Խումբ Abba: շվեդական վոկալ-գործիքային խումբ

ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։

ABBA
Խումբ Abba: Պարգևներ, ABBA-ի թանգարան, Սկավառակագրություն
Խումբ Abba: Պարգևներ, ABBA-ի թանգարան, Սկավառակագրություն
Բնօրինակ անունABBA
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերփոփ, փոփ ռոք, Եվրո փոփ, Եվրո դիսկո, պարային երաժշտություն և գլեմ ռոք
Գործիքներվոկալ, դաշնամուր, կիթառ, էլեկտրոնային ստեղնաշար և ակորդեոն
Գործունեություն1970
ԼեյբլPolar (Շվեդիա)
Polydor (Գերմանիա)
Atlantic (ԱՄՆ, Կանադա)
Universal (ԱՄՆ)
Epic (Մեծ Բրիտանիա)
Vogue (Ֆրանսիա)
Discomate (Ճապոնիա)
RCA (Ավստրալիա/Հարավային Ամերիկա)
Պարգևներ
Կայքabbasite.com
Նախկին անդամներ
Բյորն Ուլվեուս
Բենի Անդերսոն
Ագնետա Ֆելտսկուգ
Անի Ֆրիդ Լինգստադ
Խումբ Abba: Պարգևներ, ABBA-ի թանգարան, Սկավառակագրություն ABBA Վիքիպահեստում

1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa-ն։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։

2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում, իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում։

ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։

ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ։

1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում, իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել։

Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ։

Պարգևներ

  • 1974 - Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
  • 1979 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Voulez-Vous ալբոմի համար
  • 1981 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Super Trouper ալբոմի համար
  • 1982 - Spelmannen մրցանակ
  • 1993 - «Գրեմմի»-ի պատվո մրցանակ
  • 1999 - Rockbjörnen մրցանակ՝ որպես «դարի շվեդական երաժշտախումբ/արտիստ».
  • 2005 - «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն DVD» անվանակարգում՝ ABBA - The Movie-ի համար
  • 2010 - մուտք ռոքնռոլի փառքի սրահ.
  • 2014 - մուտք շվեդական երաժշտության փառքի սրահ

ABBA-ի թանգարան

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • 1973 — Ring Ring]'
  • 1974 — Waterloo
  • 1975 — ABBA
  • 1976 — Arrival
  • 1977 — The Album
  • 1979 — Voulez-Vous
  • 1980 — Super Trouper
  • 1981 — The Visitors
  • 2021 — Voyage

Համերգային ալբոմներ

  • 1986 — ABBA
  • 2014 — Live At Wembley Arena

Ժողովածուներ

  • 1975 — Greatest Hits
  • 1975 — The Best of ABBA
  • 1976 — The Very Best Of ABBA
  • 1979 — Greatest Hits Vol. 2
  • 1982 — The Singles: The First Ten Years
  • 1992 — ABBA Gold: Greatest Hits
  • 1993 — More ABBA Gold: More ABBA Hits
  • 1998 — Love Stories
  • 2001 — The Definitive Collection
  • 2005 — 18 Hits
  • 2006 — Number Ones
  • 2020 — THE STUDIO ALBUMS — Box 8LP

Համերգային շրջագայություններ

  • 1973: Swedish Folkpark Tour
  • 1974—1975: European Tour
  • 1977: European & Australian Tour (ABBA)
  • 1979—1980: ABBA: The Tour

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «ABBA – 5 Years». Billboard. 1979 թ․ սեպտեմբերի 8. էջեր 23–46.
  • Benny Andersson, Björn Ulvaeus, Judy Craymer: Mamma Mia! How Can I Resist You?: The Inside Story of Mamma Mia! and the Songs of ABBA. Weidenfeld & Nicolson, 2006
  • Carl Magnus Palm. ABBA – The Complete Recording Sessions (1994)
  • Carl Magnus Palm (2000). From "ABBA" to "Mamma Mia!" 1-85227-864-1
  • Elisabeth Vincentelli: ABBA Treasures: A Celebration of the Ultimate Pop Group. Omnibus Press, 2010, 9781849386463
  • Oldham, Andrew, Calder, Tony & Irvin, Colin (1995) "ABBA: The Name of the Game", 0-283-06232-0
  • Potiez, Jean-Marie (2000). ABBA – The Book 1-85410-928-6
  • Simon Sheridan: The Complete ABBA. Titan Books, 2012, 9781781164983
  • Anna Henker (ed.), Astrid Heyde (ed.): Abba – Das Lexikon. Northern Europe Institut, Humboldt-University Berlin, 2015 (German)
  • Steve Harnell (ed.): Classic Pop Presents Abba: A Celebration. Classic Pop Magazine (special edition), November 2016

Վավերագրական ֆիլմեր

  • A for ABBA. BBC, 20 July 1993
  • Thierry Lecuyer, Jean-Marie Potiez: Thank You ABBA. Willow Wil Studios/A2C Video, 1993
  • Barry Barnes: ABBA − The History. Polar Music International AB, 1999
  • Chris Hunt: The Winner Takes it All − The ABBA Story. Littlestar Services/lambic Productions, 1999
  • Steve Cole, Chris Hunt: Super Troupers − Thirty Years of ABBA. BBC, 2004
  • The Joy of ABBA. BBC 4, 27 December 2013 (BBC page)
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – When Four Became One. SVT, 2 January 2012
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – Absolute Image. SVT, 2 January 2012
  • ABBA – Bang a boomerang. ABC 1, 30. Januar 2013 (ABC page)
  • ABBA: When All Is Said and Done, 2017
  • Thank you for the music . Sunday Night (7 News), 1 October 2019

Արտաքին հղումներ

Խումբ Abba: Պարգևներ, ABBA-ի թանգարան, Սկավառակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ABBA (խումբ)» հոդվածին։

Tags:

Խումբ Abba ՊարգևներԽումբ Abba ABBA-ի թանգարանԽումբ Abba ՍկավառակագրությունԽումբ Abba ԾանոթագրություններԽումբ Abba ԳրականությունԽումբ Abba Վավերագրական ֆիլմերԽումբ Abba Արտաքին հղումներԽումբ Abba1972 թվականԱգնետա ՖելտսկուգԱնի Ֆրիդ Լինգստադ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արեգակնային համակարգԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Տեսակարար ջերմունակությունԷլեկտրոլիզՏուբերկուլոզՀայերեն հայհոյախոսությունՄարդու պապիլոմավիրուսՀունաստանՎարդանանց պատերազմԲուլինգԱրամ ԱսատրյանՀայաստանի բուհերի ցանկՀերհերի ձորԿատարակտԲույսերՈսկեպարՄիսաք ՄեծարենցՌուսաստանի քաղաքների ցանկՎիգեն ԽեչումյանԴիվերսիֆիկացիաԱվշային հանգույցների բորբոքումԴերբայական դարձվածՄաշկային հիվանդություններՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի լճերԱնտարկտիդաՀայաստանի զինանշանՀայոց այբուբենի հուշարձանՕսմանյան կայսրությունՆյարդային համակարգՏիպ 1 շաքարային դիաբետԱրտույտների ագարակըՀիսուսԳաստրիտԱծանցՈրդանման ելունի բորբոքումՀայկական մանրանկարչությունԲուդդայականությունԱլգորիթմՀեշտոցի սնկային վարակՄթնոլորտի աղտոտումՋաննի ՌոդարիՆշիկաբորբՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրշակ ԲՄԻԱՎՀայերենի բարբառներՕձերԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՇառլ ԱզնավուրՏեղերԶատիկԱսորեստանՀակասնկային դեղերՀայաստանի թռչունների ցանկՎարդան Ղուկասյան (Դոգ)Զանգվածի պահպանման օրենքԴաշտադեմի ամրոցԼադանիվաՀայկական լեռնաշխարհԱրցախյան շարժումՍեղան (երկրաչափություն)ՇունԱմերիկաՄիհրան ՊողոսյանSWOT վերլուծությունՀայաստանի քաղաքներըԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՃապոնիաԿրիաներՆապոլեոն ԲոնապարտԲառարանԱստղԿուսաթաղանթՊետրոս Դուրյան🡆 More