Միթ Լոուֆ

Մայքլ Լի Էդեյ (անգլ.՝ Michael Lee Aday), ծնված որպես Մարվին լի Էդեյ (անգլ.՝ Marvin Lee Aday), ավելի հայտնի է Միթ Լոուֆ և Միթ Լոուֆ Էդեյ բեմական անուններով (անգլ.՝ Meat Loaf Aday,  «մսե», «մսե գլուխ», սեպտեմբերի 27, 1947(1947-09-27), Դալաս - հունվարի 20, 2022(2022-01-20), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի ռոք երգիչ, կինոյի և թատրոնի դերասան։ Մեծ ճանաչման է հասել Bat Out of Hell ալբոմի, մի քանի երգերի և կինոֆիլմերի թողարկումից հետո։ 1981 թվականին ստացել է Մայքլ անունը։

Միթ Լոուֆ
Միթ Լոուֆ
Բնօրինակ անունանգլ.՝ Michael Lee Aday
Ի ծնե անունանգլ.՝ Marvin Lee Aday
Նաև հայտնի է որպեսMeat Loaf, Meatloaf և Meat Loaf Aday
Ծնվել էսեպտեմբերի 27, 1947(1947-09-27)[…]
Դալաս
ԵրկիրՄիթ Լոուֆ ԱՄՆ
Մահացել էհունվարի 20, 2022(2022-01-20) (74 տարեկան)
Նաշվիլ, ԱՄՆ
Ժանրերռոք, մետալ, հարդ ռոք և պրոգրեսիվ ռոք
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, ռոք երաժիշտ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ և սաքսոֆոն
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Cleveland International Records?, Epic Records, RCA, MCA Inc., Polydor Records, Sanctuary Records, Մերկուրի Ռեքորդս, Virgin Records և Motown
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան, Lubbock Christian University? և Thomas Jefferson High School?
ԱնդամակցությունNeverland Express?
ԱմուսինLeslie G. Edmonds? և Deborah Gillespie?
Պարգևներ
Կայքmeatloaf.net
Միթ Լոուֆ Meat Loaf Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներ

Մարվին Լի Էդեյը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին Դալասում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ Նրա հայրը եղել է ոստիկանության աշխատակից Օրվիս Ուեսլի Էդեյը, մայրը՝ դպրոցի ուսուցչուհի Վիլմա Արթին։ Վիլման մահացել է քաղցկեղից, երբ Մարվինը 15 տարեկան է եղել։ Հայրն էլ տառապում էր ալկոհոլիզմով։

1965 թվականին ավարտել է միջին դպրոցը և ընդունվել Լուբոկ Քրիստիան քոլեջը։ Սակայն հետագայում տեղափոխվել է Հյուսիսային Տեխասի Պետական Համալսարան։ Իր ինքնակենսագրականում Մարվինը հաստատում է, որ մոր մահից հետո հարբած հայրը փորձել է իրեն սպանել դանակով։ Սակայն Մարվիսը իր կյանքը փրկելու համար փախել է։ 1967 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես և որոշ ժամանակ գիշերային ակումբում դռնապահ աշխատել։

Մականուն

Meatloaf (անգլերենից «մսե ռուլետ»), ավանդական մսային ուտեստ է Գերմանիայում, Սկանդինավյան թերակղզում և Հյուսիսային Ամերիկայում։ Կան մի քանի բացատրություններ՝ կապված «Meat Loaf» բեմական անվան հետ։ Պաշտոնական կայքում տեղադրված վարկածի համաձայն, «Meat»՝ միս մականունը Մարվինին տվել է նրա հայրը դեռևս երկու տարեկանում, որովհետև նա գեր է եղել։ Դրանից հետո դպրոցում դասընկերները այս մականունին ավելացրել են «Loaf»՝ բոքոն նախածանցը։

Գոյություն ունի նաև այն վարկածը, որ այդ մականունը նրան տվել է դպրոցի ֆուտբոլի մարզիչը։ 13 տարեկանում Մարվինը շատ գեր է եղել։ Մի անգամ նա պատահաբար կանգնել է մարզիչի ոտքի վրա, որից հետո վերջինս գոռացել է. «Մի կողմ գնա իմ ոտքից, մսի կտոր»: Այդ դեպքը հիշատակվում է «Tear Me Down» և «Couldn’t Have Said It Better» երգերում։

Երաժշտական կարիերայի սկիզբ

Միթ Լոուֆ 
Լոուֆը և Սթոունին, 1971 թվական

Լոս Անջելեսում Մարվինը հիմնել է իր առաջին խումբը՝ Meat Loaf Soul անունով, ստացել է պայմանագիր կնքելու երեք առաջարկ, բայց հրաժարվել է բոլոր պայմանագրերից։ Խմբում հաճախ են փոխվել կիթառահարները։ Խումբն էլ տարբեր ժամանակներում տարբեր անուններ է ստացել, ինչպես օրինակ Popcorn Blizzard կամ Floating Circus և այլն։

Սկավառակագրություն

Ֆիլմագրություն

Միթ Լոուֆ 
Նյու Յորք, 2004 թվական
Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
1975 թվական Ռոքի Հորորի սարսափների շոու The Rocky Horror Picture Show (անգլ.) Էդդի
1980 թվական Տեխանձնակազմ Roadie Տրևիս
1987 թվական Հերյուրանք The Squeeze Տայտուս
1991 թվական Մոտորամա Motorama Վեռն
1992 թվական Ուեյնի աշխարհը Wayne’s World Տայնի
1992 թվական Հավատի ուժը Leap Of Faith Խուվեր
1992 թվական Հեքիաթներ դամբարանից Tales from the Crypt Չամլի
1998 թվական Սև շուն Black dog Ռեդ
1998 թվական Ամաչկոտ ատրճանակ Gunshy Լյու Քոլինզ
1998 թվական Հսկան The Mighty Իգգի
1999 թվական Կին առանց օրենքների Crazy in Alabama շերիֆ Ջոն Դոգեթ
1999 թվական Մարտական ակումբ Fight Club Ռոբերտ «Բոբ» Պոլսոն
2000 թվական Բլեքթոփ Blacktop Ջեք
2001 թվական Ֆորմուլա 51 THE 51ST STATE Յաշեր
2002 թվական Արտեֆակտ Wishcraft խուզարկու Սպարկի Շոու
2005 թվական Արյունահոսություն BloodRayne Լեոնիդ
2006 թվական Ջոդհան և Աքբարը Tenacious D in The Pick of Destiny Բադ Բլեք
2006 թվական Սարսափների վարպետ Masters of Horror Ջեյք Ֆելդման
2009 թվական Բժիշկ Հաուս House, M.D. Էդդի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միթ Լոուֆ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միթ Լոուֆ» հոդվածին։

Tags:

Միթ Լոուֆ ԿենսագրությունՄիթ Լոուֆ ՍկավառակագրությունՄիթ Լոուֆ ՖիլմագրությունՄիթ Լոուֆ ԾանոթագրություններՄիթ Լոուֆ Արտաքին հղումներՄիթ Լոուֆ19472022d:Q152929Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԴալասԴերասանԵրգիչԹատրոնԿինոՀունվարի 20ՆեշվիլՌոքՍեպտեմբերի 27

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական պետականությունների ղեկավարների ցանկՖեռնան ՄագելանԲյուզանդական կայսրությունՀեպատիտ CԲայՀունաստանՀայաստանի տնտեսությունԱնտառԱրտաշեսյաններԹվաբանական պրոգրեսիաԳարեգին ՆժդեհՀայկական խոհանոցՄիջին ականջի բորբոքումՊյութագորասի թեորեմՎերաբերական (խոսքի մաս)Լևոն ԱրոնյանՄոնա ԼիզաՀենրիխ ՄխիթարյանՄայր Հայաստան հուշահամալիրԹաջ ՄահալՎիլյամ ՍարոյանԳոյական անունՄիրհավ (պատմվածք)Հավասարասրուն սեղանԶատիկՎինսենթ վան ԳոգՊարբերական աղյուսակԿալցիումԿռունկներԻնքնաթիռԱրշակունիներԱնիՄյունխհաուզենի համախտանիշՀայկական ատոմային էլեկտրակայանԴերբայԽորանարդԱշտարակ (քաղաք)Նյարդային համակարգԽոնարհումՎայոց ձորի մարզՓսորիազՄեղուներՀայաստանի ազգային հերոսԴեղաբույսերՍևանա լիճԿրծքավանդակի ցավՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱնմոռուկԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՏիգրանաշենՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՍերմՀակոբ ՊարոնյանՀարկԿիստաՓայծաղԳորշ արջSourՊատվի համար (դրամա)Վլադիլեն ԲալյանՀայոց ցեղասպանության ճանաչումԼևոմեկոլԲուլինգԵռանկյան մակերեսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱղմուկ ականջներումՍևանի իշխանԼեյկոցիտԱրծվաշենԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄարդու իրավունքներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄարքեթինգԱռաջին համաշխարհային պատերազմՀամաստեղություններ🡆 More