Airbnb

Airbnb (հայերեն՝ Էյրբիէնբի), օնլայն հարթակ՝ ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալության, մասնավոր բնակարաններ առաջարկելու և գտնելու համար։

Airbnb
Airbnb
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, կայք, ձեռնարկություն, հանրային ընկերություն և hotel booking website?
ԵրկիրAirbnb ԱՄՆ
Հիմնադրված2008
Գլխադասային գրասենյակՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Անվանված էair mattress? և նախաճաշ
Անձնակազմ5597 մարդ (դեկտեմբերի 31, 2020)
ՀիմնադիրԲրայան Չեսքի, Joe Gebbia? և Nathan Blecharczyk?
Կայքairbnb.am

Կոնցեպցիա

Airbnb-ից օգտվողները հնարավորություն ունեն ճանապարհորդներին վարձակալությամբ տրամադրել իրենց բնակարանն ամբողջությամբ կամ մասնակի։ Կայքը հարթակ է տրամադրում տանտիրոջ ու հյուրի միջև կապի հաստատման համար, ինչպես նաև՝ պատասխանատու է փոխհամաձայնության համար։ Airbnb-ն կացարան է առաջարկում աշխարհի 65.000 քաղաքներում 191 երկրից։ 2008 թվականի օգոստոսին հիմնադրումից հետո մինչև 2017 թվականի ապրիլ Airbnb կայքի միջոցով կացարան է գտել ավելի քան 150 միլիոն մարդ։ Իր գործունեության համար կայքը վերցնում է որոշակի տոկոս՝ տանտիրոջից գումարի 3 տոկոսը, իսկ պատվիրողից՝ 6-12 տոկոսը (ըստ 2017 թվականի ապրիլի տվյալների)։

Պատմություն

Airbnb 
Airbnb-ի գրասենյակը Տորոնտոյում

Airbnb-ն (ի սկզբանե՝ AirBed&Breakfast, «փչած ներքնակ և նախաճաշ») հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, Սան Ֆրանցիսկոյում։ Դրա հիմնադիրները Բրայան Չեսքին, Ջո Գեբբիան և Նեյթան Բլեչարզիկն են։ Ի սկզբանե ֆինանսավորումն ստացվում էր Y Combinator բիզնես-ինկուբատորից։ Ավելի ուշ Greylock Partners-ը, Sequoia Capital-ն և Էշթոն Քաթչերը նույնպես ներդրում են կատարել ընկերությունում։

Հիմնադրումից մինչև 2017 թվականի ապրիլ նախագծում կատարվել է մոտ 3.4 միլիարդ դոլար ներդրում։ Ներդրողներից մեկը դարձել է ռուս գործարար Յուրի Միլների DST Global հիմնադրամը։

Բացի Սան Ֆրանցիսկոյի գլխամասից, ընկերությունն ունի 10 տարածաշրջանային գրասենյակներ Բարսելոնայում, Բեռլինում, Համբուրգում, Կոպենհագենում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Սան Պաուլոյում, Սինգապուրում և Սիդնեյում։

Անվտանգություն

Airbnb-ի օգտագործողների պրոֆիլները (ինչպես հյուրերինը, այնպես էլ՝ հյուրընկալներինը) պարունակում են վարկանիշ, խորհուրդներ և ակնարկներ, որոնք թողնում են այլ օգտատերեր։ Օգտատերերի անձը կարող է հաստատվել սոցիալական ցանցերում պրոֆիլների միջոցով։ Կայքը հնարավոորություն է տալիս տանտիրոջն ու պոտենցիալ հյուրին առանձին շփվել՝ պատվերն իրականացնելուց առաջ։

Պատվիրման համար վճարումը կատարվում է Airbnb կայքի միջոցով, գումարը պահվում է ընկերության կողմից 24 ժամ՝ հնարավորություն տալով հյուրին համոզվել, որ կացարանը համապատասխանում է նկարագրությանն ու լուսանկարներներին, որից հետո միայն գումարը փոխանցվում է տանտիրոջը։

Այցելությունն ավարտելուց հետո հյուրն ու տանտերը կարծիք են թողնում միմյանց մասին և գնահատում են իրար՝ ըստ որոշակի չափանիշների, ինչն արդյունքում ձևավորում է նրանց երկուսի վարկանիշը։ Առցանց վարկանիշի կառավարման նմանատիպ համակարգ է օգտաործում նաև Իբէյ ինտերնետ աճուրդը։

Ծանոթագրություններ

Airbnb Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Airbnb» հոդվածին։

Tags:

Airbnb ԿոնցեպցիաAirbnb ՊատմությունAirbnb ԱնվտանգությունAirbnb ԾանոթագրություններAirbnbՀայերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼիտրԿելվին (չափման միավոր)ՉակերտներԱրյան ճնշումՎիտամին B6Valve CorporationՀարավային ԱմերիկաՀայաստանի ամերիկյան համալսարան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԵրևանի վարչական բաժանումԻրաքԳաստրիտԱվագ շաբաթԳլխավոր էջՓիղՌուբեն ՄաթևոսյանՆապաստակներԿրիաներՊապ թագավորԴեռահասի հոգեբանությունBBC WorldwideՈւսուցման մեթոդներ և հնարներՀարակատար դերբայԴերենիկ ԴեմիրճյանԷներգիաԴիլիջանԵղնջացանՇաղկապենաբորբՄուշեղ ԳալշոյանՀայոց ցեղասպանությունԿոտայքի մարզՈւղղագրությունՄեղուներSourՀայկ նահապետՆոյՀայաստանի ՍահմանադրությունԱմբողջ թիվԽորանարդՄիքելանջելոՎիտամին D-ի անբավարարությունՀայ գրերի գյուտՀաստ աղիքների բորբոքումՊրոտամին սուլֆատԵրևանՀամակարգիչՈղնաշարԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՊորտուգալիաՀեռուստատեսային կենտրոնՏողադարձՎերք Հայաստանի (վեպ)Մարդու իրավունքներՀամանուններՊահքԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎարդանանք (պատմավեպ)Աղիների բորբոքային հիվանդությունՎահագնԷդուարդ ՍպերցյանԱնթառամԱնհանգիստ ոտքերի համախտանիշԿենդանակերպՄեր հայրենիքԻսրայել ՕրիԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԲարդ ստորադասական նախադասությունԶատկի ավանդույթներՍոսիԴվինՀայերեն հայհոյախոսությունԳիզայի բուրգերԱրագածՀենրիխ ՄխիթարյանՇավարշ Կարապետյան🡆 More