Epic Records

Epic Records, ամերիկյան ձայնագրման լեյբլ, որը պատկանում է Sony Music Entertainment-ին։

Epic Records
Изображение логотипа
Տեսակլեյբլ
Հիմնադրված է1953
ՀիմնադիրColumbia Records
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրEpic Records ԱՄՆ
Մայր ընկերությունSony Music Entertainment
ՍտորաբաժանումներEpic Soundtrax?
ՍեփականատերSony Music Entertainment
Կայքepicrecords.com(անգլ.)
Epic Records Epic Records Վիքիպահեստում

Պատմություն

Epic-ը սկզբնապես թողարկվել է ջազային և դասական երաժշտության լեյբլ 1953 թվականին Columbia Records ընկերության կողմից։ Վառ դեղին, սև և կապույտ տարբերանշանը ճանաչված առևտրային մակնիշ է դարձել շատ ջազային և դասական թողարկումների համար։ Նրանց թվին են դասվում այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիլիարդ լարային քառյակը, Անտալ Դորատին, որ ղեկավարում է Հագյուի ֆիլհարմոնիան, և Ջորջ Սելը, որը ղեկավարում է Քլիվլենդի նվագախումբը։

10 տարի անց Epic-ը հասել է առաջին ոսկե ձայնագրությանը և սկսել է աշխատել մեծ թափ հավաքող ռոքնռոլ, R&B և քանթրի երաժշտության հետ։

1970-ական թավակններին լեյբլի հաջողությունը մեծացել է՝ շնորհիվ այնպիսի երաժիշտների հետ պայմանագրերի կնքման, ինչպիսիք են ABBA-ն (միայն Մեծ Բրիտանիայի տարածքում), Sailor-ը, The Clash-ը, Sly & the Family Stone-ը, Boston-ը, REO Speedwagon-ը, Ջոնի Նեշ-ը, Heart-ը (դուստր լեյբլում՝ Portrait Records), The Isley Brothers-ը, Էդգար Ուինթերը և Չարլի Ռիչը։

70-ականների և 80-ականների սկզբի հաջողության համար լեյբլը պարտական էր Ռոն Ալեքսենբուրգին, Ջիմ Թիրելին, Բրյուս Հարիսին, Ջիմ Չեյրնին, Իրա Շերմանին։

1980-ական և 1990-ական թվականներին Epic-ն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Միթ Լոուֆը, The Jacksons-ը, Մայքլ Ջեքսոնը, Culture Club, Dead or Alive-ը, Electric Light Orchestra-ը, Korn-ը, Ozzy Osbourne-ը, Շադեն, Լյութեր Վանդրոսը, Գլորիա Էստեֆանը, Ջորջ Մայքլը և Սինդի Լաուփերը (Portrait Records լեյբլի միջոցով)։

Epic Records-ը Sony Music Entertainment ընկերության մասն է։ Sony-ն ձեռք է բերել բոլոր այն լեյբլները, որոնք պատկանում էին Columbia-ին 1988 թվականին։

Legacy Recordings-ը շարունակում է թողարկել դասական և լեգենդար ձայնասկավառակներ։

Դուստր լեյբլներ

Epic Records-ի նախկին և ներկա լեյբլները.

  • 550 Music (չի գործում)
  • MJJ Music (չի գործում)
  • Epic Street՝ ստեղծվել է հիփ հոփ ժանրում ստեղծագործողների համար։
  • Daylight Records
  • Beluga Heights՝ ստեղծվել է պրոդյուսեր Ջոնաթան «J.R.» Ռոթեմի կողմից։
  • DC Flag Records
  • Glowworm Records
  • Hidden Beach Records՝ մասնագիտանում է R&B և սոուլ ոճերի մեջ։
  • Okeh Records՝ նախատեսված է Okeh լեյբլի վերաթողարկման համար։
  • Portrait Records (չի գործում)
  • Ruthless Records (չի գործում), հիփ հոփ լեյբլ, որը ձևավորվել է 1987 թվականին, և Eazy-E և Ջերի Հելեր
  • Work Records (չի գործում), հայտնի է նաև «WORK» և «The WORK Group» անվանումներով։ Առավել վաղ ղեկավարվել է որպես Chaos Recordings:

Epic Records--ի ղեկավարություն

  • Չարլի Ուոլք՝ Epic Records-ի նախագահ
  • Նիկ Ռաֆայել՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար
  • Ջո Չարինգթոն՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Epic Records ՊատմությունEpic Records Դուստր լեյբլներEpic Records --ի ղեկավարությունEpic Records ԾանոթագրություններEpic Records Արտաքին հղումներEpic RecordsSony Music EntertainmentԱՄՆ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹուրքիաԻրավական նորմՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿարեն ԴեմիրճյանՀայաստանի կենդանական աշխարհՆաիրի ԶարյանՀայաստանի զինված ուժերՎանաձորՄարդու աչքՄակբայՎահանագեղձԹվաբանական պրոգրեսիաՀայերենՆերգործական սեռԳիզայի բուրգերԱրտավազդ (մրցանակ)ԿատաղությունԱշտարակի շրջանՄեր հայրենիքՄարիխուանաԹլփատումԲարդ նախադասությունՄովսես ԽորենացիՏիգրան ԵրվանդյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԽոսրովի անտառ պետական արգելոցԴաշտանԹռչուններԱծանցյալՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱլցհայմերի հիվանդությունՔառակուսի մետրՄայրցամաքՀռոմեա-սելևկյան պատերազմՆար-ԴոսՍակավարյունությունԿաթոլիկ եկեղեցիՀայաստանի գետերի ցանկՊարույր ՍևակՉեխիաԵնթակաՈւսուցման մեթոդներԿույր աղիքՀարսնացու հյուսիսիցՖեմինիզմՀայկական առածներ և ասացվածքներԱդրբեջանՓարվանա (բալլադ)Երաժշտական գործիքներԲանակում (հեռուստասերիալ)Տրդատ ԳԼեոնարդո դա ՎինչիԿուսաթաղանթՍոֆի ԴևոյանՀյուսիսային ԿորեաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՆԱՏՕԹատրոնի համաշխարհային օրՀայկական դիցաբանությունՍայաթ-ՆովաՏավուշի մարզԱտամհատիկՄեծ պասԿելվինՇավարշ ԿարապետյանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍյունիքի մարզՁայնՈրովայնային ցավԱրյան ճնշումԱրյունԽաղողՆոյԱշնան արև (ֆիլմ, 1977)Աստղաշուշան🡆 More