Spice Girls

Spice Girls («Սփայս Գըրլզ»), անգլիացի աղջիկների երաժշտական խումբ, որը ձևավորվել է 1994 թվականին։ Թիմի անդամներն են՝ Մելանի Բրաունը, որը նաև հայտնի է որպես Mel B («Scary Spice»), Մելանի Չիսհոլմը, կամ Մելանի Սի, որը ունի նաև «Melany C» («Sporty Spice») բեմական անունները, Էմմա Բանթոնը՝ հայտնի նաև (Baby Spice») բեմական անունով, Ջերի Հալիվելը՝ հայտնի նաև որպես («Ginger Spice») և Վիկտորյա Բեքհեմը՝ հայտնի նաև («Posh Spice») բեմական անվամբ։ Իրենց «աղջիկների ուժի» մանտրայով նրանք վերաիմաստավորեցին աղջիկների խումբ հայեցակարգը՝ թիրախավորելով երիտասարդ կին երկրպագուների խումբը։ Նրանք գլխավորեցին 1990-ականների դեռահասների փոփ-վերածնունդը, հանդիսացան Cool Britannia-ի դարաշրջանի հիմնական մասը և դարձան տասնամյակի փոփ մշակույթի խորհրդանիշները։

Spice Girls
Spice Girls
Spice Girls խմբի անդամները ելույթ են ունենում 2008 թվականի փետրվարին Տորոնտոյում իրենց նախավերջին վերամիավորման համերգի ժամանակ։ (L–R) Մելանի Ց, Վիկտորիա Բեքհեմ, Ջերի Հալիվել, Մել Բ և Էմմա Բունթոն
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Անգլիա
Ժանրեր
  • Pop
  • dance-pop
  • R&B
Գործունեություն
  • 1994–2000
  • 2007–2008
  • 2012
  • 2018–առ այսօր
ԼեյբլVirgin
Կայքthespicegirls.com
Անդամներ
Նախկին անդամներ
Spice Girls Spice Girls Վիքիպահեստում

Spice Girls-ը ձևավորվել է լսումների միջոցով, որոնց նպատակն էր ստեղծել աղջիկների խումբ, այն ժամանակ հայտնի բրիտանական տղաների խմբերի հետ մրցելու համար։ Նրանք սուղ ժամանակահատածում առանձնացան իրենց մենեջերներից և ստեղծագործական հսկողություն վերցրին իրենց ձայներին և կերպարներին։ The Spice Girls խումբը 1996 թվականին Virgin Records-ի հետ պայմանագիր կնքեց և թողարկեց իր դեբյուտային «Wannabe» սինգլը, որը 37 երկրների մրցակցային շարքում զբաղեցրեց առաջին տեղը։ Նրանց 1996 թվականին լույս տեսած «Spice» դեբյուտային ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 23 միլիոն օրինակով՝ դառնալով պատմության մեջ կանանց խմբի ամենավաճառվող ալբոմը։ Նրանց թողարկեցին ևս երեք թոփ սինգլներ, դրանք են՝ "Say You'll Be There", "2 Become 1" և "Who Do You Think You Are"/"Mama" սինգլները։ Նրանց երրորդ՝ «Spiceworld» ալբոմը լույս է տեսել 1997 թվականին, որը ևս մեկ համաշխարհային հաջողութուն ունեցավ, և ամբողջ աշխարհում ավելի քան 14 միլիոն օրինակ վաճառք ունեցավ։ Նրանց «Spice Up Your Life», «Too Much» և «Viva Forever» երգերով նվաճեցին 3 թոփ սինգլներ։ Իրենց ալբոմներն ամփոփում էին խմբի պարային-փոփ ոճը և կանանց հզորացման ուղերձը, իսկ վոկալային և երգարվեստի ներդրումը խմբի անդամները հավասարապես կիսում էին։ Հալիվելը չմասնակցեց 1998 թվականի մայիսին տեղի ունեցած «Spice Girls »շրջագայությանը։ 1998 թվականին լույս տեսած

1997 թվականին տեղի ունեցավ «Spice Girls» խմբի ուղիղ դեբյուտային համերգային շրջագայությունը և թողարկվեց խմբի «Spice World» գեղարվեստական ֆիլմը, որը հասավ առևտրային բավականին մեծ հաջողությունների։ 1998 թվականին խումբը սկսեց «Spiceworld» շրջագայությունը, որին ամբողջ աշխարհից մասնակցում էր մոտ 2,1 միլիոն մարդ ՝ դառնալով կանանց խմբի ամենաշատ եկամուտ ունեցող համերգային շրջագայությունը՝ տոմսերի վաճառքից հավաքելով մոտ 220–250 միլիոն դոլար։ 1998 թվականի լույս տեսած «Goodbye» համար մեկ սինգլից և 1999 թվականի հաջող համերգային շրջագայությունից հետո «Spice Girls» խոմբը թողարկեց Ռիթմ ընդ բլյուզի(R&B) ազդեցությամբ երրորդ ալբոմը, որը լույս տեսավ 2000 թվականին և կոչվեց «Forever»: Այն ցուցադրեց իրենց իններորդ համար մեկ սինգլը «Holler»/«Let Love Lead the Way» երգով, որը ռեկորդ սահմանեց Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների աղջիկների խմբի կողմից։ 2000 թվականի վերջում «Spice Girls» խումբը դադար տվեց՝ կենտրոնանալու իրենց սոլո կարիերայի վրա։ Այդ ժամանակվանից նրանք վերամիավորվեցին երկու համերգային շրջագայության համար՝ The Return of the Spice Girls, որը տեղի ունեցավ 2007-2008 թվականներին, բաղկացած հինգ մասերից և Spice World – 2019 շրջագայությունը, որին Բեքհեմը չէր մասնակցում։ Երկուսն համերգային շրջագայություններն էլ արժանացել են Billboard Live Music մրցանակին, որպես ներգրավվածությունների համար ամենաշատ եկամուտ ունեցող խումբ։ Նրանք «Spice Girls» խմբին դարձրին 1998-ից 2020 թվականների ամենաշատ շրջագայած կանանց խումբը։ Նրանք նաև կարճ ժամանակով վերամիավորվեցին 2012 թվականին՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ քննադատների կողմից սիրված կենդանի կատարման համար։

«Spice Girls» խումբը վաճառել է 100 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառք ունեցող, ամենապահանջված աղջիկների խումբը։ Այն ամենավաճառվող արտիստներից մեկն է և «Բիթլզից» հետո ամենահաջողակ բրիտանական փոփ խումբը։ Նրանք ստացան հինգ Brit Award, երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ, չորս Billboard երաժշտական մրցանակ, երեք MTV Եվրոպական երաժշտական մրցանակ և մեկ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ։ 2000 թվականին նրանք դարձան Brit Award-ի ամենաերիտասարդ դափնեկիրները երաժշտության ոլորտում մեծագույն ավանդի համար։ Ըստ Rolling Stone-ի լրագրող և կենսագիր Դեյվիդ Սինքլերի՝ «Բիթլզից» հետո նրանք ամենաճանաչված խումբն էին։ «Spice Girls» խմբի հաջողության մյուս գաղտնիքներից Halliwell's Union Jack զգեստը և նրանց մականունները, որոնք ստացել են բրիտանական մամուլից։ Խմբի մենեջեր Սայմոն Ֆուլլերի ղեկավարությամբ նրանց ամենամեծ հավանություն ստացած գործերը և ապրանքները խմբին դարձրին երբևէ ամենահաջող մարքեթինգային շարժիչներից մեկը, որը մինչև 1998 թվականի մայիս ամիսը ունեցավ 500-800 միլիոն դոլլար նախահաշվով եկամուտ։ Music Week ամսագրի հեղինակ Փոլ Գորմանի խոսքերով, իրենց մեդիա հրապարակումը օգնեց սկիզբ դնել փոփ մշակույթի մեջ հայտնի մարդկանց մոլուցքի դարաշրջանին։

Պատմություն

1994-1995 թվականներ ձևավորում և վաղ տարիներ

1990-ականների սկզբին Բոբ և Քրիս Հերբերթները՝ Heart Management-ի հայր և որդի զույգը, որոշեցին ստեղծել աղջիկների խումբ՝ մրցելու բրիտանական փոփ երաժշտության մեջ այդ ժամանակ գերիշխող տղա խմբերի հետ։ Ֆինանսիստ Չիկ Մերֆիի հետ միասին նրանք պատկերացնում էին մի խումբ, որը կներառի «հինգ զարմանալիորեն տարբեր աղջիկների», որոնցից յուրաքանչյուրը կգրավի տարբեր լսարանի։ 1994 թվականի փետրվարին Heart Management-ը գովազդ տեղադրեց The Stage առևտրային թերթում՝ խնդրելով, որ երգչուհիներին մասնակցել լսումների լոնդոնյան Danceworks ստուդիայում կանանցից կազմված փոփ խմբի համար։ 1994թ թվականի մարտի 4-ին տեղի ունեցած լսումներին մասնակցեց մոտ 400 կին։ Նրանց բաժանեցին 10 հոգանոց խմբերի և նրանք պարեցին սովորական «Stay» երգի ներքո Eternal-ի ներքո, որին հաջորդեցին մենակատարային լսումները, որտեղ նրանք ներկայացան իրենց նախընտրած երգերով։

Մի քանի շաբաթ տեւած քննարկումներից հետո Վիկտորյա Ադամսը, Մելանի Բրաունը, Մելանի Չիշոլմը և Միշել Սթիվենսոնը մոտ մեկ տասնյակ կանանցից էին, ովքեր ապրիլին անցան լսումների երկրորդ փուլ։ Տոնզիլիտով հիվանդանալուց հետո Չիշոլմը բաց թողեց երկրորդ լսումը։ Չնայած, որ Գերի Հալիվելը բաց էր թողնել լսումների առաջին փուլը, նա համոզեց Հերբերտներին թույլ տալ իրեն մասնակցել լսումների երկրորդ փուլին։ Երկրորդ լսումներից մեկ շաբաթ անց Ադամսին, Բրաունին, Հալիվելին և Սթիվենսոնին խնդրեցին մասնակցել Շեֆերդս Բուշում գտնվող Նոմիս ստուդիայի լսմանը ինքնուրույն և խմբով կատարելով «Signed, Sealed, Delivered I'm Yours» երգը։ Վերջին րոպեին նաև հրավիրել էին Չիշոլմին, որպես մեկ այլ եզրափակիչ անցած մասնակցի փոխարինող։ Հինգ կանայք ընտրվել էին ի սկզբանե «Touch» կոչվող խմբի համար։

Խումբը տեղափոխվեց երեք սենյականոց տուն որը գտնվում էր Բերքշիրի Մեյդենհեդ քաղաքում, և 1994 թվականի մեծ մասն անցկացրեց Բոբ Հերբերտի երկար տարիների գործընկերներ Ջոն Թիրքելի և Էրվին Քեյլսի կողմից գրված երգերը կատարելով։ Ըստ Սթիվենսոնի՝ երգերը ուղղված են եղել շատ երիտասարդ հանդիսատեսին, և դրանցից ոչ մեկը հետագայում «Spice Girls» խումբը չի օգտագործել։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում պրոդյուսեր և ստուդիայի սեփականատեր Մայքլ Սփարկեսի և երգահան ու գործիքավորող Թիմ Հոուսի հետխումբն աշխատեց Բրաքնելում գտնվող South Hill Park ձայնարկությունների ստոիդիայի ցուցադրությունների վրա։ Նրանց հանձնարարվել էր նաև խորեոգրաֆիայի ենթարկել իրենց ամենօրա պարային համարները, որոնց վրա նրանք աշխատել են Թրինիթի ստուդիայում, որը գտնվում է Սուրեյի Ուոքինգ քաղաքին մոտ Քնապիլ գյուղում։ Դասընթացից մի քանի ամիս անց Սթիվենսոնը հեռացվեց աշխատանքից՝ աշխատանքին պահանջվածին չափ նվիրվածություն չցուցաբերելու պատճառով։ «Heart Management»-ը դիմեց խմբի վոկալի մարզիչ` Պեպի Լեմերին, խմբի համար փոխարինող գտնելու համար։ Երբ Լեմերի առաջին առաջարկութունը մերժվեց, նա առաջարկեց իր նախկին աշակերտ՝ Էմմա Բունթոնին, ով անցավ Հերբերտների լսումների փուլը և միացավ խմբին, դառնալով խմբի հինգերորդ անդամ։

Նրանց ուսուցման ընթացքում, խումբը փոքրիկ ցուցափեղկեր ներկայացրեց «Heart Management»ի մի քանի գործընկերների համար։ Նման կատարումներից մեկում խումբը ռեփ հատված ավելացրեց, որոնք գրել էին Թիրքելի և Քեյլսի երգերից մեկում։ Քեյլսը զայրացած էր փոփոխություններից և պնդեց, որ խմբի մասնակիցները սովորեն երգեր ճիշտ գրելու ձևը։ Խումբը սկսեց անցնել պրոֆեսիոնալ երգարվեստի դասեր։ Նիստերից մեկի ժամանակ նրանք Հոուսի հետ միասին գրեցին «Sugar and Spice» երգը, որն էլ և ոգեշնչեց նրանց փոխել իրենց խմբի անունը «Spice»-ի։

Virgin Records-ի հետ կնքած պայմանագիրը

1994-ի վերջին խումբն իրեն անապահով էր զգում, քանի որ նրանք դեռևս պաշտոնական պայմանագիր չունեին «Heart Management»-ի հետ և հիասթափված էին ղեկավարության աշխատանքից։ 1994 թվականին խումբը պահանջեց, որպեսզի Հերբերտը Նոմիս ստուդիայում ցուցափեղկերով ներկայացնի ոլորտի գրողների, պրոդյուսերների առջև, որտեղ էլ և նրանք ստացան «չափազանց դրական» արձագանք։ Հերբերտներն արագ ձեռնամուխ եղան նրանց համար պարտավորեցնող պայմանագիր ստեղծելուն։ Ոոգևորված այն արձագանքից, որ նրանք ստացել էին բոլոր հինգ անդամները հրաժարվեցին ստորագրել Ադամսի հոր պայմանագրերը իրավական խորհրդատվության վերաբերյալ, ի թիվս այլոց։ Հունվարին խումբը սկսեց երգեր գրել Ռիչարդ Ստենարդի հետ, ում նրանք տպավորել էին ցուցադրության ժամանակ։ Նրանց էր միացել նաև Ռիչարդ Ստենարդի գործընկեր Մեթ Ռոուին։ Այս սեսիաների ընթացքում նրանք գրեցին «Wannabe» և «2 Become 1» երգերը։

1995 թվականի մարտին խումբը հեռացավ «Heart Management»-ից՝ զգալով, որ նրանք չեն ցանկանում լսել, և հաշվի չեն առնում իրենց գաղափարները։ Ապահով լինելու համար նրանք շարունակեցին վերահսկել իրենց աշխատանքը, ենթադրաբար նրանք գողացել են իրենց դիսկոգրաֆիայի հիմնական ձայնագրությունները կառավարման գրասենյակներից։ Հաջորդ օրը խմբի անդամները հետևեցին Շեֆիլդում բնակվող երգահան Էլիոթ Քենեդիին, ով ներկա էր Նոմիսի ցուցադրությանը և համոզեցին նրան աշխատել իրենց հետ։ Ցուցահանդեսում նրանց հետ ունեցած շփումների միջոցով, թիմի անդամներին ներկայացվեց նաև «Absolute» պրոդյուսերական թիմը։ Քենեդիի և Absolute-ի օգնությամբ խումբն հաջորդ մի քանի շաբաթները անցկացրեց ցուցադրության երգերի մեծ մասը գրելու համար։ Այդ երգերը թողարկվելու էին իրենց դեբյուտային ալբոմում, որը նաև ներառելու էր «Say You'll Be There» և «Who Do You Think You Are» երգերը։ Նրանց ցուցադրությունները գրավեցին 19 Entertainment գործակալության գլխավոր Սայմոն Ֆուլերի ուշադրությունը, ով 1995 թվականի մայիսին պայմանագիր կնքեց խումբը ղեկավարող ընկերության հետ։

Այդ ժամանակ խմբի հայտնիությունը լավ մեծ էր և Լոնդոնի և Լոս Անջելեսի խոշոր ձայնագրման լեյբլները ցանկանում էին պայմանագիր կնքել խմբի հետ աշխատելու համար։ Մրցութային պատերազմից հետո 1995թ. հուլիսին նրանք հինգ ալբոմի պայմանագիր ստորագրեցին Virgin Records գործակալության հետ։ Ֆուլերը նրանց տարավ լայնածավալ գովազդային շրջագայության Լոս Անջելեսում, որտեղ նրանք հանդիպեցին ստուդիայի ղեկավարների հետ՝ ֆիլմի և հեռուստատեսային հնարավորությունները ապահովելու հույսով։ Նրանց անունը փոխվեց «Spice Girls»-ի, քանի որ ռեփերն արդեն օգտագործում էր Spice անունը։ Խմբի համար նոր անվանում ընտրվեց, քանի որ ոլորտի մարդիկ հաճախ նրանց դիմում էին որպես «the Spice girls»: Նրանք շարունակեցին գրել և ձայնագրել իրենց դեբյուտային ալբոմի երգերը։ 1996-1997 թվականների Բեկում

1996 թվականի հուլիսի 7-ին Spice Girls-ը թողարկեց իրենց դեբյուտային «Wannabe» սինգլը Միացյալ Թագավորությունում։ Թողարկումից մի քանի շաբաթ առաջ երաժշտական տեսահոլովակը փորձնական ցուցադրվեց Box երաժշտական ալիքով։ Այն ակնթարթային հիթ էր և իր գագաթնակետին էր հասնում։ Այն շաբաթական մինչև յոթանասուն անգամ եթեր էր հեռարձակվում։ Տեսահոլովակի թողարկումից հետո Spice Girls-ն առաջին ուղիղ հեռարձակումն ունեցավ LWT ալիքի Surprise Surprise հաղորդման ժամանակ։ Ավելի վաղ՝ մայիսին, Virgin Records գործակալութան փարիզյան գրասենյակում Փոլ Գորմանի հետ նրանք անցկացրել էին իրենց առաջին երաժշտական մամուլի հարցազրույցը։ Փոլ Գորմանը Music Week առևտրային թերթի խմբագիրն էր։ Նա հասկացավ որ «Spice Girls» խումբը պատրաստվում էի նոր ու նոր փոփոխություններ մտցնել փոփ ասպարեզում, դարձնելով այն յուրահատուկ փոփ։ «Wannabe» երգը բրիտանական Singles Chart-ի ցանկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, դրանից առաջ յոթ շաբաթներն առաջն տեղում զբաղեցնելուց հետո։ Երգը դարձավ համաշխարհային հիթ՝ զբաղեցնելով առաջին տեղը 37 երկրների ցանկում, այդ թվում՝ չորս շաբաթ անընդմեջ զբաղեցնելով առաջին տեղը ԱՄՆ-ի Billboard Hot 100-ի ցանկում և դառնալով ոչ միայն ամենաշատ վաճառք ունեցող դեբյուտային սինգլը բոլոր կանանց խմբերի շարքում, այլ նաև լինելով բոլոր ժամանակների կանանց խմբերից լավագույն սինգլ ունեցող խումբը։

Հրապարակայնության և աղմուկի ալիքով խումբը թողարկեց իր հաջորդ սինգլները Եվրոպայում։ Հոկտեմբերին «Say You'll Be There» երգը թողարկվեց երկու շաբաթ անընդմեջ գլխավորելով հիթ-շքերթը։ «2 Become 1» երգը թողարկվել է դեկտեմբերին՝ դառնալով նրանց առաջին Սուրբ Ծննդյան թիվ մեկ երգը։ «2 Become 1» երգը առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 462,000 օրինակով ՝ դարձրել է այն տարվա ամենաարագ վաճառք ունեցող սինգլը։ Երկու երգերը շարունակեցին խմբի ուշագրավ վաճառքը՝ նրանց տալով Մեծ Բրիտանիայում 1996 թվականի լավագույն վաճառք ունեցած երգերից երեքը։ 1996 թվականի նոյեմբերին «Spice Girls» խումբը Եվրոպայում թողարկեց իր դեբյուտային «Spice» ալբոմը։ Այն չտեսնված հաջողության հասավ և նույնիսկ համեմատություններ արվեց Beatlemania երգի հետ, ինչը մամուլին ստիպեց նրանց անվանել «Spicemania», իսկ խմբին անվանել՝ «Fab Five»: Յոթ շաբաթների ընթացքում վաճառվել է «Spice» ալբոմի 1.8 միլիոն օրինակ, և դա դեռ միայն Բևիտանիայում, դարձնելով «Spice Girls» խումբը Բիթլզից հետո ամենաարագ վաճառք ունեցած բրիտանական բեմադրությունը։ Ընդհանուր առմամբ, ալբոմը Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, կանանց խմբի կողմից Մեծ Բրիտանիայում բոլոր ժամանակների ամենաշատ վաճառք գրանցած ալբոմը, տասն անգամ պլատինե հավաստագիր ստացած և տասնհինգ շաբաթների ընթացքում հասել է առաջին տեղին։ Եվրոպայում ալբոմը դարձավ 1997 թվականի ամենաշատ վաճառք ունեցած ալբոմը և IFPI-ի կողմից արժանացավ 8 × պլատինե հավաստագրի՝ 8 միլիոն օրինակից ավելի վաճառքի համար։

Նույն ամսին «Spice Girls» խումբը գրավեց 500,000 ամբոխի ուշադրությունը, երբ Լոնդոնի Օքսֆորդ փողոցում նրանք վառեցին Սուրբ Ծննդյան լույսերը։ Միևնույն ժամանակ Ֆուլերը սկսեց բազմամիլիոնանոց հովանավորչական գործարքներ կնքել «Spice Girls» խմբի համար Pepsi, Walkers, Impulse, Cadbury և Polaroid գործակալութունների հետ։ Խումբն ավարտեց 1996 թվականը՝ նվաճելով երեք տիտղոս Լոնդոնի Արենայում Smash Hits մրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում ներառելով «Say You'll Be There» երգի լավագույն տեսահոլովակը։

Միջազգային հաջողություն

1997 թվականի հունվարին ԱՄՆ-ում թողարկվել է «Wannabe» երգը։ Սա ապացույց էր այն բանի, որ «Spice Girls» խմբի Թեժ 100-ում տասնմեկերորդ համարի ներքո հայտնվելը օգնեց խմբին մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա։ Այն ժամանակ սա ոչ ամերիկյան կատարմամբ երբևէ ամենաբարձր վարկանիշ ձեռք բերած դեբյուտն էր, որը գերազանցեց Beatles խմբի նախորդ՝ «I Want to Hold Your Hand» երգի ռեկորդը և դեբյուտային կատարմանը համատեղ ամենաբարձր վարկանիշ ցուցաբերած ելույթը Ալանիս Մորիսետի «Ironic» երգի կողքին։ «Wannabe» երգն ԱՄՆ-ում անփոփոխ զբաղեցնում էր առաջին համարը չորս շաբաթ շարունակ անընդմեջ։ Փետրվարին «Spice» ալբոմը թողարկվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում և դարձավ 1997 թվականին ԱՄՆ-ում ամենամեծ վաճառք ունեցած ալբոմը։ Ալբոմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը և RIAA-ի կողմից արժանացավ 7 × պլատինե հավաստագրի՝ 7,4 միլիոն օրինակից ավելի վաճառքի համար։ Ալբոմը ներառվել է նաև Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի (RIAA) կողմից ԱՄՆ-ի վաճառքի հիման վրա բոլոր ժամանակների լավագույն 100 ալբոմների ցանկում։ Ընդհանուր առմամբ, ալբոմը վաճառվել է ավելի քան 23 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում՝ դառնալով փոփ երաժշտության պատմության մեջ ամենաշատ վաճառք ունեցող ալբոմը բոլոր կանանց խմբերի մեջ։

Ավելի ուշ՝ նույն ամսին «Spice Girls» խումբը կատարեց «Who Do You Think You Are» երգը՝ բացելու 1997 թվականի Brit Awards մրցանակաբաշխությունը, որտեղ Գերի Հալիվելը կրում էր Union Jack-ի մինի զգեստը, որը դարձավ փոփ պատմության ամենահայտնի հանդերձանքներից մեկը։ Արարողության ժամանակ խումբը շահեց երկու Brit մրցանակ, և լավագույն բրիտանական տեսահոլովակ մրցանակը «Say You'll Be There» և լավագույն բրիտանական սինգլ «Wannabe» երգի համար։ 1997 թվականի մարտին Եվրոպայում թողարկվեց «Mama»/«Who Do You Think You Are» երգի կրկնակի A-side տարբերակը,«Spice» ալբոմի վերջին երգը, որը ևս մեկ անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչն էլ «Spice Girls»-ին դարձրեց առաջին խումբը մինչև, որ Ջեքսոն 5-ը կունենա չորս իրար հաջորդող թիվ մեկ հիթեր։

Spice Girls խմբի առաջին՝ «Կնոջ ուժը»(անգլ.՝ "Girl Power" ) գիրքը լույս տեսավ նույն ամսվա վերջին Virgin Megastore-ում։ Այն մեկ օրվա ընթացքում վաճառեվց գրքի նախնական 200,000 օրինակ տպագրությունը և ի վերջո թարգմանվեց ավելի քան 20 լեզուներով։ Ապրիլին թողարկվեց One Hour of Girl Power երաժշտական ալբոմը, որը Մեծ Բրիտանիայում ապրիլ-հունիս ամիսներին վաճառվեց մոտ 500.000 օրինակովայն՝ դառնալով երբևէ ամենամեծ վաճառք գրանցած փոփ տեսահոլովակը,և ի վերջո այս ալբոմը տասներեք անգամ արժանացել է պլատինե սերտիֆիկացման։ Spice Girls խումբը մայիս ամսին Կաննի կինոփառատոնում հայտարարեց իր "Spice World" ֆիլմի մասին, որի գլխավոր դերակատարները հենց իրենք՝ խմբի անդամներն էին։ Խումբը նաև իր առաջին կենդանի կատարմամբ ելույթ ունեցավ The Prince's Trust բարեգործական համերգի ժամանակ։ Ցուցադրության ժամանակ նրանք խախտեցին թագավորական արարողակարգը, երբ Բրաունը և Հալիվելը համբուրեցին արքայազնի այտերը։ Հենց այդ նույն ամսին էլ Virgin ընկերությունը թողարկեց Spice Girls Present, The Best Girl Power ալբոմը և Ever! բազմատեսակ արտիստական հավաքածուն, որը կազմել էր խումբը։ Այն երկրորդ համարն է զբաղեցրել Միացյալ Թագավորության աղյուսակում և արժանացել է ոսկե վկայականի BPI ընկերության կողմից։ Այվոր Նովելլո մրցանակաբաշխության ժամանակ «Wannabe» երգը արժանացել է մրցանակների՝ «Տարվա միջազգային հիթ» և «Լավագույն վաճառվող բրիտանական սինգլ» անվանակարգերում։

Spice World ֆիլմի նկարահանումները սկսվել են հունիսին և ավարտվել օգոստոսին։ Ֆիլմում պետք է նկարահանվեին խմբի երկրորդ ստուդիական ալբոմի երգերը, սակայն նկարահանումների սկսվելու ժամանակ երգեր չեն գրվել։ Այսպիսով, Spice World ֆիլմիի նկարահանումների ժամանակ խումբը պետք է կատարեր բոլոր երգերը և ձայնագրությունները միաժամանակ, ինչի արդյունքում էլ խմբի գրաֆիկը չափազանց ծանր էր, որի պատճառով խումբը ուժասպառ եղավ։ Այս ժամանակահատվածում գրված երգերի թվում էր «Stop» երգը, որի բառերը քողարկում են խմբի հիասթափությունները՝ կապված իրենց ղեկավարության կողմից գերբեռնված լինելու հետ։

1997 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլում կայացած MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ Spice Girls խումբը կատարեց «Say You'll Be There» երգը և«Wannabe» երգի համար արժանացավ լավագույն պարային տեսահոլովակ մրցանակին։ MTV մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ուելսի արքայադուստր Դիանայի մահից հինգ օր անց՝ նրան ողջ արարողության ընթացքում հարգանքի տուրք մատուցելով։ Չիշոլմն ասել է. «Մենք կցանկանայինք այս մրցանակը նվիրել արքայադուստր Դիանային, ում մահը մեծ կորուստ է մեր երկրի համար»։ 1997 թվականի Billboard Music մրցանակաբաշխության ժամանակ խումբը չորս մրցանակ է ստացել՝ «Տարվա նոր արտիստ», «Տարվա Billboard թեժ 100 սինգլների խումբ», «Տարվա Billboard 200 խումբ» և Spice-ի համար «Տարվա Billboard 200 ալբոմ»։

Spiceworld և գեղարվեստական ֆիլմ

1997 թվականի հոկտեմբերին Spice Girls խումբը թողարկեց իրենց երկրորդ՝ Spiceworld ալբոմի առաջին՝ «Spice Up Your Life» սինգլը։ Նույն ամսին խումբը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 40.000 հոգուց բաղկացած երկրպագուների առաջ ելույթ ունեցավ իր առաջին կենդանի համերգով։ Ավելի ուշ նրանք դրեցին թագավորական բրիտանական լեգեոնի Poppy Appeal բարեգործական ըննկերության սկիզբը, այնուհետև մեկնեցին Հարավային Աֆրիկա՝ հանդիպելու Նելսոն Մանդելային, ով հայտարարեց. «Սրանք իմ հերոսներն են»։

Նոյեմբերին Spice Girls կանանց խումբը թողարկեց իր հերթական՝ Spiceworld ալբոմը։ Այն սահմանեց նոր ռեկորդ, որպես ամենաարագ վաճառք գրանցած և սպառված ալբոմ քանի որ երկու շաբաթվա ընթացքում վաճառվեց և առաքվեց յոթ միլիոն անգամ։ Ստանալով դրական արձագանք երկրպագուներից, ալբոմը շարունակեց վաճառվել Եվրոպայում ավելի քան տասը միլիոն օրինակով, Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին և մոտ 14 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

Միացյալ նահանգներում Spice Girls խմբին սկսեցին  քննադատել իրենց դեբյուտից ընդամենը ինը ամիս անց ալբոմ թողարկելու համար։ Այս ալբոմը խմբին տվել է միաժամանակ երկու լավագույն 10 ալբոմներ Billboard ալբոմների հիթ-շքերթում։ Հենց այդ ժամանակ խումբը սկսեց զգալ մեդիա արձագանքի հզորությունը։ Խումբը քննադատության էր ենթարկվում նաև հովանավորչական գործարքների քանակի համար, որոնց թիվը անցնում էր քսանը։ Այս փաստը վատ ազդեցություն ունեցավ խմբի վրա և նրանց դիրքերը ամերիկյան հիթ շարքերում նվազեցին։ Անգամ այս անհաջողությունը չխանգարեց Spice Girls խմբին դառնալ 1997 և 1998 թվականների ամենաշատ վաճառք ունեցող փոփ խումբը։

1997 թվականի նոյեմբերի 7-ին Spice Girls-ը կատարեց իր նոր «Spice Up Your Life» երգը MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և արժանացան «Լավագույն խումբ» մրցանակին։ Մրցանակաբաշխության նախօրեին խմբի անդամները աշխատանքից ազատեցին Ֆուլերին և սկսեցին իրենք իրենց ղեկավարել։ Սահուն պատմությունն ապահովելու համար Հալիվելն իբր գողացել է Ֆուլերի օգնականի մոտ գտնվող հեռախոսը, որտեղ կար խմբի ժամանակացույցը և Ֆուլերի բիզնես կոնտակտները։ Spice Girls կանանց խումբը ևս մեկ անգամ հայտնվեց նորությունների կիզակետում։ Այս պատմությունը տարբեր ձևով մեկնաբանվեց։ Շատերը մտածում էին որ Ֆուլերը եղել է խմբի ղեկավարը, ում հեռանալուց հետո Spice Girls խումբը կորցրել է իր ազդակն ու ուղղությունը։

Նույն թվականի նոյեմբերին՝ ավելի ուշ Spice Girls խումբը դարձավ առաջին փոփ խումբը, որն ունեցավ սեփական հաղորդումը ITV հեսուստաալիքում, որը կոչվեց «Հանդիսատեսի հետ»։ Շոուն ունեցավ մեծ հաջողություն, այն դիտեց 11,8 միլիոն հեռուստադիտող՝ Մեծ Բրիտանիայի բնակչության մեկ հինգերորդ մասը։ 1997 թվականի դեկտեմբերին թողարկվեց Spiceworld ալբոմի երկրորդ՝ «Too Much» սինգլը, այն երկրորդն էր Սուրբ Ծննդյան հիթերի շարքից և վեցերորդը անընդմեջ, որ դառնում էր Մեծ Բրիտանիայի համար մեկ սինգլը։ Հենց այդ ամիս թողարկվեց շրջագայության ժամանակ նկարահանված «Spice World» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Լոնդոնի Լեսթեր հրապարակում գտնվող Empire թատրոնում; Առաջին ցուցադրությանը ներկա էին մեծաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում էին նաև արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և արքայազն Հարրին։ Վավերագրական ֆիլմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, սակայն արձագանքները ֆիլմի վերաբերյալ այդքան էլ դրական չէին, նույնիսկ շատ վատն էին։ 1997 թվականը ունեցավ լավ ավարտ Spice Girls խմբի համար այն ճանաչվեց ամերիկայն ռադիոյով որպես տարվա ամենաշատ լսումների թիվ գրանցած կատարողը։

1998 թվական. Spiceworld շրջագայություն և Հելիվելիի հեռանալը

1998 թվականի հունվարին Spice Girls խումբը ներկա է գտնվել Spice World ֆիլմի Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Mann's Chinese թատրոնում տեղի ունեցած պրեմիերային։ Մի քանի օր անց կայացած Ամերիկայի երաժշտական  մրցանակաբաշխության ժամանակ նրանք արժանացան «Սիրված ալբոմ», «Սիրված նոր կատարող» և «Սիրված խումբ» անվանակարգերում մրցանակների, որպես փոփ/ռոք կատարողներ։ Նույն թվականի փետրվարին Բրիտանիայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացան հատուկ մրցանակի՝ արտերկրում գրանցած հաջողությունների համար, ընդհանուր ունենալով մոտ 45 միլիոն ալբոմների և սինգլների վաճառք։ Հենց այդ գիշեր խումբը թողարկեց իր հաջորդ՝ «Stop» սինգլը, այն առաջինն էր որ Մեծ Բրիտանիայում չդարձավ առաջատար, մնալով երկրոդ հորիզոնականում։ 1998 թվականի փետրվարի 24-ին սկսվեց խմբի Spiceworld շրջագայությունը։ Շրջագայության առաջին կանգառը դարձավ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը, որից հետո շարունակվեց մայրցամաքային Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Շրջագայության վերջին կետը Անգլիայում՝ Ուեմբլի մարզադաշտն էր որտեղ Խումբը ունենալու էր երկու ելույթ։ Այդ տարի՝ ավելի ուշ Spice Girls խումբը մասնակցեց Անգլիայում կայացած Աշխարհի գավաթի պաշտոնական երգի ձայնագրությանը, այս երգը վերջինն էր մինչ 2007 թվականը, որով խումբը ելույթ էր ունեցել Հալիվեիլի հետ համատեղ։

1998 թվականի մայիսի 31-ին Հալիվելի փաստաբանը իր անունից հայտարարեց խմբից հեռանալու մասին լուրը։ Մինչ պաշտոնական հայտարարությունը, մամուլում արդեն իրարանցում էր տիրում Հոլիվելի՝ Նորվեգիայում երկու համերգներ բաց թողնելու և Ազգային վիճակախաղի խաղարկությունների ելույթին չներկայանալու արդյունքում։ Հոլիվելն, որպես բաժանման պատճառ սկզբում նշեց իր և խմբի մյուս անդամների միջև եղած ստեղծագործական տարբերություններիը։  Ավելի ուշ պարզ դարձավ նրա հյուծվածության, գերծանրաբեռնվածության և հիասթափության մասին։  Մամուլում քննարկվում էր Բրաունի հետ խմբում առաջնորդությունը չկիսելու վարկածը։ Հալիվելի հեռանալը ցնցեց խմբի երկրպագուներին, այս մասին լուրը դեռ երկար քննարկվեց մամուլի կողմից։ Չնայած այս ամենի, Խմբի մնացյալ անդամները չէին մտածում գործունեության դադարեցման մասին։

Խումբը շարունակեց իր շրջագայության հյուսիսամերիկյան փուլը ինչպես, որ նախատեսված էր։ Հյուսիսամերիկյան փուլը սկսվեց Ֆլորիդայից՝ հունիսի 15-ին և ընդհանուր հավաքեց 93,6 միլիոն դոլլար 40 համերգների և ներկայացումների դիմաց։ Ամերիկայում խմբի համերգներին ներկա գտնվեցին մոտ 2,1 միլիոն մարդ 97 շոուների ընթացքում։ Այս շրջագայությունը գնահատվեց 220-ից 250 միլիոն դոլոր հասույթով, որը կանանց խմբերի մեջ աշխարհում ամենամեծ ցուցանիշն է։ Շրջագայությունն ուղեկցում էր « Spice Girls խումբն Ամերիկայում, շրջագայության պատմություն» վավերագրական ֆիլմով։ «Viva Forever» երգը շրջագայության ընթացքում թողարկված վերջին սինգլն էր, որը դարձավ յոթերորդը Մեծ Բրիտանիյում։ Սինգլի տեսահոլովակը նկարահանվել էր նախքան Հալիվելի հեռանալը և ներկայացնում էր խմբի բոլոր անդամներին անիմացիոն տեսքով դանդաղացրած կադրային հնարքներով։

Միացյալ նահանգներում տեղի ունեցող հյուրախաղերի ընթացքում խումբը ձայնագրեց նոր երգ, որը թողարկվեց 1998 թվականի Սուրբ Ծնունդից առաջ։ Երգը դիտվում էր որպես Հալիվելի հարգանքի տուրք, չնայած որ այն սկել էր գրվել նրա հետ միասին։ Այն դարձավ Spice Girls խմբի իրար ետևից արդեն երրորդ սինգլը Սուրբ Ծննդին, խումբը հավասարվեց այս ցուցանիշով Beatleas խմբին։ 1998 թվականի նոյեմբերին MTV Եվրոպայի երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում Բանթոնը և Չիշոլմը խմբի անունից ստացան երկու մրցանակ՝ Լավագույն կատարում փոփ ժանրում և Լավագույն խումբ։ Այդ տարի Բրաունն ու Ադամսը հայտնեցին իրենց հղիության մասին։ Բրաունն ամուսնացած էր պարող Ջիմի Գյուլզերի հետ, նրանց աղջիկը՝ Ֆենիքս Չիին լույս աշխարհ եկավ 1999 թվականի փետրվարին։ Ադամսի որդի՝ Բրուքլինին ծնվել է դրանից մեկ ամիս անց՝ մարտին։ Երեխայի հայրը «Մանչեստեր Յունայթեդի» հանրահայտ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն էր։ Այդ տարի նրանք գտնվում էին Իռլանդիայում, երբ ամուսնացան, հարսանիքը աղմկահարույց էր, մամուլը դեռ երկար ժամանակ խոսում էր միայն նրանց հարսանիքի թեմայի շուրջ։

1999–2000 թվականներ. Forever ալբոմը, մենակատարի աշխատանք,

Spice Girls 
The Spice Girls խմբի 4 անդաները ելույթ են ունենում իրենց «Holler» երգով Գերմանիայի Քյոլնում, Return of the Spice Girls շրջագայության ժամանակ:

1998 թվականից Spice Girls խումբը սկսեց զբաղվել մենակատարության կարիերայով։ 1999 թվականին Բրաունը, Չիշոլմը և ինչպես նաև խմբի նախկին անդամ՝ Հալիվելը հանդիսատեսին ն երկայացան առանձին-առանձին երաժշտական թողարկումներով՝ որպես մենակատարներ։ Ութ ամիս ձայնագրություններ չանելու ընդմիջումից հետո նրանք նորից հետ վերադարձան ստուդիա 1999 թվականի օգոստոսին։ Ինչպես նրանց մյուս երկու ալբոմները, այն ևս սկզբում մեծ փոփ-ազդեցություն էր թողել, և դրան մասնակցել էր նաև Էլիոթ Քենեդիի արտադրությունը։ Երգը ավելի կատարելագործվեց, երբ ամերիկացի պրոդյուսերներ ինչպիսիք են՝ Ռոդնի Ջերկինսը, Ջիմի Ջեմը և Թերի Լեվիսը, սկսեցին համագորխակցել խմբի հետ։

1999 թվականի դեկտեմբերին Spice Girls խումբը մեկնարկեց Մեծ Բրիտանիայի՝ Christmas in Spiceworld շրջագայությունը Լոնդոն և Մանչեսթեր քաղաքներում, որի ընթացքում նրանք հանդիսատեսին ներկայացրին նոր երգեր երրորդ ալբոմից։ Ութ շոուներից բաղկացած շրջագայությանը մասնակցել է ավելի քան 153,000 մարդ՝ տոմսերի վաճառքից հավաքելով մոտ 5,7 միլիոն դոլար։ Առաջին չորս շոուները, որոնք տեղի են ունեցել Manchester Evening News Arena մարզահամերգային համալիրում հավաքել է 2,6 միլիոն դոլար; Շրջագայության երկրորդ հատվածում խումբը ներկայացրեց ևս չորս շոու Earls Court Arena ցուցադրության և սպորտի կենտրոնում՝ հավաքելով 3,1 միլիոն դոլար։ Տարեսկզբին Spice Girls խումբը ձայնագրեց «My Strongest Suit» երգը Էլթոն Ջոնի և Թիմ Ռայս Աիդայի համար, մի կոնցեպտ ալբոմ, որը դարձավ «Աիդա» մյուզիքլը։ Spice Girls խումբը կրկին ելույթ ունեցավ 2000 թվականի մարտին Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նրանք ստացան Կյանքի (անգլ.՝ “Lifetime Achievement”) մրցանակը։ Հալիվելը ներկա է եղել, բայց չի միացել իր նախկին խմբի ընկերներին բեմում։

2000 թվականի նոյեմբերին Spice Girls խումբը թողարկեց իրենց երրորդ և վերջին՝ «Forever» ալբոմը։ Ավելի բուռն Ռիթմ Ընդ Բլյուզ (անգլ.՝ R&B) ժանրով, որը հանդիսատեսի կողմից անտարբերության արժանացավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն զբաղեցրել է 39-րդ տեղը Billboard 200 ալբոմների աղյուսակում։ Մեծ Բրիտանիայում այն թողարկվել է հենց այդ նույն շաբաթ, ինչ Westlife խմբի Coast to Coast ալբոմը, և աղյուսակում տեղ գտած մրցակիցների միջև մրցակցությունը լայնորեն տարածվեց լրատվամիջոցների կողմից; Westlife տղաների խմբի ալբոմը զբաղեցնում է աղյուսակի առաջին համարը, իսկ Spice Girls խումբը զբաղեցնում է երկրորդ համարը։ Գլխավոր սինգլը՝ կրկնակի A-երկկողմյան «Holler»/«Let Love Lead the Way» երգը, դարձավ Spice Girls խմբի իններորդ բրիտանական համար մեկ հիթ երգը։ Այնուամենայնիվ, այն չկարողացավ մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Billboard Hot 100 սինգլների աղյուսակ, փոխարենը զբաղեցրեց յոթերորդ տեղը Bubbling Under Hot աղյուսակի 100 տեղը և 31-րդ տեղը Hot Dance Music/Club Play աղյուսակում։ The Spice Girls խմբի միակ գլխավոր կատարումը սինգլի համար եղել է 2000 թվականի նոյեմբերին MTV Եվրոպայի Երաժշտական մրցանակաբաշխության ժամանա կ։ Ընդհանուր առմամբ, Forever ալբոմը ունեցավ խմբի նախորդ ալբոմների վաճառքի միայն մի փոքր մասը՝ վաճառելով չորս միլիոն օրինակ։ Spice Girls խումբը դադարեցրեց գովազդային գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերին, քանի որ նրանք սկսեցին անորոշ ընդմիջումներ տալ, կենտրոնանալ իրենց մենակատարության կարիերայի վրա։ Նրանք պնդում էին, որ խումբը չի բաժանվում։

2007–2008 թվականներ.Spice Girls խմբի և մեծագույն հիթերի վերադարձը

Spice Girls 
Spice Girls խմբի անդամները կատարում են «Wannabe» երգը՝ որպես իրենց Return of the Spice Girls շրջագայության վերջին համարը, Air Canada կենտրոնում, Տորոնտոյում:

2007 թվականի հունիսի 28-ին Spice Girls խումբը, խմբի հետ նաև Հալիվելը, մամուլի ասուլիս անցկացրեց O2 Արենա ստուդիոյում՝ բարձրացնելով իրենց ՝ համաշխարհային համերգային շրջագայության համար վերամիավորվելու մտադրության մասին, որը կանվանեն «Spice Girls աղջիկների վերադարձը » (անգլ.՝ Return of the Spice Girls): Վերակազմավորման ծրագիրը երկար ժամանակ շահարկվում էր զանգվածային լրատվամիջոցների կողմից, երբ նախկինում Live 8-ի և Concert for Diana-ի կազմակերպիչների փորձերը վերամիավորեն խումբը որպես հինգ անձից բաղկացած խումբ։ Նաև նշվում է, որ խմբի յուրաքանչյուր անդամ վճարվել է 10 միլիոն ֆունտ (20 միլիոն դոլար)՝ վերամիավորման շրջագայությունն անելու համար։ «Giving You Everything» վերամիավորման մասին պաշտոնական վավերագրական ֆիլմը, նկարահանել է Բոբ Սմիթոնը և առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2007 թվականի դեկտեմբերի 16-ին Ավստրալիայի Fox8 հեռուստաալիքով, որին հաջորդել է BBC One հեռուստաալիքով ցուցադրումը Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 31-ին։

Return of the Spice Girls շրջագայության լոնդոնյան առաջին հանդիպման տոմսերի վաճառքը սպառվել է 38 վայրկյանում։ Հաղորդվել է, որ խմբի պաշտոնական կայքում տոմսերի համար ավելի քան մեկ միլիոն մարդ գրանցվել է միայն Մեծ Բրիտանիայում և ավելի քան հինգ միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ 16 լրացուցիչ հանդիպումներ ավելացվեցին Լոնդոնում, և բոլոր տոմսերը վաճառվեցին ընդհամենը մեկ րոպեում։ Միացյալ Նահանգներում Լաս Վեգասում, Լոս Անջելեսում և Սան Խոսեում կայանալիք միջոցառման տոմսերը նույնպես սպառվել են, ինչից հետևություն կարող ենք անել, որ լրացուցիչ հանադիպումներ ավելացվեցին։ Հավելյալ հայտարարվեց, որ Spice Girls խումբը ելույթ կունենա Չիկագոյում, Դեթրոյթում և Բոստոնում, ինչպես նաև հանդիպումներ կունենա Նյու Յորքում՝ երկրպագուների պահանջները բավարարելու համար։ Շրջագայության սկզբնակետ հանդիսացավ Վանկուվերը 2007 թվականի դեկտեմբերի 2-ին, որտեղ Spice Girls խումբը ելույթ ունեցավ 15000 հոգանոց հանդիսատեսի առջև՝ երգելով 20 երգ և փոխելով հանդերձանքը ընդհանուր առմամբ ութ անգամ։ Շրջագայության վաճառքի հետ մեկտեղ Spice Girls խումբը թույլտվություն ստացավ  իրենց անունը և կերպարը ցուցադրել Tesco սուպերմարկետների ցանցի պատուհաններին։

Spice Girls խմբի վերադարձի ՝ «Headlines (Friendship Never Ends)» սինգլը հայտարարվեց որպես Children in Need բարեգործական ծրագրի սինգլ 2007 թվականի համար և թողարկվեց նոյեմբերի 5-ին։ Spice Girls խմբի առաջին հրապարակային ելույթը տեղի ունեցավ Victoria's Secret  նորաձևության շոուի ժամանակ, որտեղ նրանք կատարեցին երկու երգ՝ 1998 թվականի «Stop» սինգլը և իրենց մեծագույն հիթերից մեկի՝ «Headlines (Friendship Never Ends)» ալբոմի առաջատար սինգլը։ Շոուն նկարահանվել է CBS ընկերության կողմից 2007 թվականի նոյեմբերի 15-ին, որպեսզի 2001 թվականի դեկտեմբերի 4-ին հեռարձակվի։ Նրանք նաև 2007 թվականի նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսում կենդանի կատարեցին իրենց երկու երգերն էլ BBC Children in Need հեռուստամարաթոնի համար։ «Headlines (Friendship Never Ends)» երգի թողարկումը Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը՝ դարձնելով այն խմբի ամենացածր վարկանիշ ունեցող բրիտանական սինգլը մինչ օրս։ Ալբոմը զբաղեցրել է երկրորդ տեղը Մեծ Բրիտանիայի ալբոմների աղյուսակում։ 2008 թվականի փետրվարի 1-ին հայտարարվեց, որ անձնական և ընտանեկան պարտավորությունների պատճառով նրանց շրջագայությունը կավարտվի Տորոնտոյում 2008 թվականի փետրվարի 26-ին, ինչը նշանակում է, որ շրջագայությունները դեպի Պեկին, Հոնկոնգ, Շանհայ, Սիդնեյ, Քեյփթաուն և Բուենոս Այրես չեղյալ են հայտարարվել։

Շրջագայությունը 2007-2008 թվականների ամենաշատ եկամուտ ունեցող համերգն էր, որը գնահատվում էր որպես տասներկու ամիսների ամենաեկամտաբերն էր։ Այն ավարտվեց 2008 թվականի ապրիլին. ստացավ միայն 107,2 միլիոն դոլար տոմսերի վաճառքից և գովազդներից, իր հովանավորությամբ և գովազդային գործարքներով ընդհանուր գումարը հասնում է մոտ 200 միլիոն դոլարի։ Շրջագայության 17 գիշերների ընթացքում վաճառված տոմսերիքանակով առաջատարը Լոնդոնի O2 Արենա ստուդիան էր, որի շաույթը կազմում էր 16,5 միլիոն ֆունտ (33 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ինչպես նաև այն հավաքել էր 256,647 հանդիսատես և շահել 2008 թվականի Billboard Touring մրցանակը Top Boxscore-ի համար։ Խմբի վերադարձը նրանց բերեց նաև մի շարք այլ մրցանակներ, ներառյալ Capital Music Icon մրցանակը, Glamour մրցանակը լավագույն խմբի համար և Vodafone Live երաժշտական մրցանակը լավագույն կենդանի ելույթով վերադարձի համար, որոնցից վերջինում նրանք հաղթեցին Լեդ Զեփելին (անգլ.՝ Led Zeppelin) տղաների խմբին և Լեդ Զեփելինի նման այլ ՝ Սեքս-ատրճանակներ (անգլ.՝ Sex Pistols)  խմբին։

2010, 2012 թվականներ. Viva Forever-ը և Լոնդոնի Օլիմպիական խաղերը

Spice Girls 
Spice Girls-ը Viva Forever-ում: պրեմիերայի երեկո, 2012 թ

2010 թվականին Brit մրցանակաբաշխության ժամանակ Spice Girls խումբը հատուկ մրցանակ ստացավ «30-րդ տարվա լավագույն կատարում» անվանակարգում։ Մրցանակը տրվել է 1997 թվականին Brit մրցանակաբաշխության «Wannabe» և «Who Do You Think You Are» կատարումների համար, իսկ խմբի անունից Սամանթա Ֆոքսի մրցանակը ստացել են Գերի Հալիվելը և Մել Բին։

Այդ տարի Spice Girls խումբը համագործակցեց Ֆուլերի, Ջուդի Քրեյմերի և Ջենիֆեր Սոնդերսի հետ՝ մշակելու բեմական ՝ Viva Forever! մյուզիքլը։ ABBA խմբի Mamma Mia! Մյուզիքլի նման, Viva Forever! Մյուզիքլը օգտագործել է խմբի երաժշտությունը յուրահատուկ պատմություն ստեղծելու համար։ 2012 թվականի հունիսին, մյուզիքլը գովազդելու համար, Spice Girls խումբը գավաքվեց St. Pancras Renaissance London հյուրանոցում՝ մամուլի ասուլիսի համար, որտեղ ուղիղ տասնվեց տարի առաջ նկարահանվել էր «Wannabe» երգի երաժշտական տեսահոլովակը։ Նրանք նաև հանդես եկան Spice Girls' Story: Viva Forever! վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվեց 2012 թվականի դեկտեմբերի 24-ին ITV1 հեռուստաալիքով։ Viva Forever!  Մյուզիքլի պրեմիերան տեղի ունեցավ Ուեսթ Էնդի Պիկադիլի թատրոնում 2012 թվականի դեկտեմբերին, Spice Girls խմբի բոլոր հինգ անդամներիի մասնակցությամբ։ Այն քննադատների կողմից մատի փաթաթան դարձավ և փակվեց յոթ ամիս հետո՝ առնվազն 5 միլիոն ֆունտ ստեռլինգ վնասով։

2012 թվականի օգոստոսին Spice Girls խումբը վերամիավորվեց՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ«Wannabe» և «Spice Up Your Life» երգերի միացումը կատարելու համար։ Նրանց կատարումը հավանության արժանացավ  և դարձավ Օլիմպիական խաղերի ամենաշատ Թվիթթերյան պահում ունեցող նյութը ունենալով հարթակում րոպեում ավելի քան 116,000 թվիթթներ։

2016, 2018–2019 թվականներ։ G.E.M և Spice World շրջագայությունը

Spice Girls 
Spice Girls-ը (առանց Բեքհեմի) ելույթ է ունենում Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում, 2019 թվականի հունիսին:

2016 թվականի հուլիսի 8-ին Բրաունը Բանթոնի և Հալիվելի հետ միասին թողարկեցին տեսահոլովակ նշելով խմբի ամենահայտնի սինգլներից մեկի Wannabe երգի 20 ամյակը և ներկայացրեցին իրենց նորույթները, որը բաղկացած էր երեք մասից։ Բեքհեմը և Չիշհոլը ցանկություն չհայտնեցին մասնակցելու, սակայն իրենց հավանությունը տվեցին այս գաղափարին։ Նոյեմբերին համացանցում հայտնվեց եռյակի նոր՝  Song for her երգը, որը պետք է դառնար վերամիավորման սկիզբը։ Վերամիավորումը, սակայն, չկայացավ Հալիվելի հղիության հետևանքով։

2018 թվականի վերջին խումբը կրկին հայտարարեց վերամիավորման մասին, որն արդեն երրորդն էր։ Հայտարարվեց նաև սպասվող շրջագայության մասին, որի տոմսերը պլանավորված էր վաճառքի հանել 2018 թվականի նոյեմբերից։ Նաև պարզ դարձավ, որ խումբը կներկայանա քառյակով, քանի որ Բեքհեմը հրաժարվել էր շրջագայությունից։ Հրաժարվելու պատճառը իր նորաձևության բիզնեսի հետ կապված պարտավորություններն էին։ Լուրեր են պտտվում այն մասին որ այս շրջագայության համար խմբի յուրաքանչյուր անդամ ստացել է 12 միլիոն ֆունտ։

2019 թվականի մայիսի 24-ին սկսվեց խմբի Spice World –2019 շրջագայությունը։ Այն իր սկիզբը դրեց Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Դուբլինի Croke Park մարզադաշտում։ Շրջագայության ավարտի վայրը ևս մեկ անգամ դարձավ Լոնդոնի «ՈՒեմբլի» մարզադաշտը, այնտեղ կայացան երեք համերգներ, որոնցից վերջինը՝ 2019 թվականի հունիսի 15-ին։ Ավելի քան 13 համերգ անցկացրեց խումբը շրջագայության ընթացքում, հավաքեց 700,000 հանդիսատես և միայն տոմսերի վաճառքից կարողացավ վաստակել մոտ 78,2 միլիոն դոլար։ Ուեմբլի մարզադաշտում կայանալիք համերգի տոմսերը ընդամենը երեք գիշերվա ընթացքում սպառվեցին։ Այս համերգը տարվա ամենամեծ եկամուտը ապահովեց Ուեմբլիի համար և հավաքեց 221,971 հանդիսատես, շահելով 2019 թվականի Billboard Live երժշտության մրցանակաբաշխության Top Boxscore անվանակարգը։ Աննա Նիկոլսոնը The Guardian լրատվակայքում գրել էր շրջագայության մասին հետևյալը “Չնայած վաղ համերգների ընթացքում եղած ձայնային խնդիրների, որպես լավ հիշողության մաս, համերգներն ավելի լավը չէին կարող լինել։”:

Շրջագայության հետ համատեղ խումբը սկսեց համագործակցել «Mr.Men» գրքերի ֆրանշիզայի հետ, ստեղծվեցին ածանցյալ ապրանքներ նախատեսված վաճառքի համար, ինչպիսիք են՝ գրքերը, բաժակները, պայուսակները, բաժակի տակդիրները և այլն։ 2019 թվականի հունիսի 13-ին պարզ դարձավ, որ Paramount Animation կինոընկերությունը համձայնություն է տվել Spice Girls խմբի անիմացիոն ֆիլմի նախագծի սկզբին՝ իր թե՛ հին և թե՛ նոր երգերով։ Նախագծի պրոդյուսեր կհանդիսանա Սայմոն Ֆուլերը, իսկ սցենարիստները կլինեն՝ Կարեն Մաք Քուլլան և Քրիստեն Սմիթը։ Նախագծի տնօրենի մասին հայտարարություններ չեն եղել։

2020 թվական. ներկայիս Spice25 և Spiceworld25

«Wannabe» երգի 25-ամյակի կապակցությամբ 2021 թվականի հուլիսին թողարկվեց EP, որը ներառում էր նախկինում չթողարկված ցուցադրություններ։ Հոկտեմբերի 29-ին Spice Girls խումբը թողարկեց Spice25 ալբոմը՝ Spice-ի լյուքս վերաթողարկումը, որը պարունակում էր նախկինում չթողարկված ցուցադրություններ և ռեմիքսներ։ Լյուքս թողարկումը ցույց տվեց, որ ալբոմը կրկին զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի ալբոմների աղյուսակի հինգերորդ տեղը։

2022 թվականի սեպտեմբերի 27-ին Spice Girls խումբը հայտարարեց Spiceworld25 երաժշտական ալբոմի թրեքների ցուցակը, որը 1997 թվականի իրենց Spiceworld ալբոմի 25-րդ հոբելյանական թողարկումը։ Նոր հավաքածուն պարունակում է նախկինում չթողարկված երգերի կենդանի տարբերակները և ռեմիքսները, ինչպես նաև նախկինում հասանելի B-կողմյան «Walk of Life» և «Outer Space Girls» երգերը և մեկ մեգամիքս։ Նրանց 1997 թվականի «Step to Me» երգը առաջին անգամ թողարկվեց թվային տարբերակով՝ ալբոմի անոնսի նույն օրը։ «Step to Me» երգն ի սկզբանե թողարկվել էր 1997 թվականին՝ որպես Պեպսիի ընկերության գովազդի մի մաս, որտեղ երկրպագուները կարող էին ստանալ սինգլի ձայնասկավառակը, եթե հավաքեին շշերի բավականաչափ կափարիչներ։ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Spice Girls խումբը թողարկեց «Spice Up Your Life» տեսահոլովակի այլընտրանքային տարբերակը՝ օգտագործելով նախկինում չօգտագործված կադրերը՝ երգի կենդանի տարբերակի հետ մեկտեղ։ Spiceworld25 ալբոմը թողարկվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին։ Կրկնակի թողարկումը զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի ալբոմների աղյուսակում։

Արվեստագիտություն

Երաժշտական ոճ

Ըստ Allmusic կայքում հայտնված նյութի՝ երաժշտության քննադատ Սթիվեն Թոմաս Էրյուայնը խմբի մասին ասել է՝ « “Spice Girls խումբը, որպես երաժշտական հիմք օգտագործում է փոփ երաժշտությունը, սակայն նրանց երգերի ներշնչումը աննախադեպ անկախ է և ֆեմինիստական, որը հավասարազոր է Մադոննայի հեղափոխական ալտերնատիվ ռոք կատարումներին։”: Spice Girls խմբի երգերը ներառում էին մի շարք երաժշտական ժանրեր, որոնք Հալիվելը բնութագրում էր որպես խմբի յուրաքանչյուր անդամի էկլեկտիկ երաժշտական ճաշակի միաձուլում, բայց երաժշտական հիմքը մնում էր փոփը։ Չիշոլմն ասել է «Մեզնից ամեն մեկը ունի իր երաժշտական նախասիրությունները և իր սիրելի արտիստը։ Մադոննան մեծ ազդեցություն ուներ TLC խմբի վրա և մենք միշտ հետևվում էինք նրանց տեսահոլովակներին»: Խմբի հիմնական գործընկերը իրենց առաջին երկու ալբոմները թողարկելուց եղել է պրոդյուսերական կազմակերպություն, որը հայտնի է Absolute անունով, այն կազմված էր Փոլ Ուիլսոնի և Էնդի Ուոթկինսի դուետից։ Absolute կազմակերպությունը ի սկզբանե հրաժարվում էր աշխատել խմբի հետ, քանի որ մեծապես կենտրոնանում և համգործակցում էր R&B ժանրը ներկայացնող արտիստների և խմբերի հետ։ Ուիլսոնն ասում էր, որ Spice Girls խմբի երգերը ունեն շատ փոփային հնչողություն և նման չեն R&B ժանրին։ Ինչպես նաև նա ասել է, որ խումբը R&B ժանրում սխալ երաժշտռական հնչողություն ունի։

Rolling Stones կազմակերպության լրագրող Դեյվիդ Սինքլերը թողարկեց գիրք Spice Girls խմբի մասին, վերնագրելով այն “Wannabe. ինչպես Spice Girls խումբը նորից հայտնագործեց փոփ երաժշտությունը”։ Լրագրողը իր գրքում գրում է, որ Spice Girls խմբի երգերում կար բնատուր հիասքանչություն, որը սակայն մնաց չգնահատված։ Նշվում էր նաև որ խումբը չի օգտագործել այն տիպիկ 1990-ականների Westlife և Boyzone բոյբենդերի բալլադային երաժշտությունը և աննկատ մոդուլացիաները։

Լիրիկական թեմաներ

Spice Girls 
Բեքհեմը և Բանթոնը կատարում են «2 Become 1» երգը Լաս Վեգասում 2007 թվականի դեկտեմբերի 11-ին: Երգ, որը վերաբերում է անվտանգ սեռական հարաբերությունների կարևորությանը, գովասանքի է արժանացել իր սեռական հարաբերությունների վերաբերյալ դրական ուղերձի համար:

Spice Girls խմբի երգերը նպաստում են կանանց ուժին ու համերաշխությանը:Հաշվի առնելով իրենց թիրախային լսարանի երիտասարդ տարիքը՝ The Independent օրաթերթի Լյուսի Ջոնսը ասաց, որ Spice Girls խմբի երգերը կործանարար էին իրենց ժամանակի համար. «Երգի բառերը ավելի շատ ակտիվացնող էին, քան հանգստացնող՝ գրպանահատում, կողոպուտ, այն ամենը, ինչ սովորեցրել են փոքրիկ աղջիկներին երբեք չանել։ Հենց հիմա կանգ առեք, շատ շնորհակալ եմ», «Ի՞նչ եք կարծում, ով եք դուք»։ «Ես ձեզ կասեմ, թե ինչ եմ ուզում, ինչ եմ իրականում ուզում»։ Երաժշտագետ Նիկոլա Դիբենը բերեց «Say You'll Be There» երգը որպես օրինակ այն բանի, թե ինչպես են Spice Girls խմբի անդամները հակադարձել ավանդական գենդերային դերերն իրենց երգերում՝ պատկերելով սիրահարված տղամարդու և չափից շատ զգացմունքներ դրսևորող կնոջ և աղջկա, ով մնում է անկախ և վերահսկողության տակ։ The Spice Girls խումբը շեշտել է քույրության կարևորությունը ռոմանտիկայի փոխարեն այնպիսի երգերում, ինչպիսին է «Wannabe» երգը, և ընդունել են անվտանգ սեռական հարաբերությունները «2 Become 1» երգում։

Լորեն Բրավոն, «Ի՞նչ կանեին Spice խմբի աղջիկները. Ինչպիսի՞ն է մեծանում աղջիկների սերունդը» (անգլ.՝ What Would the Spice Girls Do?: How the Girl Power Generation Grew Up (2018)) գրքի հեղինակը պարզել է, որ նույնիսկ երբ Spice Girls խմբի անդամները երգում էին ռոմանտիկայի մասին, երգի կարգախոսն էր ՝ «հաճելի խուսափում»՝ ի տարբերություն բաժանումների և անպատասխան սիրո մասին երգերի, որ փոփ այլ աստղեր այն ժամանակ երգում էին։ Գրելով Bustle-ի համար՝ Թեյլոր Ֆերբերը գովաբանել է կանանց գրած բառերը, որոնք իրենց ժամանակից առաջ են՝ պատճառաբանելով այնպիսի երգերի լավատեսությունը, ինչպիսիք են «Spice Up Your Life», «Last Time Lover» և «Naked» երգերի սեռական կապի մասին դրական տրամադրվածությունը։ Ֆերբերը եզրափակեց. «Ընկերության, սեռական հարաբերությունների, սիրավեպի և կյանքի մասին գրված նրանց բոլոր երգերի միջև «Spice Girls»խմբի գրեթե բոլոր երաժշտության հիմնական թեման առաջին հերթին ինքդ քեզ սիրելն էր»։

Վոկալ մշակումներ

Ի տարբերություն Spice Girls խմբին նախորդող փոփ խմբերին, նրանք չունեին գլխավոր մենակատար, ում մնացյալ անդամնորը կձայնակցեին։ Խմբի բոլոր անդամները երգում էին հավասարազոր։ Քանի որ խումբը չէր համաձայնում ունենալ մեկ գլխավոր երգիչ, յուրաքանչյուր երգ բաժանվում էր հինգ մասի և դրա վրա աշխատում էին այնքան, որ բոլոր հինգ ձայները ներդաշնակ հնչեն իրար հետ։ Խումբը բախվեց քննադատության, քանի որ այս մարտավարությունը նշանակում էր, որ ոչ ոք չի կարող առանձնանալ և տարբերվել։ Սինքլերը, սակայն, ուներ իր կարծիքը այս հարցի շուրջ, ըստ որի՝ “Սա իրականում խելացի տարբերակ էր, ինչը երաշխավորում էր առավելագույն ազդեցություն և օգուտ խմբի համար։”:

Spice Girls-ի նախկին վոկալ մարզիչ՝ Պեպի Լեմերը խոսելով խմբի անհատական ձայների մասին ասում էր՝ դրանք տարբերվող և հեշտ տպավորվող ձայներ էին։ Բանթոնի ձայնը «թեթևություն» է արտահայտում իսկ Բրաունի և Չիշոլմի ձայներն՝ «հոգեբանական ազդեցություն» ունեն, ասում էր նա։ Կենսագիր Շոն Սմիթը մեջբերում է Չիշոլմին, որպես վոկալիստ առանց որի խումբը չէր կայանա։ Ըստ Սինքլերի՝ թեև Չիշոլմի գովազդային հնչողությունը Spice Girls խմբի որոշ երգերի տարբերակիչ հատկանիշն է, սակայն, նրա ձայնը մնացած անդամների հետ ձայնագրության ժամանակ ունեցել է աննշան հնչողության տարբերություն։

Խմբում վոկալային մասը հավսարապես բաշխվում էր երաժշտագործ Նիկոլա Դիբենը։ Որոշ ժամանակ անց ի հայտ եկավ հետաքրքիր անհավասարություն բաշխման մեջ։ Դիբենը բաշխում էր երգի ոճային մասերը՝ համապատասխանեցնելով դրանք ռասայական և սոցիալ-տնտեսական ֆոնի հետ կապված որոշակի կարծրատիպերի։ Ըստ Դիմբենի՝ խմբի սինգլներում արտահայտիչ արտասանական մասերը մեծամասմբ տրվում էին Բրաունին՝ խմբի միակ սևամորթ անդամին,կամ Չիշոլմին, ում Դիբենը դասում էր սպիտակամորթ բանվոր դասակարգին։ Սա հակադրվում էր Բեքհեմին հատկացված ավելի լիրիկական հատվածներին, որոնց Դիբենը դասում էր որպես սպիտակ միջին դասի։

Երգահանություն

Spice Girls խմբի անդամներից ոչ ոք երաժշտական որևէ գործիքի չէր տիրապետում, սակայն իրենց բոլոր երգերի համահեղինակներն էին։ Խմբի երկարաժամկետ գործընկերներից մեկի՝ Ռիչարդ Ստենարդի խոսքերով աղջիկները ունեին երգ գրելու երկու մարտավարություն։ Առաջինի դեպքում, երբ գրվում էին բալլադներ և լիրիկական ստեղծագործություններ դա կատարվում էր ավանդաբար առանց առանձնահատուկ գործողությունների։ Մինչդեռ Wannabe-ի նման երգերը գրվում էին խմբի խելագար էներգետիկան միասին օգտագործելու շնորհիվ։ Էլլիոթ Քենեդին, ով հանդիսանում էր խմբի մշտական համահեղինակներից մեկը նկարագրեց՝ Spice Girls-ի հետ իր աշխատանքային փորձը «արագ ու կարճ էր»։ Նա նկարագրեց իրենց հետ աշխատելու իր փորձը։

Տասը րոպե անց երգն արդեն պատրաստ էր, այնուհետև ձայնագրության ընթացքում երգն անցնում է մի քանի ճշգրտումներ։ Ձայնագրության ժամանակ կարող է փոխվել երգի տոնայնությունը բայց դրանից երգի հնչողությունը միայն կլավանա։ Այս ամենը կատարվում է շատ արագ և սահուն, աղջիկները միշտ վստահ են իրենց արածի մեջ և կատարում են ամենինչ անվրեպ։

Absolute-ի Փոլ Ուիլսոնը հիշեց միասին երգ գրելու մի փորձ, երբ ինքը և Ուոթկինսը պատասխանատու էին բեք-թրեքը գրելու համար, որից հետո խումբը գրում էր երգի բառերը։ Ըստ Ուիլսոնի նրանք միշտ ունեին տարօրինակ կարողություն հորինելու արտասովոր խոսքեր։ Երգեր գրելու ժամանակ նրանք արդեն պատրաստ էին լինում դրան ավելացնել պարային համարներ և պատրաստ էին արդեն փորձելու։ Նրանք գիտեին թե ինչի մասին են ուզում գրել, ինչ են ուզում արտահայտել իրենց երգով առաջին իսկ օրվանից։ Որևիցե մեկը չէր կարող փոխել նրանց մտադրությունները։ Խմբի կարիերայի սկզբում ձևավորվեց և սահմանվեց ստացվող հոնորարների խիստ բաժանում 50/50-ի չափով իրենց և երգերի հեղինակ հանդիսացող իրենց գործընկերների միջև։ Ինչպես մնացյալ բոլոր դեպքերում այս հարցում էլ նրանք հաստատակամ էին միմյանց միջև պետք էր հավասարություն պահպանել։ Սինքլերն ասում էր.

Իրենց միջև գործարքը խիստ հնգակողմ բաժանում էր, բոլոր երգերի համար ստացած հեղինակային հոնորարները բաժանվում էին հինգ հավասար մասի անկախ նրանից, թե խմբի որ անդամն ինչ ներդրում է ունեցել որևէ կոնկրետ երգի համար։ Բացի կառավարման հեշտացումից և կոնֆլիկներից խուսափելուց, սա նաև միասնության խորհրդանշություն էր, որը Spice Girls-ի փիլիսոփայության կարևորագույն մասն էր։

Սինքլերը բացահայտեց Հոլիուելին որպես Spice Girls-ի երգերի գաղափարների հիմանաղբյուր, ներառյալ խմբի երգերի մեծամասնության գաղափարները և ելակետերը։ Թիմ Հուոսն, ով աշխատում էր խմբի հետ, նրանց ակրիերայի սկզբից ասաց, որ Հալիուելի ուժը տեքստեր գրելու մեջ էր, նա պատասխանատու էր երգերի 60-70% տեքստերի համար։ Խմբի գործընկերները խմբի մյուս անդամներին սխալմամբ համարում են ավելի ակտիվ մասնակաից քան Հալիվելին իրենց երգերի և մեղեդիների ներդաշնակությունը կառուցելիս։ Մեթ Ռոուն, ով մի քանի երգ է գրել Spice Girls-ի հետ, համաձայնել է, որ Հալիվելը հատկապես լավն է, երբ խոսքը վերաբերում է բառերը գրելուն և «Viva Forever»-ի խոսքերը վերագրում է նրան։ Չնայած որ խմբի բոլոր մասնակիցներն էլ աշխատել էին երգի ստեծման վրա։

Մշակութային ազդեցություն և ժառանգություն

Փոփ երաժշտության վերածնունդ և աղջիկների խմբերի պայթյունը

Spice Girls խումբը հայտնվեց երաժշտական ասպարեզում այն ժամանակ, երբ ալտերնատիվ ռոքը, հիփ-հոփը և R&B-ն գերիշխում էին համաշխարհային երաժշտական հիթ-շքերթներում։ 1996թ. մայիսին խմբի առաջին հարցազրույցում Հալիվելն ասաց Music Week-ին. «Մենք ցանկանում ենք վերադարձնել փոփի հմայքը, ինչպիսին Մադոննան ուներ, երբ մենք փոքր էինք։ Փոփը ֆանտազիայի և պատասխանատվությունից խուսափելու մասին է, բայց շատ հիմարություններ կան այդ ժամանակներում։ Ժամանակակից փոփ ֆենոմենը, որը ստեղծեցին Spice Girls խմբի անդամները, վերագրվում էր երաժշտության լանդշաֆտի փոփոխությանը՝ փոփ երաժշտության ժանրը վերակենդանացնելով՝ առաջացնելով 1990-ականների վերջի և 2000-ականների վաղ պատանիների փոփ ակտերի համաշխարհային ալիք, ինչպիսիք են Բեքսթրիթ բոյս, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան և NSYNC-ը։

Spice Girls-ին են վերագրվում նաև նրանցից հետո եկած աղջիկ խմբերի և կին երգչուհիների համար ճանապարհ հարթելը : Ի տարբերություն նախորդ աղջիկների խմբերի, ինչպիսիք են Andrews Sisters-ը, որոնց թիրախային շուկան տղամարդ գնորդների ռեկորդային քանակն էր, Spice Girls-ը վերաիմաստավորեց աղջիկների խմբի հայեցակարգը՝ փոխարենը գրավելով երիտասարդ կին երկրպագուների բազայի ուշադրությունը։ Մինչ Spice Girls-ը, բազում աղջիկների խմբեր, ինչպիսին է Bananarama խումբը, հիթ սինգլներ են ունեցել Մեծ Բրիտանիայում, բայց նրանց ալբոմների վաճառքը հիմնականում այդքան էլ շատ չէր։ Այն ժամանակ բրիտանական երաժշտական արդյունաբերության մեջ ընդունված էր, որ բոլոր աղջիկների փոփ խմբերը չեն աշխատի, քանի որ և՛ աղջիկները, և՛ տղաները այս հայեցակարգը չափազանց սպառնալի էին համարում։ Պատանիների ամսագրերը, ինչպիսիք են Smash Hits-ը և Top of the Pops-ը, սկզբում հրաժարվեցին ցուցադրել Spice Girls խմբին՝ ենթադրելով, որ աղջիկների խումբը չի գրավի և հետաքրքրի իրենց կին ընթերցողներին։ Spice Girls-ի հսկայական առևտրային առաջընթացը կոտրեց կարծրատիպերը՝ հանգեցնելով աղջիկների նոր խմբերի աննախադեպ պայթյունի 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։

Մինչ մենեջերներն ու ձայնագրման լեյբլները փորձում էին գտնել հաջորդ Spice Girls-ին, 1999-ին Մեծ Բրիտանիայում բացվեցին աղջիկների մոտ 20 նոր խմբեր, որին հաջորդեցին ևս 35-ը հաջորդ տարի։ Այս ժամանակահատվածում ի հայտ եկած խմբերից են՝ All Saints, B*Witched, Atomic Kitten, Girl Thing, Girls@Play, Girls Aloud և Sugababes խմբերը, որոնք բոլորն էլ հույս ունեն Spice Girls խմբի նման հասնել հաջողության : Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից դուրս աղջիկների խմբերը, ինչպիսիք են Նոր Զելանդիայի TrueBliss-ը, Ավստրալիայի Bardot-ը, Գերմանիայի No Angels-ը, իսպանական Bellepop-ը, ԱՄՆ-ի Cheetah Girls-ը, ինչպես նաև հարավկորեական Baby Vox-ը և f(x) նույնպես ստեղծվել են Spice Girls-ի օրինակով։

21-րդ դարի աղջիկների խմբերը, ներառյալ Pussycat Dolls-ը, 2NE1-ը, Girls' Generation-ը, Little Mix-ը, Fifth Harmony-ն և Haim-ը, շարունակում են համարել Spice Girls-ին որպես ազդեցության հիմնական աղբյուր։ Մենակատար կին արտիստներից, ովքեր ենթարկվել են խմբի նմանատիպ ազդեցության, օրինակ՝ Ջես Գլինը, Ֆոքսը, Ալեքսանդրա Բուրկը, Չարլի ԷքսՍիԷքս,, Ռիտա Օրան, Բիլլի Այլիշը և Բեյոնսեն։ 2005 թվականի իր «Reflections» համերգաշարի ժամանակ ֆիլիպինացի գերաստղ Ռեգինե Վելասկեսը կատարեց Spice Girls-ի հինգ երգերի միախառնում, որպես հարգանքի տուրք խմբին, որն, ըստ նրա, մեծ ազդեցություն է ունեցել իր երաժշտական կարիերայի վրա։ Դանիացի երգիչ-երգահան -ն որոշել է զբաղվել երաժշտությամբ՝ մանուկ հասակում հեռուստացույցով Spice Girls-ին դիտելուց հետո՝ 2014 թվականին տված հարցազրույցում ասելով. «Ես միայն ու միայն նրանց պետք է շնորհակլ լինեմ, կամ, գուցե, մեղադրեմ այն բանի համար, որ երգչուհի եմ դարձել»։ Գրեմմիի 15-ակի մրցանակակիր երգչուհի-երգահան Ադելը նշում է, որ Spice Girls-ը մեծ ազդեցություն է թողել երաժշտության հանդեպ իր սիրո և կրքի վրա՝ նշելով, որ «նրանք ինձ դարձրին այն, ինչ ես այսօր կամ»։

Աղջիկների ուժը

Spice Girls 
Spice Girls խմբի 4 անդամները կատարում են «Wannabe»-ն 2019 թվականի հունիսի 15-ին: Երգը դարձել է խմբի «աղջիկների ուժի»մանիֆեստի խորհրդանիշը:

Համապատասխանելով իրենց «աղջիկների ուժի» մանիֆեստին, Spice Girls-ի երգերը գովեստի են արժանացել «ընկերության և քույրության մասին իսկապես զորացնող հաղորդագրություններ փոխանցելու համար», ինչը նրանց առանձնացնում է տիպիկ սիրային երգերից, որոնք երգում էին իրենց փոփ ժամանակակիցները։ Billboard ամսագիրը ասում է, որ նրանց երգերը «ցուցադրում են իրական, ոչ մրցակցային կանացի ընկերությունը»՝ հավելելով, որ Spice Girls-ի հաղորդագրությունները լավ են պահպանվել՝ համեմատած այն բառերի հետ, որոնք երգել են ավելի ուշ աղջիկների խմբերը, ինչպիսիք են Pussycat Dolls-ը։ Խմբի դեբյուտային «Wannabe» սինգլը վերանվանվել է որպես «աղջիկների իշխանության օրհներգ»։ 2016 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը մեկնարկեց #WhatIreallyWantGlobalGoals արշավը՝ նկարահանելով «Wannabe» երաժշտական տեսահոլովակի ռեմեյքը՝ ընդգծելու գենդերային անհավասարության խնդիրները, որոնց բախվում են կանայք ամբողջ աշխարհում։ Ի պատասխան ռեմեյքի՝ Բեքհեմն ասել է. «Որքա՜ն խորհրդանշական է, որ 20 տարի անց Spice Girls-ի աղջիկների ուժի ժառանգությունն օգտագործվում է միանգամայն նոր սերնդին խրախուսելու և հզորացնելու համար»։

2017-ին People's Choice Awards-ի 43-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բլեյք Լայվլին իր «Լավագույն դրամատիկ դերասանուհի» մրցանակը հատկացրեց «աղջիկների ուժին» իր շնորհակալական խոսքում։ Նա վերագրել է Spice Girls-ին, ասելով. «Նրանց մեջ այդքան ներդաշնակություն կար, չնայած  որ նրանք բոլորն այնքան  տարբեր են, նրանք պատկանում էին իրենց ով լինելուն, վստահ էին իրենց փոխանցած հաղորդագրության մեջ,ես առաջին անգամ էի տեսնում նման ոգու դրսևորում կնոջ կողմից»։ The New York Times-ից Քեյթի Ուիվերը եզրակացրեց. «Մարկետինգային հնարք, թե ոչ, «Աղջիկների ուժը» դարձել էր ինքնիրագործվող մարգարեություն:Հենց այսպես նա եզրափակեց իր գիրքը Spice Girls-ի մասին որը կոչվեց «Spice Girl Generation»:

Սկավառակագրություն

Համերգներ

  • Girl Power! Live in Istanbul (1997)
  • Spiceworld Tour (1998)
  • Christmas in Spiceworld Tour (1999)
  • The Return of the Spice Girls Tour (2007–08)
  • Spice World – 2019 Tour (2019)

Խմբի անդամներ

Ներկայիս անդամներ

  • Մելանի Բրաուն (1994–2000, 2007–2008, 2012, 2016, 2018–present)
  • Էմմա Բանթոն (1994–2000, 2007–2008, 2012, 2016, 2018–present)
  • Մելանի Սի (1994–2000, 2007–2008, 2012, 2018–present)
  • Ջերի Հալիվել (1994–1998, 2007–2008, 2012, 2016, 2018–present)

Նախկին անդամներ

Ժամանակացույց

Spice Girls

Հրապարակումներ

Գրքեր

  • Spice Girls (1997). Girl Power: The Official Book by the Spice Girls. Carlton Books. ISBN 0-233-99165-4.
  • Spice Girls; Cripps, Rebecca; Peachey, Mal (1997). Real Life : Real Spice: The Official Story by the Spice Girls. Zone/Chameleon Books. ISBN 0-233-99299-5.
  • Spice Girls (1997). Geri "Ginger Nutter": Official Spice Girls Pocket Books. Carlton Books. ISBN 0-233-99321-5.
  • Spice Girls (1997). Emma "Baby Talking": Official Spice Girls Pocket Books. Carlton Books. ISBN 0-233-99322-3.
  • Spice Girls (1997). Mel C "Tuff Enuff": Official Spice Girls Pocket Books. Carlton Books. ISBN 0-233-99324-X.
  • Spice Girls (1997). Victoria "The High Life": Official Spice Girls Pocket Books. Carlton Books. ISBN 0-233-99325-8.
  • Spice Girls (1997). Mel B "Don't Be Scared": Official Spice Girls Pocket Books. Carlton Books. ISBN 0-233-99323-1.
  • Spice Girls (1997). Cripps, Rebecca (ed.). Spice World: The Official Book of the Movie. Ebury Press. ISBN 0-091-86420-8.
  • Spice Girls (1999). Forever Spice. Little, Brown and Company. ISBN 0-316-85361-5.

Ամսագրեր

  • Spice Girls; Cripps, Rebecca (1997). «Spice». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 1. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1997). «Girl Power!». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 2. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1997). «Girl Power to the Max». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 3. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1997). «Welcome to Spiceworld». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 4. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1998). «Summer Special». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 5. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1998). «Win! A VIP Trip to Our Concert in New York». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 6. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1998). «Friends Forever!». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 7. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1998). «We're Home». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 8. John Brown Publishing.
  • Spice Girls; Cripps, Rebecca (1999). «Spicy Xmas!». Spice: The Only Official Spice Girls Magazine. No. 9. John Brown Publishing.

Ծանոթագրություններ

Spice Girls Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Spice Girls» հոդվածին։

Tags:

Spice Girls ՊատմությունSpice Girls ԱրվեստագիտությունSpice Girls Մշակութային ազդեցություն և ժառանգությունSpice Girls ՍկավառակագրությունSpice Girls ՀամերգներSpice Girls Խմբի անդամներSpice Girls ՀրապարակումներSpice Girls ԾանոթագրություններSpice GirlsԷմմա ԲանթոնՄանտրաՄելանի ԲրաունՎիկտորյա Բեքհեմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեքսամետազոնԳուսան ԱշոտՊապ թագավորԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԵղիշե ՉարենցՊատվի համար (դրամա)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Վանի թագավորությունՀակոբ ԿոջոյանԱրտաշեսյանների թագավորությունՀամեմատությունՀեշտոցՀարցական նշանՈրովայնային ցավՍողոմոն ԹեհլիրյանՄիավորված ազգերի կազմակերպությունԳրիգոր ԼուսավորիչԲազմացումԵռանկյան մակերեսԿարտոֆիլՍպիտակավոր վանքՍահմանական եղանակՄարդու ատամՍամվել (վեպ)Մոնթե ՄելքոնյանԱնիԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՀայերենի կետադրությունՌուդոլֆ Էրիխ ՌասպեԹբիլիսիԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՖուտբոլԼյարդՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՁեռնաշարժությունԵրակների վարիկոզ լայնացումԱրձակԱլբերտ ԱզարյանՀուլիոս ԿեսարՄանկական և պատանեկան հանրագիտարաններՄուտացիաՀայերեն հայհոյախոսությունՐաֆֆիՋորջ ԲայրոնԹիթեռներԿիստաԷպոսՆյարդային համակարգԳաստրիտԱպրիլի 25Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄիջին ականջի բորբոքումԳեղարքունիքի մարզԱվտոմեքենաՎազգեն ՍարգսյանԳյումրիԾծմբական թթուՄերկուրի (մոլորակ)Առաջին համաշխարհային պատերազմԱրտաշեսյաններԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Մեջքի ցավՆախադասությունԵրաժշտությունԿոնՂըզըլհաջըլիՀայոց ցեղասպանությունՁիԱնլռելի զանգակատունՄարդու իրավունքներԿալցիումԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍրտային անբավարարությունՍերմՄեծ Հայքի նահանգների ցանկՀենրիխ Մխիթարյան🡆 More