Ապրումակցում

Էմպաթիա կամ ապրումակցում, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը։

Ապրումակցում
Տխուր մարդուն գրկելը ապրումակցելու նշան է

Ապրումակցելու սահմանումները ներառում են սոցիալական, կոգնիտիվ և հուզական գործընթացների լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում են ուրիշներին (և հատկապես ուրիշների զգացմունքները և ապրումները) հասկանալուն։ Դրա տեսակներն են կոգնիտիվ-ճանաչողական, զգացմունքային (կամ աֆեկտիվ), սոմատիկ և հոգևոր ապրումակցումները։

Էմպաթիան հատկապես հստակորեն է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է և առանց էմպաթիա չկա մարդկանց լիարժեք շփում։

Օնտոգենեզում էմպաթիան անցնում է զարգացման երկար ուղի (անձի ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթաց) և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման մակարդակով։

Ստուգաբանություն

Անգլերեն «Էմպաթիա» բառը ծագել է հին հունարեն ἐμπάθεια բառից (empatheia, որը նշանակում է «ֆիզիկական ջերմություն կամ կիրք»)։ Հայերենում բառը թերևս լավագույնս նկարագրում է երևույթը՝ դրան տալով «ապրել» և «կից» (ապրումներից կից, մոտիկ լինել)ապրումակցում իմաստը։

Ապրումակցային բարկություն և վիշտ

Բարկություն

Էմպաթիկ զայրույթը զգացմունք է, ապրումակցման տեսակ։ Մարդն այն զգում է այն ժամանակ, երբ մեկ ուրիշին վիրավորում կամ նեղացնում են։ Ապրումակցային զայրույթն առաջացնում է օգնելու և պատժելու ցանկություն։ Որքան մեծ է անձի ողջախոհության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ վերջինս սադրանքին բարկությամբ չի պատասխանի։ Այնուամենայնիվ, Էմպատիկ մտահոգությունը էականորեն չի կանխատեսում զայրույթով պայմանավորված արձագանք, և ավելի մեծ անձնական անհանգստությունը կապված է զայրույթի աճի հետ։

Վիշտ

Ապրումակցային (էմպաթիկ) վիշտը ուրիշի ցավը հասկանալն ու զգալն է։ Այս զգացումը կարող է փոխակերպվել զայրույթի, անարդարության կամ մեղքի զգացման։ Այս զգացմունքները կարող են ընկալվել ի շահ հասարակության (պրոսոցիալ վարքագիծ՝ ուրիշներին օգնելու մտադրություն), սակայն այնուամենայիվ տեսակետները տարբերվում են այն հարցում, թե արդյոք դրանք ծառայում են որպես բարոյական վարքագծի դրդապատճառներ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
Ապրումակցում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրումակցում» հոդվածին։

Tags:

Ապրումակցում ՍտուգաբանությունԱպրումակցում Ապրումակցային բարկություն և վիշտԱպրումակցում ԾանոթագրություններԱպրումակցում ԱղբյուրներԱպրումակցումԱնձԸնդունակություններՀոգեվիճակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունԳրիգոր ՆարեկացիՈւիլյամ ՇեքսպիրՀայաստանի կենդանական աշխարհԱտոպիկ մաշկաբորբԽոյ (կենդանակերպի նշան)ԵրկրաշարժՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՓինք ՖլոյդԼարման կայունարարՄարդու անատոմիաԾիրանԱրգանդի վզիկի քաղցկեղՆյարդային համակարգՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԿիլիկիայի հայկական թագավորությունԵրվանդ ԱզատյանՊատմություն Հայոց (Խորենացի)Ռուբեն ՄաթևոսյանՍուր բրոնխիտԲացահայտիչԱլեքսանդր ԹամազովԵրիկամի քրոնիկ հիվանդությունԹոքերՍինգապուրԼեհաստանԱլեքսանդր ՄակեդոնացիHarleys in HawaiiՐաֆֆիՇրջակա միջավայրԱվստրալիայի ճարտարապետությունՏնտեսագիտությունԺան Բատիստ Կամիլ ԿորոՀուդայականությունԿոտորակ (մաթեմատիկա)ՀորոսկոպՀայոց պատմությունԾաղիկՄադամ ԲատերֆլայԹաիլանդԱբովյան (քաղաք)Հարավային ԱմերիկաՏուն ջրվեժի վերևումԽենթըՍիրիաԲեզոարյան այծՍասնա ծռերԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՆախադասությունՀայկական ֆիլմերի ցանկՈւսուցման մեթոդներ և հնարներՄեղուներՔիմիական տարրերի ցանկԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՎիքիպահեստՍյունիքի մարզԶատկի ավանդույթներԲերանաբորբՌաֆայել ՍանտիԲրուցելոզՀովհաննես ԱյվազովսկիՄուշեղ ԳալշոյանՀռոմԱրագածոտնի մարզԳրիգոր ԶոհրապՄաշկաբորբԶինվորական կոչումներՎահանագեղձՈչ վերբալ հաղորդակցությունՏողադարձՏիեզերքՕրալ սեքսԱրեգակԱրգանդի միոմաԵրևանի վարչական բաժանումԳևորգ ՉաուշՊարզ թիվ🡆 More