Rca Records

RCA Records (նախկինում իրավաբանորեն վաճառվել է որպես RCA Records Label), Sony Music ընկերության կողմից հիմնադրված ամերիկյան ձայնագրման լեյբլ՝ Sony Corporation of America-յի դուստր ընկերություն։ Այն Sony Music-ի չորս առաջատար լեյլբներից մեկն է, RCA Records-ի նախկին մրցակից Columbia Records-ի, ինչպես նաև Arista Records-ի և Epic Records-ի հետ միասին։ Լեյբլը տարբեր ժանրերի երաժշտություն է թողարկում, ներառյալ փոփը, դասականը, ռոքը, աֆրոբիթը, էլետրոնայինը, ռիթմ ընդ բլյուզը, ջազը և քանթրին։ Լեյբլի անվանումը ծագում է դրա արդեն գոյություն չունեցող մայր ընկերության՝ Radio Corporation of America (անգլ.

RCA Records
Изображение логотипа
Լոգո, որն օգտագործվում է 2015 թվականից ի վեր։ Մինչ այդ՝ այն օգտագործվել է նաև 1967-1987 թվականներին։
ՏեսակՁայնագրման լեյբլ
Ընկերության տեսակԴուստր ընկերություն
Հիմնադրված է1900-01-27 (124 տարի առաջ) (որպես Consolidated Talking Machine Company)
Հիմնադիր
  • Էլդրիջ Ռ․ Ջոնսոն
  • Էմիլ Բեռլիներ
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏնօրենՓիթեր Էդջ
Գլխավոր անձինք
  • Փիթեր Էդջ (նախագահ և գլխավոր տնօրեն)
  • Ջոն Ֆլեքենսթեյն (համանախագահ)
  • Ջո Ռիչիտելի (համանախագահ)
  • Մարկ Փիթս (Urban Music-ի նախագահ)
  • Քիթ Նաֆթալի (A&R-ի նախագահ)
Արդյունաբերությունphonographic industry?
ԱրտադրանքԵրաժշտություն
Մայր ընկերություն
  • Sony Music Entertainment
    (2008–այժմ)
  • Consolidated Talking Machine Company
    (1900–1901)
  • Victor Talking Machine Company
    (1901–1929)
  • Radio Corporation of America
    (1929–1986)
    General Electric Company
    (1986)
    Bertelsmann Music Group
    (1987–2004)
  • Sony BMG Music Entertainment
    (2004–2008)
ՍտորաբաժանումներRCA, Arcano Records, RCA Custom, Grunt, Neon և Vik Records
Դուստր ընկերություններRCA S.p.A. և Otto Dynamite
ՍեփականատերSony Music Entertainment
Կայքrcarecords.com

2019 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ RCA Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստների թվում էին Քրիստինա Ագիլերան, A$AP Rocky-ն, Քրիս Բրաունը, Մայլի Սայրուսը, Dave Matthews Band-ը, Դևիդ Քրեյգը, Foo Fighters-ը, Բեքի Ջին, G-Eazy-ն, Չայլդիշ Գամբինոն, Մարտին Գարիքսը, Բադի Գայը, H.E.R-ը, Էնրիկե Իգլեսիասը, Կեշան, Ալիշա Քիզը, Քալիդը, Նորմանին, Pentatonix-ը, Փինքը, Մարկ Ռոնսոնը, Շակիրան, SZA-ը, Բրայսոն Թիլերը, Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը, Walk the Moon-ը և Զեյնը։

Լեյբլի գոյության ընթացքում այն որոշ վիճաբանությունների է մասնակցել տարբեր արտիստների հետ, այդ թվում նաև Քելլի Քլարկսոնի, Ավրիլ Լավինի և Քենի Ռոջերսի հետ։

Այլ RCA լեյբլներ

  • RCA Records (UK)՝ 2006 թվականից սկսած Sony Music UK-ի ստորաբաժանում, որը հանդես է գալիս որպես Sony Music-ի ամերիկյան և բազմազգ կատարողների ներմուծող լեյբլ, ինչպես նաև ստորագրում է բրիտանացի և իռլանդացի արտիստներին, ինչպիսիք են Պալոմա Ֆեյթը, Everything Everything-ը, Լորա Մվուլան, Little Mix-ը, Օլլի Մերսը և Kodaline-ը։
  • RCA Red Seal Records՝ The RCA Red Seal դասական երաժշտության լեյբլը ներկայումս Sony Masterworks-ի մի մասն է։
  • RCA Records (France)՝ Sony Music France-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1978 թվականին՝ որպես RCA Cinematre։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
  • RCA Records (Italy)՝ Sony Music Italy-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1949 թվականին՝ որպես RCA Italiana։ Այն փակվել է 1987 թվականին և վերսկսել գործունեությունը 2006 թվականին։
  • RCA Victor՝ RCA Records-ի նախկին անվանումը, որը ներկայումս տեղայնացնում է էլեկտրոնային, ռոք և սաունդթրեք ալբոմներ, ինչպես օրինակ «Երաժշտության ձայնը» (անգլ.՝ The Sound of Music) ֆիլմի սաունդթրեքը, Խոսե Ֆելիսիանոյի «Feliz Navidad» ալբոմը, The Fashion խմբի նույնանուն ալբոմի եվրոպական թողարկումը, Իմոջեն Հիփի ալբոմների ամերիկյան թողարկումները, Էլվիս Փրեսլիի որոշ ալբոմները և այլ դասական ալբոմներ։
  • RCA Records (Australia)՝ Sony Music Australia-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1963 թվականին ավստրալիացի արտիստների համար։ 1976 թվականին վերանվանվել է RCA Limited Australia and New Zealand և սկսել է աշխատել ավստրալիացի և նորզելանդացի արտիստների համար։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
  • Bluebird Records՝ հիմնվելով RCA Victor-ի կողմից 1932 թվականին, Bluebird-ն ի սկզբանե եղել է էժանագին լեյբլ, որը հիմնականում արտադրել է ջազ, բլյուզ և քանթրի երաժշտություն։ Bluebird լեյբլը ներկայումս առաջարկում է մեծ մասամբ ջազ թողարկումներ, ինչպես նաև պատմական ջազ, սուինգ և փոփ երգերի վերաթողարկումներ, որոնք ի սկզբանե թողարկվել էին RCA Victor լեյբլում։

Նախորդ լեյբլներ

  • RCA Victor Label Group՝ RCA Victor Label Group-ը բաղկացած է եղել RCA Victor, Windham Hill Records և Bluebird Records լեյբլներից։
  • RCA-տեղայնացնող լեյբլներ՝ A&M Records, Colpix Records, Colgems Records, Calendar/Kirshner, Chelsea Records, Grunt Records, Windstar Records, Midland International, Loud Records, 20th Century Fox Records, Planet Records, Total Experience Records, Wooden Nickel Records, Millennium Records, Duble Kick Entertainment և Tortoise International Records (Դետրոյթ)։
  • Black Seal Music՝ RCA Records-ի կարճ ժամանակի ընթացքում գոյություն ունեցող դուստր լեյբլ, որը թողարկել է միայն ինդի ռոք երաժշտություն։ Black Seal-ում ձայնագրված արտիստների թվում են Ալբերթ Հեմոնդ կրտսերը, Audrye Sessions-ը, Cory Chisel and The Wandering Sons-ը և The Union Line-ը։

Ղեկավարներ

  • Փիթեր Էդջ՝ Նախագահ և գլխավոր տնօրեն
  • Ջոն Ֆլեքենսթեյն՝ Համանախագահ
  • Ջո Ռիչիտելի՝ Համանախագահ
  • Մարկ Փիթս՝ Urban Music-ի նախագահ
  • Քիթ Նաֆթալի՝ A&R-ի նախագահ

Արտիստներր

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցում

  • Բրայան, Մարթին Ֆ.՝ «Report to the Phonothèque Québécoise on the Search for Archival Documents of Berliner Gram-O-Phone Co., Victor Talking Machine Co., R.C.A. Victor Co. (Montréal), 1899–1972», Հետագա ընդլայնում՝ խմբ. «Montréal: Phonothèque Québécoise», 1994. 19, [1] էջ։

Արտաքին հղումներ

Tags:

Rca Records Այլ RCA լեյբլներRca Records Նախորդ լեյբլներRca Records ՂեկավարներRca Records ԱրտիստներրRca Records ՊատկերասրահRca Records ԾանոթագրություններRca Records Հետագա ընթերցումRca Records Արտաքին հղումներRca RecordsColumbia RecordsEpic RecordsSony MusicԱնգլերենԴասական երաժշտությունԵրաժշտությունԷլեկտրոնային երաժշտությունՁայնագրման լեյբլՋազՌիթմ ընդ բլյուզՌոքՓոփՔանթրի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇեշտԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԴեքսամետազոնՀայոց այբուբենի հուշարձանԱրարատԱրամ ԱԴաունի համախտանիշԱրտարգանդային հղիությունԿենդանակերպի նշաններՀայ ֆիդայիներՀայերեն հայհոյախոսությունՀարադրությունՕյկոֆոբիաԿաթվածՍերգեյ ՓարաջանովՏեղի պարագաԳառնու հեթանոսական տաճարԺաքի ՆերսեսյանԱզգային ժողովրդավարական բևեռԿոկորդաբորբԴաշտանՅուպիտեր (մոլորակ)Ալեքսանդր ՄակեդոնացիԿանոնավոր եռանկյունՍահմանական եղանակԵրկկենցաղներՍպիտակուցներԱնտառՌուսաստանԳարունԱննա ՀակոբյանՇաղկապՀայկական բանակ (1918-1920)ԽատուտիկԱմերիկաԿարսՀայ գրերի գյուտՀայկ և ԲելՄոնթե ՄելքոնյանԿառլես ՊուչդեմոնԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՄինչամուսնական սեքսՎազգեն ՍարգսյանՀղիություն (մարդ)Մոնղոլական կայսրությունԿապանՀին ՀունաստանՏոտոԳեյմինգԱդանայի կոտորածՊարբերական աղյուսակՍննդային շղթաՈւիլյամ ՇեքսպիրՂարաքիլիսայի ճակատամարտ44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՊարզ թիվՋրի աղտոտումՄակաբուծությունՕձերՎարդան ՄամիկոնյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄիսաք ՄանուշյանՎերաբերական (խոսքի մաս)Ծաղկեվանք (Արա լեռ)Վիտամին D-ի անբավարարությունՈրոտանԲառակապակցությունՀայկական դրամՎարդավառԱկրոստիքոսՀոլոքոստՄուշԳորշ գայլSourՎիրուսներ🡆 More