Եվրոպական Տիեզերական Գործակալություն

Եվրոպական Տիեզերական Գործակալություն (կրճատ՝ ԵՏԳ, անգլ.՝ European Space Agency, ESA), միջազգային կազմակերպություն, ստեղծվել է 1975 թվականին տիեզերքի հետազոտման նպատակով։

ԵՏԳ-ն կազմված է 18 մշտական անդամ-երկրներից, առանձին նախագծերում մասնակցել են նաև Կանադան և Հունգարիան։

ԵՏԳ-ն ստեղծվել է երկու Եվրոպական տիեզերական միավորումների հիմքի վրա, ESRO - արբանյակների ստեղծման և ELDO - «Եվրոպա» հրթիռի ստեղծման ծրագրեր։

Կազմակերպություն

Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։ Նորդվեյկում (Նիդերլանդներ) գտնվում է Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների Եվրոպական կենտրոնը։ Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Դարմշտադտում (Գերմանիա)։ Մեկ այլ գերմանական քաղաքում, Քյոլնում է գտնվում Տիեզերագնացների Եվրոպական կենտրոնը։ Երկրագնդի դիտարկումների կենտրոնը և ԵՏԳ տեղեկատվական կենտրոնը գտնվում են Ֆրիսկատիում Հռոմի մոտ (Իտալիա)։ Ստեղծված տիեզերական ապարատների արձակման համար օգտագործվում է Կուրու տիեզերակայանը Ֆրանսիական Գվիանայում։ ԵՏԳ-ն ունի կոնտակտային գրասենյակներ Բելգիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչպես նաև մակերևութային հսկողության կայաններ ամբողջ աշխարհում։

Գործակալությունում աշխատում է 1.907 մարդ (2005), իսկ բյուջեն կազմում է 2.977 միլիոն եվրո (2005)։

Մասնակից երկրներ և բյուջե

Անդամություն և ներդրում ԵՏԳ-ում

Եվրոպական Տիեզերական Գործակալություն 
     ԵՏԳ մասնակից երկրներ     համաձայն ECS համաձայնագրի     Համագործակցության մասին համաձայնագրի ստորագրող երկրներ
Եվրոպական Տիեզերական Գործակալություն 
     ԵՏԳ մասնակից երկրներ     Ասսոցիացված մասնակիցներ     համաձայն ECS համաձայնագրի     Համագործակցության մասին համաձայնագրի ստորագրող երկրներ

Այս աղյուսակում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ԵՏԳ-ի մասնակից երկրների և նրանց ներդրման մասին 2011 թվականի ընթացքում՝

Երկիր Մասնակցում է Ազգային ծրագիր Ներդրումը
(մլն. €)
Ներդրումը
(%)
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Ֆրանսիա 30 հոկտեմբեր 1980 CNES 751,4 18,8%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Գերմանիա 30 հոկտեմբեր 1980 DLR 713,8 17,9%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Իտալիա 30 հոկտեմբեր 1980 ASI 380,0 9,5%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Մեծ Բրիտանիա 30 հոկտեմբեր 1980 UKSA 265,3 6,6%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Իսպանիա 30 հոկտեմբեր 1980 CDTI 201,9 5,1%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Բելգիա 30 հոկտեմբեր 1980 BELSPO 164,8 4,1%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Նիդերլանդներ 30 հոկտեմբեր 1980 NSO 84,2 2,1%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Շվեյցարիա 30 հոկտեմբեր 1980 SSO 96,2 2,4%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Շվեդիա 30 հոկտեմբեր 1980 SNSB 59,9 1,5%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Դանիա 30 հոկտեմբեր 1980 DTU Space 31,2 0,8%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Իռլանդիա 30 դեկտեմբեր 1980 EI 15,6 0,4%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Նորվեգիա 30 դեկտեմբեր 1986 NSC 63,2 1,6%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Ավստրիա 30 դեկտեմբեր 1986 FFG 54,0 1,3%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Ֆինլանդիա 01 հունվար 1995 TEKES 20,1 0,5%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Պորտուգալիա 14 նոյեմբեր 2000 FCT 15,8 0,4%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Հունաստան 09 մարտ 2005 ISARS 14,9 0,4%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Լյուքսեմբուրգ 30 հունիս 2005 Luxinnovation 11,5 0,3%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Չեխիա 08 հուլիս 2008 CSO 10,4 0,3%
Ասսոցիացված մասնակիցներ
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Կանադա 01 հունվար 1979 CSA 20,5 0,5%
Մասնակիցներ և գործընկերներ 2975,0 74,5%
Եվրոպական Տիեզերական Գործակալություն  Եվրոպական Միություն 28 մայիս 2004 ESP 777,9 19,5%
համաձայն ECS համաձայնագրի - - 7,9 0,2%
Այլ մուտքեր - - 233,0 5,8%
Ընդամենը ԵՏԳ 3993,8 100,0%

Բյուջեի հատկացում և բաշխում

ԵՏԳ բյուջեն կազմում էր 2,977 միլիարդ € 2005 թվականին, 2,904 միլիարդ € 2006, 3,018 միլիարդ € 2008 և 3,600 միլիարդ € 2009. Ամեն 3-4 տարին ԵՏԳ անդամ երկրները ԵՏԳ համաժողովի ժամանակ համաձայնեցնում են բյուջետային պլանը մի քանի տարվա համար։ Չնայած այն հանգամանքին, որ պլանը կարող է փոփոխվել, այն ուղղորդում է գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջին համաժողովը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ համաձայնեցվել է բյուջեն մինչև 2012 թվականը։ Որպես կանոն, երկրները ունեն իրենց ազգային տիեզերական ծրագրերը, որոնք տարբեր ձևերով համագործակցում են ԵՏԳ-ի հետ, ֆինանսական կամ կազմակերպական առումներով։ Օրինակ, ֆրանսիական տիեզերական գործակալությունը (CNES) ունի բյուջե, որը գերազանցում է ԵՏԳ-ին հատկացված գումարները երկու անգամ։ Իրականացվում են նաև համատեղ ծրագրեր ԵՏԳ-ի և ազգային տիեզերական գործակալությունների միջև։

Ընդլայնում

ԵՏԳ անդամակցելը իրականացվում է երեք փուլով։ Առաջին փուլում երկիրը ստորագրում է Համագործակցության մասին համաձայնագիրը (անգլ. Cooperation Agreement)։ Եթե երկիրը ցանկանում է առավել ամբողջական համագործակցել ՏԵԳ-ի հետ, նա ստորագրում է ECS համաձայնագիրը (անգլ. European Cooperating State Agreement)։ Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում, որից հետո երկիրը կարող է կամ սկսել բանակցություններ լիիրավ անդամ դառնալու մասին, կամ ստորագրել նոր համաձայնագիր։ 2011 թվականի հունվարի 20-ին Ռումինիան ստորագրել է ԵՏԳ կոնվենցիան և մեկ տարվա ընթացքում կդառնա գործակալության 19-րդ անդամը։

ԵՏԳ նախագծեր

  • Արիան - կրող հրթիռների ընտանիք;
  • Սփեյսլաբ - տիեզերագնացների համար նախատեսված մոդուլ, որը ամրացված էր ամերիկյան «Սփեյս Շաթլ» տիեզերանավերի մեջ;
  • Կոլամբուս - սկզբում առանձին ուղեծրային կայանի նախագիծ, հետագայում իրականացվել է որպես ՄՏԳ մոդուլ;
  • ATV - ավտոմատ բեռնատար տիեզերանավ;
  • Ջոտտո - ԱՄԿ Հալլեյի գիսաստղի ուսումնասիրելու համար
  • Հյուգենս - Տիտանի (Սատուրնի արբանյակ) վրա իջեցվող սարք Կասինի ԱՄԿ-ի կազմում (համատեղ ՆԱՍԱ-ի հետ)
  • Սմառտ-1 - ԱՄԿ ուղղված դեպի Լուսին
  • Ռոզետտա - ԱՄԿ ուղղված դեպի գիսաստղ
  • Մարս-Էքսպրես - ԱՄԿ ուղղված դեպի Մարս
  • Վեներա-Էքսպրես - ԱՄԿ ուղղված դեպի Վեներա
  • BepiColombo - համատեղ JAXA-ի հետ ԱՄԿ ուղղված դեպի Մերկուրի
  • Դարվին - տիեզերական ինֆրակարմիր աստղադիտակ (նախագծվում է 2015 թվականում արձակման համար)
  • Գայա - տիեզերական աստղադիտակ (նախագծվում է 2013 թվականին արձակման համար)
  • Գալիլեո - նախագծվող արբանյակային նավիգացիոն համակարգ
  • MetOp - օդերևութաբանական արբանյակներ
  • YES և YES2 - երիտասարդ ճարտարագետների կողմից նախագծված արբանյակներ
  • Հերմես - բազմակի օգտագործման տիեզերանավ ինքնաթիռային սխեմայով (ծրագիրը կանգնեցված է 1987 - 1993 թվականներ)
  • Վեգա - կրող հրթիռ (նախագծվում է)
  • Սոյուզ-ՍՏ - կրող հրթիռ պատվիրված Ռուսաստանում Կուրու տիեզերակայանից արձակումներ կատարելու համար
  • CSTS - մասնակի բազմակի օգտագործման տիեզերանավ (նախագծվում է մինչև 2018 թվականը)

ԵՏԳ ծրագրեր

ԵՏԳ կազմակերպել է և կազմակերպում է տիեզերական ֆունդամենտալ հետազոտությունների ծրագրեր՝

  • EURECA
    • Horizon 2000,
    • Horizon 2000 plus
    • Cosmic Vision
  • Ավրորա

Արտաքին հղումներ

Tags:

Եվրոպական Տիեզերական Գործակալություն ԿազմակերպությունԵվրոպական Տիեզերական Գործակալություն Մասնակից երկրներ և բյուջեԵվրոպական Տիեզերական Գործակալություն ԵՏԳ նախագծերԵվրոպական Տիեզերական Գործակալություն Արտաքին հղումներԵվրոպական Տիեզերական ԳործակալությունԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաթվածԴիզայնՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄխիթար ՍպարապետԴավիթ ԱնանյանՈւրցՂըզըլհաջըլիԳուսան ԱշոտԶինվորական կոչումներՏիգրան ՄանսուրյանՖոտոսինթեզՍանահինի վանական համալիրՕհմի օրենքԿենդանակերպի նշաններԱշխարհի մայրաքաղաքների ցանկԵնթակաՕրենսդիր իշխանությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱնահիտԷլեկտրոլիզՊատվի համար (դրամա)Հայոց ցեղասպանությունԼյուդվիգ վան ԲեթհովենՀայաստանԳեղարքունիքի մարզԳարունԹոքի քաղցկեղՎարդան ՄամիկոնյանՈւղղանկյուն եռանկյունՀայկական լեռնաշխարհՋրծաղիկՇնչառությունԹռչուններՀայաստանի ազգային հերոսԻմ անունն Արամ էՌոբերտ ՖիշերԵռանկյունՍեռական հարաբերությունԵրազԵրաժշտական գործիքներԿանաչ դաշտը (պատմվածք)ԿատուներՀովհաննես ԲաղրամյանԿառավարում (տնտեսագիտություն)Բարդ նախադասությունԷվերեստԼուսանՊետական կառավարման ձևՄեր թաղը (պատմվածաշար)Հարավային ԱմերիկաԲացականչական նշանԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԴպրությունՄոնթե ՄելքոնյանՊետրոս ԴուրյանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱծանցՍոս ՍարգսյանԶվարթնոցի տաճարԷկզեմաՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՄեսրոպ ՄաշտոցՍտրեպտոկոկային ֆարինգիտՄաշկի սնկային հիվանդություններՕձերՏեղերի վանքԱլգորիթմԿարմիր կիրակիԱպրիլի 25Էթիլ սպիրտԲրազիլիաԾաղիկՀայաստանի առաջին հանրապետությունՌոբերտ ՔոչարյանՄոմիկ🡆 More