Իբէյ

ԻբԷյ (անգլ.՝ eBay) էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Ստեղծվել է 1995 թվականին։

Իբէյ
Իբէյ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն, Մարկետփլեյս, առցանց համայնք և classified advertising website?
ԵրկիրԻբէյ ԱՄՆ
ԿարգախոսBuy it, sell it, love it
Հիմնադրված1995
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սան-Խոսե
Գլխավոր քարտուղարՊիեր Օմիդյար
Բյուջե$70,6 մլրդ. (2014 փետրվար13)
Անձնակազմ33 500 (2013 թ. դեկտեմբեր)
ՀիմնադիրՊիեռ Օմիդյար
Պարգևներ
Կայքebay.com
Իբէյ
Պիեր Օմիդյար

1995 թվականին Պիեր Օմիդյարը հիմնադրեց «eBay» էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Էլեկտրոնային աճուրդների իրականացման ֆորմատը նշանակում է, որ ընկերությունը ծախսեր չի իրականացնում պահեստավորման տարածքների և առևտրային աշխատակիցների անձնակազմի պահպանման վրա։ «eBay» ընկերությունը օգնում էր կոլեկցիորներին գտնել հավաքածուի իրեր, վաճառողներին՝ բարձրացնել եկամուտները, իսկ զեղչերի սիրահարներին իրի համար ավելի քիչ վճարելու հնարավորությունը։

1999 թվականին «eBay»-ի անունն ասոցացվում էր էլեկտրոնային աճուրդների հետ։ 2000 թվականի սկզբներին ընկերությունն ուներ վեբ-աճուրդների մակարդակի ամենալայն ցանցն աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ոչ ավանդական, բայց գրավիչ ձևով գնել և վաճառել ամենատարբեր առարկաներ։ Ընկերության առաքելությունն է՝ «օգնել մարդկանց վաճառել աշխարհում հնարավոր ամեն ինչ»։ «eBay»-ի հայեցակարգն էր. «ստեղծել մի վայր, որտեղ կարելի է բիզնես վարել, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ յուրաքանչյուր գնորդ և վաճառող ճանաչում էին միմյանց անձնապես և վստահում էին միմյանց»։ 1998 թվականին ընկերության ղեկավարությունը ստանձնեց Մարգարետ Ուիտմորը, ով այդ ժամանակ աշխատում էր, որպես գլխավոր մենեջեր «Hasbro» ընկերության բաժիններից մեկում։ Մարգարատը՝ շնորհիվ իր փորձի «Haspro - Teletubbies», «Playskooi»(չաշխատող հղում), և «Mr. Potato Head» ապրանքանիշերի գլոբալ առաջխաղացման բնագավառում հրաշալի ղեկավար էր և փաստացիորեն դարձավ ընկերության դեմքը։

1999 թվականի վերջում «eBay»-ում աճուրդի էր հանվել 3000 անվանացանկի ավելի քան 3 մլն. առարկա։ Վաճառողները և պոտենցիալ գնորդները կարող էին տեսակավորել ցուցակներն ըստ անվանումների, ոլորտների, բանալի բառերի, գնորդների անունների կամ աճուրդի ամսաթվի։ Ընկերության վեբ-կայքում գրանցված էր ավելի քան 10 մլն. օգտատեր, օրական կայքում ֆիքսվում էր 1.8 մլն. այցելություն և դիտվում էր ավելի քան 375 հազ. ապրանք։

Մրցակցային ռազմավարություն

«eBay»-ը մշակել է մրցակցային ռազմավարության երեք ռազմավարական մոդել։ Առաջին հերթին կարգավորում է ռազմավարական համագործակցությունը արժեքների շղթայի բոլոր օղակներում(ստեղծելով տպավորիչ փաթեթ ավելի քան 250 պայմանագրերից, այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են America Onlin,Yahoo.com,Warner Brothers(չաշխատող հղում) և այլն)։ Երկրորդ՝ ընկերությունը անընդհատ հավաքագրում է հաճախորդների մեկնաբանությունները և ստացված տեղեկատվության հիման վրա բարելավում իր գործունեությունը։ Երրորդ՝ «eBay»-ը անընդհատ հետազոտում է արտաքին միջավայրը՝ նոր հնարավորություններ գտնելու նպատակով։

«eBay»-ի ղեկավարությունը առանձնացրել է 9 ցուցանիշ, որոնցով ընկերությունը ստիպված է մրցակցել մրցակիցների հետ՝

  • ապրանքների ծավալը և տեսականին,
  • մասնակիցների թվաքանակը,
  • համայնքի անդամների համագործակցությունը,
  • հաճախորդների սպասարկումը,
  • առաքման և վճարման երաշխիքները,
  • ապրանքային նշանի իմիջը,
  • վեբ-կայքի դիզայնը,
  • կանխավճարները և գները,
  • փնտրելու միջոցների որակը։
Իբէյ 
Իբէյ

Ծանոթագրություններ

Tags:

Անգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի զինված ուժերԵրևանՖինլանդիաԻոսիֆ ՍտալինՏրդատ ԳՀիսուսի հարությունԳազԲասկետբոլԲարդ համադասական նախադասությունԿատարՏիգրան ՄեծԱնանուխՍահմանական եղանակՄոնա ԼիզաԱռաջավորասիական ընձառյուծՀույզերՔառակուսի մետրԿառավարում (տնտեսագիտություն)Ջոդի ՖոսթերԿարբոնաթթուներՀայաստանի տնտեսությունԼարման կայունարարԳևորգ ՉաուշԿորած մոլորվածը ՀայաստանումՏաղավար տոներՍյունիքի մարզԱստվածային կատակերգությունՄիգրենԹոքի քաղցկեղՀունաստանHarleys in HawaiiԼուսինՍևանա լիճՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ԱֆրիկաՀունգարիաՎրաստանՄակերեսՄոսկվաԳեղամ ՍարյանՕդի ջերմաստիճանԴաշտանՀայրենական մեծ պատերազմՓարիզԿատարակտԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀայաստանի լեռներՀովհաննավանքԲրոնխաբորբՈրդանման ելունի բորբոքումՇավարշ ԿարապետյանՊարզ թիվՖաշիզմԿոտորակ (մաթեմատիկա)Խաղաղ օվկիանոսՉինաստանՎիտամին AԲորիս շունՉինական մեծ պարիսպՓսորիազՍոցիալական մեդիա մարքեթինգՖոսֆորԽոշոր շահումՄաշկի սնկային հիվանդություններԱնթառամՎարդանանց պատերազմԶատկի ավանդույթներԹաիլանդԳոյական անունՀեմոգլոբինՍեռական հերպեսԼեյկոցիտԺենգյալով հացԱսպիրինՎբեթՍննդային ալերգիաՎիլյամ ՍարոյանԴերանուն🡆 More