Dimmu Borgir

«Դիմմու Բորգիր» (նորվ.՝ Dimmu Borgir), նորվեգական բլեք-մետալ խումբ, որն քչերից է այդ ոճում հանդես եկող խմբերի միջից, որոնք հասել են լուրջ հաջողության։ Խմբի անվանումը առաջացել է իսլ.՝ dimmuborgir-ից, որն թարգմանվում է որպես «մութ ամրոց»։ Դա տեսարժան վայր է Իսլանդիայում, որն ըստ լեգենդի համարվում է դժողքի դարպասներ։ 2012 թվականի դրությամբ խումբը թողարկել է 9 ստուդիական ալբոմ։ Նորվեգական մեկ այլ՝ Satyricon խմբի հետ մեկտեղ համարվում է բլեք-մետալի ամենահաջողակ խմբերից մեկը։

Dimmu Borgir
Dimmu Borgir
Դիմմու Բորգիր խմբի ելույթը Տուսկա փառատոնի ժամանակ, 2005 թ.
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Նորվեգիա, Օսլո
Ժանրերմելոդիկ բլեք-մետալ
սիմֆոնիկ բլեք-մետալ
Գործունեություն1993 – ներկա
ԼեյբլNo Colours Records
Cacophonous Records
Nuclear Blast
ԿապվածTherion
Borknagar
Arcturus
Susperia
Պարգևներ
Կայքwww.dimmu-borgir.com
Անդամներ
Շագրաթ
Սիլենոզ
Գալդեր
Սիրուս
Գեռլիոզ
Դարայ
Նախկին անդամներ
Սթիան Աարսթադ
Թյոդալվ
Բրյունյարդ Տրիստան
Նագաշ
Աասթեննու
Նիկոլաս Բարկեր
ICS Vortex
Մուսթիս
Սնոուի Շաու
Dimmu Borgir Dimmu Borgir Վիքիպահեստում

Կենսագրություն

Dimmu Borgir 
Շագրաթ, խմբի վոկալիստ

Դիմմու Բորգիր խումբը հիմնվել է Շագրաթի, Սիլենոզի և Թյոդալվի կողմից 1993 թվականին, և արդեն մեկ տարի անց, 1994-ին խումբը թողարկեց 7" վինիլային «Inn I Evighetens Mørke» (նորվ.՝ Հավերժ մթություն) սկավառակը, որը սակայն հաջողություն չունեցավ։ Խմբի հաջորդ թողարկումը դարձավ «For All Tid» լիարժեք ալբոմը, որը ձայնագրվել էր երկու նոր մասնակիցներ՝ Բրյունարդ Տրիստանի (բաս-կիթառ)և Սթիալ Օրսթադի (ստեղնային) մասնակցությամբ։ 1996 թվականին Cacophonous Records լեյբլում թողարկվեց երկրորդ «Stormblåst» ալբոմը, որը մի շարք քննադատներ անվանեցին որպես բլեք-մետալի զարգացման կարևորագույն ալբոմներից մեկը։ Այս ալբոմից հետո խմբի երգերը սկսվեցին անգլերեն լեզվով գրվել (մինչ այդ բոլոր երգերը նորվեգերենով էին)։ Նույն թվականին լույս տեսավ «Devil's Path» մինիալբոմը, ձայնագրված Hot Records լեյբլում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Շագրաթը։ Տեղի ունեցավ կազմի փոփոխություն՝ Տրիստանի փոխարեն եկավ Նագաշը, որն նախկինում նվագել էր The Kovenant և Troll խմբերում, իսկ դաշնակահար Սթիան Օրսթադը բանակ զորակոչվեց։

1997-ին թողարկվում է «Enthrone Darkness Triumphant» ալբոմը, որի պրոդյուսերն էր Պետեր Թեգտգրենը։ Վաճառվեց ալբոմի 150,000-ից ավել օրինակ։ Թողարկումից հետո խմբին միացավ կիթառահար Ասթեննուն, որը խմբի կենդանի համերգների ժամանակ կիթառահարն էր։ Դրա շնորհիվ Շագրաթը կարողացավ զբաղվել միայն վոկալով։ Խմբից հեռացավ Սթիան Օրսթադը, որին համերգների ժամանակ փոխարինելու եկավ Կիմբեռլի Գոսսը, որն հայտնի էր Ancient, Therion և Sinergy խմբերից, սակայն մի քանի ամիս անց իրեն փոխարինեց Մուսթիսը։ Նույն թվականին Nuclear Blast լեյբլի կողմից վերաթողարկվեց խմբի առաջին ալբոմը, որտեղ ավելացան երկու բոնուսային երգ «Inn I Evighetens Mørke»-ից։ Նաև թողարկվեց «Godless Savage Garden» հավաքածուն, բաղկացած 2 նոր երգից, 2 վերաձայնագրված հին երգ և 3 համերգային ձայնագրություն։ Սկավառակը առաջադրվել էր նորվեգական «Spellemannsprisen» մրցանակաշխությանը «Տարվա լավագույն մետալ ալբոմ» նոմինացիայում։

Խմբի հաջորդ ստուդիական ալբոմը՝ «Spiritual Black Dimensions» թողարկվեց 1999 թ. մարտի 2-ին։ Ալբոմի ձայնագրումից հետո խումբը լքեց Նագաշը, որի տեղը զաբղեցրեց Վորթեքսը։ Նաև խմբից հեռացան Թյոդալվը ու Ասթեննուն, որոնց փոխարինման եկան Նիկոլաս Բարկերը Cradle of Filth խմբից, և Գալդերը՝ Old Man's Child խմբից։ Այս կազմոմ 2001 թվականին թողարկվեց խմբի հաջորդ «Puritanical Euphoric Misanthropia» ալբոմը։

2003 թվականին թողարկվեց «Death Cult Armageddon» ալբոմը, որի ձայնագրությանը մասամբ մասնակցել է Պրահայի ֆիլարմոնիկ նվագախումբը։ 2004-ին Դիմմու Բորգիրը ամերիկյան հայտնի «Ozzfest» ռոք-փառատոնի գլխավոր կատարողն է հայտարարվում։

2005-ին վերաթողարկվեց Stormblåst (Stormblåst MMV) ալբոմը։

2007 թ. ապրիլի 24-ին խումբը թողարկեց «In Sorte Diaboli» ձայներիզը։ Սա աշխարհում առաջին բլեք-մետալ ոճի ալբոմն է, որը զբաղեցրեց ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնականը (Նորվեգիայում)։ 2008-ին թողարկվեց «The Invaluable Darkness» համերգային տեսաերիզը։

2009 թ. օգոստոսի 30-ին լուրեր տարածվեցին, որ խումբը լքել են Մուսթիսը և Վորթեքսը։ Օգոստոսի 31-ին տեղեկությունը պաշտոնապես հայտարարվեց խմբի պաշտոնական կայքում։ Դրան չնայած խումբը շուտով սկսեց աշխատել նոր ալբոմի ստեղծագործությամբ։ Ձայնագրությանը մասնակցել են նորվեգացի կոմպոզիտոր Գաութե Սթորաասը, Նորվեգիայի ռադիոյի նվագախումբը՝ 51 երաժշտից կազմված և 38 հոգուց կազված Schola Cantorum երգչախումբը։ Ընդհանուր առմամբ ձայնագրությանը մասնակցել է 101 երաժիշտ։ Այդ նոր ալբոմը ստացավ «Abrahadabra» անվանումը, և թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում՝ սեպտեմբերի 27-ին և ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 12-ին Nuclear Blast ձայնագրման լեյբլում։ Օգոստոսի 24-ին խումբը հայտարարեց, որ Վորթեքսին փոխարինման է եկել շվեդ երաժիշտ-մուլթիգործիքավորող Սնոուի Շաուն, սակայն հաջորդ օրը երաժիշտը հայտարարեց որ լքում է խումբը և վերադառնում Therion խումբ։

2010 թ. նոյեմբերին հրատարակվեց «Metal Hammer» ամսագրի հատուկ կոլեկցիոն համարը, որտեղ կարելի է լսել Շագրաթի հատուկ ուղերձը։

2011 թ. մայիսին խումբը ելույթ ունեցավ Օսլոյում Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի և «Schola Cantorum» կամերային երգչախմբի հետ։

Սկավառակագրություն

Դեմո

  • 1994 - «Rehearsal»

Ստուդիական ալբոմներ

  • 1994 - «For All Tid» (վերաթողարկվել է 1997-ին)
  • 1996 - «Stormblåst»
  • 1997 - «Enthrone Darkness Triumphant»
  • 1999 - «Spiritual Black Dimensions»
  • 2001 - «Puritanical Euphoric Misanthropia»
  • 2003 - «Death Cult Armageddon»
  • 2005 - «Stormblåst MMV»
  • 2007 - «In Sorte Diaboli»
  • 2010 - «Abrahadabra»
  • 2018 - «Eonian»

Մինիալբոմներ

  • 1994 - «Inn I Evighetens Mørke»
  • 1996 - «Devil's Path»
  • 1998 - «Godless Savage Garden»
  • 2001 - «Alive in Torment»
  • 2002 - «World Misanthropy EP»

Սինգլներ

  • 2003 - «Progenies Of The Great Apocalypse»
  • 2004 - «Vredesbyrd»
  • 2007 - «The Serpentine Offering»
  • 2007 - «The Sacrilegious Scorn»
  • 2007 - «The Chosen Legacy»
  • 2010 - «Gateways»
  • 2011 - «Dimmu borgir»

Տեսաերիզներ

  • 1998 - «Live & Plugged Vol 2» (VHS)
  • 2002 - «World Misanthropy» (DVD + VHS)
  • 2008 - «The Invaluable Darkness» (DVD)
  • 2013 - «Forces of the Northern Night» (DVD)

Տեսահոլովակներ

Տարի Անվանում Ռեժիսոր
1995 "Alt Lys er Svunnet Hen" Dimmu Borgir
1997 "The Mourning Palace"
"Spellbound (By the Devil)"
1999 "Arcane Lifeforce Mysteria"
2001 "Puritania"
2003 "Progenies of the Great Apocalypse" Patric Ullaeus
"Vredesbyrd"
2005 "Sorgens Kammer – Del II"
2007 "The Serpentine Offering"
"The Sacrilegious Scorn" Joachim Luetke
2008 "The Chosen Legacy" Tod Junker
2010 "Gateways"
"Dimmu Borgir" Sandra Marschner

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Dimmu Borgir Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dimmu Borgir» հոդվածին։

Tags:

Dimmu Borgir ԿենսագրությունDimmu Borgir ՍկավառակագրությունDimmu Borgir ԾանոթագրություններDimmu Borgir Արտաքին հղումներDimmu BorgirSatyriconԲլեք-մետալԻսլանդերենԻսլանդիաՆորվեգերենՆորվեգիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀերպեսՇաղկապենաբորբՀայ գրերի գյուտՊահքԱրագածոտնի մարզՀինգերորդ շարասյունԱծական անունԱյծեղջյուրՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի ՍահմանադրությունՓիլիսոփայությունԷնդոմետրիոզՀովհաննես ԹումանյանՎանի թագավորությունՀիսուսի հարությունՍրտամկանի ինֆարկտՆապոլեոն ԲոնապարտԲրոնխիալ ասթմաՌաֆայել ՍանտիՄաշկաբորբԻմպրեսիոնիզմՀարավային ԿորեաԾավալԲիթքոյնՎերածնունդԱշտարակ (քաղաք)Լիոնել ՄեսսիԱղերԵնթակաՇնչառությունԻոսիֆ ՍտալինԼիպոմաՍերմնահեղուկԿիպրոսի դրոշՀայերեն հայհոյախոսությունԵրիկամաքարային հիվանդությունՍեր1-ին տիպի շաքարային դիաբետՇունԴարձվածքՀարվարդի համալսարանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԹլփատումՆար-ԴոսՄարս (մոլորակ)Արշակ ԲԱլբանիաԹոքերՀայկական լեռնաշխարհԱստղաշուշանԱրտաշես ԱAlexa InternetԱտոմԵվրոպական միությունՀուդայականությունՀակոբ ՊարոնյանԼյուդվիգ վան ԲեթհովենՀին աստվածներ (դրամա)ՀակաբիոտիկներԹթուներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի բուհերի ցանկԼեոնարդո դա ՎինչիԹութքԿարմիր գիրքԲյուրականի աստղադիտարանՄԻԱՎ/ՁԻԱՀՄկաններԲրուցելոզՎատիկանԱլբերտ ԱյնշտայնՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՍտենտավորումԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՄարդու առնանդամՇաղկապՄիքելանջելոՆշիկաբորբՄոտիվացիա🡆 More