Ֆլուկոնազոլ: քիմիական միացություն

Ֆլուկոնազոլ՝ հակասնկային դեղորայք, կիրառվում է տարբեր սնկային վարակների ժամանակ։ Դրանք են՝ կանդիդաները, բլաստոմիկոզները, կոկցիդոմիկոզները, կրիպտոկոկերը, հիստոպլազմոզը, դերմատոֆիտոզը և գունափոխող որքինը։ Բարձր ռիսկ ունեցողների մոտ այն կիրառվում է նաև կանդիդոզը կանխելու նպատակով։ Այդ խմբում ներառված են ցածր քաշով ծնված նորածինները, նեյտրոֆիլների քիչ քանակով և օրգանի փոխպատվաստումով հիվանդները։ Ֆլուկոնազոլը տրվում է և՛ բերանացի, և՛ ներերակային եղանակով։

Ֆլուկոնազոլ
Ֆլուկոնազոլ: Բժշկական կիրառություն, Հակացուցումներ, Կողմնակի ազդեցություններ
Քիմիական բանաձևC₁₃H₁₂F₂N₆O
Մոլային զանգված5,1E−25 կիլոգրամ և 5,1E−25 կիլոգրամ գ/մոլ
Դասակարգում
CAS համար86386-73-4
PubChem3365
EINECS համար627-806-0
SMILESC1=CC(=C(C=C1F)F)C(CN2C=NC=N2)(CN3C=NC=N3)O
ЕС627-806-0
ChEBI3248
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են փսխումը, փորլուծությունը, ցանավորումը և լյարդի ֆերմենտների քանակի բարձրացումը արյան մեջ։ Ծանր կողմնակի ազդեցություններից է QT երկարումը, ցնցումները և լյարդի ախտահարումը։ Հղիության ժամանակ բարձրացնում է վիժումների ռիսկը, իսկ բարձր դեղաչափերի դեպքում կարող է առաջացնել բնածին արատներ։ Ֆլուկոնազոլը պատկանում է հակասնկային դեղերի ազոլների ընտանիքին։ Համարվում է, որ այն ազդում է սնկի բջջային թաղանթի վրա։

Ֆլուկոնազոլը հայտնաբերվել է 1981 թվականին և վաճառքի է հանվել 1988 թվականից։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում։ Ֆլուկոնազոլը առկա է նաև ջեներիկ տարբերակով։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է օրական մոտ 0.05–0.10 ԱՄՆ դոլլար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կազմել է օրական 1,14-1,75 ԱՄՆ դոլլար։

Բժշկական կիրառություն

Ֆլուկոնազոլը առաջին սերնդի հակասնկային տրիազոլների խմբին է պատկանում։ Այն ազոլային (օրինակ`կետոկոնազոլ) հակասնկային դեղերից տարբերվում է իր կառուցվածքով`իմիդազոլային օղակի փոխարեն պարունակում է տրիազոլային օղակ։ Իմիդազոլային հակասնկային դեղերը կիրառվում են տեղային, իսկ ֆլուկոնազոլը և մի քանի տրիազոլային հակասնկային դեղեր ունեն համակարգային ազդեցություն, քանի որ բավականին անվտանգ են և լավ են ներծծվում բերանացի կիրառման ժամանակ։

Ֆլուկոնազոլի ազդեցության ոլորտում ներառված են Կանդիդաների մեծ մասը (բացի Candida krusei -ն և Candida glabrata-ն), Cryptococcus neoformans-ը, որոշ երկմորֆ սնկերը, դերմատոֆիտները և այլ սնկեր։ Հիմնականում կիրառվում է՝

Կայունություն

Ազոլային հակասնկային դեղերի նկատմամբ կայունությունը առաջանում է աստիճանաբար, երկարատև բուժման կուրսից հետո և բերում է կլինիկական նշանների վատացման իմուն համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների մոտ, օրինակ է՝ ՄԻԱՎ վարակ ունեցողների մոտ բերանի խոռոչի կամ կերակրափողի կանդիդոզի բուժման ժամանակ։ C. albicans-ի բուժման ժամանակ կայունությունը առաջանում է ERG11 գենի մուտացիայի պատճառով, որը կոդավորում է 14-ալֆա-դեմեթիլազա ֆերմենտը։ Այս մուտացիաները կանխում են ազոլային խմբի կապումը, բայց դեռևս թույլ են տալիս ֆերմենտի բնական նյութին`լանոստերոլին կապումը։ Այս պատճառով մեկ ազոլային խմբի նկատմամբ կայունության դեպքում առկա է նաև մյուս ազոլների նկատմամբ կայունություն։ Կայունության մեկ այլ մեխանիզմ առաջանում է C. albicans -ի և C. glabrata-ի միջոցով ազոլային դեղին բջջից դուրս հանելը։ Այլ գենային մուտացիաներ ևս կան կայունության առաջացման համար։ C. glabrata-ը կայունություն ձեռք է բերում CDR գեների վեր կարգավորման միջոցով, իսկ C. krusei -ի կայունությունը առաջանում է թիրախ ֆերմենտի զգայունության նվազումով։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնում ֆլուկոնազոլի կայունությունը կանդիդաների նկատմամբ կազմում է մոտ 7%։

Հակացուցումներ

Ֆլուկոնազոլը հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • Եթե հիվանդները ունեն գերզգայունություն այլ ազոլային հակասնկային դեղերից՝ կետոկոնազոլից
  • Տերֆենադինի և ֆլուկոնազոլի՝ 400 մգ/օր դեղաչափի կիրառման դեպքում
  • Ֆլուկոնազոլի և խինիդնի միասին ընդունելու ժամանակ, հատկապես ֆլուկոնազոլի բարձր դեղաչափերի դեպքում
  • Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչների կիրառման դեպքում՝ ֆլուոքսետին կամ սերտալին

Կողմնակի ազդեցություններ

Կողմնակի ազդեցություններն են՝

Հղիության ժամանակ դեղի կիրառումը կարող է վտանգավոր լինել։ Այնուամենայնիվ այս վտանգը առկա է հղիության առաջին եռամսյակում բարձր դեղաչափերի և երկարատև կիրառման ժամանակ։ Այս ազդեցությունը լինում է տրիազոլների խմբին պատկանող դեղերից։

Ֆլուկոնազոլը արտազատվում է կրծքի կաթով պլազմայում առկա հավասար խտությամբ։ Ուստի կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում կիրառել։

Ֆլուկոնազոլով բուժումը առաջացնում է QT ինտերվալի երկարում, որը կարող է բերել լուրջ սրտային առիթմիաների։ Այս պատճառով այն կիրառվում է զգուշորեն առիթմիաների ռիսկ ունեցող հիվադների մոտ, մասնավորապես, էլեկտրոլիտային դիսբալանս ունեցողների կամ QT ինտերվալի երկարում առաջացնեղ դեղեր ընդունող հիվանդների մոտ`մասնակիորեն ցիսապրիդ և պիմազիդ։

Ֆլուկոնազոլը հազվադեպ կարող է բերել լյարդի ծանր կամ մահացու տոքսիկ ախտահարման, դրա համար երկարատև կիրառման դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել լյարդի ֆերմենտներրը։ Այս է պատճառը, որ լյարդի ախտահարում ունեցող հիվանդների մոտ այն կիրառվում է զգուշորեն։

Որոշ մարդիկ ունենում են ալերգիկ դրսևորումներ ազոլների նկատմամբ, հետևաբար ալերգիան կարող է դրսևորվել նաև ֆլուկոնազոլի նկատմամբ։ Ազոլների խմբին պատկանող որոշ դեղեր խաթարում են էստրոգենների սինթեզը հղիության ժամանակ և բերում խնդիրների։

Ֆլուկոնազոլը ցածր դեղաչափերով ներառված է Սննդի և Դեղերի վարչակազմի հղիության C խմբում։ Այնուամենայնիվ, բարձր դեղաչափերով հազվադեպ առաջացնում է բնածին արատներ։ Այս դեղաչափերով կիրառելու դեպքում այն տեղափոխվում է հղիության D խումբ։ Հղիության D խումբը նշանակում է, որ այս դեղերի ֆետալ ռիսկը բարձր է։ Կյանքին սպառնացող իրավիճակներում այս դեղերը հնարավոր է կիրառել հղիության ժամանակ անկախ ռիսկերից։ Ֆլուկոնազոլը չպետք է կիրառվի հղիության ժամանակ։ Բերանացի ֆլուկոնազոլը սրտի արատների առաջացման բարձր ռիսկի հետ կապված չէ, բացարձակ ռիսկը ցածր է։ Հղիության ընթացքում ֆլուկոնազոլի կիրառումը 50% բարձրացնում է ինքնաբուխ վիժման ռիսկը։

Ֆլուկոնազոլը չպետք է կիրառվի ցիսապրիդի՝ (Պրոպոիլսիդ) հետ, քանի որ կարող է առաջացնել լուրջ, նույնիսկ մահացու սրտային խնդիրներ։ Հազվադեպ հնարավոր է ծանր ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա։

Բերանացի սուսպենզիայի փոշին պարունակում է սուկրոզա և ժառանգական ֆրուկտոզայի, գլյուկոզայի/գալակտոզայի թերներծծմամբ և սուկրոզա-իզոմերազա ֆերմենտի անբավարարություն ունեցող հիվադներին խորհուրդ չի տրվում կիրառել։ Պարկուճները պարունակում են լակտոզա և չպետք է տրվեն գալակտոզի անտանեիություն, լակտազայի անբավարարություն կամ գլյուկոզ-գալակտոզ թերներծծում ունեցող հիվանդներին։

Դեղերի փոխազդեցություններ

Ֆլուկոնազոլը ցիտոքրոմ P450 համակարգի ընկճող է, մասնավորապես CYP2C19 ֆերմենտի (CYP3A4 ևCYP2C9 ավելի քիչ)։ Տեսականորեն այն նվազեցնում է այն դեղերի նյութափոխանակությունը, որոնք փոխանակվում են այս ֆերմենտներով և բերում է նրանց խտության բարձրացմանը արյան մեջ։ Բացի այդ QT ինտերվալի երկարում առաջացնող դեղերի հետ կիրառելիս մեծացնում է սրտային ռիթմաշեղումների առաջացման ռիսկը։ Բերբերինը և ֆլուկոնազոլը համարվում են սիներգիստներ։ Ֆլուկոնազոլը կարող է մեծացնել էրիթրոմիցինի մակարդակը արյան մեջ, դրա համար պետք է խուսափել համակցումից։

Ազդեցության մեխանիզմ

Ինչպես իմիդազոլային և տրիազոլային հակասնկային դեղերը, ֆլուկոնազոլը նույնպես ընկճում է ցիտոքրոմ P450 համակարգի 14 ալֆա-դեմեթիլազա ֆերմենտը։ Կաթնասունների դեմեթիլազան ավելի քիչ զգայուն է ֆլուկոնազոլի նկատմամբ, քան սնկային դեմեթիլազան։ Այս ընկճումը կանխում է լանոստերոլի փոխակերպումը էրգոստերոլի, որը համարվում է սնկային ցիտոպլազմատիկ թաղանթի բաղադրամաս, ինչպես նաև բերում է 14-ալֆա-մեթիլ ստերոլի կուտակման։ Ֆլուկոնազոլը ի սզբանե ֆունգիստատիկ է, այնուամենայնիվ, կարող է լինել նաև սնկասպան որոշ սնկերի նկատմամբ, հատկապես կրիպտոկոկերի նկատմամբ։

Ֆարմակոկինետիկա

Բերանացի կիրառման դեպքում ֆլուկոնազոլը գրեթե ամբողջությամբ ներծծվում է երկու ժամվա ընթացքում։ Ստամոքսի թթվայնությունը նշանակալի ազդեցություն չունի կենսամատչելիության վրա։ Մեզում, արցունքում և մաշկում դեղի խտությունը 10 անգամ ավելի քիչ է պլազմայի խտությունից, մինչդեռ թքում, խորխում և հեշտոցային արտադրության մեջ գրեթե հավասար է պլազմայի խտությանը օրական 100-400 մգ կիրառման դեպքում։ Ֆլուկոնազոլի կիսադուրսբերման ժամանակը ենթարկվում է զրոյական կարգի կինետիկայի օրենքներին միայն 10%-ն է հեռացվում մետաբոլիզմի արդյունքում, մնացածը սեկրեցիայի է ենթարկվում մեզով և քրտնագեղձերով։ Երիկամների ախտահարում ունեցող հիվանդները գերդոզավորման վտանգ ունեն։

Ֆլուկոնազոլի փոշին սպիտակ բյուրեղների տեսք ունի և շատ դժվար է լուծվում ջրում, բայց լավ է լուծվում ալկոհոլի մեջ։

Պատմություն

Ֆլուկոնազոլը հայտնաբերվել է Պֆայզերի կողմից 1981 թվականին Մեծ Բրիտանիայում և վաճառքի է հանվել 1988 թվականին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆլուկոնազոլ: Բժշկական կիրառություն, Հակացուցումներ, Կողմնակի ազդեցություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլուկոնազոլ» հոդվածին։

Tags:

Ֆլուկոնազոլ Բժշկական կիրառությունՖլուկոնազոլ ՀակացուցումներՖլուկոնազոլ Կողմնակի ազդեցություններՖլուկոնազոլ Ազդեցության մեխանիզմՖլուկոնազոլ ՖարմակոկինետիկաՖլուկոնազոլ ՊատմությունՖլուկոնազոլ Տես նաևՖլուկոնազոլ ԾանոթագրություններՖլուկոնազոլ Արտաքին հղումներՖլուկոնազոլԴեղանյութերԿանդիդաԿանդիդոզՆեյտրոֆիլներՆորածինՎարակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեղրատու մեղուԱշոտ Բ ԵրկաթՊարագիծԱլբերտ ՀովհաննիսյանՈւղիղ խնդիրՄանուշակԱմերիկայի հայտնագործումԲնական թիվԱմբերդ (ամրոց)Վարդանանց պատերազմՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՏավուշի մարզՆահանջը առանց երգիՏնտեսագիտությունՀայկական լեռնաշխարհԱննա ՀակոբյանԻոսիֆ ՍտալինԵրաժշտությունԹոքաբորբԹթուներԱրեգակԲրոնխիալ ասթմաՄայիսի 1 (տոն)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԻմպրեսիոնիզմՀամեմատությունՍեռական հարաբերությունՎիրուսներՄիավորված ազգերի կազմակերպությունՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԱրմեն Տիգրանյան (երգահան)Մարդու պապիլոմավիրուսՀյուսիսային ԱմերիկաՊյութագորասի թեորեմԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎիտամինԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱստղագիտությունՏիգրան ՄանսուրյանՀիմքերԱնդրանիկ ՕզանյանՄամփրե արքանՎինսենթ վան ԳոգՑորենՌուսաստանի քաղաքների ցանկԿարծրատիպՀայկ նահապետՍասնա ծռերՇավարշ ԿարապետյանԻրավունքՀայաստանի Հանրապետության նախագահՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿռունկներՀերպեսՎահագնՄոմիկՆար-ԴոսՀայկական սփյուռքԳեղարքունիքի մարզ44-օրյա պատերազմԱռողջ ապրելակերպՁայնավորներՀայկական առածներ և ասացվածքներԹռչնագիրՄոնթե ՄելքոնյանՆռնենիԱլմա-Աթայի հռչակագիրԻսրայելԼոպերամիդՎայոց ձորի մարզԱշոտ Ա Մեծ🡆 More