միասնական շուկան ընդլայնել է Եվրոստատի գործունեությունը, օրինակ՝ ստեղծվել է Ինտրաստատը, որը պատասխանատու էր Եվրամիությունում առևտրի վիճակագրության համար։ Եվրոստատը սկսել է թողարկել կանոնավոր լրատվական թողարկումներ։
  • 1994 Տեղի է ունեցել տնային տնտեսությունների վերաբերյալ եվրոպական առաջին ուսումնասիրությունը, որտեղ վեր են լուծվել եկամուտը, բնակչության զբաղվածությունը, աղքատությունը, օտարացումը, տնային տնտեսությունները, առողջությունը և այլն։
  • 1997 Առաջին անգամ խորհրդի կողմից Ամստերդամի պայմանագրին և Վիճակագրական Օրենքին ավելացվել է վիճակագրություն։ Առաջին անգամ հրապարակվել է Սպառողական գների ներդաշնակեված ինդեքսները, որոնք Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության կոնվերգենցիայի չափանիշներն էին։
  • 1998 Եվրոստատը թողարկել է Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միությանը հատուկ առաջին ցուցանիշները։
  • 1999 Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության գործունեության սկիզբը, 2001թ․ հունվարի 1։
  • 2001 Ապրիլին Եվրոստատն սկսել է նավթի վերաբերյալ տվյալների հավաքման գործընթաց՝ համագործակցելով հինգ այլ միջազգային կազմակերպությունների հետ (ԱԽՏԽ, Էներգիայի միջազգային գործակալություն, Էներգիայի լատինաամերիկյան կազմակերպություն, ՆԱԵԿ, Միավորված ազգերի վիճակագրական բաժանմունք)։ Այդ համագործակցությունը 2005թ․-ին դարձավ Միավորված կազմակերպությունների տեղեկատվական նախաձեռնություն (JODI)։
  • 2002 Հունվարի 1-ից մեկնարկվել եվրոյի օգտագործումը, Եվրոստատը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հիմնական վիճակագրական տվյալները։
  • 2003 Եվրոստատում նկատվել էին խախտումներ։
  • 2004 Հետազոտական նպատակներով սկսեցին ազատ տարածել բոլոր վիճակագրական տվյալները՝ բացառությամբ միկրոտվյալների։
  • 2005 Ընդունվել է հանձնաժողովի հանձնարարականը Ազգային ու Համայնքային վիճակագրական մարմինների անկախության ու հաշվետվողականության մասին (Պրակտիկայի Եվրոպական Վիճակագրական օրենսգիրք)
  • 2007 Ընդունվել է 2008-2012 թվականների հնգամյա վիճակագրական ծրագիրը
  • 2009 Եվրամիության տարածքում վիճակագրական համագործակցությունը կարգավորող նոր եվրոպական կանոնակարգ է ընդունվել։
  • 2011 Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի կողմից վերանայվել է Եվրոպական վիճակագրության պրակտիկայի օրենսգիրքը։

Գլխավոր տնօրեներ

Անուն Ազգություն Ժամկետ
Ռոլֆ Վագենֆուր Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Արևմտյան Գերմանիա 1952-1966
Ռայմոնդ Դումանս Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Ֆրանսիա 1966-1973
Ժակ Մայեր Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Ֆրանսիա 1973-1977
Դորնովիլ դե լա Քոուր Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Դանիա 1977-1982
Պիտեր դե Գեուս Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Նիդերլանդներ 1982-1984
Սիլվիո Ռոնշետի Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Իտալիա 1984-1987
Իվ Ֆրանշետ Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Ֆրանսիա 1987-2003
Միշել Վանդեն Աբել Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Բելգիա 2003-2004
Գյունթեր Հանրեյխ Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Ավստրիա 2004-2006
Էրվե Կարե Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Ֆրանսիա 2006-2008
Վալտեր Ռադերմախեր Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Գերմանիա 2008-2016
Մարիանա Կոտցևա Եվրոպական Վիճակագրական Վարչություն  Բուլղարիա 2017-այսօր

Կանոնադրություն

Եվրոպական խորհրդարանի No 223/2009 և Եվրոպական խորհրդի 2009թ․ մարտի 11-ի կանոնադրությունը սահմանում է Եվրոպայի վիճակագրական վարչության իրավական համակարգը։

Եվրոստատի նախորդ կանոնադրությունները եղել են Եվրոստատի № 2012/504/EU և № 97/281/EC որոշումները։

Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջանները

Եվրոպական Վիճակագրական Վարչություն Եվրոստատի վիճակագրական աշխատանքի կառուցվածքը բաղկացած է թեմաներից ու ենթաթեմաներից։

Ընդհանուր և տարածաշրջանային վիճակագրություններ

  • Տարածաշրջաններ և քաղաքներ
  • Հողածածկույթի և հողօգտագործման վիճակագրություններ
  • Միջազգային համագործակցություն

Տնտեսություն և Ֆինանսներ

Բնակչություն և սոցիալական պայմաններ

Տնտեսություն, առևտուր և ծառայություններ

  • Կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն
  • Կարճաժամկետ բիզնեսի վիճակագրություն
  • Զբոսաշրջություն
  • Արտադրված բարիքներ

Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն

  • Գյուղատնտեսություն
  • Անտառային տնտեսություն
  • Ձկնաբուծություն

Միջազգային առևտուր

  • Ապրանքների միջազգային առևտուր
  • Ծառայությունների միջազգային առևտուր

Տրանսպորտ

Շրջակա միջավայր և էներգիա

  • Շրջակա միջավայր
  • Էներգիա
  • Կլիմայի փոփոխություններ

Գիտություն, տեխնոլոգիաներ, թվային հասարակություն

  • Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություններ
  • Թվային տնտեսություն և հասարակություն

Եվրոպական վիճակագրական համակարգի հետ կապված ընդհանուր վիճակագրական գործողություններն են.

  • Եվրոպական վիճակագրական համակարգի համակարգում և կառավարում
  • Վիճակագրական մեթոդաբանական համակարգում և հետազոտություն
  • Վիճակագրական հավասարություն և հաշվետվություն

Տեղադրություն

1988 թվականին Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասի Ժոզեֆ Բեք շենքի բացումից ի վեր Եվրոստատը տեղակայված է այդ շենքում։ Գլխավոր տնօրինությունը կտեղափոխվի Կիրշբերգի Եվրոպական շրջանի Jean Monnet 2 շենք, վերջինիս շինարարության առաջին փուլի ավարտից հետո, որը նախատեսվում է 2023 թվականի փետրվարին։

Ծանոթագրություններ

Եվրոպական Վիճակագրական Վարչություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական վիճակագրական վարչություն» հոդվածին։

Tags:

Եվրոպական Վիճակագրական Վարչություն ԿազմակերպությունԵվրոպական Վիճակագրական Վարչություն ՊատմությունԵվրոպական Վիճակագրական Վարչություն Գլխավոր տնօրեներԵվրոպական Վիճակագրական Վարչություն ԿանոնադրությունԵվրոպական Վիճակագրական Վարչություն Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջաններըԵվրոպական Վիճակագրական Վարչություն ՏեղադրությունԵվրոպական Վիճակագրական Վարչություն ԾանոթագրություններԵվրոպական Վիճակագրական ՎարչությունԵվրոպական հանձնաժողովԵվրոպական միության անդամ պետություններԵվրոպական միության ընդլայնումԵվրոպական միությունԵվրոպական տնտեսական համագործակցությունԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ (քաղաք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օլիմպիական խաղերՄարդու առնանդամՕրալ սեքսՏրանսպորտՀամաստեղություններԿատուներԵվրոպայի դրոշներԱրշակ ԲԱծխածինԱրգենտինաՌաֆայել ՍանտիՓորլուծությունԱնանուխԼուսինԲարդ նախադասությունԵրիտասարդական պալատՊարույր ՍևակՀնդեվրոպական լեզուներԱմոթույքՀայաստանի Ազգային ժողովԶուգահեռագիծԷստրոգեններՈւսուցման մեթոդներՋիմ ԹորոսյանԽաղաղ օվկիանոսԱրցախի ՀանրապետությունԱստիգմատիզմՀելլենիզմԿառլես ՊուչդեմոնԱննետ ՄեսաջեԱծանցՎարդան ՄամիկոնյանՀայաստանի Կարմիր գիրքԷդգար ՂազարյանԿիլիկիայի հայկական թագավորությունՄադամ ԲատերֆլայՄարո ՄարգարյանԿասկադ համալիրՄիջատներԳորշ արջՏեղեկատվական տեխնոլոգիաներԱլեքսանդրիայի կամուրջԱրևմտյան Հայաստան44-օրյա պատերազմԼևոն ՇանթԱվշային հանգույցների բորբոքումՏեստոստերոնԵրկկենցաղներՏագնապային խանգարումՀնդկաստանԱղբյուր ՍերոբԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայկական առածներ և ասացվածքներՍաղմոսավանքԼեոնարդո դա ՎինչիԳեղարդի վանքԽպիպԳևորգ Մարզպետունի (վեպ)Ռամադան (ամիս)ՌուսաստանՔեոփսի բուրգԱրեգակնային համակարգՏիեզերքԲարդ համադասական նախադասությունԺան Բատիստ Կամիլ ԿորոՀաստ աղիքների բորբոքումՀայկական հարցՆախադասությունԴերբայական դարձվածՓինք ՖլոյդՄինետԿաուչուկներԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՍասունցի ԴավիթԱնուշեհ ԱնսարիԷլեկտրական հոսանքՄիսաք Մեծարենց🡆 More