Դժգույն Գարշասունկ

Դժգույն գարշասունկ (լատին․՝ Amanita phalloides), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Դժգույն գարշասունկ
Դժգույն գարշասունկ
Դժգույն գարշասունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Ճանճասպանայիններ (Amanitaceae)
Ցեղ Ճանճասպան (Amanita)
Տեսակ Դժգույն գարշասունկ (A. phalloides)
Միջազգային անվանում
Amanita phalloides

Նկարագրություն

Մահացու թունավոր սունկ է, որի 5-15 սմ տրամագծով, ձիթապտղագույն, կանաչավուն, սպիտակավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, հարթ եզրերով, մետաքսանման գլխարկը ընդհանուր ծածկոցի մնացորդներով է։ Սունկն ունի սպիտակ պտղամիս, թիթեղներ և ոտիկ։ Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ։ Սպիտակ թաղանթանման օղակով ոտիկը 6-12 x 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ ուռուցիկ, ազատ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ 8-12 x 7-9 մկմ, անգույն, օվալաձև սպորները հարթ են, ամիլոիդ։

Տարածվածություն

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ասիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում այս սնկի եզակի պտղամարմինները հայտնաբերված են Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավան քաղաքի շրջակայք, Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Ապարանի ֆլորիստիկական շրջանում։

Էկոլոգիա

Հանդիպում է հողի վրա, լայնատերև, փշատերև և խառը անտառներում, 1100-1800 մ բարձրության վրա, հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և սաղարթավոր անտառների ծառատեսակների, հիմնականում կաղնու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ։

Պահպանություն

Հայաստանում պահպանվում է Դիլիջան ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։

Ծանոթագրություններ

Դժգույն Գարշասունկ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։
Դժգույն Գարշասունկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։

Tags:

Դժգույն Գարշասունկ ՆկարագրությունԴժգույն Գարշասունկ ՏարածվածությունԴժգույն Գարշասունկ ԷկոլոգիաԴժգույն Գարշասունկ ՊահպանությունԴժգույն Գարշասունկ ԾանոթագրություններԴժգույն ԳարշասունկԼատիներենՀՀ Կարմիր գիրք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ներարգանդային պարույրՄայիսյան հերոսամարտերԿանոնավոր եռանկյունՈւռուցքներԱտամհատիկՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԿոնԾավալՀայաստանի զինված ուժերՍպիտակ (քաղաք)Արմեն Տիգրանյան (երգահան)Անանիա ՇիրակացիՍեռական հերպեսԵգիպտոսԿաթնասուններՀայաստանի թռչունների ցանկՉակերտներՀայաստանի դրոշՄեքսիկաՍտեփանավանի դենդրոպարկՍեռական հարաբերությունՍրտի ռիթմի խանգարումներԿապիկներԱվշային հանգույցների բորբոքումՎարդանանց պատերազմԼուսինՋիվան ԳասպարյանՌափայել ՊատկանյանԼենկթեմուրԱրմավիրՄուշեղ ԳալշոյանԿեչառիսի վանական համալիրՄուրացանԳլաուկոմաՄիքելանջելոՄարմաշենի վանքԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՆախադասության գլխավոր անդամներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀամաստեղություններԾիածանԿրիշտիանու ՌոնալդուՈւղղագրությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱղավնիներԱրվեստՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵվրոպական միությունԳորիսՀարադրությունԱնգլերենԱրցախյան ազատամարտՀեկտարՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԷնդոմետրիոզՅուԹյուբԵրաժշտական գործիքներՆյուտոնի օրենքներՄայիսՄարդ բանականՄատենադարանՓորլուծությունԷյֆելյան աշտարակՄիսաք ՄեծարենցՀայկական գորգԱմբերդ (ամրոց)Սարդարապատի հերոսամարտՍասնա ծռերՎիտամին D-ի անբավարարությունՀայաստանի առաջին հանրապետությունՄայրցամաքԿրոնը ՀայաստանումԽաղաղ օվկիանոսԲռնցքամարտՀեշտոցԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)🡆 More