Ֆրանկո Արմանի: արգենտինացի ֆուտբոլիստ

Ֆրանկո Արմանի (իսպ.՝ Franco Armani, հոկտեմբերի 16, 1986(1986-10-16), Casilda, Սանտա Ֆե նահանգ), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիվեր Փլեյթի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում։

Ֆրանկո Արմանի: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Ֆրանկո Արմանի
Franco Armani
Ֆրանկո Արմանի: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Արմանին մամլո ասուլիսի ժամանակ 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1986(1986-10-16)[…] (37 տարեկան)
Ծննդավայր Casilda, Սանտա Ֆե նահանգ
Հասակ 189 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2008 Արգենտինա Ֆերո Կարիլ Օեստե 45 (0)
2008-2010 Կոլումբիա Դեպորտիվո Մերլո 39 (0)
2010-2018 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 135 (0)
2018-ներկա Արգենտինա Ռիվեր Փլեյթ 14 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3-ի, 2018

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Արմանին սկսել է Ֆերո Կարիլ Օեստեում։ 2008 թվականին նա միացավ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Դեպորտիվո Մերլոյին։ Դեպորտիվոյի կազմում նա անցկացրեց 39 հանդիպում առաջնությունում։

Ատլետիկո Նասիոնալ

2010 թվականի ամռանը Արմանին միացավ կոլումբիական Ատլետիկո Նասիոնալին։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 7-ին՝ Լա Էկիդադի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց 2013 թվականի հուլիսի 30-ին՝ պերուական Այակուչոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում։ 2013 թվականին նա դարձավ Ատլետիկոյի հիմնական դարպասապահը։ 2014 թվականին Արմանին Կոլումբիայի առաջնությունում ռեկորդ սահմանեց՝ 1046 րոպե շարունակ իր դարպասը պահելով անառիկ։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում անցկացրած 14 խաղերում արգենտինացին բաց թողեց ընդամենը 6 գնդակ՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը։ 2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն Ատլետիկոն զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը։ Ատլետիկո Նասիոնալի կազմում Արմանին անցկացրեց 248 հանդիպում՝ 6 անգամ հաղթելով Կոլումբիայի առաջնությունը, 3 անգամ՝ Կոլումբիայի գավաթը և 2 անգամ՝ Կոլումբիայի սուպերգավաթը։

Ռիվեր Փլեյթ

2018 թվականի հունվարի 11-ին Արմանին 3 տարվա պայմանագիր կնքեց Ռիվեր Փլեյթի հետ։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 4-ին՝ Օլիմպոյի դեմ խաղում։ Մարտի 14-ին՝ Արգենտինայի սուպերգավաթի Բոկա Խունիորսի դեմ խաղում Արմանին պահեց իր դարպասը անառիկ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել գավաթը։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում էր Բուրգեր Քինգը և նա թագադրվեց խաղադաշտում։ 2018 թվականի մայիսին Արմանին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ ևս 1 տարով։

Միջազգային կարիերա

Ատլետիկո Նասիոնալի կազմում խաղալու տարիներին Արմանին ամուսնացավ կոլումբիացու հետ և դիմեց Կոլումբիայի քաղաքացիության համար։ Կոլումբիացիները ցանկանում էին, որ Արմանին հանդես գա Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում, սակայն նախընտրեց վերադառնալ Արգենտինա՝ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստանալու համար։

2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 26-ին՝ խմբային փուլի վերջին՝ Նիգերիայի դեմ խաղում՝ հանդիպման մեկնարկային կազմում փոխարինելով Վիլլի Կաբալյերոյին։ Հունիսի 30-ին նա խաղադաշտ դուրս եկավ 1/8 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում, սակայն Արգենտինան պարտվեց 4-3 հաշվով և դուրս մնաց առաջնությունից։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Նասիոնալ 2010 2 0 0 0 2 0
2011 8 0 16 0 0 0 0 0 24 0
2012 3 0 8 0 0 0 1 0 12 0
2013 14 0 6 0 8 0 0 0 28 0
2014 21 0 3 0 19 0 1 0 44 0
2015 29 0 2 0 3 0 2 0 36 0
2016 20 0 4 0 24 0 4 0 52 0
2017 38 0 4 0 8 0 0 0 50 0
Ընդհանուր 135 0 43 0 62 0 8 0 248 0
Ռիվեր Փլեյթ 2017–18 14 0 1 0 6 0 0 0 21 0
Կարիերայի ընդհանուր 149 0 44 0 68 0 8 0 269 0

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ

Ակումբային

Ատլետիկո Նասիոնալ

  • Կոլումբիայի առաջնություն. 2011-I, 2013-I, 2013-II, 2014-I, 2015-II, 2017-I
  • Կոլումբիայի գավաթ. 2012, 2013, 2016
  • Կոլումբիայի սուպերգավաթ. 2012, 2016
  • Լիբերտադորեսի գավաթ. 2016
  • Ռեկոպա Սուդամերիկանա. 2017

Ռիվեր Փլեյթ

  • Արգենտինայի սուպերգավաթ. 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆրանկո Արմանի: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Արմանի» հոդվածին։

Tags:

Ֆրանկո Արմանի Ակումբային կարիերաՖրանկո Արմանի Միջազգային կարիերաՖրանկո Արմանի Կարիերայի վիճակագրությունՖրանկո Արմանի ՆվաճումներՖրանկո Արմանի ԾանոթագրություններՖրանկո Արմանի Արտաքին հղումներՖրանկո Արմանի1986d:Q2097797d:Q44823d:Q5484508Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականԴարպասապահ (ֆուտբոլ)ԻսպաներենՀոկտեմբերի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արշակունյաց պողոտա (Երևան)Արգանդի միոմաՄետրոնիդազոլՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱռաջին օգնությունՇեղանկյունՇեշտԴեռահասի հոգեբանությունԿարիճներԱբովյան (քաղաք)ՇախմատԻտալիաԿառլես ՊուչդեմոնԱրարատի մարզԿարսի պայմանագիրԲացահայտիչՀոգնակի թիվՀայկական հարցՍիլվա ԿապուտիկյանՀասարակ հերպեսԱուտիզմՄեղուներՆորավանքԿենդանակերպԱրցախյան ազատամարտԴեքսամետազոնՍտեփանակերտՀովհաննես ԲաղրամյանՄիրհավ (պատմվածք)Ուղիղ խնդիրՀայերեն հայհոյախոսությունԵրկրաչափական պրոգրեսիաՖլուկոնազոլՄոնա ԼիզաԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Բուրգ (երկրաչափություն)Նախադաշտանային համախտանիշՉեռնոգորիաՄամփրե արքանԻջևանՍուրբ ծնունդԹվաբանական պրոգրեսիաՉինական մեծ պարիսպՈսկեպարԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՆշիկաբորբՈւրցՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱդրբեջանցիներԵրիկամաքարային հիվանդությունԱրգանդի պարանոցի պոլիպԵռանկյան բարձրությունՍինուսիտԼուսինՇավարշ ԿարապետյանՀրամայական եղանակՄայիսյան հերոսամարտերԱլբերտ ԱզարյանՎարդանանք (պատմավեպ)Քարերի սիմֆոնիաՏրանսպորտՄաթեմատիկաԲրուցելոզՄարդու իրավունքներԱրգենտինաԼյարդի հիվանդություններԵրուսաղեմԴանիել ՎարուժանՎարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)Ալեքսանդր ՄակեդոնացիԱրցախի ՀանրապետությունՎիտամին DԴերենիկ ԴեմիրճյանԲարդ ստորադասական նախադասությունՄասոնականությունՀիսուսի ծնունդ🡆 More